Blog

  • Վարչապետը ծանոթացել է Միջուկային բժշկության ազգային կենտրոնի պայմաններին և ծրագրերին | Քաղաքականություն

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ուղեկցության այցելել է Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն ՓԲԸ-ի միջուկային բժշկության ազգային կենտրոն:

    Վարչապետը շրջայց է կատարել կենտրոնում, ծանոթացել ստեղծված պայմաններին և առաջիկա ծրագրերին: Կենտրոնը 2025թ-ին վերազինվել և ընդլայնել է իր գործունեության շրջանակը։ Պետական բյուջեի միջոցների հաշվին ներդրումը կազմել է ավելի քան 1 մլրդ 444 մլն դրամ: Կենտրոնի մասնակի վերանորոգման շինարարական աշխատանքների համար հատկացվել է ավելի քան 36 մլն դրամ, ձեռք են բերվել ավելի քան 1 մլրդ 407 մլն դրամի սարքավորումներ:

    Պետական բյուջեի հաշվին կատարված ներդրումների շնորհիվ կենտրոնը համալրվել է նորագույն, թվային ՊԷՏ/ՀՏ համակարգով, բարձր դասի սոնոգրաֆիկ ու մամոգրաֆիկ սարքավորումներով, կոլոնոսկոպիկ ու կոլպոսկոպիկ համակարգերով, ինչպես նաև անխափան սնուցման սարքավորումներով։

    Միջուկային բժշկության ազգային կենտրոնը եզակի մասնագիտացված կենտրոն է, որը համալրված է բելգիական IBA ընկերության արտադրության ցիկլոտրոնով։ Կենտրոնի զարգացման շրջանակում արդեն իսկ իրականացված մրցութային գործընթացների արդյունքում ձեռք են բերվել համապատասխան սարքավորումներ՝ թեռանոստիկ բժշկության զարգացման նպատակով։

    Ըստ պատասխանատուների, ենթակառուցվածքային և տեխնոլոգիական ստեղծված հնարավորությունները կարևոր նախադրյալներ են միջուկային բժշկության ախտորոշիչ և բուժական ուղղությունների հետագա զարգացման, նոր ռադիոֆարմպրեպարատների կիրառման, թեռանոստիկ մոտեցումների ներդրման, ինչպես նաև համապատասխան մասնագիտական ներուժի ձևավորման համար։

  • Ես ձեզ ասում եմ՝ սրանք սարսափել են այդ հայտարարությունը տեսնելիս․ Բագրատ Սրբազան (video)

    Ես ձեզ ասում եմ՝ սրանք սարսափել են այդ հայտարարությունը տեսնելիս․ Բագրատ Սրբազան (video)

  • ԲԼԹ-ԲԼԹ շոու. Սերիա-11

    ԲԼԹ-ԲԼԹ շոու. Սերիա-11

  • Հարգելի գործընկերներ, դուք ընտրեցիք այս ճանապարհը. Ռուբինյան |

    ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանին, քանի որ երեկ նրա ելույթի ժամանակ լարված իրավիճակ էր ստեղծվել։

    «Ցանկանում եմ տեղեկանալ՝ Էդգար Ղազարյանն ասելիք ունի՞»,- ասել է Ռուբինյանը, ինչին ի պատասխան Էդգար Ղազարյանն ասել է՝ ոչ։ «Հարգելի գործընկերներ, դուք ընտրեցիք այս ճանապարհը»,- շեշտել է ԱԺ նախագահը։

  • Պաշտպանության նախարարի առաջին տեղակալն ընդունել է ՀՀ-ում Ռուանդայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպանին

    Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուանդայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջոզեֆ Նզաբամվիտային։

    Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում Ռուանդայի պաշտպանության հարցերով կցորդ, գնդապետ Էնթոնի Բ. Մպագազեն։

    Գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ՝ հաջողություններ մաղթելով պատասխանատու առաքելության մեջ։

    Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ռուանդայի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության հնարավորությունները։ Մտքեր են փոխանակվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ։

    Դեսպանը ՀՀ ԶՈՒ ԳՇ պետին է փոխանցել Ռուանդայի պաշտպանության շտաբի պետի ջերմ ողջույնը և երկկողմ հարաբերությունների զարգացման պատրաստակամությունը։

  • Նազիկ Ամիրյանի վարձակալության իրավունքը դադարեցվել է․ Սևանա լճի ափամերձ 0.3 հա հողը վերադարձվել է պետությանը

    Դատախազությունը 2026 թվականի մայիսի 12-ին տեղեկացրել էր, որ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը միջնորդագիր է հասցեագրել «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի (այսուհետ՝ ՊՈԱԿ) տնօրենին և Շրջակա միջավայրի նախարարության գլխավոր քարտուղարին՝ ՊՈԱԿ-ի և Նազիկ Ամիրյանի միջև 2007 թվականի դեկտեմբերի 26-ին կնքված՝ Սևանա լճի ափամերձ տարածքում գտնվող հողամասի վարձակալության պայմանագիրը լուծելու (դադարեցնելու) ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ․ հայտնում է Գլխավոր դատախազությունը։

     

    «Ի կատարումն Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության միջնորդագրի՝ 2026 թվականի օգոստոսի 13-ին Կադաստրի կոմիտեում դադարեցվել է Նազիկ Ամիրյանի վարձակալության իրավունքը՝ Սևանա լճի ափամերձ տարածքում գտնվող՝ 0.3 հա մակերեսով, 20 միլիոն 502 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողամասի նկատմամբ. հողատարածքը վերադարձվել է Հայաստանի Հանրապետության տիրապետմանը»,- ասված է հայտարարության մեջ։

     

     

  • ​Անմեղ թվացող խաղերում թաքնված են բազմաթիվ ռիսկեր․ ՆԳՆ | Հասարակություն

    Ժամանակակից առցանց (օնլայն) խաղերը միայն ժամանցի վայր չեն։ Դրանք հաճախ վերածվում են հաղորդակցման հարթակների, որտեղ երեխաները կարող են հանդիպել անծանոթների և ենթարկվել կիբեռբուլինգի (առցանց հետապնդման և ծաղրի) կամ հոգեբանական ճնշումների, հաղորդում է ՆԳՆ ոստիկանությունը։

    ​Անմեղ թվացող խաղերում թաքնված են բազմաթիվ ռիսկեր, օրինակ` Անձնական տվյալների արտահոսք․ Երեխաները հավատում են առցանց «ընկերներին» և փոխանցում լուսանկարներ, հեռախոսահամարներ կամ այլ զգայուն տեղեկություններ։ Ծաղր և բուլինգ․ Լուսանկարներն ու տվյալները հաճախ տարածվում են այլ սոցիալական ցանցերում (օրինակ՝ Telegram-ի փակ կամ բաց խմբերում)՝ երեխային ծաղրի ենթարկելու նպատակով։ Հոգեբանական ծանր հետևանքներ․ Երկարատև ճնշումը կարող է հասցնել երեխային ուժեղ սթրեսի, ագրեսիայի կամ ինքնավնասման մտքերի։ ​Հաշվի առնելով վերոնշյալը, ծնողներին հորդորում ենք 1. ​Խոսե՛ք երեխայի հետ․ Բացատրեք, որ առցանց «խաղընկերը» իրական ընկեր չէ։

    Երբեք չի կարելի անծանոթներին ուղարկել անձնական լուսանկարներ կամ տվյալներ։ 2. ​Վերահսկե՛ք անվտանգությունը․ Ստուգեք խաղերի և մեսենջերների գաղտնիության կարգավորումները (Privacy Settings)․ սահմանափակեք անծանոթների կողմից նամակներ ուղարկելու հնարավորությունը։ 3. ​Վստահեցրեք երեխային, որ ցանկացած սպառնալիքի կամ ծաղրի դեպքում նա կարող է դիմել Ձեզ և չի պատժվի։ 4.  ​Երևույթին տվեք ճիշտ արձագանք․ Ծաղրի կամ սպառնալիքի հանդիպելիս՝ ՊԱՀՊԱՆԵՔ (Screenshot) ողջ նամակագրությունը, արգելափակեք նամակ ուղարկողին և մի՛ մտեք փոխադարձ սպառնալիքներ պարունակող նամակագրության մեջ։

    ​Եթե Ձեր երեխան ենթարկվել է առցանց հարձակման կամ կիբեռբուլինգի, անհապաղ դիմեք իրավապահ մարմիններին։ ​Միասին ապահով դարձնենք համացանցը մեր երեխաների համար։

  • Հայաստանում 6 ամսում ընտանիքում բռնության 814 դեպք է գրանցվել





    Հայաստանում այս տարվա առաջին վեց ամիսներին ընտանիքում բռնության 814 դեպք է արձանագրվել։ Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ դեպքերի մեծ մասը գրանցվել է ամուսինների միջև։

    341 դեպքում բռնությունը կատարվել է ամուսնու կողմից կնոջ նկատմամբ, 17 դեպքում՝ կնոջ կողմից ամուսնու նկատմամբ։ 48 դեպք արձանագրվել է ծնողի կողմից զավակի, իսկ 73-ը՝ զավակի կողմից ծնողի նկատմամբ։ Ընտանիքի այլ անդամների կողմից արձանագրվել է բռնության 190 դեպք։

    Միաժամանակ, տարվա առաջին վեց ամիսներին բռնության է ենթարկվել 310 անչափահաս, որոնցից 161-ը՝ աղջիկներ։

    Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 90 անձ ենթարկվել է սեռական բռնության, 543-ը՝ ֆիզիկական ներգործության, իսկ 826-ը՝ հոգեբանական բռնության։




    դիտվել է 48 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը


    Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը


    Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը


    Օգոստոսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը


    Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը


    Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը


    Օգոստոսի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը


    Օգոստոսի 14-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը


    Օգոստոսի 14-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը


    Օգոստոսի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը

  • Բռնությունը սիրո դրսևորում չէ․ «Կրթվելը նորաձև է» շարժումը՝ ընտանեկան բռնության դեմ

    ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը «Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակում, նոր տեսաուղերձով բարձրաձայնում է ընտանեկան բռնության խնդրի և հասարակությունում բռնության նկատմամբ անհանդուրժողական վերաբերմունք ձևավորելու անհրաժեշտության մասին։

    Հրապարակված կարճ տեսանյութը թեմայի շուրջ նախատեսվող ավելի լայն հաղորդակցական նախաձեռնության դեռ միայն առաջին հոլովակն է։ Առաջիկայում նույն թեմայով կհրապարակվի նաև տեսանյութերի շարք: Տեսաշարի նպատակն է ոչ միայն խնդրի մասին խոսելը, այլև դրա շուրջ ավելի լայն հանրային և մասնագիտական քննարկում ձևավորելը՝ նպաստելով բռնության նկատմամբ զրոյական հանդուրժողականության մշակույթի ձևավորմանը և ընտանեկան բռնության քրեականացմանը։

    Նախաձեռնության հիմնական ուղերձն է՝ բռնությունը չի կարող լինել սիրո, ընտանիքի կամ ուժի դրսևորում, և այն չպետք է ընդունվի կամ արդարացվի որևէ հանգամանքով։ Իսկ երկարաժամկետ նպատակը ընտանեկան բռնությունը առանձին հանցակազմով քրեականացնելու հարցը հանրային և մասնագիտական օրակարգ բերելն է: Սա միայն սկիզբն է։

    Թեմայի շուրջ ավելին՝ շուտով։

  • Կա մարդ, ով մեկ ամիս առաջ մանդատ վերցնելը համարում էր անթույլատրելի սխալ. Բաբկեն Թունյանը

    «Եթե խոսում ենք պրոֆեսիոնալիզմից ու մնացած հատկանիշներից, հիշեցնեմ, որ ձեր շարքերում կա մարդ, ով՝ երբ սրանից մի 3-4 տարի առաջ վերանորոգում էին Դիլիջանի թունելը, գրել էր՝ Դիլիջանի թունելը վերանորոգման պատրվակով փակում են, որ Տավուշում հողերը տան ու մեր զորքը չկարողանա հասնել օգնության: Էնքան աբսուրդ միտք ա, որ պատկերացնելը բավականին բարդ ա, ու ձեր շարքերում կա մարդ, ով մեկ ամիս առաջ մանդատ վերցնելը համարում էր անթույլատրելի սխալ»,- արձագանքելով ընդդիմադիր Մարիաննա Ղահրամանյանի հարցին՝ ասաց ՔՊ-ական Բաբկեն Թունյանը:

    Հիշեցնենք՝ ՔՊ-ն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջարկել է Բաբկեն Թունյանի թեկնածությունը: Նա պատասխանում է պատգամավորների հարցերին: