Հայաստանը ցանկանում է օգտվել ԵՄ անդամակցությունից՝ առանց հրաժարվելու ԵԱՏՄ-ում իր առավելություններից, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Եթե ԵՄ-ն չվարեր ԵԱՏՄ-ի շրջանակներում ինտեգրացիոն կապերը խաթարելուն ուղղված քաղաքականություն, մենք կարող էինք դիտարկել որոշ հնարավորություններ։ Այս պահին նման հնարավորություններ գոյություն չունեն»,-նշել է նա։
Հիշեցնենք՝ երեկ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը ռուսական «Դոժդ» Հ/Ը-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ եթե մոտ ժամանակում անցկացվեր հանրաքվե Հայաստանի՝ ԵՄ-ին կամ ԵԱՏՄ-ին անդամակցության հարցով, Ռուսաստանում շատ կվշտանային այն բանից, թե ինչպես կարձագանքեր Հայաստանի բնակչությունը:
Leave a Reply