ՊՆ-ում քննարկել են զորամասերում զինվորական կարգապահության ամրապնդմանն ուղղված միջոցառումները | Հայաստան

Written by

in

Օգոստոսի 27-ին ՊՆ վարչական համալիրում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել տեսակապային խորհրդակցություն՝ «Զորամասերում տարվող աշխատանքներն ու զինվորական կարգապահության ամրապնդումը» թեմայով։

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են զորամասերում զինվորական կարգապահության ամրապնդմանն ուղղված միջոցառումներին, ինչպես նաև ոչ կանոնադրային հարաբերությունների կանխարգելման և բացառման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին վերաբերող հարցեր։

Խորհրդակցության ավարտին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանձնարարականներ է տվել համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

More posts