Blog

  • «Ուսումնասիրեք էդ տղամարդու հայրական ընտանիքն ու կհասկանաք, թե էդ վիճակը որտեղից է»․ Սոֆյա Հովսեփյան

    ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի ֆեյսբուքյան գրառումը. «Քանի որ բան ու գործ թողել խոսում եք երեկվա հայտնի տեսանյութի բռնության մասին, ապա ես էլ ասեմ. լո՞ւրջ սիրելի կանայք, դուք կարծում եք, որ ձեր դերը շատ քիչ է բռնարար տղամարդկանց գոյության հարցում, թե՞ այդպես հարմար է մտածել:

         Ուրեմն նախ, մինչև այդ տղամարդը ամուսին դառնա, առնվազն մի 18+ տարիներ ապրում է ընտանիքում, որտեղ կան ծնողներ, իսկ դոմինանտ դերում ՄԱՅՐԸ…

         Էդ նույն մայրը մեծացնում է համ թշվառ աղջիկ, հա՛մ թշվառ տղա:

         Դաստիարակության ամբողջ բեռը վերցնում են իրենց ուսերին ու չեն հաղթահարում (խոսքս վերաբերում է լիարժեք ընտանիքներին):

         Հիմա գամ էդ տեսանյութին. 2 կանայք` մեկը բացարձակ անԵՍ, մյուսը` անկառավարելի ու անչափելի ագրեսիվ վարքագծով ու բառապաշարով:

         Սրանք երկուսն էլ ունեն կամ կունենան երեխաներ:

         Քանի՞ % է հավանականությունը, որ չեն մեծանա թշվառ ու բռնարար…

         Ասեմ, որ նվազագույն` գրեթե չկա…

         Հիմա գնացեք ուսումնասիրեք էդ տղամարդու հայրական ընտանիքը ու կհասկանաք, թե էդ վիճակը որտեղից է:

         Ասածս ինչ է. քանի դուք մենակ խոսում եք տղամարդու բռնությունից, բռնությունը միշտ շատանալու է:

         Երբ կանգնեք ու ազնվություն ունենաք ու խոսեք բռնության պատճառ հետևանքների մասին ու քայլեր ձեռնարկեք ամբողջական` հայրերի ու մայրերի ինստիտուտ ստեղծելու վրա, էդ ժամանակ արդարացի կլինի ձեր պայքարը, թե չէ հիմա որքան խոսեք, բայց առարկայական բան չանեք, այնքան խորացնելու եք երևույթը: Միայն օրենքը չի օգնի, համալիր քայլեր են պետք ու խոսել երկուստեք բռնության մասին:

         Հիմա անտեղի օրակարգեր մի լցրեք:

         Էդ առաջին տիկնոջն էլ ասեք, որ դադարեցնի բռնությունը իր և իր ամուսնու կողմից ու նախ դառնա օրինակ:

         Օրինակ իր աղջիկների կիսամերկ, անֆորմ կերպարները, արհեստական բանտիկների ամենօրյա ցուցադրությունը իմ աչքերի հանդեպ բռնություն է, չհաշված գաղափարական առումով: (իրենց չեմ հետևում, էլի դուք եք տարածում)

         Ինչո՞ւ չի կանխում…

         Ամուլսարն էլ սար է»:

  • Վաղը TRIPP նախագծի շրջանակային համաձայնագիրը կներկայացվի…

    Վաղը TRIPP նախագծի շրջանակային համաձայնագիրը կներկայացվի…

  • Երևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ Փաշինյանին

    Մասիսի համայնքի ղեկավար Նորայր Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

