Շարունակում ենք շարժվել առաջ և ներդնել առավելագույն ջանքերը․ Սպերցյան

Written by

in

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը երկրպագուներին պատմել է, թե ինչպես են ընթանում իր գործերը սաուդյան «Ալ-Ահլի» ակումբում։ Այս մասին տեղեկանում ենք ArmSport.am-ից։

«Ընկերներ, ողջո՛ւյն բոլորին։ Գրաֆիկն այժմ շատ հագեցած է. մարզումներն ընթանում են ամբողջ թափով, իսկ մրցաշրջանն արդեն թափ է հավաքում: Առջևում շատ հանդիպումներ և աշխատանք կա։ Շարունակում ենք շարժվել առաջ և ներդնել առավելագույն ջանքերը»,- գրել է Սպերցյանն իր տելեգրամյան ալիքում։

Հիշեցնենք, որ Սպերցյանը «Կրասնոդարի» սան է։ Նա ռուսական ակումբից «Ալ-Ահլի» տեղափոխվեց ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։

Տարբեր ԶԼՄ-ների տեղեկություններով՝ հայ ֆուտբոլիստի՝ Սաուդյան Արաբիա տեղափոխության տրանսֆերային արժեքը կազմել է 22-ից 25 միլիոն եվրո։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *