Blog

  • Օգոստոսի 18-ին, 20-ին, 21-ին և 24-ին գազ չի լինելու․ հասցեներ



    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Պլանային աշխատանքներ («Անգեղակոթ-Ջերմուկ» DN500 տրամագծով մայրուղային գազատարի նորոգում) իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 20-ին ժամը 09:00-ից մինչև օգոստոսի 21-ը ժամը 21:00-ն, կդադարեցվի Վայոց Ձորի մարզի Ջերմուկ, Վայք, Եղեգնաձոր քաղաքների, Գնդեվազ, Կեչուտ, Հերհեր, Զառիթափ, Արին, Ազատեկ, Փոռ, Մալիշկա, Ագարակաձոր, Վերնաշեն, Գլաձոր, Գետափ բնակավայրերի գազասպառողների, «Գլաձոր ՄԳՀ», «Վահգալ», «Ս․Ավետյան և ընկերներ», «Վայք գազ», «Ռոբեն Յ.Հ.», «Թամսար», «Մելինե Էմիլիա» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների, «Վայքի ՃՇՇ», «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ների, «Ջերմուկի նոր կյանք», «Ջերսան», «Այս Էներջի» ՍՊԸ-ների և նշված բնակավայրերում գործող այլ տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

    Պլանային աշխատանքներ («Սևան-Գավառ» DN500 տրամագծով մայրուղային գազատարի նորոգում) իրականացնելու նպատակով` օգոստոսի 18-ին ժամը 09։00-ից մինչև օգոստոսի 19-ը ժամը 19։00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի, ինչպես նաև Հացառատ և Արծվաքար թաղամասերի, Գեղարքունիք, Լանջաղբյուր, Սարուխան, Գանձակ, Կարմիրգյուղ, Ծաղկաշեն, Նորատուս, Այրիվան, Լճափ, Բերդկունք, Ծովազարդ բնակավայրերի գազասպառողների, Մարտունի քաղաքի, Վաղաշեն, Աստղաձոր, Զոլաքար, Ծովինար, Վարդենիկ, Արծվանիստ, Գեղհովիտ, Մադինա, Ներքին Գետաշեն, Վերին Գետաշեն, Լիճք, Ծակքար, Ծովասար, Ձորագյուղ, Վարդաձոր, Երանոս, Լեռնակերտ բնակավայրերի գազասպառողների, Վարդենիս քաղաքի, Խաչաղբյուր, Լուսակունք, Ծովակ, Կարճաղբյուր, Ակունք, Մեծ Մասրիկ, Լճավան, Մաքենիս, Շատջրեք, Սոտք, Վանեվան, Տորֆավան բնակավայրերի գազասպառողների, «Հայլենդ Ֆրութ», «Գավառտրանս», «Արմ», «Հայկ և Նորիկ», «Նոր Բագրևանդ», «ՄարտԳազ», «Մակվիչ», «Գոգա-Սեդա» ՍՊԸ-ների, նշված բնակավայրերում գործող այլ տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 18-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Արարատ բնակավայրի հարավային հատվածի գազասպառողների գազամատակարարումը։

    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 18-ին ժամը 09:00-ից մինչև օգոստոսի 19-ը ժամը 18:00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Ծղուկ, Գորայք բնակավայրերի գազասպառողների, «Բորիսովկա», «Ս.Կ.ԿԱԶ» ՍՊԸ-ների գազամատակարարումը։

    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 18-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Մաշտոցի, Երևանյան, Սայաթ-Նովայի, Նալբանդյան, Թումանյան, Հ.Ավետիսյան, Սահմանապահների, Մուրացանի, Գորկու փողոցների (մասնակի), Եղոյան փողոցի, Բաղրամյան փողոցի թիվ 3, 6, 8, 10, Մաշտոցի փողոցի թիվ 1, 3, 3ա, 3բ, Հ.Ավետիսյան փողոցի թիվ 28, Երևանյան փողոցի թիվ 38, 40, 42, 55, 38ա, 40ա բազմաբնակարան շենքերի, Երևանյան փողոցի 1-ին, 2-րդ, Շահումյան փողոցի 4-րդ, 5-րդ, Մյասնիկյան փողոցի 5-րդ, 6-րդ, Չարենցի փողոցի 4-րդ, Մուրացան փողոցի 1-ին, 2-րդ նրբանցքների, Լերմոնտովի փողոցի 1-ին նրբանցքի (մասնակի), Հանրապետության փողոցի 1-ին, 2-րդ, 3-րդ նրբանցքների (մասնակի), Հ.Ավետիսյան փողոցի 2-րդ նրբանցքի, Թումանյան փողոցի 5-րդ նրբանցքի (մասնակի), Սահմանապահների 3-րդ, 5-րդ նրբանցքների գազասպառողների գազամատակարարումը։Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 24-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 20:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Աճառյան, Կասյան, Կնունյանց, Ձեռժինսկու, Ճավճավաձեյի, Մաշտոցի, Մարտի 8-ի, Մելքոնյան, Սունդուկյան, Ստեփանյան փողոցների, Ներսիսյան թիվ 1, 2 բազմաբնակարան շենքերի, Ներսիսյան կոոպերատիվ թիվ 6 բազմաբնակարան շենքի գազասպառողների գազամատակարարումը։

    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 21-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Ծաղկունք բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։

    Հետևեք մեզ՝ այստեղ


  • ԵՄ-ին միանալը մեր առաջնահերթությունը չէ. Էրդողան | Քաղաքականություն

    Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Եվրամիությանը անդամակցելն այլևս Անկարայի առաջնահերթությունը չէ, քանի որ բլոկը մտադրություն չունի ընդունել իրենց։ «Ալ Ջազիրա» հեռուստաալիքին տված հարցազրույցում նա շեշտել է, որ Թուրքիայի դուրս մնալուց ամենամեծ վնասը կրում է հենց ինքը՝ Եվրոպան։

    Էրդողանի խոսքով՝ արևմտյան պետությունների ազդեցության գոտիներն արդեն սահմանափակ են, իսկ Անկարան այլևս նախկին թույլ դիրքերում չէ։

  • Չինաստանը կոչ է արել ԱՄՆ-ին դադարեցնել լարվածության սրումը Հարավչինական ծովում

    Չինաստանը կոչ է անում Միացյալ Նահանգներին դադարեցնել լարվածության սրումը և առճակատման հրահրումը Հարավչինական ծովում։ Այդ մասին հայտարարել է ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գո Ցզյակունը, հաղորդում է Սինհուան։

    Նա այս հայտարարությունն արել է՝ մեկնաբանելով ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցչի մամուլի հաղորդագրությունը, որը տեղական ժամանակով հրապարակվել էր օգոստոսի 8-ին։

    Փաստաթղթում Վաշինգտոնը հայտարարել է, որ մերժում է Չինաստանի փորձերը՝ ստեղծելու ազգային բնության արգելոց Հուանյան կղզում և զրկելու ֆիլիպինցի ձկնորսներին իրենց «ավանդական ձկնորսական վայրեր» հասանելիությունից՝ համաձայն այսպես կոչված 2016 թվականի Հարավչինական ծովի վերաբերյալ արբիտրաժային որոշման ձևակերպումների։

    Գո Ցզյակունի խոսքով՝ Հուանյան կղզին Չինաստանի բնիկ տարածքն է, իսկ այնտեղ ազգային բնության արգելոցի ստեղծումն ու կառավարումը վերաբերում են ՉԺՀ-ի ինքնիշխան իրավասության շրջանակին մտնող հարցերին։

    «Միացյալ Նահանգները իրավունք չունեն այս հարցի վերաբերյալ անպատասխանատու հայտարարություններ անելու և առավել ևս իրավունք չունեն պաշտպանել Ֆիլիպիններին՝ հիմնվելով այսպես կոչված Հարավչինական ծովի վերաբերյալ ապօրինի և իրավաբանական ուժ չունեցող արբիտրաժային որոշման վրա», — հայտարարել է դիվանագետը։

    Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը նաև կոչ է արել Վաշինգտոնին դադարեցնել կրկին հղում անել այդ՝ Պեկինի գնահատմամբ ապօրինի և իրավաբանական ուժ չունեցող «որոշմանը», ինչպես նաև դադարել ծովային գործունեության հետ կապված հարցերն օգտագործել Չինաստանին զրպարտելու և վարկաբեկելու համար։

  • Ինդոնեզիայի ափերի մոտ 7,7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել. զոհվել է առնվազն հինգ մարդ





    Առնվազն հինգ մարդ է զոհվել շաբաթ վաղ առավոտյան Ինդոնեզիայի արևելյան ափերի մոտ տեղի ունեցած 7,7 մագնիտուդով հզոր երկրաշարժի հետևանքով։ Այս մասին, Reuters-ի փոխանցմամբ, հայտնել է Արևելյան Նուսա Տենգարա նահանգի նահանգապետ Էմանուել Մելքիադես Լակա Լենան։

    Նրա խոսքով՝ զոհվածները երկրաշարժի պահին գտնվել են շինությունների ներսում և դարձել են փլուզված կառուցվածքների զոհը։

    Հիմնական ստորգետնյա ցնցումից հետո տարածաշրջանում գրանցվել են տասնյակ հետցնցումներ։ Ինդոնեզիայի մի քանի շրջաններում արձանագրվել է մեկ մետրից պակաս բարձրությամբ ցունամի։




    դիտվել է 67 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը


    Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը


    Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը


    Օգոստոսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը


    Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը


    Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը


    Օգոստոսի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը


    Օգոստոսի 14-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը


    Օգոստոսի 14-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը


    Օգոստոսի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը

  • Ոչ միայն իրավաբան. Մեսրոպ Մանուկյանը՝ heavy metal-ի եւ հայրության մասին

    Իրավաբան Մեսրոպ Մանուկյանի մասնագիտական ճանապարհը սկսվել է արդարության հասնելու ձգտումից։ Այսօր նա Հայաստանում արագ զարգացող իրավաբանական ընկերություններից մեկի՝ MB Legal-ի հիմնադիրն է, սակայն իրավաբանությունը նրա պատմության միայն մի մասն է։

     

    Աշխատանքից դուրս Մեսրոպ Մանուկյանը էլեկտրական կիթառ է նվագում, սիրում է ճամփորդել եւ բացահայտել նոր համեր։ Երկու երեխայի հայրը փորձում է արդարության զգացումը փոխանցել նաեւ նրանց՝ առաջին հերթին սեփական օրինակով։

     

    MB Legal իրավաբանական ընկերության հիմնադիր Մեսրոպ Մանուկյանի հետ զրուցել ենք մասնագիտությունից դուրս ունեցած հետաքրքիրությունների եւ «կյանքի լավագույն օրերը» բաց չթողնելու կարեւորության մասին: 

     

    – Ինչպե՞ս ընտրեցիք իրավաբանի մասնագիտությունը:

     

    – Դեռ մանկուց ունեմ բնավորության գիծ, որն առ այսօր ինձ թե՛ օգնում է, թե՛ խանգարում: Ոչ մի կերպ չեմ հանդուրժում անարդարությունը՝ լինի դա ընկերական, մասնագիտական, թե՝ ցանկացած այլ միջավայրում։ Երբ ինչ-որ բան անարդար եմ համարում, դա ինձ հանգիստ չի տալիս։ Անարդարության դեմ պայքարի ամենաազդեցիկ ճանապարհներից մեկն էլ, իմ ընկալմամբ, իրավաբանի մասնագիտությունն էր: 

     

    Իհարկե, այս ճանապարհն ընտրելիս որոշ չափով ավելի ռոմանտիկ պատկերացումներ ունեի, այդ թվում՝ ֆիլմերի ազդեցությամբ: Դրանցում հաճախ ենք տեսնում իրավաբանների, որոնք ամբողջ օրը դատարանում են, հանդես են գալիս տպավորիչ ելույթներով, լուծում բարդ գործեր կամ ներկայանում որպես դատավորներ, դատախազներ եւ իրավական ոլորտի այլ մասնագետներ։ Իրականում, սակայն, իրավաբանությունը շատ ավելի բազմաշերտ է:

     

    Ինչպես նշեցի, սկզբում մասնագիտությունն ընտրեցի արդարության ձգտման պատճառով։ Բայց ուսման ընթացքում, հաշվի առնելով նաեւ հայկական իրականությունն ու մասնավոր ոլորտի հնարավորությունները, բնականոն կերպով ճանապարհս շարունակեցի արդեն այս ուղղությամբ: 

     

    – Արդարության զգացումը փոխվե՞լ է այս տարիների ընթացքում:

     

    – Ոչ թե փոխվել է, այլ՝ դարձել բազմաշերտ: Ավելի երիտասարդ տարիքում ամեն ինչ տեսնում ես միայն սեւ ու սպիտակ գույներով, բաժանումներ անում՝ լավ-վատ, բարի-չար եւ թվում է՝ ինքդ միշտ լինելու ես միայն լավի կողմում:  

     

    Այսօր, լինելով իրավաբան, արդարությունն առաջին հերթին ընկալում եմ որպես օրենքի ճշգրիտ եւ հավասարակշռված կիրառում։ Սա կարեւոր է ոչ միայն իրական արդարության դրսեւորման, այլեւ՝ մասնագիտական աշխատանքի տեսանկյունից։

    Մեսրոպ Մանուկյանը Մեսրոպ Մանուկյանը

    Լուսանկարը` Մեդիամաքս

    MB Legal-ում ունենք սկզբունքներ, որոնց միշտ հավատարիմ ենք մնում։ Դրանցից ամենակարեւորն այն է, որ աշխատենք բացառապես օրենքի եւ օրինականության շրջանակում ու երբեք մարդուն չդատենք։ Անկախ ազգությունից, սեռից, զբաղմունքից կամ գիտելիքների մակարդակից՝ օրենքի առաջ բոլորը հավասար են։

     

    – Խոսեցիք իրավաբանի «ֆիլմային» կերպարի մասին, իսկ կա՞ն ֆիլմեր կամ սերիալներ, որոնցում մասնագիտությունը ներկայացված է իրականությանն առավելագույնս մոտ:  

     

    – Իմ դիտած ֆիլմերից կամ սերիալներից չեմ կարող ասել, որ որեւէ մեկը լիովին համապատասխանում է իրավաբանի իրական կյանքին։ Ֆիլմը պետք է հետաքրքիր լինի, իսկ մեր աշխատանքի մոտ 95 տոկոսն, անկեղծ ասած, այնքան էլ գրավիչ չէ (ծիծաղում է – հեղ.)։

     

    Հիշում եմ՝ երբ մասնագիտություն էի ընտրում, մտածում էի երկու ուղղությամբ՝ ՏՏ եւ իրավաբանություն։ ՏՏ ոլորտի դեպքում հիմնական հակափաստարկս այն էր, որ չէի ուզում ամբողջ օրը համակարգչի առաջ անցկացնել։ Արդյունքում հիմա նույն համակարգչի առաջ եմ նստած (ժպտում է- հեղ.)։

     

    Իրականում փաստաթղթերի հետ աշխատանքն իրավաբանի մասնագիտության մեծ մասն է: Էկրաններին սովորաբար ցույց են տալիս մյուս 5 տոկոսը՝ ամենաակտիվ, լարված ու դրամատիկ հատվածը։ Իսկ առօրյա աշխատանքն ավելի շատ կապված է վերլուծությունների, փաստաթղթերի եւ կենտրոնացած երկարատեւ աշխատանքի հետ։

     

    – Նշեցիք, որ մասնագիտությունը կենտրոնացում է պահանջում: Իսկ ինչպե՞ս եք հանգստանում, կտրվում ընթացիկ գործերից: 

     

    – Ճիշտ ասած՝ շատ նախասիրություններ եւ սիրելի զբաղմունքներ ունեմ։ Փորձեմ առանձնացնել երեքը։ Առաջինը երաժշտությունն է։ Արդեն երկար տարիներ նվագում եմ էլեկտրական կիթառ եւ շատ սիրում մետալ երաժշտություն՝ Metallica, System of a Down, Iron Maiden։ 

     

    2026 թվականի հուլիսն իմ եւ կնոջս համար իսկապես երազանքների ամիս էր (ժպտում է – հեղ.), միասին գնացինք Metallica-ի եւ System of a Down-ի համերգներին: Ինքս էլ նույն երաժշտությունն եմ նվագում։ Տանն ունեմ հատուկ ականջակալներ, որպեսզի նույնիսկ գիշերները կարողանամ նվագել՝ առանց որեւէ մեկին խանգարելու։

     

    Նվագել սկսել եմ շատ վաղուց՝ մանկության տարիներից։ Սկսեցի դասական կիթառից, իսկ արդեն մեծ տարիքում սեփական գումարով գնեցի առաջին էլեկտրականը:  

    Մեսրոպ Մանուկյանը Մեսրոպ Մանուկյանը

    Լուսանկարը` Մեդիամաքս

    Հանգստանալու մյուս սիրելի տարբերակը երեխաներիս հետ ժամանակ անցկացնելն է։ Դա ինձ իսկապես օգնում է վերալիցքավորվել։ Երկու որդի ունեմ՝ 6 եւ 1,5 տարեկան. նրանցից յուրաքանչյուրն ունի իր լեզուն, աշխարհն ու հետաքրքրությունները: 

     

    Աշխատանքից ամբողջությամբ կտրվելու երրորդ տարբերակը համակարգչային խաղերն են, որոնք սիրում եմ մանկուց։ Հիմնականում խաղում եմ «shooter» ժանրի խաղեր, հատկապես՝ Call of Duty։ Դրանք պահանջում են ամբողջական կենտրոնացում, եւ այդ ընթացքում օգնում իսկապես մոռանալ ամեն ինչ: Առհասարակ համակարգչային խաղերից շատ բան եմ սովորել, զարգացրել հատկանիշներ, որոնք այսօր էլ օգնում են ինձ կյանքում։

     

    – Նվագում եք մանկուց, իսկ երաժշտությունը կարո՞ղ էր հիմնական մասնագիտություն դառնալ: 

     

    – Քանի որ այդ տարիքում դասական կիթառ էի նվագում, իսկ իմ սիրած եւ երազած երաժշտությունը մետալն էր, այս ուղղությամբ գնալը շատ անհասանելի էր թվում: 

     

    Ցավոք, այսօր էլ Հայաստանում դեռ քիչ են խրախուսում պատանիներին զբաղվել երաժշտությամբ: Վերջերս երաժշտական խանութում մի իրավիճակի ականատես եղա։ Գնացել էի նոր էլեկտրական կիթառ գնելու, եւ այնտեղ մոտ 16 տարեկան տղա էր՝ մայրիկի հետ։ Մայրը փորձում էր համոզել նրան ընտրել դասական կիթառ, մինչդեռ տղան վառվող աչքերով նայում էր իմ էլեկտրական կիթառին եւ կրկնում, որ հենց նույնից է ցանկանում: 

     

    Միջամտեցի եւ խորհուրդ տվեցի մայրիկին գնել այն կիթառը, որն իսկապես ցանկանում է որդին, որովհետեւ հակառակ դեպքում՝ մեծ է հավանականությունը, որ նա պարզապես չի նվագի իրեն չոգեշնչող գործիքը:  Արդյունքում նրանք հեռացան՝ ընտրելով էլեկտրական կիթառը (ժպտում է – հեղ.)

    Մեսրոպ Մանուկյանը Մեսրոպ Մանուկյանը

    Լուսանկարը` Մեդիամաքս

    Ճիշտ է, ես էլ եմ սկսել դասականից, բայց այդ տարիներին իրավիճակն այլ էր, եւ էլեկտրական կիթառը Հայաստանում գրեթե անհասանելի էր։ 

     

    Բարեբախտաբար, ծնողներս միշտ խրախուսել են ինձ, լսել ցանկություններս եւ հնարավորություն տվել ընտրություն անել։ Կարծում եմ՝ հենց այդ ազատությունն է շատ կարեւոր երեխայի հետաքրքրությունները բացահայտելու եւ զարգացնելու համար։

     

    – Իսկ դուք ինչպիսի՞ հայր եք: Լսո՞ւմ եք ձեր երեխաների ցանկությունները: 

     

    – Երեխաների հետ շփման մեջ միշտ փորձում եմ հավասարակշռություն գտնել։ Կան հարցեր, որոնցում խիստ եմ, քանի որ դրանք հիմնարար են՝ օրվա ճիշտ ռեժիմը, առողջ սնվելը կամ որոշակի սկզբունքներ։ Երեխաներին փորձում եմ փոխանցել նաեւ արդարության ընկալումը։

     

    Ինչ վերաբերում է ապագայում նրանց մասնագիտական ընտրություններին կամ նախասիրություններին, կարծում եմ՝ նրանք պետք է ազատություն ունենան։ Ինչպես ասացի, ինքս էլ նման մոտեցում եմ տեսել ծնողներիս կողմից։ Փոքրուց ունեցել եմ ընտրության եւ սեփական կարծիքն արտահայտելու հնարավորություն։ Կարծում եմ՝ դա մեծ դեր է ունեցել իմ մեջ գործարար մտածողության եւ իրավիճակները գնահատելու «հոտառության» ձեւավորման հարցում։ Սա այսօր կարեւորագույն հատկանիշներից է մասնագետի համար: Ժամանակակից աշխարհում ցանկացած ոլորտում հաջողությունը մեծապես կապված է ճիշտ մտածողության, նախաձեռնողականության եւ փոփոխվող պայմաններին հարմարվելու կարողության հետ։ Ինքս էլ, օրինակ, չեմ սիրում չափազանց կանխատեսելի միջավայրեր։

    Մեսրոպ Մանուկյանը Մեսրոպ Մանուկյանը

    Լուսանկարը` Մեդիամաքս

    Վերադառնալով երեխաներին՝ կարծում եմ՝ շատ կարեւոր է հասկանալ, որ նրանք առաջին հերթին սովորում են ոչ թե մեր խոսքից, այլ՝ օրինակից: Կարող ես երեխային բազմաթիվ լավ բաներ ասել, բայց ի վերջո նա կրկնելու է վարքը, որը տեսնում է քո կողմից, մայրիկի, ծնողների, ընտանիքի նկատմամբ: Եթե ցանկանում ես, որ երեխայի մոտ ճիշտ արժեհամակարգ ձեւավորվի, առաջին հերթին ինքդ պետք է ապրես այդ արժեքներով։

     

    Շատ կարեւոր է նաեւ երեխայի հետ բաց խոսելը։ Նա պետք է հասկանա, որ կյանքում երբեմն կարող են իրավիճակներ լինել, որոնք իրեն անարդար կթվան։ Նա միշտ չէ, որ հաղթելու է, ամեն ինչ չէ, որ լինելու է իր ցանկությամբ, եւ սա բնական է։ Կարեւոր է սովորել ընդունել նաեւ այս պահերը։

     

    – Հանգստի տարբերակների մեջ չնշեցիք ճամփորդելը, սիրո՞ւմ եք: 

     

    – Շատ, թեեւ երեխաների հետ դա այնքան էլ հեշտ չէ (ժպտում է – հեղ.): Ծովափնյա պասիվ հանգիստն իմ տարբերակը չէ, ավելի շատ սիրում եմ արկածային ճամփորդություններ, հայքինգ: 

     

    Վերջերս երեխաների հետ Իտալիայի լեռնային հատվածում էինք։ Փոքրիկ արշավ կազմակերպեցինք, եւ Ալպերի տեսարաններն իսկապես աննկարագրելի էին։ Այդպիսի պահերն են, որ ամենաշատն են հիշվում։

     

    Շատ եմ սիրում նաեւ գաստրո-ճամփորդությունները։ Ինձ հետաքրքրում է տարբեր տարածաշրջանների ու քաղաքների սննդի մշակույթը, տեղական ավանդույթներն ու համերը։ Նույնիսկ կարող եմ ամբողջական ճամփորդություն պլանավորել հենց ուտելիքի շուրջ (ժպտում է – հեղ.)։

     

    Սովորաբար փորձում ենք նույն ուղղությամբ կրկին չգնալ, նոր վայրեր բացահայտել։ Բայց իտալական Ալպերի այդ հատվածն այնքան ենք սիրել ամբողջ ընտանիքով, որ մտածում ենք այնտեղ վերադառնալ նաեւ ձմռանը՝ դահուկ քշելու:

     

    – Իսկ ունե՞ք առավոտյան կամ երեկոյան «արարողակարգեր», սովորություններ, որոնցով սկսում կամ ավարտում եք օրը: 

     

    – Չգիտեմ՝ որքանով սա կարելի է առավոտյան «արարողակարգ» անվանել, բայց արդեն հինգ-վեց տարի է՝ օրս սկսում եմ նույն նախաճաշով։ Սիրում եմ տոստի հաց, ավոկադո եւ ձու համադրությունը, որը սովորաբար ինքս եմ պատրաստում։ Առավոտյան այս փոքրիկ ռիտուալի մի մասն է նաեւ լավ սուրճը: 

     

    Իսկ երեկոյան իմ սիրելի «արարողակարգը» կիթառ նվագելն է։ Դա այն ժամանակն է, երբ կարողանում եմ ամբողջությամբ կտրվել օրվա հոգսերից։

     

    – Երեք երգ-խորհուրդ տվեք մեր ընթերցողներին: Պայմանական՝ երաժշտություն, որը կարող են միացնել եւ կարդալ այս հարցազրույցը: 

     

    – Շատ դժվար է առանձնացնել ընդամենը երեքը։ Բայց եթե պետք է ընտրեմ, առաջինը կնշեմ Metallica-ի «Fade to Black»-ը, երկրորդը՝ նույն խմբի «Master of Puppets»-ը, այս մեկը երեւի ընդհանրապես համահունչ չէ հարցազրույցին (ծիծաղում է – հեղ.): Երրորդը՝ Megadeth-ի «Tornado of Souls»-ը։

     

    – Եվ վերջում, եթե պատկերացնենք, որ պետք է ներկայանաք ինչ-որ մեկին, բայց չեք կարող նշել ձեր մասնագիտությունը՝ ասել, որ իրավաբան եք, ինչպե՞ս կներկայանաք. «Ես Մեսրոպն եմ, որ…»

     

    – Ես Մեսրոպն եմ, սիրում եմ երաժշտություն եւ համեղ ուտելիք։ Շատ եմ սիրում իմ ընտանիքը՝ երեխաներիս ու կնոջս։ Իսկապես չափազանց շատ եմ սիրում (ժպտում է – հեղ.)։

    Մեսրոպ Մանուկյանը Մեսրոպ Մանուկյանը

    Լուսանկարը` Մեդիամաքս

    Չեմ հիշում՝ որ ֆիլմում էր հերոսն ասում, որ լավ կլիներ՝ հնարավորություն ունենայինք հասկանալու, որ հենց հիմա ապրում ենք մեր կյանքի լավագույն ժամանակն ու օրերը։ Հաճախ եմ փորձում ինքս ինձ հիշեցնել այդ մասին եւ հարց տալ՝ իսկ գուցե հենց այս օ՞րն է ամենալավը։

     

    Երբ առավոտյան արթնանում եմ, փոքր տղաս վազում է մոտս, հետո գալիս է մեծը, տեսնում եմ կնոջս… Ուզում եմ իսկապես զգալ ու ապրել այս պահերը, որովհետեւ գուցե հենց դրանք են կյանքի ամենաթանկն ու լավագույնը: 

     

    Եվ, այո՛, ես Մեսրոպն եմ, որն այսօր ապրում է իր կյանքի ամենասիրուն փուլերից մեկը՝ միաժամանակ հավատալով, որ առջեւում էլ ավելի լավ օրեր են: 

     

    Յանա Շախրամանյան

     

    Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյան

  • Անկարան չի ձգտում անդամակցել ԵՄ-ին. Էրդողան



    Միջազգային


    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Եվրամիությանը միանալը Անկարայի համար առաջնահերթություն չէ, Եվրոպան է տուժում Թուրքիայի ԵՄ-ից բացակայության պատճառով։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

    «Եվրոպան, ըստ երևույթին, չի ցանկանում, որ Թուրքիան միանա ԵՄ-ին: Դա Անկարայի համար առաջնահերթություն չէ, և Եվրոպան է, որ տուժում է Թուրքիայի ԵՄ-ից բացակայությունից», – ասել է Էրդողանը «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքին տված հարցազրույցում:

    Հետևեք մեզ՝ այստեղ






  • Ջրառատ գյուղում էլեկտրական լարը պոկվել և ընկել է Երևան-Գյումրի գնացքի վագոնի տանիքին․ հրդեհ է բռնկվել


    Հասարակություն





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Այսօր՝ օգոստոսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 19:00-ի սահմաններում Ջրառատ գյուղի տարածքում էլեկտրական լարը պոկվել և ընկել է Երևան-Գյումրի գնացքի վագոնի տանիքի վրա։

    Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վագոնի առաստաղի փայտյա կոնստրուկցիաների և ռելսերից մոտ 2 քմ հատվածում հրդեհ է բռնկվել։

    Մինչ կժամանեին ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջները, գնացքի աշխատակիցները քաղաքացիների օգնությամբ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն։

    Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։

    Հետևեք մեզ՝ այստեղ



  • Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ հարազատ եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց



    Հասարակություն





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Այսօր՝ օգոստոսի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 19:30-ի սահմաններում «Reno» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ավտոճանապարհի 25 կմ հատվածում՝ Մուղնիի տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է հողաթմբերին ու քարերին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս։

    Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

    Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդների և վիրավորների ինքնությունը։

    Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորները հարազատ եղբայրներ են։

    Հետևեք մեզ՝ այստեղ




  • Կապան քաղաքի օրվան նվիրված տոնական օրը նշանավորվել է «Կապանի սոցիալական աջակցության կենտրոն» ՀՈԱԿ-ի՝

    Կապան քաղաքի օրվան նվիրված տոնական օրը նշանավորվել է «Կապանի սոցիալական աջակցության կենտրոն» ՀՈԱԿ-ի՝ ժամանակավոր կացարանի հանդիսավոր բացմամբ, որի ընթացքում խորհրդանշական կարմիր ժապավենը կտրել են «Կապան» բարեգործական հիմնադրամի տնօրեն՝ Անժելա Ալեքսանյանը, «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Վարդուհի Դադունցը և «Կապանի սոցիալական աջակցության կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրեն Մայա Միրզոյանը։

    Կապան համայնքի ղեկավարի նախաձեռնությամբ կյանքի կոչված այս ծրագիրն ուղղված է կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված, ինչ-ինչ պատճառներով անօթևան դարձած անձանց աջակցելուն՝ նրանց ապահովելով ժամանակավոր կացության անհրաժեշտ բոլոր պայմաններով:

    Սյունիքում եզակի այս նախաձեռնությունն իրականացվել է համայնքի բյուջեի միջոցներով՝ շուրջ 59 մլն ՀՀ դրամ ներդրմամբ, որից 29 մլն ՀՀ դրամը տրամադրել է «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպությունը, իսկ շուրջ 30 միլիոն ՀՀ դրամը «Կապան» բարեգործական հիմնադրամը։

  • Հայկական գորգերը՝ ադրբեջանական պիտակով

    Հայկական գորգերը՝ ադրբեջանական պիտակով