Apple-ը շնորհանդես կանցկացնի սեպտեմբերի 9-ին

Written by

in


Աշխարհ





Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Apple-ը նոր արտադրանքների շնորհանդեսը կանցկացնի սեպտեմբերի 9-ին։ Այս մասին հաղորդվում է ընկերության պաշտոնական կայքում։

Շնորհանդեսը կմեկնարկի Երևանի ժամանակով՝ 21:00-ին և կհեռարձակվի առցանց։ Միջոցառման կարգախոսն է՝ «Անակնկալ և փայլ»։ Թե կոնկրետ ինչ նոր արտադրանքներ կներկայացվեն, ընկերությունը չի հստակեցնում։

Ինչպես գրում է Bloomberg-ը, սեպտեմբերյան շնորհանդեսին սպասվում է iPhone 18 Pro-ի, iPhone 18 Pro Max-ի, ինչպես նաև ընկերության առաջին ծալվող սմարթֆոնի շնորհանդեսը, որը ԶԼՄ-ներում շրջանառվում է iPhone Ultra և iPhone Fold անվանումներով։

Ըստ լուրերի՝ սմարթֆոնները կունենան Apple A20 Pro նոր ֆիրմային պրոցեսորներ և 12 ԳԲ օպերատիվ հիշողություն։ Միևնույն ժամանակ, iPhone 18-ի և iPhone 18e-ի բազային տարբերակները, որոնց թողարկումը սպասվում է 2027 թվականի գարնանը, ըստ վերլուծաբան Մինգ-Չի Կուոյի, կարող են համալրվել 9 ԳԲ օպերատիվ հիշողությամբ։

Հետևեք մեզ՝ այստեղ



Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *