Ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են ուղարկվում

Written by

in

Ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են ուղարկվումՆերկայումս կրկին ակտիվացել են iMessage համակարգի միջոցով ՀՀ ՆԳՆ և Ճանապարհային ոստիկանության անունից ուղարկվող կեղծ հաղորդագրությունները: Այս մասին հայտնում են ՆԳՆ կիբեռոստիկանությունից։

«Հաղորդագրություններն ուղարկվում են հիմնականում օտարերկրյա հեռախոսահամարներից և պարունակում են պաշտոնական կայքերին նմանակող ֆիշինգային հղումներ։ Դրանց միջոցով հանցավորները փորձում են ձեռք բերել Ձեր անձնական և բանկային տվյալները՝ հետագայում ֆինանսական միջոցներ հափշտակելու նպատակով։

Կրկին հիշեցնում ենք՝ նման հաղորդագրություն ստանալու դեպքում

• Մի՛ բացեք հաղորդագրության մեջ նշված հղումները։

• Մի՛ մուտքագրեք անձնական, բանկային կամ այլ զգայուն տվյալներ։

• Տեղեկությունը ստուգեք միայն համապատասխան պետական մարմնի պաշտոնական աղբյուրներից։

• Արգելափակեք ուղարկողի հեռախոսահամարը և նշեք հաղորդագրությունը որպես Spam/Junk։

• Եթե արդեն տրամադրել եք բանկային տվյալներ՝ անմիջապես կապվեք Ձեր բանկի հետ և տեղեկացրեք ոստիկանությանը։

Հիշե՛ք․ պետական մարմինների անունից ստացված հաղորդագրության առկայությունը դեռ չի նշանակում, որ այն պաշտոնական է։ Միշտ ստուգեք ուղարկողի և հղման իսկությունը»։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *