Ադրբեջանն արդեն փոխարինել է Հայաստանին ռուսական պարենային…
«Ինձ մոտ տպավորություն էր, որ ԱԺ նիստերի դահլիճը զոհասեղան ա, ինչ ա: Զոհասեղան ա՞»,- հավելեց նա
Oգոստոսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 19։55-ի սահմաններում Ստեփանավան-Ամրակից ավտոճանհապարհի 2 կմ հատվածում 20-ամյա Լիլիթ Պ․-ն իր վարած «Nissan March» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել հաստաբուն ծառին։
Shamshyan.com-ի, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ստեփանավան» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է նաև այն պատճառով, քանի որ շրջանցվել է Սահմանադրությամբ և քրեական դատավարության օրենսգրքով սահմանված պատգամավորական անձեռնմխելիությունը հաղթահարելու պարտադիր պայմանը:
Այսպես.
Ինչպես հաստատել է ՄԻԵԴ-ը Էկլեի գործով, քրեական մեղադրանքը (հետապնդումը) ինքնավար հասկացություն է և չի պահանջում պաշտոնական թղթային որոշում։ Այն սկսվում է, երբ անձի դրությունն «էապես վատթարացվում է» իրավապահ մարմինների գործողությունների արդյունքում:
– Մայիսի 11-ի գաղտնալսումները և ներքին դիտումները.
Թեև այս գործողությունները գաղտնի են և անձը կարող էր դրանց մասին չիմանալ, դրանք ակնհայտորեն վկայում են, որ պետությունը նրան թիրախավորել էր որպես ենթադրյալ հանցագործություն կատարած անձի։
Մայիսի 24-ին քննչական մարմինն այդ գաղտնալսումը հրապարակել է այդպիսով հայտնի դարձնելով նաեւ պատգամավոր Մարտուն Գրիգորյանին:
– Մայիսի 22-ի խուզարկությունները.
Սա բեկումնային պահն է: Երբ մայիսի 22-ին պատգամավորի բնակարանում, աշխատասենյակում և մեքենայում իրականացվել են խուզարկություններ, նրա վիճակը ակնհայտորեն և էապես վատթարացել է: Նա փաստացի ձեռք է բերել կասկածյալի կարգավիճակ, քանի որ այդ կասկածն ակրագրգած է եղել հենց խուզարկության թույլտվության որոշման մեջ: Ըստ ՄԻԵԴ-ի նախադեպային իրավունքի՝ խուզարկությունը հանդիսանում է դրության էական շոշափման դասական օրինակ: Հետևաբար, ըստ Կոնվենցիայի իմաստի, մայիսի 22-ից պատգամավորի նկատմամբ սկսվել է փաստացի քրեական հետապնդում:
ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածը երաշխավորում է, որ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Ազգային ժողովի համաձայնությամբ (բացառությամբ հանցանք կատարելու պահին կամ անմիջապես հետո բռնվելու դեպքերի):
– Այն փաստը, որ վարույթն իրականացնող մարմինը մինչև օգոստոսի 2-ը (երբ դադարեցին ԱԺ 8-րդ գումարման լիազորությունները) ձևականորեն չի կայացրել «հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշում», իրավական խաբկանք է:
– Պետությունը, քաջ գիտակցելով անձի՝ պատգամավորի կարգավիճակը և անձեռնմխելիությունը հաղթահարելու համար ԱԺ համաձայնություն ստանալու սահմանադրական պահանջը, կիրառել է դատավարական հնարք. անձի նկատմամբ փաստացի իրականացրել է քրեական հետապնդմանն ուղղված բոլոր ինտենսիվ գործողությունները (գաղտնալսում, խուզարկություն), սակայն արհեստականորեն հապաղել է պաշտոնական կարգավիճակ տալ՝ սպասելով անձեռնմխելիության ժամկետի ավարտին (օգոստոսի 2):
– Սահմանադրությամբ նախատեսված պատգամավորի անձեռնմխելիությունը կոչված է պաշտպանելու պատգամավորին ոչ միայն թղթի վրա գրված «մեղադրյալ» բառից, այլ պետական հարկադրանքի փաստացի մեքենայից: Քանի որ փաստացի հետապնդումը սկսվել է մայիսի 22-ին, գլխավոր դատախազը պարտավոր էր դիմել Ազգային ժողով՝ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու թույլտվություն ստանալու համար: Դա չանելը ողջ պրոցեսը դարձրել է ապօրինի:
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Կենտրոն ՔԿՀ–ից ուղերձ է հղել, որում ասվում է․
«Նախորդ ուղերձում ես իմ մտորումներն էի ներկայացրել բարեգործության թեմայով։ Հիմա ուզում եմ կիսվել իմ մտքերով՝ գործարարության մասին։ Ես կայացել եմ զրոյից՝ առանց որևէ ազդեցիկ բարեկամի, ժառանգված կապիտալի։ Սկսել եմ փոքր բիզնեսից, անցել եմ բոլոր դժվարությունների միջով։ Սա ասում եմ մեկ պարզ պատճառով. հայաստանյան գործարարության ամբողջ բովանդակությունը ես իմ մաշկի վրա գիտեմ։
Վստահաբար ասում եմ. գործարար խավը Հայաստանի Հանրապետության կայացման գործում, հաջողությունների և զարգացման գործում ունեցել է բացառիկ դերակատարում։ Անկախության հենց սկզբից՝ 90-ականների ահռելի դժվարությունների փուլից՝ շրջափակում, վտանգավոր ճանապարհներ, տնտեսական համակարգի փլուզում, ֆինանսական ճգնաժամ, պատերազմ, մեծապես մեր գործարարների տաղանդի, աշխատասիրության և հայրենասիրության շնորհիվ է, որ Հայաստանը դիմացավ փորձություններին ու բռնեց զարգացման ճանապարհը։
Մեր գործարարներն անհավանական հաջողությունների են հասնում աշխարհի տարբեր ծայրերում, վայելում հարգանք և հեղինակություն։ Բազմաթիվ անգամներ հրապարակային ասել եմ, որ Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է։ Որքան այս խավը պինդ լինի, ունենա զարգանալու հնարավորություն, այնքան մեր երկիրը ամուր կլինի։ Եվ պետության խնդիրն է՝ ճիշտ տնտեսական քաղաքականությամբ օգնել այս շերտին։ Ասել եմ նաև, որ բիզնեսի կայացումը կարող է տևել տարիներ, պահանջել երկար տարիների դժվար աշխատանք, բայց քանդվելը կարող է լինել ամիսների, եթե ոչ՝ շաբաթների հարց։ Առանձնահատուկ ուզում եմ խոսել դրսի, արտահանման շուկաների մասին։
Ժամանակակից աշխարհում ոչ ոք ոչ մեկին չի սպասում։ Շուկա գտնելը, հարմարվելը չափազանց բարդ խնդիր է։ Ապրանքի որակը, գինը անշուշտ կարևոր են, բայց կարևոր են նաև անձնական կապերը, վստահությունը, ձևավորված հարաբերությունները։ Հիմա մեր բազմաթիվ արտահանողներ կանգնած են լուրջ խնդիրների առաջ։ Մեծագույն սխալ է մտածելը, թե իբր հարցերը միևնույն է՝ մի օր կկարգավորվեն, ու հայ արտահանողները կվերադառնան իրենց ավանդական շուկաները։ Բիզնեսում ժամանակը կանգ չի առնում։ Զգուշացնում եմ՝ ամեն ինչ այդքան հեշտ չէ։
Շուկայում մեր տեղերն արդեն իսկ գրավում են ուրիշները։ Չեն էլ թաքցնում, դա անում են հրապարակայնորեն և ցուցադրաբար։ Բազմաթիվ հայկական ապրանքների տեղերում այսօր արդեն ադրբեջանական ապրանքներ են։ Այս պրոցեսի մասին դեռևս մեկ-երկու ամիս առաջ եմ ասել։ Չկան մշտական շուկաներ։
Այսպես շարունակվելու դեպքում, խնդիրները չկարգավորելու դեպքում վաղը հայկական կոնյակների, գինիների, օղիների , պանրի, ձկնեղենի, գյուղմթերքի, ծաղիկների, ցանկացած արտադրանքի տեղը վերցնելու են վրացական, ադրբեջանական, մոլդովական, ուզբեկական և այլ երկրների արտադրողները։ Սա կյանքն է, սա բիզնեսի դաժան օրենքն է։ Ու պետք է լավ պատկերացնել, որ սա միայն գործարարների խնդիրը չէ։ Սպառման շուկայի կորուստը կբերի ամբողջ ցիկլի խաթարմանը։ Բոլորը կզգան սրա հետևանքները։
Մենք իսկապես ունենք տաղանդավոր գործարար շերտ։ Ես միշտ մեծ ուրախությամբ շփվում եմ փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչների հետ։ Նրանց հոգսը, խնդիրները գիտեմ 100 տոկոսով։ Ինձ համար անասելի ցավ է այս շերտի դժվարությունները տեսնելը։ Ես տեսնում եմ խնդիրները, ու շատ հարցեր ինձ լրջորեն մտահոգում են։ Ես տեսնում եմ նաև լուծումները, որոնք թույլ կտան խուսափել վատագույնից։ Ես մի կողմ եմ դնում քաղաքական ենթատեքստերը։ Իմ մեջ խոսում է այն մարդը, որի հանդեպ կատարվում է ակնհայտ անարդարություն։
Ամբողջ կյանքիս ընթացքում իմ հայրենիքում իմ ստեղծածը, կառուցածը փորձում են ներկայացնել որպես անարդար ունեցվածք։ Ինչ սարքել եմ՝ սարքել եմ զրոյից, ինչը ձեռք եմ բերել՝ եղել է կիսավեր, կիսաքանդ, ու ես դրանք սարքել եմ ժամանակակից, ամենաբարձր ստանդարտի ձեռնարկություններ։ Փառք Աստծո, բոլոր փաստերը պահպանված են։ Բայց իմ մեջ հիմա խոսում է նաև զրոյից կայացած մարդը, որը սկզբում չուներ ոչինչ՝ բացի իր աշխատասիրությունից ու հավատից, և որն անցնելով շատ դժվար ճանապարհ՝ հասել է մեծ հաջողությունների։
Ես շատ լավ եմ հասկանում, թե ինչ են զգում այն արտահանողները, գործարարները, որոնց զրոյից սկսած, կյանքի ու մեծագույն ջանքի ներդրումով ստեղծած բիզնեսները հայտնվել են ոչնչացման վտանգի առջև։ Այս մարդկանց վրա է պահվում մեր պետությունը, այս մարդիկ մեր երկրի տնտեսական ողնաշարն են։ Նրանց շահը ամբողջ երկրի շահն է, նրանց վնասը բոլորիս վնասն է։ Այս գիտակցությամբ պիտի շարժվի պետությունը»։
ՄՍՇՊՀ-ն տուգանել է կաթնամթերք արտադրողների արձանագրված խախտումների համարԱԺ-ն քննարկում է տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Բաբկեն Թունյանի թեկնածության հարցըՋերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս. Արարատի մարզի դատախազության հայցը բավարարվել էՀայկական գյուղմթերքի արտահանումը Ղազախստան ավելացնելու ներուժ կա․ Պապոյանը՝ Այդարբեկ ՍապարովինԳևորգ Պապոյանը հանդիպել է ՌԴ գյուղատնտեսության նախարար Օքսանա Լուտի հետԱհազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բուզանդի 1/3 հասցեում ծուխ է նկատվում. ՆԳՆԿապահովվի ՀՀ մարզերի գյուղական բնակավայրերում ձևավորվող կլաստերների աշակերտների տեղափոխումը. գումար է հատկացվել 5 ավտոբուս ձեռք բերելու համարԲոլոր խոսակցությունները բնակչության վերադարձի մասին կոնֆլիկտածին են. Ռուբեն ՌուբինյանՀՀ-ի և ՄԹ-ի միջև հարաբերությունները վերջին տարիներին նշանակալի առաջընթաց են արձանագրել. Ռուբինյանն ընդունել է դեսպանինԴավիթաշենում թմրամիջոցի իրացման դեպք է բացահայտվել. թմրամիջոցի 51 փաթեթ է հայտնաբերվելԹուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովն շնորհավորանքներ և բարեմաղթանքներ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերընտրվելու առիթով2026 թվականի սեպտեմբերի 1-ին և դրանից հետո ծնված բոլոր երեխաների ծննդյան նպաստը կլինի 500 հազար դրամԳևորգ Պապոյանը քննարկել է Իրանի հետ գյուղատնտեսության ոլորտում համագործակցության ընդլայնումըՀայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆՆարեկ Կարապետյանը վախեցա՞ծ է․ ԱԺ-ի միջանցքներում միայնակ չի շրջում. MediaNews Շինարարական աշխատանքների հետևանքով Աբովյանում վնասվել է ՀԷՑ-ի մալուխըՀայկ Ֆարմանյանը TRIPP-ի մասին լուսային արագությամբ փոխեց կարծիքը, և հանկարծ միջանցքը դարձավ ճանապարհ. Արայիկ ՀարությունյանԵրևանը նոր փողոց կունենա, առաջարկել եմ այն անվանել COP-17-ի փողոց. Նիկոլ ՓաշինյանՀՀ կառավարության նիստը. ուղիղՀայտնաբերվել են վտանգավոր խաղալիքներ․ կասեցվել է դրանց վաճառքըԷդուարդ Հակոբյանը, Եղիազար Վարդանյանը, Սուրեն Թովմասյանը կվերանշանակվենԳլոբալ բնապահպանական հիմնադրամի տնօրենը կայցելի Հայաստան՝ մասնակցելու COP17-ինՆիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վոլոդիմիր Զելենսկու հետՔննարկվել են առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրման ռազմավարությամբ 2027-ին իրականացվելիք քայլերը1 մլրդ դրամ արժողությամբ թմրամիջոցների մաքսանենգություն կատարած անձինք կալանավորվել ենՎարչապետը՝ մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիներին առողջության ապահովագրության համակարգում ներառելու մասինԵսթեր Սահակյանը վերանշանակվել է վարչապետի արարողակարգի պատասխանատուի պաշտոնումՍտորագրված փաստաթղթերում «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը չկա. Եղոյանը՝ Ալիևի հայտարարությունների մասինԴավիթ Թադևոսյանը նշանակվել է ԱԺ-ում Կառավարության ներկայացուցիչԵթե TRIPP-ը լինի տարանցիկ ճանապարհ, մի բան էլ կողմ կլինենք դրա զարգացմանը և խաղաղության հաստատմանը. Հայկ ՖարմանյանԳլխավոր դատախազն այցելել է Սևանա լճի բացարձակ նիշից ցածր գտնվող՝ ապամոնտաժված շենք-շինությունների տարածքներԵկեղեցին նույնականացնելով մեկ անձի հետ՝ հստակ միտում ունեք մոլորեցնել ձեր և մեր ընտրողներին. Ալխաս Ղազարյանը՝ ընդդիմադիրներինԱյս Սահմանադրությունով ՀՀ-ին միշտ հնարավոր կլինի ներքաշել ինչ-որ կոնֆլիկտի մեջ ու վտանգի տակ դնել ՀՀ պետականությունը. ՉախոյանՀանցավոր կազմակերպությունը պետությանը պատճառել է ավելի քան 1 մլրդ դրամի վնաս. նախաքննությունն ավարտվել էԱԺ-ում բանավեճ՝ Հայ Առաքելական Եկեղեցու և Գարեգին Բ-ի շուրջՆԳՆ ոստիկանությունը շարունակում է հատուկ միջոցառումները հանրապետությունում․ տարածքային բաժիններ է տեղափոխվել շուրջ 150 անձՎաշինգտոնում կայացել է Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետների եռակողմ հանդիպումըԱհազանգ է ստացվել, որ ընտանիքը երկու անչափահաս երեխաների հետ արգելափակվել է ճանապարհին․ ՆԳՆԱլիկ Ալեքսանյանի կալանքի ժամկետը ևս 2 ամսով երկարաձգվել էԱՄՆ-ը և Ադրբեջանը քննարկել են ռազմավարական գործընկերությունըԱՄԷ ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ ՄիրզոյանինՄեր Սահմանադրության մեջ գրված չէ, որ եկեղեցին անջատ է պետությունից. Սիսակ ԳաբրիելյանՎարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի վարչապետ Մինդաուգաս Սինկևիչիուսի հետ։Անհամբեր սպասում եմ մեր երկրների միջև համագործակցության ամրապնդմանը. Ավստրալիայի վարչապետը՝ Նիկոլ ՓաշինյանինՀայաստանը սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին, և, ըստ էության, հետդարձի ճանապարհ չենք տեսնում. ԽանդանյանՀալաբյան փողոցում հայտնաբերված նորածնի վիճակը կայունացել էԱսում եք՝ որտեղից եք վերցրել 29743 կմ քառակուսին, անձամբ ձեզնից ենք վերցրել. Ռուբինյանը՝ ընդդիմությանըՇատ գնահատում եմ, որ ձեզ մտահոգում է իրավական պետության ամրապնդումը. Արուսյակ Ջուլհակյանը՝ Լևոն ՔոչարյանինԿոլումբիայում հզոր երկրաշարժի հետևանքով 132 մարդ զոհվել է, 570-ը՝ վիրավորվելԵրկրաշարժ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելքՀայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մնայուն խաղաղության համաձայնագիր․ ՖիդանՍելավ Վայոց ձորում․ ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներովԱրարատի մարզի դատախազությունը Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներՔասախ համայնքի ղեկավարը և ևս 6 անձ ձերբակալվել են՝ 28 հողամաս օտարելու մեղադրանքովԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՆոր նշանակումներ, փոխադրումներ և ազատումներ դատախազությունում՝ գլխավոր դատախազի հրամաններովՈստիկանները ձերբակալել են մեկ տասնյակից ավելի անձանց․ մանրամասներ` Դաշտավան գյուղում կատարված խուլիգանությունիցԱռաջարկվում է 9-րդ գումարման ԱԺ-ում ստեղծել 12 մշտական հանձնաժողովներ. Արուսյակ ՋուլհակյանԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահ«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հասմիկ Ենգոյանն ընդունեց իր պատգամավորական երդումըFirebird ընկերության ԱԲ գործարանի բացումը նշանավորում է արհեստական բանականության զարգացման նոր ու նշանակալի փուլի սկիզբ ՀայաստանումՇարունակվում է ԱԺ 9-րդ գումարման առաջին նստաշրջանըԽնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհից․ փրկարարները կանխել են հնարավոր ծանր հետևանքներըԱրգամ Աբրահամյանը կալանավորվել է. ՔԿՆԳՆ թիմը ռեկորդներ է սահմանել բանակային խաղերումՄեդվեդևը սպառնում է ՀայաստանինԱՄՆ-ը շարունակում է լիովին հանձնառու լինել Հայաստանի և Ադրբեջանի հետ համագործակցությանը. ՌուբիոՏեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցըԽաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. Նիկոլ ՓաշինյանՓարիզը կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև գործընթացին. Ֆրանսիայի ԱԳՆՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է խաղաղության հռչակագրի ստորագրման առաջին տարեդարձի առիթովՀրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»Այս օրը՝ մեկ տարի առաջ․ Լիլիթ Մակունցը լուսանկարներ է հրապարակել Սպիտակ տնիցԵվրոպայի մի շարք խոշոր գետերում ուժեղից մինչև ծայրահեղ սակավաջրություն է դիտվում Իլհամ Ալիևն ու Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցելԱրթիկի դպրոցի հաշվապահը կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն. ՀԿԿԲացահայտվել է Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը. ՔԿՀայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում ենԱրթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալինՏաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամՀԷՑ-ում հաշվիչների գնման մրցույթից 500 մլն դրամից ավելի խնայողություն է արձանագրվելԱնա Բրնաբիչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբՆիկոլ Փաշինյանը պատասխանել է ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերինԿասեցվել է «Սևան-Անուշ» գազավորված ըմպելիքների արտադրությունը՝ սանիտարական խախտումների պատճառովՀանցավոր խումբը 9 դրվագ գործողությամբ զինվորական հաշմանդամություն ունեցող անձանցից հափշտակել է 13.8 մլն դրամՀայաստանը 170.3 մլն եվրոյի վարկ կստանա տնտեսական բարեփոխումների համարՌուստամ Բաքոյանը հանդիպել է ՀՀ-ում Իրաքի գործերի ժամանակավոր հավատարմատարի հետՄԱԿ-ի անունից ցանկանում եմ վստահեցնել Ձեզ, Կառավարությանը և Հայաստանի ժողովրդին մեր շարունակական աջակցության հարցում. Գուտերեշը՝ ՓաշինյանինԽանջյան փողոցի և Տիգրան Մեծի պողոտայի խաչմերուկում շինարարական աշխատանքներ կատարելու պատճառով օգոստոսի 7-ն և 8-ին ավտոբուսային երթուղիների մի շարք փոփոխություններ կլինենԲացահայտվել է Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի կողմից 2.5 մլն դոլար արժողության գույքի շորթման և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպքԿառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերինՊաշտոնից ազատումներ և նշանակումներ՝ մի շարք գերատեսչություններում. վարչապետը որոշումներ է ստորագրելՇալվա Պապուաշվիլին շնորհավորական ուղերձ է հղել Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթՌուսաստանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառության նվազման միտումը կշարունակվի. ՕվերչուկՍպիտակում 23 բնակարան կհատկացվի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներինԿառավարությունը սահմանեց խաղային ոլորտի կարգավորման օպերատորին. կկիրառվեն խաղերին մասնակցության սահմանափակումներՏիգրան Աբրահամյանը ներկայացրեց ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու Արամ Վարդևանյանի կենսագրությունըՆիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է ՂրղզստանԵրևանին և մարզերին վերջին մեկ տարում որքա՞ն այգի, զբոսայգի, պուրակ և անտառային տարածք է վերադարձվել. Գլխավոր դատախազը մանրամասներ է ներկայացրել
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Armlur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդու դեմ հարուցված քրեական գործով։ Մասնավորապես, ՀՀ քննչական կոմիտեի քննիչը դատարանից պահանջել և ստացել է սպանված հոգևոր հովիվ Սողոմ Վլասյանի հեռախոսը։ Մեզ հասած տեղեկությունների՝ հեռախոսի մեջ առկա են եղել նամակագրություններ և տարբեր խոսակցություններ Սողոմոն Վլասյանի և վերջինիցս հաղորդություն ստացած անձանց մասով։
Հիշեցնենք, որ 2023 թվականի ապրիլի 30-ին Երևանում՝ Մյասնիկյան 2 հասցեի շենքի մոտ, հրազենով սպանվեց «Ավետարանի հավատքի քրիստոնյաներ» կրոնական կազմակերպության հոգևոր հովիվ Սողոմոն Վլասյանը։ Սպանությունից ավելի քան երեք տարի անց գործը նոր շրջադարձ է ստացել։ Օգոստոսի 8-ին ԱԱԾ աշխատակիցները ձերբակալեցին նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդուն՝ Արգամ Աբրահամյանին, իսկ օգոստոսի 9-ին նրա նկատմամբ կալանքը կիրառվեց։ Ըստ ՔԿ-ի՝ Արտաշատ համայնքի նախկին ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Ա.Ա.-ն՝ Արգամ Աբրահամյանը, կասկածել է, որ իր կինը՝ Էմմա Ծառուկյանը, անձնական հարաբերություններ է ունեցել Սողոմոն Վլասյանի հետ և նրան խոշոր գումարներ տվել։ Քննչական կոմիտեի վարկածով՝ այդ հանգամանքը դարձել է վրեժխնդրության շարժառիթ, և Աբրահամյանը որոշել է Վլասյանին սպանել ոչ թե անձամբ, այլ իր անվտանգության աշխատակից Գեղամ Հակոբյանի միջոցով։ Ըստ քննության՝ Աբրահամյանը Հակոբյանին հանձնարարել է սպանել Վլասյանին, իսկ վերջինս 2023 թվականի ապրիլի 30-ին Մյասնիկյան 2 հասցեի մոտ հրազենով կատարել է սպանությունը։ Աբրահամյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 46-155-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով՝ պատվերով սպանություն կատարելուն դրդելու համար։
Քննչական կոմիտեի վարկածով՝ այդ հանգամանքը դարձել է վրեժխնդրության շարժառիթ, և Աբրահամյանը որոշել է Վլասյանին սպանել ոչ թե անձամբ, այլ իր անվտանգության աշխատակից Գեղամ Հակոբյանի միջոցով։
Հավելենք, որ Գեղամ Հակոբյանի մասով գործը 2024 թվականից դատարանում է, և դա է պատճառը, որ նախաքննական մարմինը սպանվածի հեռախոսը պահանջել է դատարանից»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների օգոստոսի 13-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.
Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը նվազել է 1.55%-ով և կազմել 81.36 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինը նվազել է 1.49%-ով և կազմել 87.14 դոլար:
Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր:
Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, որը հիմնադրվել է 1882 թվականին և զբաղեցնում է առաջին տեղը նավթային ֆյուչերսների առևտրում: Ներկայումս առեւտուրը շարունակվում է երկու բորսայական միավորներով` NYMEX-ի` նավթի, գազի, պլատինի, պալադիումի, էթանոլի, ածխի, էլեկտրաէներգիայի եւ ածխածնի երկօքսիդի արտանետումների և COMEX-ի ոսկու, արծաթի, պղինձի, ալյումինի ուղություններով:
London Intercontinental Exchange (ICE)-ը Լոնդոնյան համաշխարհային ֆինանսական ֆյուչերսների և ընտրանքների բորսան է, որը հիմնադրվել է 1982 թվականին:
դիտվել է 48 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը
Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Օգոստոսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը
Օգոստոսի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Օգոստոսի 14-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Օգոստոսի 14-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Օգոստոսի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը