Blog

  • Գագիկ Ծառուկյանի պաշտպանների մամուլի ասուլիսը հետաձգվել է – ԱՄԲԻՈՆ NEWS

    Լրատվամիջոցների սիրելի՛ ներկայացուցիչներ,

    Գագիկ Ծառուկյանի պաշտպաններ Երեմ Սարգսյանի և Էմին Խաչատրյանի՝ վաղվա մամուլի ասուլիսը հետաձգվում է, քանզի վաղը՝ ժամը 10:30-ին, Գագիկ Ծառուկյանը կրկին հրավիրվել է հարցաքննության ՀՀ ՊԵԿ քննչական վարչություն (հասցե՝ ք. Երևան, Դեղատան 3)։

     

    Այս հանգամանքով պայմանավորված՝ նախատեսված մամուլի ասուլիսը կկայանա այլ օր, որի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրենք առաջիկայում։

  • Գազանջատումներ են սպասվում | Oratert.am



    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 30-ին ժամը 09:30-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Գառնի, Գեղարդ, Գեղադիր, Հացավան, Ողջաբերդ բնակավայրերի, Ձորաղբյուրի ամառանոցների գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 30-ին ժամը 10:00-ից մինչև հուլիսի 31-ը ժամը 17:00-ն, կդադարեցվի Արմավիրի մարզի Այգեշատ բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը


    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 28-ին ժամը 09:30-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 19:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Փ․ Բյուզանդի, Մ․ Մկրտչյան, Մ․ Ադամյան, Հանրապետության փողոցներով, Տիգրան Մեծի պողոտայով պարփակված թաղամասի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 28-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Չարենցի, Խորենացու, Թումանյան, Վազգեն Առաջինի, Պատկանյան, Կնունյանց, Բաղրամյան, Ալավերդյան, Վ․ Սարգսյան փողոցների, Անդրանիկի թաղամասի, Արագածի զանգվածի, ինչպես նաև Արտիմետ, Ծաղկունք, Ծիածան, Հովտամեջ, Մրգաստան, Աղավնատուն, Դողս, Արագած, Ծաղկալանջ, Շահումյան, Դաշտ, Մոնթեավան, Այգեշատ, Ամբերդ բնակավայրերի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 28-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի Գ․ Արզումանյան նրբանցքների, Ձորք, Բաղաբերդ, Հալիձոր թաղամասերի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 28-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Մեծավան բնակավայրի (ամբողջությամբ), Օձուն բնակավայրի (մասնակի) գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 28-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 16:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Դեբեդ բնակավայրի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 28-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Վեդի քաղաքի, ինչպես նաև Ուրցաձոր, Դաշտաքար և Գոռավան բնակավայրերի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 27-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Խնձորուտ թաղամասի 1-ին, 6-րդ, 7-րդ, 8-րդ փողոցների, Երևանյան խճուղու թիվ 124-ից 176 (զույգ) հասցեների առանձնատների, թիվ 211-ից 243 (կենտ) հասցեների առանձնատների, Շահումյան բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։

    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 27-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Թեղուտ բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։


    Հետևեք մեզ՝ այստեղ


  • Հանրային քննարկման են ներկայացվել բարձրագույն կրթության լիցենզավորման և հավատարմագրման նոր կարգերը․ ԿԳՄՍՆ | Հայաստան

    Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել բարձրագույն ուսումնական հաստատությունների (բուհեր) և կրթական ծրագրերի լիցենզավորման, ինչպես նաև ինստիտուցիոնալ ու ծրագրային հավատարմագրման նոր կարգերը սահմանող որոշումների նախագծերը։

    Փաստաթղթերը մշակվել են «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքով սահմանված համակարգային բարեփոխումներն ապահովելու նպատակով։ Նոր կարգավորումներով հստակ տարանջատվելու և միաժամանակ փոխկապակցվելու են բուհի ինստիտուցիոնալ կարողության և յուրաքանչյուր կրթական ծրագրի ակադեմիական ամբողջականության գնահատումները։

    Լիցենզավորումը դիտարկվում է որպես բուհական գործունեություն սկսելու և շարունակելու իրավական նախապայման։ Նախագծով առաջարկվում է հաստատել երկու փոխկապակցված կարգ՝ բուհերի լիցենզավորման և կրթական ծրագրերի լիցենզավորման։

    • Բուհերի լիցենզավորում․ Գնահատվելու են բուհի առաքելությունը, կառավարումը, ակադեմիական կազմը, ֆինանսական կայունությունը, ինֆրաստրուկտուրաները, ուսանողների աջակցության մեխանիզմները և որակի ներքին ապահովման համակարգը։ Սահմանվում է նաև բոլոր տարիների հաշվարկով առնվազն 4000 ուսանողի կրթություն կազմակերպելու կարողության պահանջ։

    • Կրթական ծրագրերի լիցենզավորում․ Տարածվելու է բակալավրի, մագիստրոսի և դոկտորի որակավորում շնորհող, ինչպես նաև ինտեգրված, համատեղ, օտար լեզվով, հեռավար կամ հիբրիդային ծրագրերի վրա։

    • Անցումային շրջան․ Գործող լիցենզիաների իրավական ուժը կպահպանվի, սակայն գործող բուհերը մինչև 2028 թվականը պետք է դիմեն նոր կարգով լիցենզավորման համար։

    Հավատարմագրումը սահմանվում է որպես պարտադիր և պարբերաբար կրկնվող գործընթաց, որը տարածվում է ՀՀ-ում գործող բոլոր պետական, ոչ պետական, միջպետական, միջազգային բուհերի և օտարերկրյա մասնաճյուղերի վրա։

    • Ժամկետներ․ Ինստիտուցիոնալ հավատարմագրումը նախատեսվում է 7-ամյա, իսկ ծրագրայինը՝ 5-ամյա ստանդարտ շրջափուլերով (ծրագրայինի համար կգործի նաև 3-ամյա պայմանական հավատարմագրման հնարավորություն)։

    • Միկրո-որակավորումներ․ Նախատեսվում է ակադեմիական կրեդիտ շնորհող միկրո-որակավորումների հավատարմագրում՝ խթանելով ցկյանս կրթությունը։

    • Անցումային դրույթներ․ Գործող կարգավիճակների իրավական շարունակականությունը կապահովվի մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը։

    • Հանրային լսումը տեղի կունենա 2026 թվականի հուլիսի 30-ին՝ ժամը 15:00-ին, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեում (ք. Երևան, Օրբելի եղբայրների 22)։

    • Առաջարկությունները կարելի է ներկայացնել մինչև 2026 թվականի օգոստոսի 5-ը ներառյալ՝ e-draft.am կայքում կամ ուղարկելով info@hesc.am էլեկտրոնային հասցեին։

  • Արարատում բնակելի համալիրներ կկառուցվեն․ համայնքը կստանա 48 բնակարան և գրադարանի տարածք«Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար խոստացել են քաղաքացուն ընդգրկել օգնության ցուցակումՀամայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվելՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու մեջ. Հակակոռուպցիոն կոմիտեՕգոստոսի 2-ին մեկնարկում են ամենամյա բանակային խաղերը. ՊՆ«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ

    Արարատում բնակելի համալիրներ կկառուցվեն․ համայնքը կստանա 48 բնակարան և գրադարանի տարածք«Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար խոստացել են քաղաքացուն ընդգրկել օգնության ցուցակումՀամայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվելՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու մեջ. Հակակոռուպցիոն կոմիտեՕգոստոսի 2-ին մեկնարկում են ամենամյա բանակային խաղերը. ՊՆ«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ

  • Ռուսական հարվածը ոչնչացրել է Ուկրաինայի ՄԻԱՎ-ի կանխարգելման պարագաների պաշարը

    Ռուսաստանի հրթիռային հարվածի հետևանքով Ուկրաինայում ոչնչացվել են մոտ 2.6 միլիոն դոլարի արժողությամբ ՄԻԱՎ-ի կանխարգելման պարագաներ։

    Հանրային առողջության դաշինքի տվյալներով՝ հարվածը վնասել է Կիևի մոտ գտնվող պահեստը, որտեղ պահվում էին 62 միլիոն կանխարգելիչ միջոցներ՝ ներառյալ ներարկիչներ, ասեղներ, սպիրտային անձեռոցիկներ և պահպանակներ, որոնք նախատեսված էին ավելի քան 300 հազար մարդու համար։

    Կազմակերպությունը նշել է, որ հարձակումը անմիջապես չի դադարեցնի ծառայությունները, քանի որ անհրաժեշտ պաշարների մի մասը նախապես տեղափոխվել էր տարածաշրջանային կենտրոններ, սակայն անհրաժեշտ է շտապ վերականգնել հաջորդ տարվա պաշարները։

    Ուկրաինայում ՄԻԱՎ-ով ապրում է շուրջ 240 հազար մարդ։ Պատերազմը լուրջ վնաս է հասցրել երկրի առողջապահական համակարգին՝ դժվարացնելով բուժման և կանխարգելման ծրագրերի իրականացումը։

  • Արմավիրում վիճաբանությունն ավարտվել է մարմնական վնասվածքներով․ 41-ամյա տղամարդը հոսպիտալացվել է





    Հուլիսի 15-ին միջադեպ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 04։05-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի մարզային վարչությունում «Արմավիր» բժշկական կենտրոնից տեղեկություն է ստացվել, որ ժամը 03։50-ի սահմաններում «մարմնի տարբեր հատվածների կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել մի տղամարդ։

     Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել քրեական ոստիկանության Արմավիրի մարզային քրեական վարչության ծառայողները, ովքեր պարզել են, որ վիրավորը Արմավիրի մարզի բնակիչ 41-ամյա Անդրանիկ Մ.-ն է։

     Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Արմավիրի մարզային քրեական վարչությունում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հուլիսի 15-ին՝ ժամը 03։30-ի սահմաններում, Անդրանիկ Մ.-ն Արմավիր քաղաքի Երևանյան փողոցի թիվ 20 հասցեում գործող «Ալեքս» մթերային խանութի հարևանությամբ վիճաբանել է դեռևս ինքնությունը չպարզված անձի հետ։ Վերջինս իր մոտ եղած կտրող-ծակող գործիքով Անդրանիկ Մ.-ի մարմնի տարբեր հատվածներին վնասվածքներ է հասցրել։

    Քրեական ոստիկանության ծառայողների կողմից միջոցառումներ են ձեռնարկվում հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ։

    Դեպքի փաստով Արմավիրի մարզային քրեական վարչությունում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն։




    դիտվել է 64 անգամ

    Լրահոս


    «Դարի ահաբեկչության» վարկածը փլուզվում է



    Եվրոպայում օգոստոսի սկզբին սպասվում է հերթական ջերմային գմբեթը



    Ներքին Հանդի դիրքերում հայտնաբերվել է «Lexus» մակնիշի ավտոմեքենա ու վարորդի մարմինը



    Թե ինչպես և ինչու 2020-ին Աղդամը հանձնվեց Ադրբեջանին, հարցրեք Նիկոլ Փաշինյանին. Արթուր Խաչատրյան



    Գագիկ Ծառուկյանը կրկին հրավիրվել է հարցաքննության



    Իրան-Իրաք սահմանային անցակետին ԱՄՆ-ի հարվածի հետևանքով իրանցի զինվորական է զոհվել. Tasnim



    Ռուբեն Ռուբինյանի ստորագրած առաջին կարգադրությամբ ԱԺ պարգևավճարների գումարն է բաշխվել



    Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքում, դատարանը անձեռնմխելիությունը համարեց հաղթահարված



    ԻՀՊԿ-ն հայտարարել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանման ոչնչացման մասին



    Թրամփը սպառնացել է հութիների հարձակումների համար պատասխանատվության ենթարկել Իրանին



    Նա Ոսկե գնդակը ստանալու թիվ մեկ հավակնորդն է․ Ռոնալդոն` Էրնանդեսի մասին



    Իսպանիայում տիրող շոգի պատճառով վտանգի առավելագույն մակարդակ է հայտարարվել



    Թրամփին պետք չէ բանակցություն Իրանի հետ, նրան պետք է, որ Մերձավոր Արևելքը գա գլոբալ բանակցության



    «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրի Էռնանդեսը համաձայնության է եկել «Ռեալի» հետ



    ԱՄՆ-ն ունի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը դադարեցնելու մի քանի ծրագիր․ Զելենսկի



    2026-ի 7 ամիսների ընթացքում ՀՀ զինված ուժերում արձանագրվել է 30 զինծառայողի մահացության դեպք․ ՀՔԱՎ



    Հերթական սկանդալը՝ ՔԿ-ում․ գումար է հափշտակվել. «Հրապարակ»



    «Սրբազա՛ն, Սրբազա՛ն». դատարանում Սրբազանին հոտընկայս, ծափերով ու վանկարկումներով դիմավորեցին (video)



    Հրաման եք ստացել, ինձ պիտի պահե՞ք կալանքի տակ,մեկ է՝ ես պայքարելու եմ․ Արթուր Սարգսյանը՝ դատավորին (video)



    «Տո արի ու մի ասա՝ այ անասուն․․․»․ Դավիթ Մկրտչյանը պոռթկաց (video)



    Չեմ նեղվել, որ 1 տարի է կալանքի մեջ եմ, 2 օր էլ ավել եմ մնացել, կարող էի բողոքել, բայց չեմ արել (video)



    Արթուր Սարգսյանը պատգամավորի կարգավիճակ ունի, րոպե առաջ պետք է ազատ արձակվի. Վարդևանյան (video)



    ՇՏԱՊ․ Անդրանիկ Թևանյանին բժշկական օգնություն է պետք․․․ արագ է պետք գործել․ Մանուկ Սուքիասյան (video)



    Արա՛, անհետ կորածների ծնողներին մի պատասխան տուր, սաղ օրը ձեր քեֆերն են տեսնում․ Դավիթ Մկրտչյան (video)



    Ուժեղ տղայա Ծառուկյանը, լավ, դուք ի՞նչ եք ուզում․ Անաիս Սարդարյան (video)

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Հուլիսի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Տեր-Եսայանը


    Հուլիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանը


    Հուլիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը


    Հուլիսի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը


    Հուլիսի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը


    Հուլիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը


    Հուլիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը


    Հուլիսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Դերենիկ Մալխասյանը


    Հուլիսի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստանի անդամ Հայկ Ֆարմանյանը


    Հուլիսի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ավրցյանը, Արցախ

  • Առեղծվածային մահվան դեպք՝ Սյունիքի մարզում

    Այսօր՝ հուլիսի 23-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կապանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ներքին Հանդի դիրքերում ավտոմեքենա է գլորվել ձորը։

    Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել ոստիկանության Կապանի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղուկությունը հավաստի է։

    Ճանապարհից մոտ 80 մետր խորությամբ ձորում հայտնաբերվել է «Lexus» մակնիշի ավտոմեքենա և մահացած տղամարդու մարմին։

    Դեպքի փաստով ռազմական ոստիկանության Սյունիքի վարչությունում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության Սյունիքի կայազորի քննչական վարչություն, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ և մահացածի ամբողջական ինքնությունը։

  • Մեծաթիվ ոստիկաններ պատ են կազմել «Առինջ մոլի» դիմաց, բողոքի ակցիա է ընթանում

    Մեծաթիվ ոստիկաններ պատ են կազմել «Առինջ մոլի» դիմաց, բողոքի ակցիա է ընթանում


    Մանրամասները՝տեսանյութում






  • Սյունիքում «Lexus»-ը ընկել է ձորը, մեքենայում հայտնաբերվել է տղամարդու մարմին

    Սյունիքում «Lexus»-ը ընկել է ձորը, մեքենայում հայտնաբերվել է տղամարդու մարմինԱյսօր՝ հուլիսի 23-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կապանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ներքին Հանդի դիրքերում ավտոմեքենա է գլորվել ձորը։

    Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղուկությունը հավաստի է։ Ճանապարհից մոտ 80 մետր խորությամբ ձորում հայտնաբերվել է «Lexus» մակնիշի ավտոմեքենա և մահացած տղամարդու մարմին։

    Գ․ Շամշյանի տեղեկություններով մահացածը Երկրապահ կամավորականների միության անդամ է, Արցախյան բոլոր պատերազմների ամենաակտիվ մասնակից, անունը Համլետ է։

    Դեպքի փաստով ռազմական ոստիկանության Սյունիքի վարչությունում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության Սյունիքի կայազորի քննչական վարչություն, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ և մահացածի ամբողջական ինքնությունը։

  • Լույս չի լինելու հուլիսի 24-ին․ հասցեներ



    Հասարակություն


    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

    Երևանի Կենտրոն վարչական շրջան՝


    10:00-13:00 Նալբանդյան փողոց 50 շենք, Վարդանանց փողոց 5, 5Ա շենք,

    11:00-13:30 Սարյան փողոց 27, 29, 31, 33, 35 շենքեր, Մայիսյան փողոց 22, 26, 33ա շենքեր,

    Երևանի Ավան վարչական շրջան՝

    11:00-13:00 Ավան՝ 3-րդ, 6-րդ, 8-րդ, 12-րդ փողոցներ մասնակի; 6-րդ փողոցի 1-ին և 2-րդ նրբանցքներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    13:00-15:00 Ավան՝ Մարշալ Խուդյակովի փողոց 1/8 շենք.և Մարշալ Խուդյակովի 4-րդ փողոց 13/2 շենք և 4-րդ փողոցի առանձնատներ մասնակի, Աճառյան փողոցի առանձնատներ մասնակի; 6-րդ փողոցի 2-րդ նրբանցքի առանձնատներ մասնակի, «Լուսինե», «Նուշիկ Ասոցիացիա», «Ֆլեշ» ՍՊԸ-ներ, «Գ. Միքայելյան» ԱՁ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    15:00-17:00 Ավան՝ 5-րդ, 10-րդ փողոցներ, հարակից նրբանցքներ և առանձնատներ, Ավան՝ 6-րդ, 8-րդ փողոցների առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս, 47 շենք և հարակից տարածքների առանձնատներ, թիվ 170 դպրոց, «Ալեքս Եղբայրներ», «Այգեձոր», «Այ-Նետ», «Մագելիտա», «Մեծն Էրիկ», «Ֆիթնես Ֆուդ» ՍՊԸ-ներ, «Գ. Բուդաղյանի անվան արվեստի դպրոց» ՀՈԱԿ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Երևանի Էրեբունի վարչական շրջան՝

    10:00-12:00 Բուռնազյան փողոց, Միչուրինի փողոց 5 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:00-15:00 Նոր Արեշ 48-րդ փողոցի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Երևանի Աջափնյակ վարչական շրջան՝

    10:00-11:00 Սիլիկյան 5-րդ և 7-րդ փողոցներ մասնակի,

    Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջան՝

    10:00-11:00 Անդրանիկի փողոց 52, 54, 56, 56/4, 58, 60, 64/4 շենքեր, Րաֆֆու փողոց 37, 39, 41, 43 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Արմավիրի մարզ՝

    11:00-14:00 Մրգաստան և Դոխս գյուղեր,

    11:00-16:00 Ապագա և Լուսագյուղ գյուղեր,

    Արագածոտնի մարզ՝

    10:00-14:00 Թաթուլ, Հացաշեն, Ցամաքասար, Զարինջա, Սուսեր, Սորիկ, Կանչ և Հակո գյուղեր,

    11:00-12:00 Բերքառատև Սադունց գյուղեր,

    11:00-15:00 Մաստարա, Ծաղկասար, Զովասար և Գառնահովիտ գյուղեր,

    12:30-13:30 Ռյա Թազա և Միրաք գյուղեր,

    Արարատի մարզ՝

    11:00-12:00 Նոր Կյուրին և Խարբերդ գյուղեր մասնակի,

    11:00-12:30 Դիտակ և Ջրաշեն գյուղեր մասնակի,

    11:00-14:00 Լուսառատ, Փոքր Վեդի գյուղեր մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդ

    13:00-15:00 Արտաշատ քաղաք՝ Թումանյան, Բաղրամյան, Խորենացի, Ազնավուրի, Մաշտոցի, Ավետիսյան, Աղայան, Ղուկասյան, Ստեփանյան, Աբովյան, Ա. Խաչատրյան, Կոմիտասի և Իսահակյան փողոցներ մասնակի,

    13:00-17:00 Գետազատ, Աբովյան, Վարդաշեն գյուղեր, Արևշատ, Լանջազատ, Դեղձուտ և Մրգանուշ գյուղեր մասնակի,

    Վայոց Ձորի մարզ՝

    11:00-13:00 Ջերմուկ քաղաք՝ Մաշտոցի, Ստեփանյան փողոցներ մասնակի, Ձախափնյա թաղամաս մասնակի,

    11:00-13:30 Ռինդ գյուղ մասնակի,

    11:00-16:00 Վայք քաղաք՝ Իսրայել Օրու, Շինարարների փողոցներ մասնակի, Ջերմուկի խճուղին մասնակի,

    14:00-16:00 Աղնջաձոր գյուղ մասնակի,

    Կոտայքի մարզ՝

    11:00-16:00 Աբովյան քաղաք՝ 2-րդ միկրոշրջան և հարակից բնակիչ-բաժանորդներ,

    11:00-17:00 Զորավան, Արագյուղ, Բուժական, Սարալանջ գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, «Ալխալյա» ՍՊԸ, «Ալրեյամի ֆարմ» ՍՊԸ, «Զորավան» ԲԲԸ, «Նաիրյան» ԲԲԸ, սեփականատերեր՝ «Մ. Գևորգյան», «Գ. Պետրոսյան», «Սամվել Ամիրխանյան», «Անահիտ Վարդանյան», «Կ. Փիլոյան», «Զ. Կարապետյան», «Մ. Հարությունյան», «Հ. Բաղդասարյան», «Դ. Հայրապետյան», «Շ. Ղազարյան», «Վիվա-Արմենիա» և «Յուքոմ» ընկերությունների բջջային օպերատորի կայաններ,

    Գեղարքունիքի մարզ՝

    11:00-12:00 Ներքին Գետաշեն գյուղ՝ Ներքին Դեմեր թաղամաս մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Դրախտիկ, Աղբերք գյուղեր, Դրախտիկից-Շորժա ընկած ծովափնյա հատվածներ,

    11:30-13:00 Սոթք գյուղ՝ 2-րդ, 3-րդ, 4-րդ փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:00-15:00 Դդմաշեն գյուղն ամբողջությամբ, «Յուքոմ» ընկերության բջջային օպերատորի կայան և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    12:00-16:00 Ավազան գյուղն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    12:15-13:15 Ներքին Գետաշեն գյուղ՝ Վերին Դեմեր թաղամասն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    13:30-17:00 Ներքին Գետաշեն գյուղ՝ Ներքին Դուրան թաղամաս մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    14:30-16:30 Մաքենիս գյուղ՝ 2-րդ, 3-րդ, 4-րդ փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Լոռու մարզ՝

    11:00-14:00 Ակներ, Հաղպատ և Ծաղկաշատ գյուղեր,

    11:00-15:00 Փամբակ գյուղ, Քարաբերդ գյուղ և Զինմաս, Գյուլագարակ գյուղ մասնակի,

    Տավուշի մարզ՝

    11:00-14:00 Կայանավան, Այգեհովիտ, Վազաշեն գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:30-14:30 Դիլիջան քաղաք՝ Գետափնյա 76, 77 փողոցներ, Գետափնյա, Կալինինի փողոցներ մասնակի,

    11:00-15:00 Դիլիջան քաղաք՝ Պարզ լճի փողոց, Դիլիջան-Իջևան մայրուղին մասնակի, Թեղուտ գյուղ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նավուր, Իծաքար, Չինչին գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ:

    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:


    Հետևեք մեզ՝ այստեղ