Սեպտեմբերից մարզային բոլոր դպրոցների լիազոր մարմինը կլինի ԿԳՄՍՆ-ն. Ժաննա Անդրեասյան

Written by

in

«Այս տարի հայտարարել ենք ընթերցանության տարի, այսինքն ողջ տարվա ընթացքում մեծ ուշադրություն ենք դարձնելու մեր երեխաների  ընթերցանության խրախուսման ծրագրերին»,- ասուլիսում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ 

Նա հայտնեց, որ ամեն ամիս նվիրված է լինելու գրական որևէ ժանրի.  ուսումնական տարի կսկսեն «Սասնա ծռեր» էպոսով, հոկտեմբերը՝  թարգմանական գրականություն, նոյեմբերը՝ վեպ, դեկտեմբերը՝ դեդեկտիվ գրականություն, հունվարը՝ դրամատուրգիա,  փետրվարը՝ հեքիաթ, մարտը՝ պոեզիա, ապրիլ՝ մանկական գրականության, մայիս՝ հուշագրությունների, կենսագրական, մոտիվացիոն գրքերի ամիս։ 

Ըստ Անդրեասյանի, այս տարին իրենց համար կարևոր է այն առումով, որ սեպտեմբերից մարզային  բոլոր դպորցների լիազոր մարմինը հանդիսանալու է ԿԳՄՍ նախարարությունը. «Ունենում ենք ավելի հստակ աշխատանքի բաժանում ԿԳՄՍ նախարարության և տարածքային կառավարման մարմինների կամ մարզպետի աշխատանքների միջև։

Բովանդակային կառավարման հետ կապված բոլորը հարցերը գտնվելու են ԿԳՄՍ նախարարության տիրույթում, վարչատնտեսական գործառույթներին առնչվող ընթացակարգերն ամբողջությամբ կենտրոնանալու են մարզպետների աշխատակազմերում»։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *