Համոզված ենք, որ ԵՄ-ի նման ագրեuիվ հակառուսական դաշինքին անդամակցելը կհակասի հայ ժողովրդի երկարաժամկ

Written by

in

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը կհակասի իր ժողովրդի երկարաժամկետ շահերին։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 24-ին հայտարարել է, որ երկիրը ապագայում կսկսի ԵՄ-ին անդամակցելու դիմումների գործընթացը։

«Մենք համոզված ենք, որ նման ագրեսիվ հակառուսական դաշինքին անդամակցելը կհակասի հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին»,-նշել են ՌԴ ԱԳՆ-ից։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը նշել է, որ Հայաստանի իշխանությունների «կուլիսներում» եվրաինտեգրման վերաբերյալ հռետորաբանությունը անտեսում է Եվրամիության ռազմականացումը և Մոսկվայի հետ ուղղակի ռազմական բախման նրա քաղաքականությունը։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը ԵՄ-ին և Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) անդամակցության վերաբերյալ հանրաքվե անցկացնելու ծրագրերի մասին Երևանի հայտարարությունները անվանել է բացահայտ մանիպուլյացիա և Երևանի խեղաթյուրված տրամաբանության օրինակ։ 

«Դժվար է հասկանալ Հայաստանի ղեկավարության բառացիորեն շրջված տրամաբանությունը, որը նախ պլանավորում է կայացնել արտաքին քաղաքականության հիմնարար որոշում՝ ներկայացնել ԵՄ անդամակցության պաշտոնական դիմում, և միայն դրանից հետո հարցնել իր ժողովրդի կարծիքը նման քայլի նպատակահարմարության վերաբերյալ»։

tert.am

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *