Արգելափակվել է Բաբ էլ Մանդեբի նեղուցը․ ԱՄՆ-Իրան փոխադարձ…
Blog
-
0-ներով համարանիշներն արդեն հասանելի են առանց աճուրդի
Հայաստանի քաղաքացիներն այսուհետ առանց աճուրդի կկարողանան ձեռք բերել թվային հատվածում «0» թվեր և մեկ կամ մի քանի կրկնվող թվեր պարունակող նոր պետհամարանիշեր։ Այս մասին հայտնում է Ներքին գործերի նախարարությունը։ Կառույցը հավելել է, որ դրանց արժեքը կկազմի 250 հազարից մինչև 8 միլիոն դրամ՝ կախված թվերի և տառերի համադրությունից։
«Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ քաղաքացիների շրջանում մեծ հետաքրքրություն են ներկայացնում թվային հատվածում «0» թվեր, ինչպես նաև մեկ կամ մի քանի կրկնվող թվեր պարունակող՝ նույն կամ տարբեր լատինական տառերի համադրությամբ համարանիշները։ Դրանք իրենց տեսքով և արժեքով որոշակիորեն տարբերվում են առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշներից, սակայն մինչ այժմ դրանց առաջնային օգտագործման իրավունքի՝ առանց աճուրդի ձեռքբերման համար ամբողջական իրավական կարգավորում նախատեսված չէր։ Նոր կարգավորմամբ մեծ պահանջարկ ունեցող համարանիշների շարքում ներառվել են նաև այն համադրությունները, որոնց թվային հատվածում առկա են «0» թվեր և մեկ կամ մի քանի կրկնվող թվեր՝ նույն կամ տարբեր լատինական տառերի համադրությամբ»,– ասված է հաղորդագրությունում։
Կառույցը հիշեցրել է, որ մինչ այժմ նման համարանիշների առաջնային օգտագործման իրավունքն առանց աճուրդի ձեռք բերելու ամբողջական իրավական կարգավորում չկար։ Նոր կարգավորմամբ ֆիզիկական և իրավաբանական անձինք կկարողանան այդ համարանիշների առաջնային օգտագործման իրավունքը ձեռք բերել հաստատագրված գնով՝ առանց աճուրդի։
ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտնում հուլիսի 23-ից։
-
«Սրբազան պայքարի» գործով անցնող ՀՅԴ ԳՄ անդամ Իգոր Սարգսյանի խափանման միջոց տնային կալանքը փոխվեց վարչական հսկողությամբ
«Սրբազան պայքարի» գործով անցնող` ՀՅԴ գերագույն մարմնի անդամ Իգոր Սարգսյանի տնային կալանք խափանման միջոցը փոխարինվեց վարչական հսկողությամբ։ Դատավոր Կարեն Ֆարխոյանը միաժամանակ անփոփոխ թողեց համակցված խափանման միջոցներ 2 մլն դրամ գրավը և բացակայելու արգելքը։
Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։ Այս գործով 18 անձ է անցնում, այդ թվում` Բագրատ Սրբազանը։
«Սրբազան պայքարի» գործով անցնող Իգոր Սարգսյանի կալանքը տնային կալանքով փոխարինվել էր 2025թ-ի նոյեմբերի 13-ին, երկարաձգվել էր մայիսի 21-ին։
-
Սոֆյա Հովսեփյան․ «Կալանավորումներն ու գործերի ընթացքը քաղաքական թելադրանքի արդյունք են»
Ամբիոն նյուզ-ի հարցերին պատասխանում է Ազգային ժողովի նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը.– Տիկին Հովսեփյան, Նիկոլ Փաշինյանը ընդամենը մեկ շաբաթ առաջ դատական հայց է ներկայացրել Ձեր դեմ, պահանջելով
ներողություն խնդրել Ձեր հարցազրույցներից մեկում զրպարտություն պարունակող տեղեկատվություն հրապարակելու համար։ Ձեր դեմ հայցի առնչությամբ ինչ-որ նոր զարգացումներ կա՞ն - Ոչ մի նորություն չկա դեռ, անգամ հայցը չեմ ստացել - Դուք ևս Նիկոլ Փաշինյանի դեմ հայց եք ներկայացրել, դա կանխամտածվա՞ծ էր, թե՞ ձեր դեմ ուղղված հայցը նպաստեց այդ որոշման ընդունմանը -Այդ հայցի մասին ես դեռ մեկ ամիս առաջ էի գրել, նշելով, որ ով ցանկանում է թող միանա հայցադիմումին։ Շատ շատերը համաձայնություն տվեցին միանալու, հետագայում մի փոքր դժվարություն առաջացավ խմբային հայցով հանդես գալու մասով։ Ու ես որպես անհատ ի սկզբանե որոշված արդեն դիմել եմ, ու դա կոնկրետ իր դեմ արված քայլ չի, այլ հակառակը
ես կարծում եմ, որ իր քայլն է իմ հայցով դիմելուն հակընդդեմ քայլ։
-Երեկ ԿԸՀ-ն վերադարձրեց Գլխավոր դատախազության միջնորդությունը՝ Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ, ըստ Ձեզի՞նչը ստիպեց ԿԸՀ-ին փոխել իր որոշումը - Այս ամենը տիպիկ իրավախախտում է, և առհասարակ
ԿԸՀ-ի իրավասության մեջ չմտնող գործ է։ Ես կարծում եմ, որ Վահագն Հովակիմյանը փորձել է իր պարտավորություններից դուրս չգալ, բայց բնականաբար ըստ այն իրավիճակի որը որ երևաց, ստիպել են, որ այդպես լինի։ Եղել էր այն, ինչ եղել է։ Թելադրանքով մարդկանց կալանավորում են առանց որևէ պատճառի կամ հիմքի, կալանքից տնային կալանքի են տեղափոխում, իսկ երբ ժամանակը լրանում է և առանց արդարացման ասում են, որ գործը կարճվել է։
Ա. Հարությունյան
-
Թրամփը պատրաստ է հանդիպել Նեթանյահուի հետ սենատոր Գրեմի հուղարկավորությանը
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն կարող է ներկա գտնվել սենատոր Լինդսի Գրեմի հուղարկավորությանը։ Ամերիկացի առաջնորդը հավելել է, որ պատրաստ է հանդիպել Իսրայելի վարչապետի հետ այդ արարողության ընթացքում։
«Ես շատ լավ հարաբերություններ ունեմ Բիբիի (Բենյամին Նեթանյահու) հետ։ Եթե նա այնտեղ լինի, ես կհանդիպեմ նրա հետ»,-ասել է Թրամփը Axios լրատվական կայքին տված հարցազրույցում։
Ինչպես հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղարը հերթական ճեպազրույցի ժամանակ, հուլիսի 28-ին Վաշինգտոնում հիշատակի արարողություն կանցկացվի, որին կմասնակցի նաև Թրամփը։
Հետևեք մեզ՝ այստեղ
-
Եվրահանձնաժողովը Google ընկերությանը պարտավորեցրել է 890 մլն եվրո տուգանք վճարել | Հասարակություն
Եվրոպական հանձնաժողովը ամերիկյան Google ընկերությանը մեղադրել է Թվային շուկաների մասին օրենքի (DMA) պահանջները չհամապատասխանեցնելու համար և պարտավորեցրել վճարել ընդհանուր առմամբ 890 մլն եվրո տուգանք։
Տուգանքը ձևավորվել է երկու առանձին խախտումների արդյունքում․ առաջինի համար սահմանվել է 460 մլն, իսկ երկրորդի համար՝ 430 մլն եվրո։
Google-ը Search որոնողական համակարգում սեփական ծառայություններին (հյուրանոցներ, խանութներ, տրանսպորտ, տեղեկատվական ռեսուրսներ) տրամադրել է ակնհայտ առավելություններ երրորդ կողմի մրցակիցների համեմատությամբ։ Դրանք ցուցադրվել են էջի վերին հատվածներում՝ ավելի տեսանելի տարրերով ու ֆիլտրերով, մինչդեռ համանման այլ ծառայությունները մղվել են երկրորդ պլան։
Ընկերությունը արգելափակել է հավելվածներ ստեղծողների հնարավորությունը՝ անվճար հիմունքներով օգտատերերին տեղեկացնելու այլընտրանքային ու ավելի էժան առաջարկների մասին, ինչպես նաև ուղղորդելու նրանց դեպի արտաքին կայքեր կամ հավելվածների այլընտրանքային խանութներ։
-
Եվրամիության երկրները համաձայնեցրել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթըՄեծ Բրիտանիան Իրանից տարհանել է իր ամբողջ դիվանագիտական անձնակազմըԲագրատաշենի և Ագարակի անցակետերի տարածքում բեռնատարների համար պարտադիր կուտակային կայանատեղիներ կստեղծվենՎարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիին ազգային տոնի՝ Հեղափոխության օրվա առիթով«Պատգամավորը չի կարող զրկվել ազատությունից այլ կերպ, քան Ազգային ժողովի համաձայնությամբ»․ Վահագն ՀովակիմյանՓաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ
Եվրամիության երկրները համաձայնեցրել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթըՄեծ Բրիտանիան Իրանից տարհանել է իր ամբողջ դիվանագիտական անձնակազմըԲագրատաշենի և Ագարակի անցակետերի տարածքում բեռնատարների համար պարտադիր կուտակային կայանատեղիներ կստեղծվենՎարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիին ազգային տոնի՝ Հեղափոխության օրվա առիթով«Պատգամավորը չի կարող զրկվել ազատությունից այլ կերպ, քան Ազգային ժողովի համաձայնությամբ»․ Վահագն ՀովակիմյանՓաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ
-
Yerevannews.am | Աստղագուշակ հուլիսի 23-ի համար
Խոյ: Աշխատեք առավելագույնս արդյունավետ օգտագործել օրվա առաջին կեսը, քանզի հենց այս ժամանակահատվածն է բարենպաստ գործնական հաջողություններ ունենալու, նաև անձնական կյանքում դրական փոփոխություններ կատարելու համար: Այսօր ստիպված կլինեք լեզու գտնել, ձեզ համար, ոչ համակրելի մարդկանց հետ, նաև առնչվել նրանց հետ, ովքեր նախկինում նեղացրել են ձեզ: Այդ ամենին փորձեք հանգիստ վերաբերվել, և չխառնել հույզերն ու գործնական շահերը:
Օրվա երկրորդ կեսին, ինքնազգացողության վատացում կզգացվի հատկապես նրանց մոտ, ովքեր զբաղվում են ծանր ֆիզիկական աշխատանքով: Երեկոն անցկացրեք հանգիստ, ընտանեկան միջավայրում: Խուսափեք ամեն տեսակ հավաքույթներից, բարձրաշխարհիկ միջոցառումներից:
Ցուլ: Անախարժություններով լի օր է: Անգամ ամենամանր խնդիրները ձեզ հունից հանում են, իսկ ծրագրերի ձախողման դեպքում , լիովին կորցնում եք հոգեկան հավասարակշռությունը: Մտերիմներին ձեր պահվածքն անհասկանալի կթվա, իսկ տրամադրություն բարձրացնելու նրանց բոլոր ջանքերն, ապարդյուն կանցնեն: Հնարավոր են ֆինանսական որոշ խնդիրներ, անհաջող գնումներ:
Օրվա երկրորդ կեսը կնվիրեք ընտանիքին, հարազատների բարեկեցությունը ձեզ համար առաջնային կլինի: Փորձեք ժամանակ գտնել նաև հանգստի համար: Աշխատեք բարձր պահել տրամադրությունը, լավացնել ինքնազգացողությունը և ցրել մռայլ մտքերը:
Երկվորյակ: Հրաշալի օր է կոմերցիոն գործունեություն ծավալելու, գործարքներ կնքելու համար: Աստղերն առավել բարյացակամ են նրանց հանդեպ, ովքեր աշխատում են առևտրի ոլորտում: Նոր բիզնես ծրագրեր կկազմեք, ձեռք կբերեք համախոհներ, ովքեն կօգնեն իրագործել դրանք: Կարող եք տուրք տալ երևակայությանը, անգամ ամենահամարձակ և անսովոր մտահաղացումները կարող են իրականանալ:
Կանանց հետ շփումներում առավել զգույշ եղեք: Ընկերուհիները, զարմուհիները կարող են լուրջ խնդիրներ ստեղծել ձեզ համար: Մինչդեռ տղամարդիկ անտարբեր չեն անցի, սիրով կաջակցեն ձեզ:
Խեցգետին: Շրջապատի մարդկանց լավ եք ճանաչում, կարդում եք նրանց մտքերը, հասկանում անգամ ամենատարօրինակ վարքագծի դրդապատճառները: Այսօր կարող եք մի շարք խնդիրներ կարգավորել, հարաբերություններ վերականգնել: Ցանկության դեպքում՝ կկարողանաք ազդել մարդկանց վրա, կառավարել նրանց,անգամ շահագործել, սակայն դա չեք անի, կնախընտրեք ազնիվ գործել:
Հնարավոր է որոշակի գումարային շահույթ, սպասեք թանկարժեք նվերների: Հրաշալի օր է գործուղումների, նաև արտերկրից ժամանած մարդկանց հետ շփվելու համար:
Առյուծ: Մտերիմներն այսօր կնկատեն ձեր բոլոր վրիպումները և կանտեսեն հաջողությունները: Անվերջ քննադատության կարժանանաք, ինչը շատ կնյարդայնացնի: Հին ընկերները, համախոհները ոգևորությամբ չեն ընդունի և հավանության չեն արժանացնի ձեր մտահաղացումները: Հուսահատվել չարժե, շատ շուտով իրավիճակը կփոխվի դեպի լավը:
Կենտրոնացեք առավել կարևոր գործերի վրա, փորձեք դրանք ավարտին հասցնել: Սակայն մի գերագնահատեք ձեր ուժերը, քանզի դա կարող է գերհոգնածության հանգեցնել:
Կույս: Ձեր լավագույն կողմերը դրսևորելու հնարավորություն կունենաք, շրջապատի մարդկանց համակրանքին կարժանանաք: Կգրավեք ձեզ հետաքրքրող մարդկանց ուշադրությունը: Ազդեցիկ անձանց հետ շփումները օգտակար են թե անձնական և թե գործնական տեսանկյունից: Բոլոր կարևոր գործերը խորհուրդ է տրվում անցկացնել ոչ պաշտոնական միջավայրում:
Այսօր կարող եք ռոմանտիկ ճանապարհորդությունների մեկնել: Ընտանիքի անդամների հետ շփումը կուրախացնի: Սիրելի մարդու ընկերակցությամբ լավ ժամանակ կանցկացնեք: Միայնակ Կույսերը հետաքրքիր ծանոթություններ հաստատելու հնարավորություն կունենան:
Կշեռք: Առավել զգոն և շրջահայաց եղեք:Վստահեք միայն նրանց, ովքեր բազմիցս ապացուցել են ձեզ իրենց նվիրվածությունը: Խարդախությունների զոհ դառնալու վտանգը մեծ է: Օրվա ընթացքում ֆինանսական կորուստներ կկրեք: Աշխատանք փոխելը, նոր պարտականություններ ստանձնելն այսօր ցանկալի չեն: Սակայն եթե ստիպված եք դա անել, ապա նման հարցերին ամենայն լրջությամբ մոտեցեք: Հարկ եղած դեպքում, դիմեք աջակիցներին, ընկերներից խորհուրդ հարցրեք: Կայացրած որոշումների համար հնարավոր է զղջաք:
Մտերիմների հետ հնարավոր են տարաձայնություններ, սակայն եթե որոշ ջանքեր գործադրեք, ապա լուրջ վեճերից կհաջողվի խուսափել: Համբերատար եղեք և հանգստություն պահպանեք ցանկացած իրավիճակում:
Կարիճ: Բարեհաջող օր է սպասվում: Հեշտությամբ կհաղթահարեք բոլոր դժվարությունները, կկարգավորեք մի շարք կարևոր հարցեր: Գործընկերները սիրով կաջակցեն ձեզ: Ձեռք կբերեք նոր համախոհներ, որոնց հետ հետագայում արդյունավետ կհամագործակցեք: Հրաշալի օր է աշխատանքային սիրավեպ սկսելու համար:
Հարազատների հետ շփումը ուրախություն կպարգևի: Կարող եք ընտանիքի անդամների հետ միասին ուղևորության մեկնել, զվարճանալ ընկերական միջավայրում: Հնարավոր են սիրո խոստովանություններ, հարաբերություններ կսկսեք, որոնք լուրջ զրգացում կստանան:
Աղեղնավոր: Այսօր խորամանկության դիմել չարժե, քանի որ բացահայտվելու և անհարմար իրավիճակում հայտնվելու հավանականությունը մեծ է: Աշխատավայրում զերծ մնացեք ավելորդ ձևականությունից: Անբարենպաստ օր է՝ ղեկավարների հետ մտերմանալու, նրանց հետ սիրային հարաբերություններ սկսելու համար:
Հարազատների հետ հնարավոր են որոշ տարաձայնություններ: Ամեն բան կանեք լուրջ կոնֆլիկտներից, վեճերից խուսափելու համար: Ֆինանսական հարցերով զբաղվել չարժե, հապճեպ կայացրած որոշումները կարող են լուրջ վնաս հասցնել:
Այծեղջյուր: Բարեհաջող օր է աշխատելու, որոշ կարևոր հարցեր կարգավորելու համար: Որքան էլ շատ լինեն դժվարությունները, միևնույն է կհաղթահարեք դրանք, ցանկացած իրավիճակում արագ կկողմնորոշվեք, ճիշտ լուծումներ կգտնեք: Ձեր ճարպկության շնորհիվ կգերազանցեք մրցակիցներին:
Հրաշալի օր է հարազատ մարդկանց ընկերակցությամբ հանգստանալու, լավ ժամանակ անցկացնելու համար: Ձեռք կբերեք նոր նախասիրություններ: Այնպիսի գործեր կձեռնարկեք, որոնք կհետաքրքրեն բոլորին: Հնարավոր է սիրային հարաբերություն սկսեք:
Ջրհոս: Անկախ նրանից, թե ինչ ծրագրեր ունեք, շտապեք իրականացնել դրանք: Այսօր դուք պարզապես պարտավոր եք գործի անցնել: Հակառակ դեպքում, եթե ձեռքերը ծալալծ նստեք և սպասեք հրաշքների, ապա ոչ միայն կկորցնեք հաջողության հասնելու ձեր հնարավորությունները,այլև կզրկվեք այն ամենից, ինչը թանկ է ձեզ համար:
Խուսափեք ընտանեկան վեճերից , դրանք կսրեն առանց այն էլ լարված իրավիճակը: Օրվա երկրորդ կեսը ցանկալի է անցկացնել միայնության մեջ: Ադպիսով կհաջողվի հանգիստ խորհել ծագած հարցերի շուրջ, կողմնորոշվել ապագա ծրագրերի և դրանց իրականացման եղանակների հարցում:
Ձկներ: Այսօր կոմերցիոն գործունեությունը հաջողություն կբերի: Նոր գործընկերների հետ կնքած գործարքները շահութաբեր կլինեն և անգամ կգերազանցեն ձեր սպասելիքները: Նպատակահարմար օր է ստեղծագործական մոտեցում և օրիգինալ լուծումներ պահանջող, անսովոր նախագծերի շուրջ աշխատելու համար: Արվեստի հանդեպ հետաքրքրասիրությունը կմեծանա:
Մտերիմները կհպարտանան ձեր հաջողություններով: Հակառակ սեռի ներկայացուցիչներն այսօր առանձնակի ուշադրություն կցուցաբերեն և հաճոյախոսություններ կշռայլեն: Զգացմունքային դաշտը կայուն է: Օրը լի է վառ տպավորություններով, հաճելի հիշողություններով:
-
#ՈՒՂԻՂ. ՇՏԱՊ. Նիկոլը խոստովանեց իր ծանր հանցագործությունը. իրավապահները պիտի գործեն. Ալավերդյան (video)
Լրահոս
Գագիկ Ծառուկյանը կրկին հրավիրվել է հարցաքննության
Իրան-Իրաք սահմանային անցակետին ԱՄՆ-ի հարվածի հետևանքով իրանցի զինվորական է զոհվել. Tasnim
Ռուբեն Ռուբինյանի ստորագրած առաջին կարգադրությամբ ԱԺ պարգևավճարների գումարն է բաշխվել
Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքում, դատարանը անձեռնմխելիությունը համարեց հաղթահարված
ԻՀՊԿ-ն հայտարարել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանման ոչնչացման մասին
Թրամփը սպառնացել է հութիների հարձակումների համար պատասխանատվության ենթարկել Իրանին
Նա Ոսկե գնդակը ստանալու թիվ մեկ հավակնորդն է․ Ռոնալդոն` Էրնանդեսի մասին
Իսպանիայում տիրող շոգի պատճառով վտանգի առավելագույն մակարդակ է հայտարարվել
Թրամփին պետք չէ բանակցություն Իրանի հետ, նրան պետք է, որ Մերձավոր Արևելքը գա գլոբալ բանակցության
«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրի Էռնանդեսը համաձայնության է եկել «Ռեալի» հետ
ԱՄՆ-ն ունի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը դադարեցնելու մի քանի ծրագիր․ Զելենսկի
2026-ի 7 ամիսների ընթացքում ՀՀ զինված ուժերում արձանագրվել է 30 զինծառայողի մահացության դեպք․ ՀՔԱՎ
Հերթական սկանդալը՝ ՔԿ-ում․ գումար է հափշտակվել. «Հրապարակ»
«Սրբազա՛ն, Սրբազա՛ն». դատարանում Սրբազանին հոտընկայս, ծափերով ու վանկարկումներով դիմավորեցին (video)
Հրաման եք ստացել, ինձ պիտի պահե՞ք կալանքի տակ,մեկ է՝ ես պայքարելու եմ․ Արթուր Սարգսյանը՝ դատավորին (video)
«Տո արի ու մի ասա՝ այ անասուն․․․»․ Դավիթ Մկրտչյանը պոռթկաց (video)
Չեմ նեղվել, որ 1 տարի է կալանքի մեջ եմ, 2 օր էլ ավել եմ մնացել, կարող էի բողոքել, բայց չեմ արել (video)
Արթուր Սարգսյանը պատգամավորի կարգավիճակ ունի, րոպե առաջ պետք է ազատ արձակվի. Վարդևանյան (video)
ՇՏԱՊ․ Անդրանիկ Թևանյանին բժշկական օգնություն է պետք․․․ արագ է պետք գործել․ Մանուկ Սուքիասյան (video)
Արա՛, անհետ կորածների ծնողներին մի պատասխան տուր, սաղ օրը ձեր քեֆերն են տեսնում․ Դավիթ Մկրտչյան (video)
Ուժեղ տղայա Ծառուկյանը, լավ, դուք ի՞նչ եք ուզում․ Անաիս Սարդարյան (video)
Ես ուղիղ կնայեմ տիրադավների աչքերին, ու․․․ Եզրաս Սրբազան (video)
Իրանն ու Իրաքն ամրապնդում են հարաբերությունները․ Փեզեշքիանն ընդունել է ալ-Զայիդիին
«Խայտառակ վիճակ է․ ջերմոցատերերը դեռ իրենց զսպում են, բայց սրա դեմն առնել չի լինելու»․ Սուքիասյան (video)
Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Տեր-Եսայանը
Հուլիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանը
Հուլիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը
Հուլիսի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը
Հուլիսի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հուլիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հուլիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հուլիսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստանի անդամ Հայկ Ֆարմանյանը
Հուլիսի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ավրցյանը, Արցախ -
Արդյո՞ք Հայաստանում ինքնասպանությունների թիվն աճում է
Յուրաքանչյուր աղմկահարույց դեպքից հետո կարող է նման տպավորություն ստեղծվել, բայց ի՞նչ են ցույց տալիս պաշտոնական տվյալները։
Մանրամասները՝
The post Արդյո՞ք Հայաստանում ինքնասպանությունների թիվն աճում է appeared first on FIP.AM.