ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ընտանեկան բռնության թեմայով շարունակվող տեսաշարի հերթական հոլովակում անդրադառնում է հայկական պատմական իրականության մեջ կնոջ դերին, հեղինակությանը և հասարակական ազդեցությանը։
Անդրադարձ է կատարվում դեռևս ուրարտական ժամանակաշրջանից պահպանված վկայություններին, Փավստոս Բյուզանդի աշխատություններում նկարագրված ազնվական կանանց ազդեցությանը, Փառանձեմ թագուհու կերպարին, ինչպես նաև Ղազար Փարպեցու, Եղիշեի, Արիստակես Լաստիվերցու և Կիրակոս Գանձակեցու աշխատություններում հայ կնոջ դերի մասին վկայություններին։
Տեսանյութի նյութը մշակել է երաժշտագետ, կոմիտասագետ, արվեստագիտության թեկնածու, դոցենտ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս և Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն Լուսինե Սահակյանը։
#այլևսչենքհանդուրժում #ոչբռնությանըայոհարգանքին
Leave a Reply