    «ՁԵԶ ՍՏՈՒՄ ԵՆ, ՊԱՐՈ՛Ն ՎԱՐՉԱՊԵՏ…
    Ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2026 թվականի հոկտեմբերի 7-ին իմ կայացրած որոշման վերաբերյալ անդրադարձին՝ անհրաժեշտ եմ համարում ներկայացնել հետևյալը.
    Նշված որոշմամբ աշխատանքից ազատել եմ Մասիս համայնքի Ազատաշեն բնակավայրի վարչական ղեկավարին՝ քաղաքական ուժերի հարաբերակցության փոփոխության հիմքով։
    Համաձայն «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասի՝ «Համայնքային վարչական պաշտոններն են… բազմաբնակավայր համայնքի կազմում ընդգրկված բնակավայրի վարչական ղեկավարի պաշտոնները»։Նույն հոդվածի 2-րդ մասով հստակ սահմանված է, որ «վարչական պաշտոն զբաղեցնող անձը կարող է փոփոխվել նաև քաղաքական ուժերի հարաբերակցության փոփոխության արդյունքում»։
    Հաշվի առնելով վարչական ղեկավարի՝ իր քաղաքական ուղղվածությունը և դիրքորոշումը փոխելու մասին հայտարարությունը՝ ղեկավարվելով վերոնշյալ իրավական հիմնավորմամբ կայացվել է որոշումը։
    Հանրության համար առավել ընկալելի օրինակով բացատրեմ իրավիճակը.
    Պատկերացրեք՝ մարզպետը, նախարարը կամ նրա տեղակալը հայտարարում է, որ չի կիսում կառավարության որդեգրած քաղաքական ուղղվածությունը և միանում է ընդդիմությանը, սակայն շարունակում է պաշտոնավարել՝ պահպանելով իր քաղաքական պաշտոնը։ Արդյո՞ք նման իրավիճակում քաղաքական ուժերի հարաբերակցության փոփոխության հանգամանքը չպետք է դիտարկվի։
    Հ.Գ.
    1. Մասիս համայնքում որևէ մեկը չի կարող մեր կողմից քաղաքական հետապնդման ենթարկվել։ Մեր թիմը քաղաքական հետապնդումը համարում է թույլերի ձեռագիր։
    2. Պարո՛ն վարչապետ, Երևանից Մասիս համայնք գործուղված անձը և Ձեր կուսակցության որոշ նոր անդամներ Ձեզ ոչ հավաստի տեղեկատվություն են փոխանցում։
    3. Մնացածի մասին՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում»,- գրել է նա։

  • Մելանյա Չարչյանը ամուսնու հետ աշնանային ջերմ ֆոտոշարք է հրապարակել – ԱՄԲԻՈՆ NEWS

    Ամանտիս էսթետիկ բժշկության կենտրոնի տնօրեն Մելանյա Չարչյանը սոցիալական ցանցի իր էջում ամուսնու հետ նոր՝ աշնանային ֆոտոշարք է հրապարակել։

    Լուսանկարներում զույգը ներկայացել է աշնանային գեղեցիկ տրամադրության և ջերմ մթնոլորտի ներքո։ Ֆոտոշարքն առանձնանում է սեզոնին բնորոշ գույներով ու զույգի նուրբ ու ներդաշնակ կադրերով։

    Մելանյա Չարչյանի հրապարակումը ուշադրություն է գրավում ոչ միայն աշնանային գունապնակով, այլև զույգի համատեղ լուսանկարներով, որոնք փոխանցում են ջերմություն և մտերմություն։

    Լուսանկարները՝ Մելանյա Չարչյանի սոցիալական էջից։

  • Լավրով․ Ռուսաստանը կլսի Ուիթքոֆի և Քուշների առաջարկները, բայց քաղաքական զիջումների չի գնա



    Ռուսաստանը կլսի ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների առաջարկները, սակայն քաղաքական զիջումների չի գնա։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

    Նրա խոսքով՝ Ռուսաստանը պետք է ապավինի միայն սեփական ուժերին և Վաշինգտոնից «ոչ մի հրաշք չի ակնկալում»։

    Լավրովը նաև նշել է, որ ԱՄՆ-ն Ռուսաստանի համար լավագույն դեպքում կմնա մրցակից։


    Հետևեք
     մեզ՝ այստեղ


  • Մակրոնը Մերձավոր Արևելք կատարած այցով փորձում է միաժամանակ լուծել մի քանի խնդիր․ Զաքարյան





    ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է․

    «Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եռօրյա այց է սկսել Պարսից ծոցի երկրներում։ Երեկ նա ժամանել է Քուվեյթ, որտեղ հանդիպել է էմիրի հետ։ Այցի հաջորդ կանգառներն են Արաբական Միացյալ Էմիրությունները, Բահրեյնը և Քաթարը։

    Այցը տեղի է ունենում Ֆրանսիայում խորացող ներքաղաքական ճգնաժամի պայմաններում։ Երկիրը ցնցվում է զանգվածային բողոքի ցույցերից և անկարգություններից, վառելիքի գներն աճում են, իսկ կառավարության տնտեսական քաղաքականության նկատմամբ դժգոհությունը մեծանում է։

    Այդուհանդերձ, նախագահ Մակրոնը Մերձավոր Արևելքում է, քանի որ Ֆրանսիայի էներգետիկ անվտանգությունն այսօր մեծապես կախված է ինչպես ռուս-ուկրաինական պատերազմից, այնպես էլ Պարսից ծոցի տարածաշրջանում տիրող իրավիճակից։

    Այցի նպատակներից մեկը նավթի և նավթամթերքի լրացուցիչ մատակարարումների շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերելն է, ինչպես նաև Հորմուզի նեղուցը շրջանցող էներգակիրների փոխադրման այլընտրանքային ուղիների քննարկումը։ Իրանի շուրջ շարունակվող հակամարտությունն ու նավագնացության խափանումները լուրջ ռիսկեր են ստեղծում նաև եվրոպական տնտեսության համար։

    Երկրորդ կարևոր թեման ծովային հաղորդակցության ուղիների անվտանգությունն է։ Փարիզը Լոնդոնի հետ համատեղ առաջ է մղում Հորմուզի նեղուցով ազատ նավագնացությունը վերականգնելու նախաձեռնությունը, այդ թվում՝ հնարավոր ականազերծման աշխատանքները։ Սակայն այդ ծրագրի իրականացումը կախված է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակից և Միացյալ Նահանգների դիրքորոշումից։

    Ոչ պակաս կարևոր են նաև պաշտպանական ոլորտի պայմանագրերը։ Ֆրանսիան ակնկալում է ընդլայնել ռազմատեխնիկական համագործակցությունն արաբական միապետությունների՝ Քաթարի և ԱՄԷ-ի հետ։ Խոսքը ՀՕՊ համակարգերի, ռազմական տեխնոլոգիաների և նոր ներդրումների մասին է։

    Այցը համընկնում է Դոհայում անցկացվող Անվտանգության գլոբալ ֆորումի հետ, որի հիմնական թեման միջազգային դաշինքների ապագան է։ Բացի այդ, հոկտեմբերի 21-ին Ֆրանսիայի նախագահը պետք է մասնակցի ինքնիշխան ներդրումային հիմնադրամների միջազգային ցանցի՝ One Planet-ի հանդիպմանը։
    Այցն ունի նաև Լիբանանին առընչվող օրակարգեր։

    Այսպիսով, Մակրոնը փորձում է միաժամանակ լուծել մի քանի խնդիր՝ ապահովել Ֆրանսիան էներգակիրներով, ձեռք բերել ռազմա-արդյունաբերական արտադրանք վաճառելու նոր պայմանագրեր, ինչպես նաև փորձել ամրապնդել ֆրանսիական դիրքերը Մերձավոր Արևելքում։

    Այս շրջագայության արդյունքները կարևոր կլինեն ոչ միայն Ֆրանսիայի արտաքին քաղաքականության, այլև անձամբ Մակրոնի համար, ով իր նախագահության ժամկետը ստիպված կլինի ավարտվել ներքաղաքական ճգնաժամի և Ֆրանսիայի արտաքին քաղաքականության համար անկայուն ու նոր մարտահրավերների պայմաններում»։



