Բաքվից Փաշինյանին «կապիտուլյացիա ստորագրած» են անվանում,իսկ ՔՊ-ն լուռ վայելում է «հաճոյախոսությունը»

Written by

in





ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

 «Ադրբեջանից Փաշինյանին «կապիտուլյացիա ստորագրած» անվանելուց հետո արդեն շուրջ մեկ շաբաթ է անցել՝ ՔՊ-ից ձայն չկա:

Իհարկե, Ալիևը փորձեց դա անել՝ շոյելով, ասելով, որ Փաշինյանը չպետք է նեղանա, և որ ինքը պարզապես փաստն է արձանագրում:
Հիմա ի՞նչ է ստացվում. երբ դրա մասին՝ որպես արձանագրում, Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ականներն էին ասում, ՔՊ-ականներն իրար հերթ չտալով շեֆին պաշտպանում էին, դողէրոցքի մեջ էին ընկնում, իսկ երբ իրենց՝ Բաքվի մեծ եղբայրն է ասում՝ լուռ վայելում են ադրբեջանական «հաճոյախոսությունը»»,- գրել է նա։




դիտվել է 122 անգամ

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *