Հայաստանը փորձում է վերաուղղորդել իր արտահանումը դեպի Եվրամիություն, սակայն մատակարարումների ծավալը նվազագույն է՝ չնայած լավատեսական հայտարարություններին, «ՌԻԱ Նովոստիին» ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։
«Անկասկած, փորձ է արվում վերաուղղորդել հայկական ապրանքների արտահանման հոսքը դեպի այլ շուկաներ, մասնավորապես՝ Արևմուտք», – ասել է Աղասանդյանը։
Միևնույն ժամանակ, նրա խոսքով , այս փորձը չի վերացնում հանրապետությունում արտադրանքի անվտանգությունն ապահովելու համար արդյունավետ և համակարգված աշխատանք հաստատելու անհրաժեշտությունը։
«Եվրամիությունը նույնպես ունի սանիտարական և բուսասանիտարական պահանջներ, թեև որոշ չափով տարբեր մերոնցից, և Հայաստանից ԵՄ մատակարարումների ծավալը, չնայած լավատեսական հայտարարություններին, դեռևս նվազագույն է», – ընդգծել է նա։
Leave a Reply