    դիտվել է 162 անգամ

  • Հոկտեմբերի 21-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը

    Հոկտեմբերի 21-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումըՊլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 21-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Աղայան փողոցի թիվ 74/1, 74/2, 74/3 բազմաբնակարան շենքերի, Ն.Ստեփանյան փողոցի 1-ին նրբանցքի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 21-ին ժամը 09:00-ից մինչև հոկտեմբերի 22-ը ժամը 21:00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի, Այգուտ, Գետիկ, Վահան, Շորժա, Մարտունի, Թթուջուր, Դրախտիկ, Արտանիշ բնակավայրերի գազասպառողների, «Տիգարելլ», «Ուրսա Մաժոր» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների, «Աշտարակ Միլկ», «Ար-Տար» ՍՊԸ-ների (կաթնամթերքի արտադրություն), սեփականատեր Արսեն Նադարյանի (հացամթերքի արտադրություն), նշված բնակավայերում գործող այլ տարբեր նշանակության հանրային կազմակերպություների գազամատակարարումը։

    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 21-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Շահումյան բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։

  • Տուգանքը 20 տոկոսով պակաս վճարելու հնարավորությունից օգտվելու համար roadpolice.am կայքում գրանցվող վարորդների թիվը շարունակում է աճել






    Տուգանքը 20 տոկոսով պակաս վճարելու հնարավորությունից օգտվելու համար roadpolice.am կայքում գրանցվող վարորդների թիվը շարունակում է աճել։ Այս մասին հայտնում է ՆԳՆ-ը։

    «Հարգելի՛ քաղաքացիներ, շարունակում է գործել տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված իրավախախտումների համար սահմանված տուգանքը 20 տոկոսով պակաս վճարելու բոնուսային բաղադրիչը։

    Այս հնարավորությունից օգտվելու հիմնական պայմանը roadpolice.am կայքում էլեկտրոնային ծանուցման համակարգն ակտիվացնելն է։

    Ինչպե՞ս ակտիվացնել էլեկտրոնային ծանուցումը․ անհրաժեշտ քայլերը ներկայացված են ուղեցույց-տեսանյութում։

    Անհրաժեշտ է խստորեն պահպանել երթևեկության բոլոր կանոնները, իսկ եթե դրանք խախտելու համար տուգանվել եք, ապա օգտագործեք թվային լուծումներ՝ տուգանքները նվազ վճարելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։

     


    Հետևեք
     մեզ՝ այստեղ






  • Armenia24.live | Սպերցյանի թիմի հերթական հաղթանակը



    Սպորտ





    Հոկտեմբերի 19-ին «Ալ-Ահլին» Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 10-րդ տուրի արտագնա խաղում 3։2 հաշվով հաղթանակ է տարել «Ալ-Ֆեյհայի» նկատմամբ։ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը խաղադաշտում անցկացրել է 89 րոպե։

    Հանդիպման գլխավոր հերոսը դարձել է ուկրաինացի կիսապաշտպան Արտյոմ Բոնդարենկոն, որը դուբլ է ձևակերպել։ Հաղթողների կազմում ևս մեկ գոլի հեղինակ է դարձել սաուդցի հարձակվող Ֆիրաս Ալ-Բուրայկանը։

    Սպերցյանը SofaScore վիճակագրական հարթակից ստացել է 7,1 գնահատական։

    Այս հաղթանակի շնորհիվ «Ալ-Ահլին» շարունակում է պայքարը Սաուդյան Արաբիայի առաջնության առաջատար դիրքերի համար։ Անցկացրած ինը հանդիպումներից հետո Սպերցյանի թիմը զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի չորրորդ հորիզոնականը։


    Հետևեք
     մեզ՝ այստեղ




  • Քրիստոնեական յոթ սրբավայր Շիկահողում, որից երկուսը՝ գերության մեջ

    Շիկահողը Սյունիքի այն բնակավայրերից է, որ հազարամյակների ընթացքում չի լքվել։

    Մատենագիտության մեջ հիշատակվում է նաև Շահավուզ, Շեկահող, Շիկահողս, Շիկահողք և այլ անվանումներով։

    Հանդիպում ենք նաև Շիկահող Մյուս կամ Շիկահող Վերին գյուղի մասին հիշատակություն, որը, ըստ որոշ աղբյուրների, գտնվել է Ծավ գյուղի մոտ կամ գուցե հենց նրա տեղում։

    Առաջին գրավոր հիշատակությունը Ստեփանոս Օրբելյանի «Սյունիքի պատմություն» գրքում է՝ Շիկահողք անվամբ, Կովսական գավառում՝ Տաթևի վանքին տրվող 12 միավոր հարկաչափով։

    Շիկահողին անդրադարձել է նաև Ղևոնդ Ալիշանը՝ «Սիսական» տեղագրության մեջ։

    Ահա՝ «Գետահովտի միջնահատվածում՝ մի գետակի կից, որը հյուսիսից (ձախակողմից) է, կա Շախաուզ կոչված գլխավոր գյուղը, որը ըստ իս Շիկահող կամ, համաձայն Հին ցուցակի, Շիկահողքն է։ Ելնելով հարկի (12 բեռ) չափից՝ սա փոքր չի եղել…»։

    Գյուղը Կապան քաղաքի հարավ–արևելյան կողմում է, քաղաքից մոտ 22 կմ հեռավորության վրա։

    1831-ին ուներ 254, 1897-ին՝ 703, 1926-ին՝ 909, 2011-ին՝ 229 բնակիչ։

    Շիկահողին խորհրդային տարիներին միացվել է նաև Գյումանտ Առաջին գյուղը (1897-ին ուներ 42, 1914-ին՝ 242 բնակիչ)։

    Բնակավայրը Մեղրու լեռնաշղթայի արևելյան ճյուղավորություններից մեկի լանջին է, շրջապատված՝ անտառածածկ լեռներով, որոնց գագաթներն ալպյան գոտում են։

    Գյուղից 3-4 կմ արևմուտք Շիկահողի գլուխ կամ Շախաուզ, Շահավուզ լեռնագագաթն է՝ 2164 մ բարձրությամբ։

    Գյուղամիջով է հոսում Շիկահող գետակը, որն Արաքսի ձախակողմյան Ծավ (Բասուտ) վտակի ձախ օժանդակն է։ 17 կմ երկարությամբ գետակը սկիզբ է առնում Խուստուփի լեռնազանգվածի հարավ–արևելյան լանջերից, հոսում է հարավ–արևելք և Ներքին Հանդ գյուղից հյուսիս միանում Ծավին (Բասուտին)։

    Շիկահող գետակը գյուղը բաժանում է երկու մասի. արևկող մասը՝ Պառակ, մյուսը՝ Շեն։

    Շիկահողը Հայկական լեռնաշխարհի հնագույն մշակութային օջախներից է, ինչը հաստատվել է ճանաչված հնագետ Օնիկ Խնկիկյանի կողմից 1974-ին գյուղի տարածքում կատարած պեղումների ընթացքում։ Հնագետի ուսումնասիրությունների արդյունքներին կարելի է ծանոթանալ «Պեղումներ Տանձավեր և Շիկահող գյուղերում» հոդվածում։

    Գյուղի տարածքում պահպանվել են միջնադարյան բազմաթիվ գյուղատեղիներ, գերեզմաններ (17-18-րդ դարեր), կամուրջ (19-րդ դար), քարարկղային դամբարաններ (7-6-րդ դարեր մ.թ.ա.), բերդի ավերակներ (գյուղի արևմտյան կողմում), որը հավանաբար եղել է Մելիք Նուբարի բերդը։

    Հիշարժան են նաև «Սպիտակ հողեր», «Կապեն արտ», Քրկտոր կոչվող և մյուս վայրերում հայտնաբերված նյութերը։

    Շիկահող անվամբ է կոչվում 1958-ին հիմնադրված պետական արգելոցը, որ սահմանակից է Շիկահող, Ծավ, Շիշկերտ, Ներքին Հանդ, Սրաշեն գյուղական բնակավայրերին, զբաղեցնում է Ծավ և Շիկահող գետերի ավազանը։

