Blog

  • Շաքիի միջադեպի օրը ոստիկանն ուշ չի հասել. նա հանգստի մեջ է եղել, բջջայինին են զանգել, և արագ արձագանքել է

    ՀՀ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը COP17-ի միջոցառման մեկնարկից առաջ պատասխանել է լրագրողների հարցերին:

    Նա խոսել է Շաքիի միջադեպի մասին ու պատասխանել պնդումներին, թե դեպքի օրը ոստիկանությունը ուշ է արձագանքել, իսկ թաղային ոստիկանը ուշ է հասել դեպքի վայր:

    Նախարարի խոսքով՝ հիշյալի վերաբերյալ պարզաբանումներ արդեն տրվել են, իսկ ոստիկանը ուշ չի հասել դեպքի վայր:

    «Նա եղել է հանգստի մեջ, իր տանը, զանգահարել են իր բջջայինին, նորմալ չի էլ լսվել, բայց ոստիկանին հարիր պահվածք ցուցաբերելով, ոստիկանն արձագանքել է, 10 րոպեում հասել դեպքի վայր ու տուժածի որդու հետ արդեն զանգահարել են 112, որտեղից էլ խումբը 10 րոպեում հասել է դեպքի վայր»,- ասել է նախարարը:

    Հիշեցնենք՝ Հայաստանի սահմանն ապօրինի հատած և ՀՀ քաղաքացու ուղղությամբ կրակած ադրբեջանցին երկու ամսով կալանավորվել է։ 

    Մուսաևը հոկտեմբերի 1-ին է հայտնաբերվել, ցուցմունք չի տվել, չի հայտնել, թե ինչ հանգամանքներում է Հայաստանի տարածք անցել։

    ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն ավելի վաղ հայտնել էր, որ սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը ՀՀ ԱԱԾ-ին տեղեկացրել էր, որ Ադրբեջանի զորամասերից մեկի զինծառայողը անհայտ հանգամանքներում լքել էր ծառայության վայրը։

    Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։15-ին, ՀՀ ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում կրակել են ՀՀ քաղաքացու ոտքին։

    Պարզվել էր, որ հանցագործությունը կատարել է ադրբեջանցի զինծառայողը, և նա ձերբակալվել էր:

    Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հաղորդագրություն էր տարածել ՝հայտնելով, որ Լաչինի ուղղությամբ տեղակայված զորամասում ծառայող Նասիմի Ռասիմ օղլու Մուսաևը 2026 թվականի սեպտեմբերի 26-ին իր ծառայության վայրից բացակայել է, լքել զորամասը, և նրան գտնելու անհնարինության պատճառով նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել. ռազմական դատախազությունը հետաքննություն է անցկացրել:

    ՀՀ գլխավոր դատախազությունն իր հերթին հայտնել էր, որ Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Մուսաևը ապօրինի մուտք է գործել Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայրի 6-րդ փողոցի 20-րդ տուն, հայտնաբերվելուց հետո զենքից արձակել է կրակոցներ:

    Կրակոցի հետևանքով վիրավորում է ստացել 1987 թվականին ծնված Ա. Ա.-ն: Այնուհետև Ադրբեջանի Հանրապետության քաղաքացին դիմել է փախուստի: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Նասիմի Մուսաևը հայտնաբերվել է Շաքի բնակավայրի 6-րդ փողոցի 26-րդ հասցեում:

    Վիրավորում ստացած ՀՀ քաղաքացին տեղափոխվել է Սիսիանի բժշկական կենտրոն: Նա ստացել է բուժօգնություն և տեղափոխվել Երևան:

    Նույն օրը Սիսիանի բժշկական կենտրոնից ահազանգ էր ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության էին դիմել վիրավորում ստացած ՀՀ քաղաքացու՝ 2011 և 2014 թվականին ծնված երեխաները:

    2014 թվականին ծնված երեխայի մոտ առկա էր եղել փափուկ հյուսվածքների սալջարդ, իսկ 2011 թվականին ծնված երեխայի մոտ՝ աջ դաստակի կոտրվածք:

    Դատախազությունից ի լրումն նախորդ հաղորդագրության՝ հավելել էինք,  որ նույն դեպքով նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 469-րդ հոդվածի 1-ին մասով (պետական սահմանն ապօրինի հատելը) և 340-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի մաքսանենգություն): Նախաձեռնված այս վարույթը միացվել է մայր վարույթին:

  • Լատվիան չի արգելել հայկական թեյի ներմուծումը. Սննդամթերքի և անասնաբուժության ծառայությունը հայտնել է, որ հաղորդագրության մեջ վրիպակ է եղել

    Հայաստանյան լրատվամիջոցներում հոկտեմբերի 18-ից տարածվել էր տեղեկություն, թե Լատվիան արգելել է Հայաստանից կանաչ թեյի խմբաքանակի ներմուծումը՝ վտանգավոր թունաքիմիկատների պատճառով՝ հղումով Լատվիայի սննդի և անասնաբուժության ծառայությանը։

    Գերատեսչությունը հոկտեմբերի 14-ին իսկապես հրապարակել էր նման հաղորդագրություն՝ նշելով հայկական ծագում, սակայն CivilNetCheck-ին հայտնել է, որ դա սխալ էր. թեյը չինական ծագմամբ է և Լատվիա է ներմուծվել Ուզբեկստանից։ Պաշտոնական հաղորդագրությունը արդեն շտկվել է՝ ուղղելով ծագման երկրի մասին տեղեկությունը։

  • Ժողովու՛րդ, դուք ՔՊ-ին այլընտրանք ունեք․․․ Քրիստինե Վարդանյանը՝ Դեղձուտ գյուղի բնակիչներին (video)

    Ժողովու՛րդ, դուք ՔՊ-ին այլընտրանք ունեք․․․ Քրիստինե Վարդանյանը՝ Դեղձուտ գյուղի բնակիչներին (video)

  • Պետք է սնուցենք բնությունը, պետք է գործենք հրատապորեն. Գուտերեշ

    Ձերդ գերազանցություն, վարչապետ Փաշինյան, շատ շնորհակալ եմ ջերմ ողջույնի, հյուրընկալության և COP գագաթնաժողովի գերազանց կազմակերպման համար։ Այդ մասին Կենսաբազմազանության հարցերով առաջնորդների գագաթնաժողովի լիագումար նիստի բացմանը ասաց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը:

    «Ձերդ գերազանցություններ, տիկնայք և պարոնայք, թույլ տվեք առաջին հերթին շնորհակալություն հայտնել ՀՀ Կառավարությանը կենսական նշանակության այս գագաթնաժողովի կազմակերպման համար և մեզ հետ կիսվելու այս բնապատկերով, որը վայելում ենք Հարավային Կովկասում։ Այս բնապատկերն է հիշեցումը նրա, թե ինչու ենք մենք այստեղ։ Ջուրը, օդը, հողը՝ կենսաբազմազանության նվերներն են բոլորիս։ Ամեն օր մարդն օգտվում է այս երեք գանձերից, սակայն այսօր կլիմայի փոփոխությունը, թունաքիմիկատների չկարգավորված, անվերահսկելի օգտագործումը, ծանր մետաղները, կլիմայական քաոսը, որն առաջացել է, սպառնում են այս արժեքներին»,- նշեց Գուտերեշը։

    «Աշխարհն այսօր բախվել է զինված հակամարտությունների, կլիմայական փոփոխության, հիվանդությունների և շատ ավելիին, և կենսաբազմազանությունն առանձին մարտահրավեր չէ։ Այս ճգնաժամերից յուրաքանչյուրի պայմաններում ենթադրվում է, որ բոլորս պետք է կարողանանք սպասարկել և լուծել դրանք։ Ժամանակ չունենք կորցնելու»,- ասաց նա։

    «Այսօրվա կարգախոսը՝ «Առաջնորդները՝ հանուն բնության», երեք հիմնական ուղղություններով ես կընդգծեի՝ 1. կառավարության՝ պետության առաջնորդումը, 2. ֆինանսական առաջնորդումը, 3. բոլորի կողմից առաջնորդումը»,- նշեց Անտոնիու Գուտերեշը։

    «76 օր է մնացել իմ պաշտոնավարման ավարտին՝ որպես գլխավոր քարտուղար։ Իմ մեծագույն առաջնահերթություններից մեկը եռակի այս ճգնաժամի դեմ պայքարելն էր՝ կլիմայի փոփոխություն, կենսաբազմազանության կորուստ, աղտոտում։

    Պետք է սնուցենք բնությունը, պետք է գործենք հրատապորեն, բավարարենք պահանջները մեզ համար, մեր երեխաների համար՝ մեր ապագան և մոլորակի ապագան ապահովելու նպատակով»,- եզրափակեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։

  • Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ աշխատանքները

    Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը զեկուցել է ծրագրի շրջանակում իրականացված և ընթացիկ աշխատանքների վերաբերյալ, մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել բովանդակային և  ենթակառուցվածքային բաղադրիչներին: Ըստ այդմ՝ իրականացվել են բուհերի խոշորացման հայեցակարգի մշակման, կարիքների գնահատման աշխատանքներ, համագործակցություն է ծավալվել միջազգային հեղինակավոր բուհերի հետ առանձին կլաստերների շուրջ, որոշումներ են կայացվել հանրության գերակա շահի ուղղությամբ։ Գլխավոր հատակագծի, քաղաքաշինական զարգացման շրջանակի մշակման և գլխավոր հատակագծի տեղայնացման աշխատանքներն ավարտված են: ԿԳՄՍ նախարարը մանրամասներ է ներկայացրել նաև նախագծի ենթակառուցվածքների ստեղծման համար անհրաժեշտ ծախսերի գնահատման և իրականացման ժամանակացույցի վերաբերյալ:

    Քննարկվել են նաև «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման հիմնական փուլերին առնչվող հարցեր:

  • Ադրբեջանից Հայաստան արտահանումը գերազանցել է 23 միլիոն դոլարը, իսկ Հայաստանից Ադրբեջան՝ ընդամենը 96,500





    2026 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Ադրբեջանը 23,45 միլիոն դոլարի ապրանք է արտահանել Հայաստան։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեին։

    Ըստ հրապարակված տվյալների՝ 9 ամիսների ընթացքում Հայաստանից Ադրբեջան անուղղակի ներմուծման ծավալը կազմել է ընդամենը 96,500 դոլար, որից 95,500 դոլարը բաժին է ընկել սեպտեմբերին։

    Հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում Ադրբեջանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 37,211 միլիարդ դոլար, ինչը 5,2%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Արտահանման ծավալը կազմել է 23,865 միլիարդ դոլար, իսկ ներմուծման ծավալը՝ 13,346 միլիարդ դոլար։ Մեկ տարվա ընթացքում երկրից արտահանումն աճել է 28,3%-ով, մինչդեռ ներմուծումը նվազել է 20,4%-ով։




    դիտվել է 113 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը


    Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը


    Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը


    Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը


    Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը


    Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը


    Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը


    Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը


    Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը

  • Թուրքիայից ևս հյուր ունենք, գյուղատնտեսության նախարարն է, նա ելույթով հանդես կգա

    Թուրքիայից ևս հյուր ունենք, գյուղատնտեսության նախարարն է, նա ելույթով հանդես կգա

  • Շրջանառության մեջ կդրվի «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձանին նվիրված արծաթե հուշադրամ

    Հայաստանի կենտրոնական բանկը 2026 թվականի հոկտեմբերի 20-ին շրջանառության մեջ է դնում «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձանին նվիրված արծաթե հուշադրամը։ «Քարերի սիմֆոնիա»-ն եզակի հուշարձան է՝ համաչափ բազալտե սյուներով։

    Դիմերես՝ ՀՀ զինանշանը և «Գեղարդի առյուծ» կոթող-ուղենիշը դեպի Գառնի (քանդակագործ՝ Ա. Հարությունյան, ճարտարապետ՝ Ռ. Իսրայելյան, 1958 թ.)։ Դարձերես՝ «Քարերի սիմֆոնիա» հուշարձանի պատկերը։

    Անվանական արժեքը՝ 3000 դրամ, մետաղը/հարգը՝ արծաթ 999, դրամաշուրթը՝ ատամնավոր, թողարկման քանակը՝ 500 հատ, թողարկման տարեթիվը՝ 2026։ Հատվել է Գերմանիայի «Բ. Հ. Մայեր Մինթ» դրամահատարանում։

  • Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը










    դիտվել է 17 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը


    Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը


    Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը


    Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը


    Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը


    Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը


    Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը


    Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը


    Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը

  • Նիկոլ Փաշինյանը Կենսաբազմազանության հարցերով առաջնորդների գագաթնաժողովի լիագումար նիստի բացմանը հանդես է գալիս ելույթով

    Կենսաբազմազանության հարցերով առաջնորդների գագաթնաժողովի լիագումար նիստի բացմանը հանդես եմ գալիս ելույթով: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կից տեսանյութ հրապարակել:

    Մանրամասները՝տեսանյութում