Վեհափառ Հայրապետի և վեց Սրբազանների գործը կուղարկվի Երևանի քրեական դատարան
Դատավոր Սերժ Ռուշանյանը որոշում է կայացրել Վեհափառ Հայրապետի և վեց Սրբազանների գործն ուղարկել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան։
Մայրաքաղաքի դատարանը պետք է քննի գործի տարածքային ենթակայության հարցը և որոշի՝ արդյոք քննությունը պետք է իրականացվի Արմավիրի մարզի առաջին ատյանի քրեական դատարանում։
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Շվեդիան և Ֆինլանդիան համատեղ տարածքային հսկողության գործողություն են սկսում: SVT-ի տվյալներով՝ Ֆինլանդիայում Gripen կործանիչները և շվեդական ռազմածովային ուժերը կտեղակայվեն անվտանգության մեծ բարելավման շրջանակներում:
Հիմնական նպատակը Ռուսաստանի սահմանի մոտ բարձր ռիսկի գոտիների մոնիթորինգն է և երկրի անօդաչու թռչող սարքերի հայտնաբերման և չեզոքացման կարողությունների ամրապնդումը: Ակնկալվում է, որ այս աշնանը գործողությանը կարող են տեղակայվել նաև շվեդական մասնագիտացված հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներ:
Երկու երկրների կառավարություններն էլ ընդգծել են, որ ներկայիս միջոցառումները նպատակ ունեն պաշտպանել տարածքը «մոխրագույն գոտում» ակտիվության աճի պայմաններում՝ անօդաչու թռչող սարքերի միջադեպերի, նավիգացիոն խանգարումների և հետախուզական թռիչքների:
«Որպես դաշնակիցներ՝ Շվեդիան և Ֆինլանդիան ընդհանուր պատկերացում ունեն Բալթիկ ծովի տարածաշրջանում և ՆԱՏՕ-ի արևելյան թևում ուժեղ զսպման և պաշտպանության կարևորության մասին», – ասել է Շվեդիայի պաշտպանության նախարար Պոլ Ջոնսոնի խոսքերը:
Նրա ֆին գործընկեր Անտի Հաքանենը նշել է, որ գործողությունն իրականացվում է ՆԱՏՕ-ի հետ համագործակցությամբ: «Ավիացիան և ծովային համագործակցությունն արդեն իսկ մեր երկկողմ և սկանդինավյան համագործակցության անբաժանելի մասն են կազմում։ Բնականաբար, մենք այժմ զարգացնում ենք սա տարածքային հսկողության և ամբողջականության պաշտպանության ոլորտում համագործակցության միջոցով», – ասել է Հաքանենը։
Որոշումը հիմնված է երկկողմ համաձայնագրերի և շվեդական օրենսդրության վրա, որը թույլ է տալիս ռազմական օգնություն ցուցաբերել տարածքային սահմանների խախտումները կանխելու համար, քանի դեռ երկրներն անմիջական ռազմական հակամարտության վիճակում չեն։
Արման Խոջոյանը վերանշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնումՌուսական կողմի հասցեին ՀՀ-ից հնչող վերջին հավակնություններն ու դժգոհությունները զարմանք են առաջացնում. Լավրով Ադրբեջանի ԱԳՆ-ն Մոսկվային կոչ է արել հետաքննել Բաքվի դեսպանության հյուրատան մոտ տեղի ունեցած միջադեպըԵրեք նախարարությունների անվանափոխության մասին նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբՎարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի նախագահինԼիլիթ Մակունցը ու ՄԱԿ-ի ներկայացուցիչը քննարկել են COP17-ի անցկացման մանրամասները
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուրբաթ Truth Social սոցիալական ցանցում հրապարակել է նկար, որտեղ Հորմուզի նեղուցը ներկայացված է որպես ԱՄՆ տարածքներից մեկը։
«ԱՄՆ տարածքներ» մակագրությամբ հրապարակման մեջ պատկերված են Գուամի, Վիրջինյան կղզիների, Հյուսիսային Մարիանյան կղզիների, Պուերտո Ռիկոյի, Ուեյք կղզու, ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնի, Ամերիկյան Սամոայի, Մարշալյան կղզիների և Միկրոնեզիայի Դաշնային Նահանգների դրոշները։ Նկարի վերին հատվածում երևում է նաև Հորմուզի նեղուցի քարտեզը։
Օգոստոսի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Քարակերտ-Արտենի-Գյումրի H17 ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան բախվել է երկաթե արգելապատնեշներին, ինչի հետևանքով ավտոմեքենան բաժանվել է երկու մասի։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը։
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին, որն ավարտում է ՀՀ-ում իր դիվանագիտական առաքելությունը։ Մարզպետը շնորհակալություն է հայտնել նրա աշխատանքի ժամանակահատվածում Ֆրանսիայի ու Սյունիքի մարզի միջև հաստատված ջերմ աշխատանքային, բարեկամական հարաբերությունների, համագործակցությունը բարձր մակարդակի հասցնելու համար, որի արդյունքն ակնհայտ է ու տեսանելի։ Այդ ամենում Ռոբերտ Ղուկասյանը շեշտել է Օլիվիե Դըկոտինյիի անձնական դերն ու ներդրումը։
«Ես միանշանակ վստահ եմ, որ Ձեր օրոք Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունները, մասնավորապես Սյունիքի հետ հարաբերությունները նոր բարձունքի են հասել։ Մեր մարզում դեռ շատ սերունդներ են տեսնելու այդ աշխատանքի դրական արդյունքները։ Մենք գնահատում ենք Ձեր՝ թե՛ որպես դիվանագետ, թե՛ որպես մարդ ու լավ ընկեր ամենածանր պահերին 24 ժամ մեր կողքին լինելը, — նշել է մարզպետն ու հավելել, — կարծում եմ՝ Սյունիքում հայ-ֆրանսիական ջերմությունը երբևէ այսպիսի մակարդակում չի եղել։ Ֆրանսերենը և Ֆրանսիայի մշակույթը Սյունիքում արդեն ամենուր են»։
Իր հերթին Ֆրանսիայի դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ խոսքերի ու ՀՀ-ում իր առաքելության ընթացքում սերտ համագործակցության համար։ Նա հիշատակել ու թվարկել է երկկողմ աշխատանքի այն արդյունքներն ու ծրագրերը, որոնք համատեղ կյանքի են կոչվել։ Այդ ամենի ամենաակնառու օրինակն, անշուշտ, Սյունիքի ու Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի բարեկամությունն է, դրան հետևած՝ մարզի բոլոր համայնքների քույրացումը ֆրանսիական քաղաքների հետ, բազմաթիվ կրթամշակութային ու առողջապահական ծրագրերը։
Հանդիպման ավարտին Սյունիքի մարզպետը հաջողություն է մաղթել Օլիվիե Դըկոտինյիին հետագա գործունեության մեջ, և կողմերը համոզմունք են հայտնել, որ Սյունիքի և Ֆրանսիայի միջև ձևավորված խոր գործընկերությունն ու ջերմ հարաբերությունները նույն արդյունավետությամբ կշարունակվեն նաև նոր նշանակվելիք դեսպանի պաշտոնավարման ընթացքում։
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ օգոստոսի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 79-րդ կմ հատվածում՝ Միրաք գյուղի վարչական տարածքում, բախվել են «Nissan Elgrand» և «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է դաշտում, իսկ «Nissan Elgrand»-ը կողաշրջվել է։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ովքեր նրանց դուրս են բերել ավտոմեքենաներից։ Այնուհետև օպերատիվորեն դեպքի վայր ժամանած «Ապարան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել վիրավորներին, ապա տեղափոխել հիվանդանոց։Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Մանուկ Սարգսյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Խաչիկ Թովմասյանը և Արթուր Սահակյանը։Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ապարանի բաժնի հերթապահ խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ համայնքային ոստիկան Սահակ Տոնապետյանի գլխավորությամբ։Վթարի մասին ոստիկանության Ապարանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Ապարանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Արթուր Մնոյանի, վարչության պետի տեղակալ Հրաչ Դավթյանի, Ապարանի քննչական բաժնի պետ Ալեքսեյ Կարապետյանցի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով Ապարանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Ապարանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։Ֆոտոլրագրողը հայտնում է՝ բախման հետևանքով «Ford Transit»-ի շարժիչը (մատոր) պոկվել, շպրտվել և հայտնվել է դաշտում։
Շիրակի մարզի Գյումրի քաղաքում ՀՀ բարձրագույն ղեկավարության մասնակցությամբ մեկնարկել է օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների տարեկան աշխատաժողովը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: