Blog

  • Արամ Խաչատրյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ

    Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Արամ Խաչատրյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ։

    Կենսագրությանը

    Ծնվել է 1985 թ. հոկտեմբեր 6-ին Երևանում:

    Կրթությունը

    2002-2006 թթ.՝ իրավագիտության բակալավր՝  Երևանի պետական համալսարան:

    2009–2011 թթ.՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի իրավագիտության մագիստրոս (LL.M.): Հիմնական ուղղություններ՝ հարկային, եվրոպական, մտավոր սեփականության և միջազգային հանրային իրավունք:

    2015–2016 թթ.՝ Էրազմուս համալսարանի (Ռոտերդամ, Նիդերլանդներ) NFP MA կրթաթոշակառու, արբիտրաժային և գործարար իրավունքի հետբուհական մագիստրոս (LL.M.): Հիմնական ուղղություններ՝ միջազգային կորպորատիվ և գործարար իրավունք, պայմանագրերի մշակում, առևտրային արբիտրաժ և միջազգային վեճերի լուծում:

    Աշխատանքային գործունեություն

    2012 թ. սեպտեմբեր – 2026 թ. օգոստոս՝  «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի գլխավոր իրավաբան:

    •    Ղեկավարել է պետական մարմինների, միջազգային կազմակերպությունների, դոնորների և մասնավոր գործընկերների մասնակցությամբ տեխնոլոգիական ու ինժեներական ոլորտների զարգացման ծրագրերի իրավական ապահովումը։

    •    Խորհրդատվություն է տրամադրել ստարտափներին, ՓՄՁ-ներին և ծրագրային թիմերին՝ կորպորատիվ կառուցվածքի, պայմանագրերի, կարգավորող պահանջների, ռիսկերի կառավարման և միջազգային շուկաներ մուտք գործելու հարցերով։

    •    Մասնակցել է ՏՏ և գործարար ոլորտներին առնչվող օրենսդրության, կառավարության որոշումների, քաղաքականության փաստաթղթերի և ինստիտուցիոնալ կառավարման գործընթացների մշակմանը։

    •    Մշակել և բանակցել է ներդրումային, նորարարական և էկոհամակարգային ծրագրերին աջակցող համագործակցության, դրամաշնորհային, ծառայությունների, խորհրդատվական և առևտրային պայմանագրեր։

    •    2022 թ.-ից «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի ներկայացուցիչ (խորհրդի անդամ) ՓՄՁ Զարգացման խորհրդում։

    2010 թ. փետրվար – 2026 թ. օգոստոս (համատեղությամբ)՝ փաստաբան / իրավական խորհրդատու.

    •    Հայաստանյան ընկերություններին և ձեռնարկատերերին խորհրդատվություն է տրամադրել կորպորատիվ, առևտրային, պայմանագրային, վեճերի լուծման հարցերով։

    •    Աջակցել է տեխնոլոգիական և ինժեներական ընկերություններին շուկա մուտք գործելու, գործառնական մոդելների, առևտրային գործընկերությունների և կարգավորող պահանջների պահպանման հարցերում։

    •    Ոլորտային զարգացման նախաձեռնություններին տրամադրել է իրավական և կորպորատիվ կառուցվածքի վերաբերյալ աջակցություն։

    •    Ներկայացրել է վստահորդների շահերը դատարաններում, վարչական մարմիններում և արբիտրաժային տրիբունալներում, վարել բանակցություններ ու բարդ առևտրային գործեր։

    2011 թ. փետրվար – 2012 թ. սեպտեմբեր՝ «Կասկադ Ինշուրանս»/«ԻՆԳՈ Արմենիա» ԱՓԲԸ իրավախորհրդատու.

    •    խորհրդատվություն է տրամադրել պայմանագրերի, ապահովագրական կարգավորման, հատուցումների, վեճերի և իրավական ռիսկերի հարցերով, ներկայացրել է ընկերությունը պետական մարմիններում ու դատարաններում։

    2008 թ. սեպտեմբեր – 2011 թ. փետրվար՝ ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի իրավաբանական վարչության դատական բաժնի մասնագետ. 

    •    համակարգել է վարչական և քաղաքացիական գործերով դատարաններում Կոմիտեի շահերի ներկայացուցչության ապահովման աշխատանքները և ներկայացրել Կադաստրի շահերը դատական վարույթներում։

    Մասնագիտական միություններին անդամակցություն, դասավանդում

    Արբիտրաժային ոլորտ` ՀՀ արբիտրների ասոցիացիայի համահիմնադիր և խորհրդի անդամ, 2023 թվականից՝ նախագահ:

    Մասնագիտական կարգավիճակ` ՀՀ փաստաբանների պալատի անդամ 2010 թ.-ից, փաստաբանի արտոնագիր՝ № 1033:

    Դասավանդում և հրապարակումներ` 2022 թվականից՝ Արբիտրաժային ամենամյա ամառային դպրոցի դասախոս, արբիտրաժային ոլորտին առնչվող հրապարակումների հեղինակ։

    Անձնական տվյալներ

    Ամուսնացած է, ունի երեք զավակ:

    Տիրապետում է ռուսերեն և անգլերեն լեզուներին:

    Թվային հմտություններ՝ Microsoft Office, Google Workspace, ԱԲ գործիքներ:

    2006 – 2008 թթ․՝ պարտադիր զինվորական ծառայություն ՀՀ ԶՈՒ-ում

    Մասնավոր իրավունքի ոլորտներում ավելի քան 15 տարվա փորձ ունեցող մասնագետ՝ տնտեսական կարգավորման, տեխնոլոգիական ու ինժեներական ոլորտների զարգացման, կորպորատիվ կառավարման, ներդրումային ծրագրերի և պետություն–մասնավոր հատված համագործակցության ուղղություններով։ Ունի ՓՄՁ-ներին և նորաստեղծ ընկերություններին աջակցելու, կարգավորող դաշտի բարելավման, բարդ գործընկերությունների բանակցման և քաղաքականության նպատակները գործնական լուծումների վերածելու փորձ։

  • Առաջիկա օրերին փոփոխական եղանակը կպահպանվի

    Օգոստոսի 14-ին կեսօրից հետո, 15-19-ին գիշերը և կեսօրից հետո հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 14-17-ին առանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ:

    Քամին՝ հյուսիսարևելյան և արևելյան՝ 4-7 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝

  • Կապանում կցորդիչով բեռնատարը վրաերթի է ենթարկել 92-ամյա հետիոտնի․ մահացել է

    Օգոստոսի 12-ին վրաերթ է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Կապան քաղաքի Սպանդարյան փողոցում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի՝ 62-ամյա Ֆարող Ա.-ն, իր վարած «Budsun» մակնիշի կցորդիչով բեռնատարով, վրաերթի է ենթարկել Սյունիքի մարզի բնակիչ՝ 92-ամյա Ժորա Բ.-ին։

    Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Կապան բժշկական կենտրոն», որտեղ ժամեր անց, գիտակցության չգալով, մահացել է։

    Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

  • Կարապետ Գուլոյանն ազատվել է տնային կալանքից – ԱՄԲԻՈՆ NEWS

    Գագիկ Ծառուկյանի փեսայի, Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի տնային կալանք խափանման միջոցը փոխարինվել է գրավով: Այս մասին Ambion.news ին հայտնում են Դատական դեպարտամենտից:

    Գուլոյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել արգելանքի տակ գտնվող գույքի հետ կապված ապօրինի գործողություններ կատարելու մեղադրանքով։

     

     

  • Ադրբեջանից ռուսական ցորենի նոր խմբաքանակ է հասել Հայաստան



    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Ադրբեջանից ռուսական ցորենի նոր խմբաքանակ է հասել Հայաստան։ Ըստ ԱՊԱ-ի՝ օգոստոսի 13-ին Բիլաջարի կայարանից Բոյուկ Քեսիկ է ուղարկվել հացահատիկով լի վեց երկաթուղային վագոն՝ ընդհանուր 420 տոննա քաշով։

    Մինչ օրս Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի միջոցով տեղափոխվել է ավելի քան 40,000 տոննա հացահատիկ, մոտ 9,000 տոննա պարարտանյութ, 1,136 տոննա պրոպան, 133 տոննա ալյումին, 1,114 տոննա ածուխ և 67,000 տոննա փայտանյութ։

    Ընդհանուր առմամբ, Ադրբեջանից Հայաստան է արտահանվել մոտ 15,000 տոննա դիզելային վառելիք, ինչպես նաև մոտ 5,000 տոննա AI-92 և AI-95 բենզին։

    Հետևեք մեզ՝ այստեղ


  • TRIPP-ում որևէ այլ պետության անվտանգային ներկայություն չի լինելու. Սարգիս Խանդանյան | Քաղաքականություն

    TRIPP-ը ենթակառուցվածքային նախագիծ է, ոչ թե տարածք կամ ռազմաբազա, և դրա շրջանակում որևէ այլ պետության անվտանգային ներկայություն չի նախատեսվում։«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Խանդանյանն այս մասին ասել է Ազգային ժողովում ունեցած ելույթում։

    «Շատ խոսվեց TRIPP-ի մասին, և ես երեկ հարցուպատասխանի ընթացքում մի քանի անգամ այս միտքն ասացի։ Ուզում եմ ևս մեկ անգամ կրկնել, որ TRIPP-ը ենթակառուցվածքային նախագիծ է։ Երեկվա քննարկման և հատկապես «Հայաստան» դաշինքի կողմից հնչած հարցերի համատեքստն այնպիսին էր, որ TRIPP-ը Լաչինի միջանցքի նման մի բան է, բայց դա այդպես չէ։ Այդ մասին վկայում են TRIPP-ի վերաբերյալ մինչ օրս հրապարակված բոլոր փաստաթղթերը, ինչպես նաև համաձայնագիրը, որը խորհրդարանը կքննարկի»,- ասել է Խանդանյանը։

    Նա ընդգծել է, որ TRIPP-ը նաև ինքնիշխան ռազմաբազա չէ։«Ընդհանրապես, TRIPP-ում որևէ այլ պետության անվտանգային ներկայություն չի լինելու։ Ինչպես համաձայնագիրն է փաստում, անվտանգային ամբողջ գործառույթը վերապահված է Հայաստանի Հանրապետությանը և Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմիններին»,- հայտարարեց Խանդանյանը։Պատգամավորը նաև անդրադարձավ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացին՝ նշելով, որ այն արդեն սկսվել է, թեև դեռ ոչ բավարար ծավալով։«Հայաստանն արդեն մի քանի ամիս օգտվում է Ադրբեջանի երկաթուղիներից, նաև հանվել է Ախալքալաք–Կարս երկաթուղուց օգտվելու արգելքը։ Սրանք ևս լայն ապաշրջափակման գործընթացի դետալներ են»,- ասել է Խանդանյանը։

  • ԱԺ-ն քննարկում է տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Բաբկեն Թունյանի թեկնածության հարցըԲոլոր խոսակցությունները բնակչության վերադարձի մասին կոնֆլիկտածին են. Ռուբեն ՌուբինյանՀՀ-ի և ՄԹ-ի միջև հարաբերությունները վերջին տարիներին նշանակալի առաջընթաց են արձանագրել. Ռուբինյանն ընդունել է դեսպանինԹուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովն շնորհավորանքներ և բարեմաղթանքներ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերընտրվելու առիթովՆարեկ Կարապետյանը վախեցա՞ծ է․ ԱԺ-ի միջանցքներում միայնակ չի շրջում. MediaNews Հայկ Ֆարմանյանը TRIPP-ի մասին լուսային արագությամբ փոխեց կարծիքը, և հանկարծ միջանցքը դարձավ ճանապարհ. Արայիկ Հարությունյան

    ԱԺ-ն քննարկում է տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Բաբկեն Թունյանի թեկնածության հարցըԲոլոր խոսակցությունները բնակչության վերադարձի մասին կոնֆլիկտածին են. Ռուբեն ՌուբինյանՀՀ-ի և ՄԹ-ի միջև հարաբերությունները վերջին տարիներին նշանակալի առաջընթաց են արձանագրել. Ռուբինյանն ընդունել է դեսպանինԹուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովն շնորհավորանքներ և բարեմաղթանքներ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերընտրվելու առիթովՆարեկ Կարապետյանը վախեցա՞ծ է․ ԱԺ-ի միջանցքներում միայնակ չի շրջում. MediaNews Հայկ Ֆարմանյանը TRIPP-ի մասին լուսային արագությամբ փոխեց կարծիքը, և հանկարծ միջանցքը դարձավ ճանապարհ. Արայիկ Հարությունյան

  • ԱԺ նիստից հետո ՔՊ-ականներն ու «Ուժեղ Հայաստանի» պատգամավորները ակտիվորեն ինչ-որ բան էին քննարկում

    Ամենաօպերատիվ և օբյեկտիվ տեղեկատվությունները Հայաստանից և աշխարհից, մեկ հարթակում։ Բացառիկ հարցազրույցներ և մեկնաբանություններ՝ հնչեղ իրադարձությունների շուրջ։
  • ԶԼՄ-ներ․ Թուրքիայի С-400 համակարգերը Արաբական Միացյալ Էմիրություններին փոխանցելու բանակցությունները փակուղի են մտել

    Թուրքիայի կողմից ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերը Արաբական Միացյալ Էմիրություններին փոխանցելու վերաբերյալ բանակցությունները՝ ամերիկյան F-35 կործանիչների մատակարարումների ապաշրջափակման դիմաց, փակուղի են մտել։ Այս մասին հայտնել է Semafor-ը՝ հղում կատարելով իրազեկ աղբյուրներին։

    Անցյալ ամիս սկսված քննարկումները՝ ՆԱՏՕ առաջնորդների գագաթաժողովին մասնակցելու համար ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Թուրքիա այցի ֆոնին, դիտարկվում էին որպես Անկարայի կողմից ամերիկյան կործանիչների գնման ճանապարհին առկա խոչընդոտները հաղթահարելու միջոց։ Սակայն այսօրվա դրությամբ բանակցային գործընթացը կանգ է առել։

    Դոնալդ Թրամփի վարչակազմի՝ Թուրքիային ինքնաթիռներ վաճառելու ծրագրերը մնում են սառեցված՝ դրանց հրապարակային հայտարարությունից ավելի քան մեկ ամիս անց, ինչի հետևանքով Կոնգրեսը կանգնած է ՆԱՏՕ դաշնակցի և Իսրայելի շահերի միջև մանևրելու անհրաժեշտության առաջ։

    Հիմնական խոչընդոտը С-400 համալիրների ճակատագիրն է

    Գայթակղության քարը ամերիկյան պատժամիջոցային օրենսդրության պահանջներն են։ Օրենքի համաձայն՝ F-35 կործանիչներին հասանելիություն ստանալու համար (որոնցից վեց միավորն արդեն վճարել է Թուրքիան, սակայն դրանք մնում են ԱՄՆ-ում՝ 2019 թվականին երկիրը ծրագրից դուրս մնալուց հետո) Անկարան պետք է լիովին ազատվի ռուսական С-400 համալիրներից։

    Բացի համակարգերը երրորդ կողմերին ամբողջությամբ վաճառելուց (մասնավորապես՝ ԱՄԷ-ին), քննարկվել է նաև դրանք պարզապես անջատելու տարբերակը։ Սակայն վերջին տարբերակը սպառնում է խորացնել լարվածությունը Վաշինգտոնի օրենսդիրների հետ, որոնք պնդում են սպառազինության ամբողջական օտարման վրա։

    Էմիրությունների հետ բանակցությունների դանդաղման ճշգրիտ պատճառները պարզ չեն, սակայն գործոններից մեկը կարող է լինել այն, որ С-400-ների տիրապետումն ինքնաբերաբար կփակի հենց Էմիրությունների համար ապագայում ամերիկյան F-35-ներ ձեռք բերելու հնարավորությունը։

    Կարծիքներ ամերիկյան Կոնգրեսում

    Օրենսդիրները շարունակում են թերահավատորեն վերաբերվել գործարքի հեռանկարներին։

    «Ես չեմ կարծում, որ նրանք պետք է ստանան F-35, եթե իսկական գործընկեր չեն… քանի դեռ նրանց մոտ կան С-400-ներ, նրանք չեն կարող ունենալ F-35-ներ»,- հայտարարել է հանրապետական սենատոր Ռիք Սքոթը։

    Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Ջիմ Ռիշը հաստատել է, որ այս պահին գործընթացը սառեցված է. «Լսեք, այս պահին նրանք չեն ազատվել С-400-ներից, ուստի ամեն ինչ մեռյալ կետում է»։

    Իրավիճակը բարդանում է նաև արտաքին քաղաքական գործոններով. Թրամփի՝ հնարավոր գործարքը հայտարարելուց անմիջապես հետո Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն նախազգուշացրել էր, որ Թուրքիային F-35-ների վաճառքը կարող է «քանդել ուժերի հավասարակշռությունը Մերձավոր Արևելքում»։

    Չնայած հանրապետականների վերահսկողության տակ գտնվող Կոնգրեսի հավատարմությանը Թրամփի բազմաթիվ նախաձեռնություններին՝ նրա երկրորդ ժամկետի ընթացքում, կործանիչների հնարավոր վաճառքը վտանգում է բախվել կոշտ հակազդեցության՝ Իսրայելի դաշնակիցների դիրքորոշումների և ռուսական ռազմական տեխնոլոգիաների դեմ պատժամիջոցների խիստ պահպանման կողմնակիցների պատճառով։

  • ՔՊ-ականը Էդգար Ղազարյանին սադրիչ անվանեց․ ԱԺ-ում իրավիճակը լարվեց, Ռուբինյանը սպառնաց (video)


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը


    Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը


    Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը


    Օգոստոսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը


    Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը


    Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը


    Օգոստոսի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը


    Օգոստոսի 14-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը


    Օգոստոսի 14-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը


    Օգոստոսի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը