Կաթողիկոսը եւ վեց եպիսկոպոսները վաղվա նիստին չեն ներկայանա

Written by

in

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ Գերագույն հոգեւոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով նախնական դատալսումների նիստը նշանակվել է օգոստոսի 28-ին՝ ժամը 16։30-ին։

Մայր Աթոռից հայտնել են, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 272-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված իրավունքով՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ բարձրաստիճան հոգեւորականները նիստին չեն ներկայանա։ Նրանց շահերը կներկայացնեն պաշտպանները։
«Վեհափառ Հայրապետի եւ վեց եպիսկոպոսների նկատմամաբ կիրառվող մեղադրանքը անօրինական միջամտություն է Եկեղեցու ներքին կյանքին։ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ եպիսկոպոսների իրավունքները պետք է անհապաղ վերականգնվեն եւ նրանց նկատմամբ ապօրինի քրեական հետապնդումը՝ դադարեցվի»,- ասվում է Մայր Աթոռի հաղորդագրությունում։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

More posts