Նիկոլ Փաշինյանն այսօր փաստացի վերահաստատեց Տիգրանաշենի վերաբերյալ օրեր առաջ արած իր հայտարարությունը. Մարիաննա Ղահրամանյան

Written by

in

Նիկոլ Փաշինյանն այսօր փաստացի վերահաստատեց Տիգրանաշենի վերաբերյալ օրեր առաջ արած իր հայտարարությունը՝ միաժամանակ կրկին մեր ժողովրդին վախեցնելով պատերազմի և էսկալացիայի վտանգով։

 

Խաղաղություն է խոստանում, բայց շարունակում է խոսել պատերազմի սպառնալիքի, էսկալացիայի ռիսկերի և հնարավոր զիջումների մասին։

 

Սա խաղաղության օրակարգ չէ։ Սա հասարակությանը վախի մեջ պահելու և հերթական զիջումները «անխուսափելիության» քողի տակ ներկայացնելու քաղաքականություն է։

 

Խաղաղությունը չի կառուցվում սեփական ժողովրդին անընդհատ պատերազմով վախեցնելով։ Խաղաղություն բերելու փոխարեն՝ նա ավելի շատ ինքն է խնդիրներ ու ռիսկեր ստեղծում խաղաղության համար։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *