Ստամբուլի հայկական դպրոցներում ՀՀ քաղաքացի հանդիսացող երեխաների՝ «հյուր աշակերտի» կարգավիճակով կրթություն ստանալու արգելքի շուրջ վերջին զարգացումները քննարկման առարկա են դարձել Թուրքիայի իշխանական շրջանակներում: Այս մասին հայտնում է «Ակօս» շաբաթաթերթը:
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» (AKP) կուսակցության հայազգի պատգամավոր Սևան Սըվաջըօղլուն հարցը բարձրացրել է Թուրքիայի ազգային կրթության նախարար Յուսուֆ Թեքինի հետ հանդիպման ընթացքում:
Պատգամավորի փոխանցմամբ՝ նախարարության կողմից տրվել է հետևյալ պարզաբանումը․
«Վերջին օրերին հայկական համայնքի դպրոցներում սովորող հյուր աշակերտների վերաբերյալ որևէ նոր կարգավորում չկա, և դպրոցները շարունակում են իրենց կրթական գործունեությունը գործող կանոնակարգի համաձայն»։
Այսպիսով, ըստ թուրքական գերատեսչության, Ստամբուլի հայկական կրթօջախներում ՀՀ քաղաքացի երեխաների ուսուցման գործընթացում իրավական կամ ռեգլամենտային որևէ նոր փոփոխություն չի նախատեսվել:
Leave a Reply