Ունեմ հիմնավորված կասկած, որ «Ուժեղ Հայաստան»-ը եկել է եվրոինտեգրման գործընթացը տորպեդահարելու․ Սոնա Ղազարյան

Written by

in

«Երբ ընդդիմությունը ղեկավարի ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը, հակասություն կառաջանա՞ Կառավարության ծրագրի և ընդդիմության միջև»,- ճեպազրույցի ժամանակ լրագրողը հարց ուղղեց ՔՊ-ական պատգամավոր Սոնա Ղազարյանին։

«Մենք՝ որպես ՔՊ խմբակցություն, ունենք մեծամասնություն բոլոր հանձնաժողովներում, և ես չեմ պատկերացնում որևէ սցենար, որի պարագայում մեր օրակարգը չի կարողանալու սպասարկվել»,- պատասխանեց ՔՊ-ական պատգամավորը և շարունակեց․ «Որպես հանձնաժողովի անդամ, ուշադիր հետևելու եմ, որպեսզի «Ուժեղ Հայաստան»-ը որևէ ձևով չկարողանա խոչընդոտել մեր օրակարգերին, հատկապես, որ ես ունեմ հիմնավորված կասկած, որ «Ուժեղ Հայաստան»-ը եկել է վերահսկելու գործընթացը, որ մենք իրականացնելու ենք, ոչ թե դրանց զարկ տալու համար, այլ որպեսզի ՀՀ-ից դուրս իր գործընկերներին տեղեկացնի, թե որ փուլում ենք և փորձի տորպեդահարել։ Դա նրանց չի հաջողվելու»

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *