Blog

  • Դատավորը վարույթ է ընդունել Վեհափառ Հայրապետի և 6 եպիսկոպոսների գործը․ նիստը՝ օգոստոսի 28-ին

    Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սերժ Ռուշանյանը վարույթ է ընդունել Վեհափառ Հայրապետի և վեց եպիսկոպոսների գործը։

    Ambion.news–ին Դատական դեպարտամենտից հայտնեցին, որ դատական նիստի օրը նշանակվել է օգոստոսի 28-ին՝ ժամը 16։30-ին։

  • Ադրբեջանում 4,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել



    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Ադրբեջանի հյուսիսում 4,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

    Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Գուբայի շրջանում։ Երկրաշարժի օջախը գտնվել է 13 կմ խորության վրա։

    Երկրաշարժի ցնցումները զգացվել են նաև Շաբրանում և Շամախիում։

    Հետևեք մեզ՝ այստեղ


  • ՀՀ-ում Արգենտինայի դեսպանին ընդունել է Ռուբեն Ռուբինյանը | Քաղաքականություն

    ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն օգոստոսի 14-ին ընդունել է Հայաստանում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռաֆայել Էնրիկե Գոնզալես Ալեմանին։ Այս մասին հայտնում են Աժ -ից։

    Դեսպանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և հաջողություն մաղթել ստանձնած բարձր առաքելության իրականացման գործում։

    Կողմերը գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և Արգենտինայի միջև առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, երկու երկրների միջև ձևավորված փոխադարձ հարգանքի ու վստահության մթնոլորտը։

    Անդրադարձ է եղել Հայաստան-Արգենտինա միջխորհրդարանական հարաբերություններին։ Այս համատեքստում զրուցակիցները կարևորել են բարեկամական խմբերի և երկկողմ փոխայցերի դերը երկու երկրների փոխգործակցության զարգացման հարցում։

    Քննարկվել են նաև Հայաստանի և Արգենտինայի միջև տնտեսական կապերի զարգացմանն ու ընդլայնմանն առնչվող հարցեր։

  • Դուք բերել էստեղ մարդ եք նստեցրել, որն ընտանիքի անդամներ է թիրախավորել. Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինԴուք հատել եք կարմիր գծերի սահմանները ու հետդարձի կամուրջներն այրել. Տարոն Չախոյանը՝ ընդդիմությանըԱԺ-ն քննարկում է տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Բաբկեն Թունյանի թեկնածության հարցըԲոլոր խոսակցությունները բնակչության վերադարձի մասին կոնֆլիկտածին են. Ռուբեն ՌուբինյանՀՀ-ի և ՄԹ-ի միջև հարաբերությունները վերջին տարիներին նշանակալի առաջընթաց են արձանագրել. Ռուբինյանն ընդունել է դեսպանինԹուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովն շնորհավորանքներ և բարեմաղթանքներ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերընտրվելու առիթով

    Դուք բերել էստեղ մարդ եք նստեցրել, որն ընտանիքի անդամներ է թիրախավորել. Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինԴուք հատել եք կարմիր գծերի սահմանները ու հետդարձի կամուրջներն այրել. Տարոն Չախոյանը՝ ընդդիմությանըԱԺ-ն քննարկում է տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Բաբկեն Թունյանի թեկնածության հարցըԲոլոր խոսակցությունները բնակչության վերադարձի մասին կոնֆլիկտածին են. Ռուբեն ՌուբինյանՀՀ-ի և ՄԹ-ի միջև հարաբերությունները վերջին տարիներին նշանակալի առաջընթաց են արձանագրել. Ռուբինյանն ընդունել է դեսպանինԹուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովն շնորհավորանքներ և բարեմաղթանքներ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերընտրվելու առիթով

  • «Երկու օրից զինվորի մայր եմ լինելու». Արաքսյա Մելիքյանի որդին պատրաստվում է բանակ գնալուն

    Դերասաններ Անդրանիկ Զաքարյանի և Արաքսյա Մելիքյանի որդին՝ Գուրգենը, օրեր անց կզորակոչվի հայկական բանակ։

    Այդ մասին դերասանուհին հայտնել է իր սոցիալական էջերում՝ գրառում կատարելով.

    «Oops, Պարզվեց երկու օրից զինվորի մայր եմ լինելու».- գրել է Արաքսյան լուսանկարին կից։

  • Իսպանիայում անտառային հրդեհի պատճառով տարհանել են Արագոնի միջնադարյան թագավորների աճյունները

    Իսպանական իշխանությունները վանքից, որին սպառնում էր անտառային հրդեհը, դուրս են բերել XI դարում Արագոնի տարածաշրջանը կառավարած երեք թագավորների աճյունները։

    Ինչպես հայտնել է հյուսիսարևելյան տարածաշրջանի փոխնախագահ Մար Վակերոն, աճյունները տեղափոխվել են վանքից 80 կմ հարավ Ուեսկայի նահանգային թանգարան, որպեսզի ապահովվի դրանց անվտանգությունը մինչև իրավիճակի բարելավումը։

    Երբ երկուշաբթիից մոլեգնող անտառային հրդեհը հինգշաբթի ուշ երեկոյան սկսեց մոտենալ X դարում կառուցված Սան Խուան դե լա Պենյա վանքին, մտավախությունը, որ այն կարող է հայտնվել կրակի մեջ, իշխանություններին ստիպեց փրկարարական գործողություն սկսել։

    Արտակարգ իրավիճակների ռազմական ստորաբաժանման խումբը կարողացել է ներթափանցել լեռնազանգվածում գտնվող վանք և վերցնել այնտեղ թաղված XVIII դարի կոմսի արարողակարգային հագուստը, նախքան կրակի մոտենալը նրանց ստիպել է նահանջել։

    Թիմը երկրորդ անգամ վերադարձել է ոստիկանության աշխատակիցների և մշակութային ժառանգության պահպանության մասնագետների ուղեկցությամբ և վանքի դամբարանից դուրս է բերել Արագոնի՝ 1035-1104 թվականներին իշխած առաջին երեք թագավորների աճյունները, ինչպես նաև մի քանի պատմական նկարներ։

    Անտառային հրդեհը հինգշաբթի ավելի վաղ ուժգնացել էր բարձր ջերմաստիճանի և ուժեղ քամու պատճառով։ Այն ոչնչացրել է ավելի քան 9000 հեկտար և ստիպել տարհանել 16 բնակավայր, թեև ուրբաթ առավոտվա դրությամբ բուն վանքը չէր տուժել։

    Մինչ այդ Իսպանիայի հարավում մեկ այլ՝ անհամեմատ ավելի լայնածավալ անտառային հրդեհի հետ կապված իրավիճակը նույնպես վատթարացել է։ Ներկա պահին Ուելվայի նահանգում այրվել է 31 հազար հեկտար անտառ և հանգեցրել մոտ 700 մարդու տարհանման։

  • ՀՀ նախկին ոստիկանապետը՝ ՊՆ ռազմական ոստիկանության պետ․ նա չի հերքել տեղեկությունը․ «Ֆակտոր»





    ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանին կփոխարինի նախկին ոստիկանապետ, գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը: Գրում է «Ֆակտոր»-ը։ Աղբյուրի հետ հեռախոսազրույցում Հովհաննիսյանը չի հերքել տեղեկությունը` հորդորելով սպասել: «Վաղը առավոտյան խոսենք, այս պահին որևէ բան ասել չեմ կարող»:

    Հիշեցնենք, որ Արամ Հովհաննիսյանը ոստիկանապետի պաշտոնից վարչապետի որոշմամբ ազատվել էր 2025-ի հունիսին: Թե որն էր պատճառը, Արամ Հովհաննիսյանը չէր պարզաբանել: Այսօր էլ հստակ պատճառ չնշեց, միայն ասաց․ «Այդ պահին այդպես էր պետք, մի փոքր հանգստանալ էր պետք»: Հավելենք, որ Զաքարյանը ՊՆ ռազմական ոստիկանության պետի պաշտոնում նշանակվել էր 2020 թվականի օգոստոսի 6-ին:




    դիտվել է 231 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը


    Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը


    Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը


    Օգոստոսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը


    Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը


    Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը


    Օգոստոսի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը


    Օգոստոսի 14-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը


    Օգոստոսի 14-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը


    Օգոստոսի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը

  • Օգոստոսի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը

    Օգոստոսի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 17-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

    Երևանի Կենտրոն Վարչական շրջան՝

    10:00-13:00 Սարի Թաղ 1-9, 2-3, 5-10 շարքեր մասնակի, Սարի Թաղ շարքեր մասնակի,

    13:00-16:00 Խանջյան փողոց 43, 45, 47, 47/1, 49 շենքեր, Սայաթ-Նովայի պողոտա 29, 31, 33 շենքեր, Նալբանդյան փողոց 116 շենք,

    Երևանի Արաբկիր Վարչական շրջան՝

    11:00-14:00 Շրջանցիկ թունել, Ք. Անտոնյան ոչ բնակիչ-բաժանորդ,

    Երևանի Քանաքեռ Զեյթուն Վարչական շրջան՝

    11:00-14:00 Քանաքեռ 2-րդ փողոց 67/3 առանձնատուն, Թբիլիսյան խճուղի 13/6 առանձնատուն, Պերճ Զեյթունցյան 19-74 առանձնատներ, Քանաքեռ 6-րդ փողոց 1-32 առանձնատուն, Քանաքեռ 3-րդ փողոց 1-7 առանձնատներ, Քանաքեռ 6-րդ փողոց 1-55 առանձնատներ, Քանաքեռ 6-րդ փողոց 5-րդ նրբանցք 1-4 առանձնատներ, Պերճ Զեյթունցյան փողոց 21-40 առանձնատներ, Սարկավագի 3-րդ փողոց 3-17/2 առանձնատներ, Սարկավագի 4-րդ փողոց 8-19 առանձնատներ, Աղասու փողոց 34-49 առանձնատներ, Քանաքեռ 5-րդ փողոց 14-24/1 առանձնատներ, Քանաքեռ 4-րդ փողոց 1-15 առանձնատներ, Սարկավագի փողոց 36/4 շենք, Քանաքեռ 2-րդ փողոց 3 շենք, Քանաքեռ 7-րդ փողոց 1-34 առանձնատներ, Քանաքեռ 6-րդ փողոց 1-ին նրբանցք 2 առանձնատուն, Ֆանարջյան 2-րդ նրբանցք 7 առանձնատուն, Ֆանարջյան փողոց 5/1, 6, 7/1, 27, 28 առանձնատներ, Հասրաթյան փողոց 80 շենք, թիվ 117 դպրոց, Թբիլիսյան խճուղի՝ «Ակվատեխավտոմատիկա» ոչ բնակիչ-բաժանորդ, Թբիլիսյան խճուղու 15/1 հասցե,

    Երևանի Ավան Վարչական շրջան՝

    11:00-14:00 Ծարավ Աղբյուրի փողոց 5-20/1 առանձնատներ,

    Երևանի Աջափնյակ Վարչական շրջան՝

    11:00-12:00 Շինարարների, Հակոբյանց փողոցներ մասնակի, Առաքելյան փողոց 66, 68, 70 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Երևանի Մալաթիա Սեբաստիա Վարչական շրջան՝

    11:00-12:00 ՀԱ Ա-1 թաղամաս 167 շենք, Հովնաթանի փողոց 42, 44 շենքեր, Սվաճյան 38, 40 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Երևանի Էրեբունի Վարչական շրջան՝

    10:00-12:00 Մուրացանի փողոց 113/1, 113/2, 113/3, 45, շենքեր և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Աթոյան փողոց,

    Երևանի Շենգավիթ Վարչական շրջան՝

    10:00-12:00 Մանթաշյան փողոց 1, 2, 3, 4 բնակելի շենքեր, Մանթաշյան փողոցի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մանթաշյան փողոց 26 շենք, Գ. Նժդեհի փողոց 12, 14 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Արագածոտնի մարզ՝

    11:00-16:00 Փարպի, Բազմաղբյուր և Ղազարավան գյուղեր,

    Արարատի մարզ՝

    11:00-12:30 Շահումյան գյուղ մասնակի,

    11:00-13:00 Արտաշատ քաղաք՝ Մռավյան, Խանջյան, Սպանդարյան, Աբովյան, Ա. Խաչատրյան, Աղայան, Նալբանդյան, Նար Դոսի, Կամոյի, Չարենցի, Իսահակյան, Ստեփանյան, Ս. Հակոբյան, Պատկանյան, Երևանյան, Միասնիկյան, Շահումյան, Գործարանային, Օգոստոսի 23-ի փողոցներ, Մարքսի, Արտաշեսյան, Բաղրամյան, Գոլեցյան, Գործարանային, Մասիսի, Իսակովի, Մամիկոնյան, Թովմասյան, Թումանյան, Կիրովի, Ղուկասյան, Պռոշյան, Տերյան, Աթարբեկյան, Կոմիտասի, Մխչյան մասնակի, Այգեպատ, Այգեզարդ, Դիմիտրով, Մասիս, Բաղրամյան, Բուրաստան, Ազատավան, Բերքանուշ, Դալար, Մրգավան, Ոստան, Վերին Արտաշատ գյուղեր մասնակի և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ,

    11:00-14:00 Պարույր Սևակի, Լուսառատ, Ուրցալանջ գյուղեր, «Վիվա Արմենիա», «Արմենիա Տելեկոմ», «Յուքոմ» ընկերությունների բջջային օպերատորի կայաններ, զորամասեր, «Հայաէրոնավիգացիա», «Զովաշեն հեռուստակայան» ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:00-15:00 Վեդի քաղաք՝ Արարատյան փողոց մասնակի,

    13:00-14:30 Մխչյան, Մրգավետ գյուղեր մասնակի,

    14:00-16:00 Գոռավան գյուղ մասնակի,

    Վայոց Ձորի մարզ՝

    11:00-13:00 Ջերմուկ քաղաք՝ Ազատամարտիկների փողոց մասնակի, Ձախափնյա թաղամաս մասնակի,

    11:00-14:00 Ազատեկ գյուղ մասնակի,

    11:00-13:30 Աղավնաձոր գյուղ մասնակի,

    Կոտայքի մարզ՝

    11։00-16։00 Հրազդան քաղաք՝ Գազի լիցքավորման կայան, եռասեպ, Սևան քրեակատարողական հիմնարկ, Վիվա Արմենիա ընկերություն, զինմաս, խոփ Նարեկ և հարակից տարածքներ,

    11:00-17:00 Հրազդան քաղաք՝ Ջրառատ թաղամասը դպրոց, նոր թաղամաս, Հրազդանի պետական արհեստագործական ուսումնարան, հարակից տարածքներ,

    11:00-16:30 Պռոշյան համայնք՝ Պ. Սևակի, Հ. Թումանյանի, Վ. Տերյանի, Գևորգ Չաուշի, Մայիսյան, Տեղերաշեն, Խանջյան, Զորավար Անդրանիկի փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Գեղարքունիքի մարզ՝

    11:00-17:00 Ներքին Գետաշեն գյուղն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:00-12:00 Գեղհովիտ գյուղ՝ 19-րդ և 5-րդ փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    12:15-13:15 Գեղհովիտ գյուղ՝ 8-րդ փողոց մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    13:30-14:30 Գեղհովիտ գյուղ՝ 18-րդ փողոց՝ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    14:45-15:45 Գեղհովիտ գյուղ՝ 7-րդ փողոցն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    16:00-17:00 Գեղհովիտ գյուղ՝ 5-րդ փողոց մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    16:00-17:30 Անտառամեջ, Ձորավանք, Դպրաբակ, Այգուտ, Կալավան, Բարեպատ գյուղեր,

    11:30-15:00 Վարդենիս քաղաք՝ Երևանյան, Երիտասարդության, Զորավար Անդրանիկի, Իսակովի, Լ. Ազգալդյան, Լեռնագործների, Հովհաննես Արզոյան, Սայաթ-Նովայի, Վ. Մամիկոնյան փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:30-13:00 Նորակերտ գյուղ՝ 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    13:20-14:50 Նորակերտ գյուղ՝ 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 11-րդ փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    15:20-16:50 Գեղամասար գյուղ՝ 1-ին, 3-րդ, 4-րդ, 5-րդ փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:00-11:30 Այգուտ գյուղ՝ 1-ին, 2-րդ փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    12:00-12:30 Այգուտ գյուղ՝ 3-րդ, 4-րդ փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    13:00-13:30 Այգուտ գյուղ՝ 6-րդ, 7-րդ, 8-րդ փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    14:00-14:30 Այգուտ գյուղ՝ 9-րդ, 10-րդ, 11-րդ փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:00-11:30 Դպրաբակ գյուղ՝ 1-ին, 2-րդ փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    12:00-12:30 Բարեպատ գյուղն ամբողջությամբ,

    13:00-13:30 Կալավան գյուղն ամբողջությամբ,

    14:00-14:30 Դպրաբակ գյուղ՝ 3-րդ, 4-րդ փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    15:00-15:30 Դպրաբակ գյուղ՝ 7-րդ, 8-րդ փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Այգուտ գյուղ՝ 14-րդ, 16-րդ փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Լոռու մարզ՝

    11:00-14:00 Խնկոյան, Հարթագյուղ, Լուսաղբյուր գյուղեր,

    Տավուշի մարզ՝

    11:00-13:00 Իջևան քաղաք՝ Ակադեմիկոս Ասլանյան փողոց մասնակի, Մեհրաբյան փողոց 55 հասցե, Գանձաքար գյուղ՝ 1-ին, 2-րդ, 34-րդ փողոցները՝ մասնակի,

    13:30-15:30 Գանձաքար գյուղ՝ 11-րդ, 12-րդ, 14-րդ, 16-րդ փողոցներ մասնակի,

    Շիրակի մարզ՝

    11:00-14:30 Աշոցք համայնք՝ Կաքավասար գյուղ 1-ին փողոց,

    11:00-16:00 Ամասիայի տարածաշրջան՝ Հողմիկ գյուղ, Անի համայնք Բագրավան, Ն. Արթիկ, Հայկաձոր գյուղեր, «Դորոժնիկ» ՍՊԸ, Ջրափի ուղեկալ, Ջրափիի պոմպակայան, «Ջրամբար»-2» ոչ բնակիչ-բաժանորդ,

    Սյունիքի մարզ՝

    10:00-12:30 Գորիս քաղաք, Արցախյան խճուղի 65, 67, 69, 77, Երևանյան խճուղի, Վանքի Տափ թաղամաս 2, 2/11, 2/16, 2/9, 2/բակ հասցեներ, Վերիշեն գյուղ՝ 1-ին փողոց 1, 10, 12, 12/1, 4, 5, 6, 8, 9; 11-րդ փողոց 8; 13-րդ փողոց 3; 2-րդ փողոց 14, 16, 2, 5, 6, 9; 21-րդ փողոց 13, 19, 14/1, 17, 22; 23-րդ փողոց 2 հասցեներ,

    10:30-11:45 Կապան քաղաք՝ Արցախի փողոց 7, Տերյան փողոց 47 հասցեներ,

    10:00-14:00 Վերին Շիշկերտ գյուղ,

    10:30-13:00 Վերիշեն գյուղ՝ 1-ին փողոց 74/4; 12-րդ փողոց՝ 1-ին նրբանցք 1; 1-ին նրբանցք 4, 6; 14-րդ փողոց՝ 1-ին փակուղի 1, 10, 11, 12, 13, 15, 17, 17/1, 19, 20, 21, 22, 4; 15-րդ փողոց 1, 11, 15, 16, 22, 23, 26, 28, 5; 16-րդ փողոց 1, 13, 5, 6; 17-րդ փողոց 10, 17, 2, 3, 4, 5, 8, 9; 18-րդ փողոց 1, 11, 7; 19-րդ փողոց 18, 28, 5, 7, 9; 20-րդ փողոց 13, 23; 5-րդ փողոց 13, 7 հասցեներ,

    14:00-16:30 Վերիշեն գյուղ՝ 3-րդ փողոց՝ 1-ին նրբանցք 10, 12, 2, 4, 7; 2-րդ նրբանցք 5; 5-րդ փողոց 1, 10, 11, 13, 14, 16, 22, 3, 4, 5, 6, 7, 8, 9 հասցեներ:

    11:00-17:00 Թղկուտ, Լեհվազ, Վարդանիձոր գյուղեր,

    12:00-15:00 Ույծ գյուղ, Ույծի դպրոց,

    14:00-16:00 Ծավ, Ներքին Շիշկերտ գյուղեր:

    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:

  • Զինված ուժերում մահվան դեպքերը չեն կարող դառնալ հերթական վիճակագրությունը, բայց ցավոք, դարձել են. Մարիաննա Ղահրամանյան





    Երեկ իմացանք բանակում ոչ մարտական պայմաններում նոր զոհի մասին։ Մեկ ամսվա ընթացում երկրորդ զոհը։

    Բաց աղբյուրների տվյալներով, 2026 թվականին ՀՀ ԶՈՒ-ում արդեն արձանագրվել է ոչ մարտական պայմաններում 31 մահվան դեպք (ներառյալ երեկվա դեպքը), որից 12-ը կապվում են զինվորական ծառայության հետ, 19-ը՝ չեն կապվել ծառայության հետ։

    Ոչ մարտական պայմաններում ԶՈւ-ում մահվան դեպքերի երկարաժամկետ պատկերը առավել մտահոգիչ է։

    ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ուսումնասիրությունների համաձայն, 2010-2017 թթ ընթացքում ՀՀ և ԱՀ զինված ուժերում ոչ մարտական պայմաններում 299-ը մահվան դեպք է գրանցվել։

    2018-2025 թթ ընթացքում արձանագրվել է ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահացության

    427-ը դեպք։

    Այս տվյալները վկայում են, որ ՔՊ-ական իշխանության օրոք բանակում

    մահացության դեպքերի թիվն ավելանում է։

    Այս թվերը քաղաքական շահարկման նյութ չեն։ Այս թվերը պետության պատասխանատվության ներքո, հարյուրավոր ընտանիքների անդառնալի կորուստների մասին են։ Նրանցից մեկը երեկ մահացած Գրիգոր Էդգարի Զաքարյանն էր։ Այս թվերը զինծառայողի կյանքի և անվտանգության նկատմամբ իշխանության վերաբերմունքի մասին են և խոսում են խորը համակարգային խնդիրների մասին։

    Զինված ուժերում իբրև թե բարեփոխումների մասին մեծագոչ հայտարարություններ անող ՔՊ-ական իշխանությունը պարտավոր է հասարակությանը տալ հստակ ու ամբողջական պատասխաններ՝

    Ի՞նչ հանգամանքներում են տեղի ունենում այս մահերը

    Ինչ կանխարգելիչ միջոցներ են ձեռնարկվել

    Քանի՞ դեպք է պատշաճ և ամբողջությամբ ուսումնասիրվել

    Եվ ամենակարևորը՝ ի՞նչ է հետևել դրան ու ինչ է փոխվել, որպեսզի նույն ողբերգությունները չկրկնվեն

    Երեկվա ցավալի դեպքին պաշտոնանկություն հաջորդեց, կփոխվի անունը, որն ի դեպ, արդեն շրջանառվում է ու լուրջ հարցադրումներ է առաջացնում, բայց արդյո՞ք համակարգը կփոխվի։

     


  • Տիգրան Մեծի պողոտայում շինարարական կառուցատարրեր են փլուզվել․ վնասվել է 4 ավտոմեքենա, տուժածներ չկան



    Հասարակություն





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Տիգրան Մեծի պողոտայում փլուզվել են շինարարական կառուցատարրերը, ընկել երթևեկելի հատված և մայթին։

    Ըստ նախնական տվյալների՝ տուժած անձինք չկան․ վնասվել է 4 ավտոմեքենա։ Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

    Հետևեք մեզ՝ այստեղ