Blog

  • Մերձավոր Արևելքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. Գուտերեշ


    Աշխարհ





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը գնալով դուրս է գալիս վերահսկողությունից՝ սպառնալով ծանր հետևանքներ առաջացնել ոչ միայն տարածաշրջանի, այլև ամբողջ աշխարհի համար, գրում է The Guardian-ը։

    «Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից։ Այն մոտենում է մի սահմանագծի, որը նախկինում դժվար էր անգամ պատկերացնել», — հայտարարել է Գուտերեշը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ունեցած ելույթի ժամանակ։


    Նա նշել է, որ տարածաշրջանը ներքաշվում է հակամարտությունների ավելի լայն շրջանակի մեջ, մինչդեռ միջազգային իրավունքի նկատմամբ անտեսումը խորացնում է առկա ճգնաժամերը։


    Գուտերեշը կողմերին կոչ է արել անհապաղ նվազեցնել լարվածությունը, դադարեցնել ռազմական գործողությունների ընդլայնումը և վերադառնալ դիվանագիտական բանակցությունների ճանապարհին։

    ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսքով՝ հակամարտությունների շարունակությունը կարող է կործանարար հետևանքներ ունենալ խաղաղ բնակչության, միջազգային անվտանգության և համաշխարհային տնտեսության համար։


    Նա նաև ընդգծել է քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների պաշտպանության, միջազգային մարդասիրական իրավունքի պահպանման և տարածաշրջանում ռազմական գործողությունների հետագա տարածումը կանխելու անհրաժեշտությունը։

    Հետևեք մեզ՝ այստեղ



  • Էլինա Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգում ընթացող WTA-250 մրցաշարի քառորդ եզրափակիչ



    Սպորտ





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Աշխարհի 208-րդ ռակետ, հայ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգում ընթացող WTA-250 մրցաշարի քառորդ եզրափակիչ։

    Նա երկրորդ փուլում հաղթեց ղազախստանցի Յուլիա Պուտինցևային, որը զբաղեցնում է աշխարհում 79-րդ տեղը։

    Հանդիպումը տևեց երկու ժամ 10 րոպե և ավարտվեց 6:3, 2:6, 6:2 հաշվով։


    Հաջորդ փուլում Ավանեսյանը կմրցի ուկրաինացի Ալեքսանդրա Օլեյնիկովայի հետ։


    Հետևեք մեզ՝ այստեղ




  • Բագրատաշենից և Ագարակից մեկնող բեռնատարները պետք է անցնեն կուտակային կայանատեղիներով. սահմանվել է վճ

    Հայաստանի Կառավարությունը սահմանել է, որ Հայաստանից Բագրատաշենի և Ագարակի սահմանային անցակետերով մեկնող բեռնատարների մուտքն անցակետեր կիրականացվի միայն կուտակային կայանատեղի մուտք գործելուց և այնտեղից դուրս գալուց հետո։

    «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ որոշումն ընդունվել է Կառավարության հուլիսի 23-ի նիստում։ Կայանատեղիում հերթագրման ծառայության վճարը մեկ բեռնատարի համար չի կարող գերազանցել 5000 դրամը՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը։

    Առանց կուտակային կայանատեղի մտնելու կկարողանան սահմանը հատել, մասնավորապես, կենդանի կենդանիներ, մարդասիրական օգնություն, ռադիոակտիվ կամ պայթուցիկ նյութեր տեղափոխող, ինչպես նաև մեծ եզրաչափերով բեռնատարները։

    Կայանատեղիներից առաջնահերթ բաց կթողնվեն արագ փչացող ապրանքներ տեղափոխող մեքենաները, «Հատուկ» մաքսային ընթացակարգով ձևակերպված բեռները, ինչպես նաև լիազորված տնտեսական օպերատորների և օրինապահ հարկ վճարողների տրանսպորտային միջոցները։

    Կուտակային կայանատեղիները պետք է գտնվեն անցակետից առավելագույնը 20 կիլոմետր հեռավորության վրա, ունենան առնվազն 3000 քառակուսի մետր ասֆալտապատ կամ բետոնապատ տարածք, լուսավորություն, տեսահսկում, ազդարարման համակարգ և առնվազն երեք սանհանգույց։ Դրանք գործելու են շուրջօրյա։

    Նոր կարգը, յուրաքանչյուր անցակետի համար, կգործի այնտեղ առաջին կուտակային կայանատեղիի գործարկման օրվանից։

     

  • 0-ներով համարանիշերն արդեն հասանելի են առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտնում

    Քաղաքացիների շրջանում առկա պահանջարկի գնահատման հիման վրա՝ ՆԳ նախարարության նախաձեռնությամբ, Կառավարությունը փոփոխություններ է կատարել տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի չափորոշիչներում։

     

    Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ քաղաքացիների շրջանում մեծ հետաքրքրություն են ներկայացնում թվային հատվածում «0» թվեր, ինչպես նաև մեկ կամ մի քանի կրկնվող թվեր պարունակող՝ նույն կամ տարբեր լատինական տառերի համադրությամբ համարանիշերը։ Դրանք իրենց տեսքով և արժեքով որոշակիորեն տարբերվում են առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշերից, սակայն մինչ այժմ դրանց առաջնային օգտագործման իրավունքի՝ առանց աճուրդի ձեռքբերման համար ամբողջական իրավական կարգավորում նախատեսված չէր։

     

    Նոր կարգավորմամբ մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի շարքում ներառվել են նաև այն համադրությունները, որոնց թվային հատվածում առկա են «0» թվեր և մեկ կամ մի քանի կրկնվող թվեր՝ նույն կամ տարբեր լատինական տառերի համադրությամբ։

     

    2026 թվականի հուլիսի 23-ին ուժի մեջ է մտել ՆԳ նախարարի հրամանը, որով սահմանվել են նոր չափորոշիչներին համապատասխանող մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի հատկացման գները։

     

    Նոր չափորոշիչներին համապատասխանող համարանիշերի առաջնային օգտագործման իրավունքը ֆիզիկական և իրավաբանական անձինք կկարողանան ձեռք բերել առանց աճուրդի՝ հաստատագրված գնով։ Գները սահմանվել են 250 հազարից մինչև 8 միլիոն դրամի միջակայքում՝ կախված թվերի և տառերի համադրությունից։

     

    Կարգավորման արդյունքում կստեղծվի մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի նոր համադրությունների հատկացման ամբողջական իրավական հիմք, իսկ դրանց ձեռքբերման գործընթացը կդառնա հասանելի և կանոնակարգված։

    Հրամանին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://arlis.am/hy/acts/228422/latest:

  • Քննարկվել են ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ին շուկայական տնտեսություն ունեցող երկրի կարգավիճակ տրամադրելու հարցեր

    ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հուլիսի 23-ին ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենին և ԱՄՆ դեսպանատան տնտեսական և առևտրային բաժնի ղեկավար Էդվարդ Այկլերին։ Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

    Հանդիպման ընթացքում կողմերը վերահաստատել են, որ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև տնտեսական համագործակցությունը դինամիկ զարգանում է՝ արձանագրելով վերջին շրջանում գրանցված դրական առաջընթացը։

    Քննարկվել են նաև ԱՄՆ-ի կողմից Հայաստանին Շուկայական տնտեսություն ունեցող երկրի կարգավիճակ (ՇՏԿ) տրամադրելու գործընթացին առնչվող հարցեր։

    Նախարարը վստահություն է հայտնել, որ ձևավորված արդյունավետ գործակցությունը կնպաստի գործընթացի հետևողական առաջմղմանը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տնտեսական օրակարգի հետագա զարգացմանը:

  • Ես հեռանում եմ Ազգային ժողովից՝ ինձ հետ տանելով Արցախի դրոշը. Թագուհի Թովմասյան

    Ես հեռանում եմ Ազգային ժողովից՝ ինձ հետ տանելով Արցախի դրոշը։ Այս մասին գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

    «Կյանքի այս փուլում Աստված ինձ օժտել է այլ առաքելությամբ:

    Շնորհակալ եմ բոլորին՝ վստահության, աջակցության, համատեղ պայքարի և անցած ճանապարհի համար»,-գրել է Թովմասյանը:

    Հիշեցնենք, որ «Պատիվ ունեմ»-ը 2026 թվականի հունիսի 7-ին չի մասնակցել խորհրդարանական ընտրություններին:

  • Կամ մարդիկ, որոնք պորտալ են՝ դեպի ուրիշ իրականություններ. ԱՅՆկողմնային, տարածական, անհասանելի…. 

    Կամ մարդիկ, որոնք պորտալ են՝ դեպի ուրիշ իրականություններ. ԱՅՆկողմնային, տարածական, անհասանելի….

    ՄԱՐԴ- պոետներ, որոնք պորտաԼԱՐ են՝ երկրիդ երակին կապող, շունչդ նորոգող ու սրտիդ զարկը զգացող:

    Կան պոետներ, որոնք ծնվում են ժամանակին, և ՊՈԵՏՆԵՐ, որոնք ԾՆՈւՄ են ժամանակը…

    Կան ընկերներ ու կա ՀՈԳՈւԴ մեջ հավերժորեն իր ներկայությամբ դրոշմված Ընկերդ, որն ամբողջ է դարձնում քեզ, արդարացնում է հաճախ անհասկանալի իրականությունդ, որում ապրում ես, ու հիմնավորում քո գոյության իմաստը:

    Բռի մեջ իր սիրտն ու ԲԱՌԻ մեջ մոլորակ տեղավորող իմ Ընկերոջ ծնունդն է այսօր, ՆԱ՝ մարդ-օդապարիկ , որն ամեն անհատի տալիս է ճախրելու հնարավորություն, որովհետև նրա Բառերը թևեր են, Միտքը՝ ճախրանք, իսկ Հոգին՝ ամենախորն օվկիանը՝ Երկինքնորի արտացոլքով:

    Ավետջանս, տառերովդ թող բազում նոր աշխարհներ ծնվեն, բազմապատկեն մոլորված աշխարհի սերն ու ինձ տան հույս, որ ոչինչ էլ իզուր չի, որ կա ԽՈՍՔԸ, ու կլինի միշտ Աստծո անքննելի ուղին՝ ամեն մարդուն իր խղճով ու ցանածով պարգևող: Քո Սիրող Ընտանիքին մեծ երջանկություն, քո անսպառ Սերն ու քեզ՝ քաջառողջություն, քեզ նայողներին՝ անթաքույց հիացմունքով հայացք, Ընկերս, շնորհավո՜ր՜՜՜՜

    Հ.Գ. Անժամանակ գնահատականն ու՞մ է պետք, քեզ ԺԱՄԱՆԱԿԻՆ գնահատանք ու Սեր….

    Avet Barseghyan

  • Ինչ օրենքներ է այսօր ստորագրել Վահագն Խաչատուրյանը



    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Վահագն Խաչատուրյանը հուլիսի 23-ին ստորագրել է մի շարք օրենքներ, հայտնում են նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից՝ թվարկելով դրանք․

    «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը, ինչպես նաև «Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու մաuին, «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքների փաթեթը, «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Գովազդի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքների փաթեթը, «Ազդարարման համակարգի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների փաթեթը, Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Հանրաքվեի մասին սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների փաթեթը, «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների փաթեթը, «Բանկերի վերակառուցման մասին, «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց, ներդրումային ֆոնդի կառավարիչների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Վարկային կազմակերպությունների մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին, «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Տնտեսական մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին, «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին, «Հիմնադրամների մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Ներդրումային ֆոնդերի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին, «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Ապահովված հիպոտեկային պարտատոմսերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Սնանկության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին և «Հաշվապահական հաշվառման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների փաթեթը:


    Հետևեք մեզ՝ այստեղ


  • Ղարաբաղում ականի պայթյուն է տեղի ունեցել․ կա վիրավոր | Տարածաշրջան

    Հուլիսի 23-ին Ջեբրաիլի (Ջրական) շրջանի Հասանլի գյուղի տարածքում ականի պայթյուն է տեղի ունեցել։

    Ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ–ները՝ վկայակոչելով Ադրբեջանի ՆԳՆ-ի, Գլխավոր դատախազության և Ականազերծման գործակալության (ANAMA) համատեղ հայտարարությունը, 1979 թվականին ծնված, Գումլագ գյուղի բնակիչ Էլշան Շամիլովը չականազերծված տարածքում տրակտորով հողը վարելիս պայթել է ականի վրա և ստացել մարմնական վնասվածքներ։

    Դեպքի առթիվ Ջեբրաիլի շրջանի դատախազությունում իրականացվում է քննություն։

    Պատկան մարմինները հերթական անգամ քաղաքացիներին հորդորել են խստորեն պահպանել անվտանգության կանոնները, չմտնել չականազերծված ու կասկածելի տարածքներ և ձեռք չտալ անհայտ առարկաներին։

  • Հուզիչ, սրտաճմլիկ տեսանյութեր անելուց առաջ շնորհակալություն կհայտնես կաշառատու հոպարին, էս ամենի մեջ քեզ ներքաշելու համարՀուլիսի 21-ին ՊՆ N զորամասի զինծառայող Նարեկ Թորոսյանին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինծառայողները կալանավորվել ենԱրարատում բնակելի համալիրներ կկառուցվեն․ համայնքը կստանա 48 բնակարան և գրադարանի տարածք«Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար խոստացել են քաղաքացուն ընդգրկել օգնության ցուցակումՀամայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվելՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու մեջ. Հակակոռուպցիոն

    Հուզիչ, սրտաճմլիկ տեսանյութեր անելուց առաջ շնորհակալություն կհայտնես կաշառատու հոպարին, էս ամենի մեջ քեզ ներքաշելու համարՀուլիսի 21-ին ՊՆ N զորամասի զինծառայող Նարեկ Թորոսյանին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինծառայողները կալանավորվել ենԱրարատում բնակելի համալիրներ կկառուցվեն․ համայնքը կստանա 48 բնակարան և գրադարանի տարածք«Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար խոստացել են քաղաքացուն ընդգրկել օգնության ցուցակումՀամայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվելՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու մեջ. Հակակոռուպցիոն կոմիտե