    Իր մեջ ներառում է Շախբուզ (2372 մ), Գյումարանց (2366 մ), Մազրա (2198 մ) և Բարթաս (2186 մ) լեռնագագաթները։

    Շիկահողում կան նաև բնության բազմաթիվ հուշարձաններ՝ Շիկահող գետի վերին հոսանքում գտնվող ջրվեժը, Սուրբ քար կոչվող լողավազանը, որի մեջ պառկեցնում են կապույտ հազով հիվանդին և բուժում։

    Գյուղի նշանավոր վայրերից է Շարու քարը, որը կարևոր դեր է խաղացել 1905-06, 1918-20 թթ․ հայ–թուրքական բախումների, ինչպես և 1991-93 թթ․ Արցախյան առաջին հերոսամարտի ժամանակ։

    Նշանավոր է Բերդի քար միջնադարյան ամրոցը՝ համանուն լեռան գագաթին, որի հետ կապված բազմաթիվ զրույցներ կան՝ հատկապես Դավիթ Բեկի ժամանակներին առնչվող։

    Շիկահողի տարածքում եղել են քրիստոնեական բազմաթիվ սրբավայրեր, որոնցից յոթն է մեզ հայտնի։

    1. Պեխնի խութի մատուռը

    11-12-րդ դարերի այդ սրբավայրը, որ հիմա ավերակ վիճակում է, գտնվում է գյուղից 5 կմ արևելք, բարձունքի վրա, անտառի մեջ, դժվար հասանելի վայրում։

    Ականատեսները պատմում են, որ այնտեղից հիանալի տեսարան է բացվում դեպի Արաքսի հովիտը։

    Ցավոք, այդ սրբավայրը 2020-ի պատերազմից հետո հայտնվել է Ադրբեջանի տիրապետության ներքո։

    2. Շաթարուզի եկեղեցին

    Բազիլիկ ոճի այդ կառույցը հիմնադրվել է 16-րդ դարում։

    Կիսով չափ թաղված է հողի մեջ։

    Ավերվել է 1992 թվականին՝ ադրբեջանական հրետակոծության հետևանքով։

    Աստծո այդ տաճարը ևս 2020-ի պատերազմից հետո հայտնվել է Ադրբեջանի տիրապետության ներքո։

    3. Սուրբ Ստեփանոս Նախավկա եկեղեցին

    Գտնվում է գյուղամիջում։

    16-րդ դարում կառուցված միանավ բազիլիկ եկեղեցի է։

    Բեմին ագուցված մի վիմագրից երևում է, որ եկեղեցու տեղում  եղել է 13-րդ դարում (1215 թ.) կառուցված մեկ այլ տաճար։

    Եկեղեցին հատկապես տուժել է խորհրդային տարիներին, երբ օգտագործվել է տնտեսական նպատակներով։

    Որպես ճարտարապետական կառույց այն բնորոշ է վաղ միջնադարին, այդ շրջանից պահպանվել են որոշ խաչքարեր, արձանագրություններ։

    2016 թվականին վերաբացվել են եկեղեցու դռները։

    Վերանորոգող ճարտարապետն էր երջանկահիշատակ Ստեփան Նալբանդյանը, շինարարական աշխատանքներն իրականացրել է «Հրակարսիմ» ՍՊ ընկերությունը։

    «Երկիր և մշակույթ» կազմակերպության նախաձեռնությամբ ու միջոցներով է վերականգնվել եկեղեցին, որի վերաօծման և վերաբացման արարողությունը (6 օգոստոսի 2016 թ․) կատարել է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ, գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը՝ մասնակցությամբ Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Մակար վարդապետ Հակոբյանի և Կապանի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վահան քահանա Հեբոյանի։

    Եկեղեցու վերականգնմանը մասնակցել են նաև բարերարներ Հայկ և Հիլդա Մանջիկյանները։

    Եկեղեցում և նրա հարակից տարածքում՝ մինչև վերականգնողական աշխատանքների իրականացումը, կատարվել են պեղումներ, որի վերաբերյալ հանգամանալից տեղեկություններ է հաղորդում Արման Նալբանդյանը՝ «Շիկահողի Սբ Ստեփանոս Նախավկա եկեղեցու պեղումների արդյունքները» հոդվածում (26 փետրվարի 2025 թ.)։

    4. Եկեղեցի «Ձորի» կամ Ծերիգղեցի՝ Գեղցահանդ գյուղատեղիում

    Գեղցահանդ Ներքին և Գեղցահանդ Վերին գյուղերը գտնվել են Շիկահող գյուղից 3-4 կմ արևելք՝ անտառապատ ձորալանջին։

    Նշմարվում են շինությունների ավերակները, գերեզմանների հետքեր։

    Պատմում են, որ այդ գյուղերի բնակիչներն  վերաբնակվել են Շիկահողում։

    Ձորալանջին գտնվող ուշ միջնադարյան եկեղեցին ավերված է, անտառի մեջ՝ գրեթե աննկատ։

    2.5մ x 6 մ չափերով ավերված եկեղեցու մեջ վաղուց ծառեր են աճել, փորձեցինք հնարավորինս մաքրել։

    Գեղցահանդ գյուղատեղի այցելեցինք Շիկահող գետի ձախ ափով՝ դաշտամիջյան ճանապարհով։

    Սրբավայրը շատ մոտ է հայ–ադրբեջանական շփման գծին։

    Երևում է՝ շատ վաղուց այնտեղ մարդիկ չեն այցելել, որևէ արահետ չկար։

    Չլինեին մեր հայրենագետ ուղեկցողները՝ Անդրանիկ Մարգարյանը և Մանվել Արզումանյանը, անհնար կլիներ գտնել սրբավայրի ավերակները։

    5. Խրավանդ սրբավայրը

    Գտնվում է Շիկահողից 4 կմ հյուսիս–արևմուտք։

    Պահպանվել են միայն հիմքի քարերը։

    Մինչև 1960-ական թվականներն այդ սրբավայր էին այցելում ուխտավորներ։

    1970-80-ականներին Կապանի տրիկոտաժի ֆաբրիկան եկեղեցու հյուսիսային կողմում այգի հիմնելու մտադրություն ուներ և այդ նպատակով մելիորացիոն աշխատանքներ ձեռնարկեց 2 հեկտարի վրա։

    Տեղացիները, այդուհանդերձ, եկեղեցու հիմնահատակ ավերված վիճակը չեն համարում մելիորացիոն աշխատանքների հետևանք։ Ու իբր ինքն իրեն է փլվել՝ անտառը հաղթել է եկեղեցուն։

    Սրբավայրը, որ գտնվում է չափազանց գեղեցիկ անտառամասում, նաև տեսարժան վայր է եղել։ Գյուղ այցելած նշանավոր հյուրերին հաճախ հենց այդտեղ են հյուրասիրել։

    Մերձակայքում 200 տարեկան բոխին է՝ խոշոր փչակով։

    6. Կոտրած խաչ սրբավայրը

    Սրբավայր հասանք Խրավանդ ավերակված եկեղեցու հարավային մասով ձգվող ճանապարհով՝ Շիկահող գետակի հունն ի վեր։

    Շիկահող գյուղից մինչև Կոտրած խաչ 6.5 կմ է։

    Գտնվում է Կռնաս կոչվող անտառի ամենավերին մասում։

    Գյուղի մերձակայքում հարյուրավոր (եթե ոչ ավելի) հեկտար զբաղեցնող անտառներ են և, կարծեք, զարմանալու ոչինչ չկա։ Սակայն Կոտրած խաչ բարձրանալիս անցնում ենք բոխու բացառիկ անտառաշերտով, որն առանձնահատուկ հիացմունք է առաջացնում։

    Ճանապարհին անցանք ևս մեկ ուշարժան վայրով՝ մեծածավալ մի քարաբեկորի կողքով։ Շիկահողցիները դրան անվանում են Վերցակի քար, որից մի փոքր արևելք հին գյուղատեղիի հետքեր են։

    Վերցակի քարի հետ կապված ավանդազրույցը հիշեցնում է՝ իբր այդ քարին թառած աքլորի կանչով են գյուղի բնակիչները տեղեկացել թուրք հրոսակների վերահաս հարձակման մասին։

    Եվ ահա Կոտրած խաչ սրբավայրում ենք…

    Մենավոր այդ խաչն իսկապես կոտրված է։ Ե՞րբ է կոտրվել, ի՞նչ հանգամանքներում է կոտրվել՝ չգիտեն։

    Եղծված է քարի վրա քանդակված խաչը, երևում է՝ շատ հին է։

    Գյուղացիները պատմում են, որ մինչև վերջին տարիները շիկահողցիները ուխտագնացություն էին կատարում այդ սրբավայր և այդտեղից աղոթք բարձրացնում առ Աստված, նաև մոմավառություն կատարում…

    7. Քամու խաչը, որ նաև Վարդավառի խաչ է կոչվում

    Ուխտագնացության հաջորդ երթուղին մեզ հասցրեց Քամու խաչ կամ Վարդավառի խաչ կոչվող սրբավայր։

    Շիկահող գյուղից հյուսիս–արևմուտք է՝ 3 կմ հեռավորության վրա, Բերդի քարից՝ արևմուտք։

    Ճանապարհին անցանք Մխոտի գետակով, որն ամռան վերջին փոքրիկ առվակի է վերածվում։

    Բարձրացանք Խուստուփաձոր կոչվող խոր ձորի երկարությամբ։

    Եվ, ի վերջո, հասանք Քամու խաչ կամ Վարդավառի խաչ կոչվող սրբավայր։

    Գտնվում է Ճակատենի ու Շիկահողի միջև ընկած լեռան հարավային լանջին։

    Նայում ենք սովորական թվացող, բայց սրբացված քարին ու զարմանում՝ ինչպիսի՜ հավատով են մեր նախնիները կապված եղել քրիստոնեական սրբավայրերի հետ, ինչպիսի՜ խնամքով են դրա հետ կապված ավանդազրույցները փոխանցվել սերունդներին…

    Մինչև 1980-ականները Շիկահողցի ուխտավորները գալիս էին այդ սրբավայր։

    Ասում են՝ բուժիչ նշանակություն է ունեցել։

    Հատկապես կարմիր քամիով հիվանդները գալիս էին ու հաղորդվում զորավոր քարին…

    Անդրանիկ Մարգարյանը նույնիսկ կոնկրետ մի պատմություն ներկայացրեց, թե ինչպես է հիվանդը (գյուղի տարեցներից մեկի հորդորով) հասել Քամու խաչ ու ապաքինվել։

    Սրբավայրը նշանավոր է մեկ այլ առումով ևս. այդտեղ են շիկահողցիները նշել Վարդավառի տոնը, ինչի համար էլ սրբավայրը նաև Վարդավառի խաչ է կոչվում։

    ***

    Շիկահողի սրբավայրեր մեր ստեղծագործական խումբն ուխտագնացություն կատարեց երկու անգամ՝ 2026 թ. սեպտեմբերի 18-ին և սեպտեմբերի 23-ին։

    Ստեղծագործական խմբի մեջ էին Սամվել Ալեքսանյանը, Մարի Նավասարդյանը, Արմինե Մարգարյանը, Շուշաննա Հարությունյանը և Իզա Ասծատրյանը։

    Շիկահողում մեզ ընդունեցին և ընկերակցեցին հրաշալի երկու անձնավորություն՝ Անդրանիկ Մարգարյանը և Մանվել Արզումանյանը։

    Տպավորված ենք նրանց իմացությամբ. արահետներից ու ճանապարհներից զուրկ անծայրածիր անտառում նրանք ազատորեն կողմնորոշվում էին ու մեզ հասցնում փնտրվող սրբավայրեր։

    Մեր երախտագիտությունն Անդրանիկ Մարգարյան ու Մանվել Արզումանյան՝ իսկապես հայրենագետ այրերին։

     

    Սամվել Ալեքսանյան

    Լուսանկարները՝ «Սյունյաց երկրի»