ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի Հանրապետության նախագահ Մայա Սանդուին՝ երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ։
-
Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ Երևանը մեծապես կարևորում է ժողովրդավարական ընդհանուր արժեքների և բարեկամության վրա հիմնված հարաբերությունների զարգացումն ու փոխշահավետ համագործակցության ընդլայնումը բոլոր ոլորտներում։
-
Փաշինյանը վստահություն է հայտնել, որ Եվրոպական միության հետ երկու երկրների հարաբերությունների սերտացման համատեքստում հնարավոր կլինի բացահայտել համագործակցության նոր ուղղություններ։
Վարչապետն իր ուղերձում Մայա Սանդուին մաղթել է արգասաբեր գործունեություն, իսկ Մոլդովայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում:
Leave a Reply