Blog

  • Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»

    «Փաստ» օրաթերթը գրում է.

    Այն օրերին, երբ Երևանը հյուրընկալել է ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովը՝ COP17-ը, և միջազգային բարձրագույն ամբիոններից հնչում ու հնչելու են բնապահպանական գեղեցիկ ճառեր, Հայաստանի հարավային դարպասում՝ Շիկահողի պետական արգելոցում, իրականությունը բոլորովին այլ է։ Տարածաշրջանում Ադրբեջանի որդեգրած ագրեսիվ ու ռազմականացված քաղաքականության, սահմանային տարածքների օկուպացիայի, անտառահատումների և էկոհամակարգերի միտումնավոր ոչնչացման հետևանքով վտանգված է մեր երկրի ամենահարուստ ու խոցելի բնաշխարհից մեկը։

    Շիկահողի արգելոցը, որտեղ ապրում են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ կենդանիներ ու աճում բացառիկ բուսատեսակներ, այսօր փաստացի վերածվել է ռազմականացված վտանգավոր գոտու, որտեղ լռել յայն սպանվում է վայրի բնությունը։ Սա սովորական բնապահպանական խնդիր չէ, այլ նպատակաուղղված էկոցիդ, որի հետևանքները կրելու են գալիք սերունդները։ Վայրի բնությունն այլևս չի կարողանում լռել, երբ իր տունը ավերվում է քաղաքական ամբիցիաների և թշնամական ոտնձգությունների պատճառով։

    Բնապահպանությունը չի կարող սահմանափակվել միայն փակ դահլիճներում հնչող հայտարարություններով ու «կանաչ» օրակարգերի ձևական քննարկումներով։ Եթե COP17-ի շրջանակներում միջազգային հանրության, բնապահպանական կազմակերպությունների և որոշում կայացնողների ուշադրությունը չհրավիրվի Ադրբեջանի կողմից իրականացվող բնապահպանական հանցագործությունների վրա, ապա ցանկացած գլոբալ համաժողով կորցնում է իր բուն իմաստն ու արժեքը։

    Հայաստանի բնաշխարհի աղաղակող խնդիրները, Շիկահողի վիրավոր էկոհամակարգն ու կենսաբազմազանության կորուստը պետք է դառնան Երևանում ընթացող գագաթնաժողովի առանցքային թեմաներից մեկը։ Մենք պարտավոր ենք տեղ հասցնել այդ ահազանգը, քանզի եթե այսօր լռենք ու թույլ տանք մեր բնօրրանի ոչնչացումը, վաղն այլևս ոչ մի «կանաչ» ֆորում ի վիճակի չի լինելու վերականգնել կորցրած հայրենիքն ու նրա վիրավոր բնությունը։

    «Փաստը» շարունակելու է հետևել ոչ միայն COP17-ի ընթացքին, այլև Շիկահողի արգելոցի խնդիրներին:

    Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

  • 50 միլիոն դոլար արժողությամբ կրծկալ

    50 միլիոն դոլար արժողությամբ կրծկալ Victoria’s Secret-ի 2026 թվականի գլխավոր զարդը կրել է հանրահ
  • Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am

    Փաստաթղթեր ՀՀ ՆԳՆ պարեկային ծառայությունում խնդիր է առաջացել վարորդների սթափությունը ստուգելու համար նախատեսված ալկոտեստերի մեկանգամյա օգտագործման մուշտուկների ապահովման հարցում։ Politik.am-ին հասած տեղեկություններով խնդիրը պայմանավորված է ՆԳՆ գնումների գործընթացում հնարավոր խախտումներով։

    Մասնավորապես, ՆԳՆ համապատասխան ստորաբաժանման կողմից հայտարարված մրցույթի տեխնիկական բնութագրով նախատեսվել է, որ պայմանագիրը կնքելուց հետո մատակարարը պարտավոր է 20 օրվա ընթացքում մատակարարել 50 հազար հատ մուշտուկ, իսկ 40 օրվա ընթացքում՝ ևս 148 հազար հատ։

    Այսպիսով, նախնական տեխնիկական բնութագրով նախատեսվել է ընդհանուր 198 հազար հատ մուշտուկի մատակարարում՝ առավելագույնը 60 օրվա ընթացքում։ Սակայն, ըստ մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ պայմանագրի կնքման մասին հայտարարությունում էականորեն փոփոխվել են պայմանները։ Մասնավորապես, նախնական տեխնիկական բնութագրով սահմանված ժամկետների փոխարեն պայմանագրի կնքման հայտարարության մեջ նշվել է մատակարարման 16-ամսյա ժամկետ (տես լուսանկարում)։

    Ստացվում է, որ մրցույթի հրապարակված պայմաններն ու փաստացի կնքված պայմանագրի դրույթները էականորեն տարբերվում են միմյանցից, ինչը լուրջ հարցեր է առաջացնում գնումների գործընթացի օրինականության և թափանցիկության վերաբերյալ։ Եթե այս տեղեկությունները հաստատվեն, անհրաժեշտ կլինի պարզել, թե ինչ իրավական հիմքով են փոփոխվել մատակարարման ժամկետները, և արդյոք նման փոփոխությունը համապատասխանում է «Գնումների մասին» ՀՀ օրենքի պահանջներին։ Ավելին, ըստ մեզ հասած տեղեկությունների, ստեղծված իրավիճակի և հնարավոր խախտումների մասին տեղեկությունները թաքցվում են ՀՀ ներքին գործերի նախարարից։ Մինչդեռ խնդրի հետևանքները կարող են անմիջականորեն անդրադառնալ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման և վարորդների սթափության ստուգման գործընթացի վրա։ Կոչ վարորդներին․ Հարգելի՛ վարորդներ, պարտադիր պայման է, որ ալկոթեստի համար Ձեզ տրվող մուշտուկը պետք է լինի փակված պոլիէթիլենային տուփով, այն պետք է տրվի Ձեզ և այն դուք պետք է բացեք։

    Չպետք է լինի օգտագործված։ Սակայն մենք արդեն իսկ ահազանգեր ենք ստացել, որ պարեկային ծառայողները քաղաքացիներին են տրամադրում բացված տուփով մուշտուկներ։

    Հորդորում ենք վարորդներին, պահանջել ոստիկանից փակ տուփով և չվերցնել բացված տուփով մուշտուկներ։ Սա կարևոր է ինչպես հիգիենայի, այնպես էլ ստուգման նկատմամբ վստահության ապահովման տեսանկյունից։ ՆԳՆ-ից ակնկալում ենք պարզաբանում հետևյալ հարցերի վերաբերյալ.

    Ինչո՞ւ են մրցույթի նախնական տեխնիկական բնութագրով սահմանված մատակարարման ժամկետները փոփոխվել պայմանագրի կնքման ժամանակ։
    Ո՞վ է պատասխանատու այդ փոփոխությունների համար, և ի՞նչ իրավական հիմքով են դրանք կատարվել։
    Արդյո՞ք պարեկային ծառայությունն այս պահին ապահովված է ալկոտեստերի մեկանգամյա օգտագործման մուշտուկներով։
    Տեղյա՞կ են արդյոք ՆԳ նախարարը և ոստիկանության պետը ստեղծված իրավիճակից։ Հանրային անվտանգության հետ անմիջական առնչություն ունեցող այս խնդիրը պահանջում է թափանցիկ ուսումնասիրություն և պաշտոնական պարզաբանում

    դիտվել է 226 անգամ

    Լրահոս

    Ամենաընթերցվածները

    Շուտով

    Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը

    Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը

    Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը

    Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը

    Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը

    Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը

    Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը

    Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը

    Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը

    Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը

  • Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel Combo»-ն․ կան վիրավորներ

    Հոկտեմբերի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 21։45-ի սահմաններում Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 42-րդ կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 51-ամյա Արմեն Ս․-ի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի և 54-ամյա Եր եմ Գ․-ի վարած «Opel Combo» մակնիշի ավտոմեքենաները։

     Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Արմեն Ս․-ն և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած «Սևան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը։

    Վթարի մասին ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

    Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը։

    դիտվել է 120 անգամ

    Լրահոս

    Ամենաընթերցվածները

    Շուտով

    Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը

    Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը

    Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը

    Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը

    Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը

    Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը

    Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը

    Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը

    Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը

    Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը

  • Սամվել Կարապետյանին փորձում են խանգարել Գյումրիում, բայց նա անելու է դա․․․ (video)

    Սամվել Կարապետյանին փորձում են խանգարել Գյումրիում, բայց նա անելու է դա․․․ (video)

  • Գյումրիում երիտասարդները նոր հնարավորություններ են ունենալու․․․ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր (video)

    Գյումրիում երիտասարդները նոր հնարավորություններ են ունենալու․․․ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր (video)

  • Թուրքիան կստանա Ռուսաստանի՝ համաշխարհային շուկա մատակարարվող դիզելային վառելիքի մի մասը

    Թուրքիան կստանա այն դիզելային վառելիքի մի մասը, որը Ռուսաստանը ԱՄՆ-ի հետ ձեռք բերված պայմանավորվածության շրջանակում կմատակարարի համաշխարհային շուկա։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Ալփարսլան Բայրաքթարը։

     Թուրքիայի էներգետիկ շուկան կարգավորող խորհրդի տվյալներով՝ 2025 թվականին երկիրը ներմուծել է շուրջ 13,6 միլիոն տոննա դիզելային վառելիք, որից 11,5 միլիոն տոննան՝ Ռուսաստանից։

    Հոկտեմբերի 9-ին Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը պայմանավորվել են ռուսական դիզելային վառելիք մատակարարել ամերիկյան և համաշխարհային շուկաներ։

     Թրամփի խոսքով՝ Մոսկվան համաձայնեցրել է 300 հազար տոննա վառելիքի անհապաղ մատակարարումը, ևս 500 հազար տոննայի մատակարարումը՝ նոյեմբերին, իսկ հետագայում՝ ևս 1 միլիոն տոննայի մատակարարումը։

    դիտվել է 202 անգամ

    Լրահոս

    Ամենաընթերցվածները

    Շուտով

    Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը

    Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը

    Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը

    Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը

    Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը

    Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը

    Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը

    Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը

    Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը

    Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը

  • Այ «մուտիլովշիկնե՛ր, ձեր մուտիլովկեքը» մեզ չե՛ն վախեցնելու․ Գերասիմ Վարդանյան (video)

    Այ «մուտիլովշիկնե՛ր, ձեր մուտիլովկեքը» մեզ չե՛ն վախեցնելու․ Գերասիմ Վարդանյան (video)

  • Փաշինյանը չարիք ա մեզ համար․ պիտի երկիրը մաքրենք սրանցից․ արտաշատցի (video)

    Փաշինյանը չարիք ա մեզ համար․ պիտի երկիրը մաքրենք սրանցից․ արտաշատցի (video)

  • Նայեք այսօրվա Եվրոպային և հասկացեք՝ ինչ է կանխել Ռոբերտ Քոչարյանը 2008-ի մարտի 1-ին. Ասատրյան

    «Առաջ» աջակենտրոն կուսակցության անդամ Գագիկ Ասատրյանը գրում է.

     «Նայեք Լիոնին, Մարսելին, Փարիզին, Միլանին ու մնացած այլ եվրոպական քաղաքներին, որոնք կրակի ու թալանի են մատնվում խառնամբոխի կողմից։ Նայեք ու տեսեք, թե ինչ է կանխել Ռոբերտ Քոչարյանը 2008-ի մարտի 1-ին։ Հավի հիշողություն ունեցողների համար նշեմ, որ այդ օրերին Մաշտոցի պողոտայում թալանվեցին 7 հատ մեծ ու փոքր խանութներ՝ Գրանդ Քենդին, Ռոբերտոն, Երևան սիթին, այրվեցին ու կրակի մատնվեցին խաղաղ բնակչության շարժական գույքը։ Այդ օրերին, երբ արդեն հստակ էր, որ Քոչարյանի անսասանության առջև ծնկել էր հակաՀայաստանը ներկայացնող ուժը ԼՏՊ-ի գլխավորությամբ, ձայանագրություն տարածվեց, որտեղ գործող անձանցից մեկը հորթի հրճվանքով գլուխ էր գովում, որ «Լֆիկի կոնֆետները կերան»։

    Նայեք այսօրվա Եվրոպային և հասկացեք երկու բան՝

     Ա) Ինչ կլիներ Երևանի վիճակը, եթե չլիներ Քոչարյանի կամքն ու վճռականությունը․․․

    Բ) Ինչ կլինի մեր երկրի հետ, եթե շարունակեք հրճվել Հայաստան գաղթող հարավաֆրիկացիների, պակիստանցիների, հնդիկների ցածր կաստաների, արաբ մուրացկանների ներկայությունից՝ ձևացնելով, որ դուք տենց ուժեղ տոլերանտ ու խառնամբոխին սրտաբաց ընդունող տպեր եք։

    Հ․Գ․ Կգա օրը, երբ Հայաստանում մարտի 1-ը կնշվի որպես «Պետականության օր», իսկ Ռոբերտ Քոչարյանը կներկայացվի պետական բարձր պարգևի՝ երկրի պետականությունն ու սահմանադրական կարգը պահպանելու համար»,- գրել է նա:

    դիտվել է 249 անգամ