Գործարկվել է անձնագրերի և նույնականացման քարտերի արագացված տրամադրման ծառայությունը

Written by

in

ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնել է, որ նոյեմբերի 14-ից Հայաստանում հասանելի է կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման արագացված ծառայությունը։ 

Արագացված ծառայությունից օգտվելու դեպքում Երևանում փաստաթուղթը հնարավոր է ստանալ 24 ժամվա ընթացքում, իսկ մարզերում՝ 48 ժամվա ընթացքում։ Նշված ժամկետներում շաբաթ և կիրակի օրերը չեն հաշվարկվում։

Ծառայության արժեքը նույնականացման քարտի համար կազմում է 13 950 դրամ՝ սահմանված 5950 դրամ վճարին ավելանում է 8000 դրամ։ Կենսաչափական անձնագրի արագացված տրամադրման համար քաղաքացիները պետք է վճարեն 88 650 դրամ՝ հիմնական 28 650 դրամ վճարից բացի վճարելով ևս 60 000 դրամ։

Արագացված ծառայությունից օգտվող քաղաքացիները սպասարկվում են առաջնահերթությամբ։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *