Կամավոր Արտուշ Մարտիրոսյանը անմահացել է հոկտեմբերի 2-ին ԱԹՍ-ի հարվածից

Written by

in

Կոտայքի մարզի Գետամեջ գյուղի կամավոր Արտուշ Մարտիրոսյանը հոկտեմբերի 2-ին անմահացել է ԱԹՍ-ի հարվածից՝ Հադրութում մարտական գործողությունների ընթացքում։ Սեպտեմբերի 28-ին նա եղբոր հետ կամավորագրվել ու մեկնել էր առաջնագիծ։

Սեպտեմբերի 30-ին Արտուշը ոտքից վիրավորվել, սակայն հրաժարվել էր բուժօգնությունից։ Ըստ մոր՝ բեկորը վնասել է երիկամը, սկսվել է ներքին արյունահոսություն, և նա մահացել է եղբոր ձեռքերի վրա՝ շտապօգնության մեքենայում։

Նա նախկինում ծառայել է Քարվաճառում, ավարտել է Աբովյանի պետական էներգետիկական քոլեջը՝ կարմիր դիպլոմով, աշխատել է Աբովյանի գազապաստարանում, ուներ երկու երեխա։ Հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով, հուղարկավորված է Գետամեջի գերեզմանատանը։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *