Կապան քաղաքի օրվան նվիրված տոնական օրը նշանավորվել է «Կապանի սոցիալական աջակցության կենտրոն» ՀՈԱԿ-ի՝ ժամանակավոր կացարանի հանդիսավոր բացմամբ, որի ընթացքում խորհրդանշական կարմիր ժապավենը կտրել են «Կապան» բարեգործական հիմնադրամի տնօրեն՝ Անժելա Ալեքսանյանը, «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Վարդուհի Դադունցը և «Կապանի սոցիալական աջակցության կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրեն Մայա Միրզոյանը։
Կապան համայնքի ղեկավարի նախաձեռնությամբ կյանքի կոչված այս ծրագիրն ուղղված է կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված, ինչ-ինչ պատճառներով անօթևան դարձած անձանց աջակցելուն՝ նրանց ապահովելով ժամանակավոր կացության անհրաժեշտ բոլոր պայմաններով:
Սյունիքում եզակի այս նախաձեռնությունն իրականացվել է համայնքի բյուջեի միջոցներով՝ շուրջ 59 մլն ՀՀ դրամ ներդրմամբ, որից 29 մլն ՀՀ դրամը տրամադրել է «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպությունը, իսկ շուրջ 30 միլիոն ՀՀ դրամը «Կապան» բարեգործական հիմնադրամը։
Leave a Reply