Blog

  • Ողբերգական դեպք Սյունիքում. 10 ամսական երեխա է մահացել

    Հոկտեմբերի 16-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 09:30-ի սահմաններում «Գորիս» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել երեխա։

    Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Գորիսի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Կարեն Հովսեփյանի գլխավորությամբ։

    Ոստիկանները պարզել են, որ մահացածը Գորիս խոշորացված համայնքի վարչական բնակավայրերից մեկի բնակիչ 10 ամսական աղջնակ է, իսկ հայրը հայտնել է, որ առավոտյան ժամը 08:00-ին ինքը մոտեցել էր աղջնակի օրորոցին և նկատել, որ նա չի շնչում, ինչից հետո զանգահարել է Գորիսի հիվանդանոց, ապա ժամանած շտապօգնության բժիշկներն արձանագրել են երեխայի կենսաբանական մահը։

    Դեպքի փաստով Գորիսի քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

    Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

  • Չի կարելի խոսել բարիդրացիական հարաբերությունների մասին, երբ հարևան երկրներն իրենց տարածքը տրամադրում են ագրեսորին

    Չի կարելի խոսել բարիդրացիական հարաբերությունների մասին, երբ հարևան երկրներն իրենց տարածքը տրամադրում են ագրեսորին«Չի կարելի խոսել բարիդրացիական հարաբերությունների մասին, երբ հարևան երկրներն իրենց տարածքը տրամադրում են ագրեսորին [ԱՄՆ]»,- հայտարարել է  Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։

    Բաղայիի խոսքով՝ եթե հարևաներն իսկապես մտադիր են ստեղծել տարածաշրջանային անվտանգության մեխանիզմ, ապա առաջին քայլը պետք է լինի թույլ չտալը, որ իրենց տարածքներն օգտագործվեն արտաքին ուժերի կողմից՝ այլ երկրների դեմ հարձակումներ իրականացնելու համար։

  • Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի՝ ժամեր առաջ կատարած հրապարակմանը. Անդրանիկ Գևորգյան

    Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի՝ ժամեր առաջ կատարած հրապարակմանը. Անդրանիկ Գևորգյան

  • Կենսաթոշակների և նպաստների 20% հետվճարի ծրագիրը նախատեսվում է երկարաձգել մինչև 2029 թվականը

    Աշխատանքի և բարեկեցության նախարարության կողմից հանրային քննարկման է ներկայացվել Կառավարության որոշման նախագիծ, որով առաջարկվում է 2027 թվականի հունվարի 1-ից մինչև 2029 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ շարունակել կենսաթոշակի և նպաստի բանկային քարտերով անկանխիկ եղանակով կատարված գործարքներից 20% (առավելագույնը 10 000 դրամ) հետվճար տրամադրելու միջոցառումը՝ պահպանելով գործող կարգով սահմանված հետվճարի հաշվարկման և վճարման մեխանիզմները։ Այս մասին հայտնում է նախարարությունը։

    «Հոկտեմբեր ամսվա տվյալներով՝ կենսաթոշակի և նպաստի 20 % հետվճարի ծրագրից արդեն իսկ օգտվել է 572,590 կենսաթոշակառու և նպաստառու․ հետվճարի միջին չափը կազմել է շուրջ 8,150 դրամ։

    Հետվճարը ձևավորվում և փոխանցվում է ինքնաշխատ եղանակով՝ ՀՀ տարածքում գործող առևտրի կետերում և ծառայություններ մատուցող կազմակերպություններում վճարային քարտերով՝ ՊՈՍ-տերմինալներով գործարքներ կատարելու դեպքում։

    Նախագծի վերաբերյալ առաջարկներ կարելի է ներկայացնել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ հետևյալ հղմամբ»,-ասված է հաղորդագրության մեջ։

  • ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի դիրքորոշումն անընդունելի է, եթե ցեղասպանական քայլերը չեն պատժվում, չի՛ կարող լինել խաղաղություն

    ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի դիրքորոշումն անընդունելի է, եթե ցեղասպանական քայլերը չեն պատժվում, չի՛ կարող լինել խաղաղություն

  • Նիկոլ Փաշինյան․ «Հիմա ես ի՞նչ անեմ՝ հանե՞մ էս մարդկանց աշխատանքից, թե՞ պահեմ»

    Արտաշատ համայնքի ղեկավարի ՀՅԴ թեկնածուի կինը՝ 2022 թվականի մարտ ամսից աշխատում է Միասնական սոցիալական ծառայությունում, որպես ավագ մասնագետ։

    Եւ այս թեկնածուն, իր կուսակիցներն ու համախոհները մեզ մեղադրում են քաղաքական հայացքների պատճառով մարդկանց աշխատանքից ազատելու մեջ։ Ի դեպ, տվյալ թեկնածուն երկու քրեական գործերով ամբաստանյալ է։

    Ասեմ ավելին, նման մարդկանց պետական համակարգում ընդգրկված լինելը շատերին հիմք է տալիս մտածելու, որ մենք Ռոբի, Սերժի, դաշնակների, կալուգացիների հետ գաղտնի կապի մեջ ենք։

    Շատերն են ասում, որ Հեղափոխություն արեցինք, էլի դաշնակներն ու հանրապետականներն են իշխանության։

    Հիմա ես ի՞նչ անեմ, հանե՞մ էս մարդկանց աշխատանքից, թե պահեմ։

    Նիկոլ Փաշինյան

  • Այսօր – 12:17 Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան

    Այսօր – 12:17 Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան

  • #ՈՒՂԻՂ․ Փաշինյանի, Մակրոնի և Զելենսկու ժամացույցները միացված են․․․ Երվանդ Բոզոյան (video)


    Լրահոս


    «Անմակարդակ էր», «Ձեր խոսույթը ճիշտ չէ»․ լարված երկխոսություն՝ Տիգրան Աբրահամյանի ու լրագրողի միջև (video)



    Նիկո՛լ, լսեցի՞ր՝ Ալիևն ինչ ասաց․ լա՛վ իմացիր՝ ինչքան ես վճարելու․ Արամ Սարգսյան (video)



    Նիկո՛լ, արա՛, էդ ի՞նչ ես արել էդ ձկների հետ․․․ Ստեփան Սամվելյան (video)



    Կոռուպցիոն ռիսկ չկա՞․ էդ ավտոբուսները պետական գույք են, թողել եք անձրևի տակ, քայքայվում են․ Մանուկյան (video)



    Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ



    Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա



    #ՈՒՂԻՂ․ Փաշինյանի, Մակրոնի և Զելենսկու ժամացույցները միացված են․․․ Երվանդ Բոզոյան (video)



    Փիթ Հեգսեթը գաղտնի այցելել է Իսրայել և հանդիպել Նեթանյահուի հետ, հայտնում է Axios պորտալը



    «Պապոյան Գևո՛րգ, ոնց որ մանյակ լինես, էս ի՞նչ ես ասում, լու՞րջ ես»․ Արամ Սարգսյան (video)



    Ինչ է գրել Արաղչին Լավրովի հետ հանդիպումից հետո



    «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատանը նորածին է մահացել, «Հրապարակ»



    Պլանավորված պարտություն․ օր 24 (ՀԻՇԵՑՈՒՄ) (video)




    Բախվել են «Scania» բեռնատարը և «Honda Elysion»-ը․ 4 վիրավորներից երեքին ԲԿ են տեղափոխել պարեկները



    «Առու՛շ, էդ ի՞նչդ ես փրկում Նիկոլից․․․ ադրբեջանցիները «գլխիդ նստած են» »․ Արամ Սարգսյան (video)



    Պորտուգալիայի ֆեդերացիան որակազրկել և տուգանել է Ռոնալդուին հավաքականի ճամբարն ինքնակամ լքելու համար



    Տեսանյութում երևացող տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է․ ՆԳՆ



    COP 17-ի ստվերում. ինչո՞ւ օդի աղտոտվածության խնդիրը դեռ չի լուծվում. Տիգրան Դումիկյան



    Մի գիշերում թալանել են 15 ավտոմեքենա՝ թողնելով տելեգրամյան ալիքի հղում



    «Էս մեռելի փող գողացողները 30 միլիոնից բացի գիտե՞ք ինչքան թալանեցին»․ Գառնիկ Դանիելյան (video)



    Մակրոնը Մերձավոր Արևելք կատարած այցով փորձում է միաժամանակ լուծել մի քանի խնդիր․ Զաքարյան



    #ՈՒՂԻՂ․ Նիկոլը «զադնի է դնում»․ Ալիևը լկտի ձևով անցել է կտրուկ քայլերի․ Արամ Սարգսյան (video)



    Էրդողանը խոսել է տարածաշրջանում խորացող ճգնաժամերի և Թուրքիայի դեմ ճնշումների մասին



    ՔՊ թեկնածուն նախընտրական կաշառք է խոստանում, անչափահասներին օգտագործում



    «Էս թուլեքին» էլ չեմ անդրադառնում, ընդդիմությու՛ն, տղե՛րք,էս ի՞նչ եք անում, արագացրե՛ք․ Բեկ-Գասպարենց (video)



    Նիկոլ Փաշինյա՛ն, դե լսիր․․․ ընդդիմադիր պատգամավորի պատասխանը՝ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը (video)

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը


    Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը


    Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը


    Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը


    Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը


    Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը


    Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը


    Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը


    Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը

  • Տիգրանաշենի պատկանելության բանավեճը․ ինչ են ցույց տալիս խորհրդային քարտեզները

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 14-ին ֆեյսբուքյան իր ուղիղ եթերում ներկայացրել է Ադրբեջանի հետ անկլավների հարցի լուծման վերաբերյալ իր պատկերացումը՝ առաջարկելով երկու երկրների միջև ճշգրիտ համապատասխան մակերեսներով տարածքների փոխանակում, որի արդյունքում սահմանի երկու կողմերում այլևս անկլավներ և էքսկլավներ չեն լինի։  

    Հանրային հեռուստաընկերության եթերում այս հայտարարության վերաբերյալ բանավեճի ընթացքում բանախոս Դավիթ Խաժակյանը նշել է, որ Տիգրանաշենը չի կարող համարվել ադրբեջանական տարածք՝ իր դիրքորոշումը հիմնավորելով «Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքով, որում Տիգրանաշենը ներառված է որպես Հայաստանի բնակավայր։

    «Եղած բոլոր հրապարակային փաստերով Տիգրանաշենը որևէ կոնտեքստում ադրբեջանական չի կարող համարվել։ Եթե որևէ մեկը պնդում ա, որ «Վարչատարածքային բաժնանման [մասին» ՀՀ օրենքի] մեջ գրված որևէ համայնք, իսկ Տիգրանաշենը գրված ա մեջը, Հայաստանին չի պատկանում, էդտեղ տրամաբանությունը ինչո՞ւմն ա։ Եթե Հայաստանինը չի, ես խնդրում եմ պարոն Քոչինյանին, հրապարակեք մի քարտեզ Խորհրդային միության, ես էլ մյուսը հրապարակեմ, որտեղ չկա Տիգրանաշենը․․․ որպես ադրբեջանական», — ասել է Խաժակյանը: 

    Ի պատասխան, բանավեճի բանախոսներից քաղաքագետ Արեգ Քոչինյանն ասել է՝ «Մենք կհրապարակենք, կսպասենք Ձեր քարտեզներին», ապա, եթերում դիմելով  «Փաստերի ստուգման հարթակին», խնդրել է ստուգել իր և Խաժակյանի ներկայացրած փաստերը։ 

    «․․․հրապարակել  Սովետական միության ժամանակ, հատկապես, իրավական ուժ ունեցող քարտեզները, և ստուգել փաստերի իսկությունը իմ ասածի և պարոն Խաժակյանի», —  դիմելով FIP.am-ին՝ նշել է Քոչինյանը։ 

    Խաժակյանը ևս եթերում միացել է Քոչինյանին՝ «․․․բայց խնդրում եմ ֆաքթ չեքը (փաստերի ստուգումը) ներառի նաև մեր օրենսդրությունը»։ 

    «Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է բաց աղբյուրներում առկա խորհրդային քարտեզներն ու դրանց կցված իրավական փաստաթղթերը՝ փորձելով պատասխանել բանավեճի առանցքում առկա երկու հիմնական հարցի՝ նախ, արդյո՞ք խորհրդային տարիներին գոյություն են ունեցել քարտեզներ, որոնցում ներկայիս Տիգրանաշենը պատկերված է Հայկական ԽՍՀ սահմաններից դուրս՝ որպես Ադրբեջանական ԽՍՀ-ին ենթակա անկլավ։

    Եվ երկրորդ, արդյո՞ք խորհրդային քարտեզներում տարածքի պատկերման կամ Հայաստանի օրենքներում դրա ընդգրկման փաստն ինքնին բավարար է անկլավների միջազգային իրավական պատկանելության հարցը վերջնականապես լուծելու համար։

    Ի՞նչ են ցույց տալիս 1920-ականների խորհրդային քարտեզները

    FIP.am-ն ուսումնասիրել է Խորհրդային միության առաջին տասնամյակի՝ 1920-ականների քարտեզները, երբ Հարավային Կովկասում խորհրդային հանրապետությունների վարչական սահմանների ձևավորման և ճշգրտման գործընթացները դեռևս ընթացքի մեջ էին։

    Այդ շրջանի քարտեզները հնարավորություն են տալիս տեսնելու, թե ինչպես են ժամանակի ընթացքում փոփոխվել տարածքների պատկերումը և հանրապետությունների միջև սահմանագծերը։

    Այսպես, 1926, 1927 և 1928 թվականներին հրապարակված խորհրդային քարտեզներում ներկայիս Տիգրանաշենի տեղում ադրբեջանական անկլավ չի պատկերվում։ 

    Ձախից աջ՝ 1926, 1927 թթ․-ի, ներքևում՝ 1927 թ․-ի քարտեզը
    20-ականների ԽՄ քարտեզներում Տիգրանաշենը՝ որպես ադրբեջանական անկլավ պատկերված չէ։

    Սրան զուգահեռ, չկան նաև Տավուշի մարզում երկու անկլավները։ 

    Այս շրջանի 2 քարտեզում՝ 1927 և 28 թթ․-ի, Արծվաշենը, որը հետագայում դարձավ Հայաստանի՝ Ադրբեջանի տարածքով շրջապատված էքսկլավը, դեռևս ցամաքային կապ ունի Խորհրդային Հայաստանի հիմնական տարածքի հետ, մինչդեռ 1926 թվականի քարտեզում այն առհասարակ պատկերված չէ որպես հայկական տարածք։ 

    Կարևոր է նշել, սակայն, որ վերոհիշյալ քարտեզներում անկլավների ու էքսկլավների բացակայության փաստն ինքնին բավարար հիմք չէ պնդելու, թե այդ ժամանակաշրջանում դրանք գոյություն չեն ունեցել։ 

    Ինչպես նաև, քարտեզները չեն հաստատում իրավական ուժ ունեցող փաստաթղթերի, վարչական որոշումների կամ համապատասխան արձանագրությունների գոյությունը, որոնք կհաստատեին անկլավների ու էքսկլավների գոյությունը կամ կսահմանեին տվյալ բնակավայրերի վարչատարածքային պատկանելությունը՝ անկախ այդ տարիների քարտեզներում դրանց պատկերված լինելու հանգամանքից։

    Այլ կերպ ասած՝ քարտեզը ցույց է տալիս տվյալ ժամանակաշրջանի վարչատարածքային պատկերը, սակայն ինքնին իրավական ակտ չի կարող համարվել կամ փոխարինել դրա հիմքում ընկած իրավական ակտին։

    Բացի այդ՝ այս ժամանակահատվածի փոքր մասշտաբի քարտեզները միշտ չէ, որ արտացոլել են նման մանրամասները․ հետևաբար, քարտեզի իրավական հիմքը պետք է գնահատել քարտեզի մասշտաբի, նշանակության և համապատասխան իրավական ուժ ունեցող փաստաթղթերի համատեքստում։

    30-ականների քարտեզներ․ անկլավներ՝ ՀՀ տարածքում

    Արդեն 1930-ական թվականների քարտեզները ցույց են տալիս էական փոփոխություններ․ մասնավորապես, 1932 թվականի խորհրդային շրջանի քարտեզում առաջին անգամ հայկական տարածքում հայտնվում են Տավուշի երկու անկլավները։ 

    Տիգրանաշենը, սակայն, որպես անկլավ դեռևս պատկերված կամ նշված չէ, պատկերված չէ նաև հայկական Արծվաշենը՝ որպես էքսկլավ։ 

    20-ականների քարտեզներում Հայաստանին կպած Արծվաշենը 1939 թվականի քարտեզում արդեն ներկայացված է որպես Հայկական ԽՍՀ հիմնական տարածքից կտրված հատված՝ էքսկլավ։

    Այս քարտեզում ևս երևում են Տավուշի երկու անկլավները, սակայն Տիգրանաշենի տարածքը դեռևս առանձին ադրբեջանական անկլավի տեսքով չի երևում։

    Ձախից աջ՝ 1932 և 1939 թվականների Հայկական ԽՍՀ քարտեզները

    1950-ականներ․  Տիգրանաշենը՝ անկլավ

    1958 թվականից ի վեր խորհրդային վարչական քարտեզում Տիգրանաշենն առաջին անգամ պատկերված է որպես անկլավ․ դրանում պատկերված են նաև Հայկական ԽՍՀ տարածքում գտնվող մյուս երկու անկլավները։ 

    1958 թվականի Հայկական ԽՍՀ քարտեզը՝ երեք անկլավով և մեկ էքսկլավով։

    Միաժամանակ 1958 թվականի քարտեզը ևս չի բացատրում, թե կոնկրետ որ վարչական որոշման կամ արձանագրության հիման վրա է տարածքը ստացել այդ կարգավիճակը։

    Այսպիսով, Դավիթ Խաժակյանի այն պնդումը, թե խորհրդային ժամանակաշրջանում գոյություն չունեն Տիգրանաշենը որպես ադրբեջանական անկլավ պատկերող քարտեզներ, չի համապատասխանում իրականությանը․ բաց աղբյուրներում հասանելի են նման քարտեզագրական նյութեր։

    Միևնույն ժամանակ, չնայած խորհրդային տարբեր տարիների տարբեր տասնամյակների քարտեզագրական նյութերը արտացոլում են տվյալ ժամանակաշրջաններում հանրապետությունների վարչատարածքային սահմանների պատկերումը, դրանց իրավական նշանակությունը գնահատելիս անհրաժեշտ է հաշվի առնել ոչ միայն պատկերված սահմանները, այլև դրանց հաստատման հիմքում ընկած որոշումները, արձանագրություններն ու իրավական այլ փաստաթղթերը։

    Ուսումնասիրված վաղ շրջանի քարտեզների պարագայում նման փաստաթղթերը բաց աղբյուրներում ամբողջությամբ նույնականացված կամ հասանելի չեն։ Դա, սակայն, չի նշանակում, թե դրանք գոյություն չունեն կամ տվյալ քարտեզներն իրավական հիմք չունեն։ Հետևաբար այդ քարտեզները կարող են վկայել սահմանների պատմական պատկերի և ժամանակի ընթացքում դրանց փոփոխությունների մասին, բայց դրանցից յուրաքանչյուրի իրավական կշիռը որոշելու համար անհրաժեշտ է լրացուցիչ փաստաթղթային հիմնավորում։

    70-ականների ԳՇ քարտեզները 

    Խորհրդային տարբեր տարիների քարտեզների մեջ առանձնանում է ԽՍՀՄ զինված ուժերի գլխավոր շտաբի 1976 թվականի տեղագրական քարտեզաշարը, որը, ըստ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների 2024 թվականի մայիսի 15-ի համատեղ հաղորդագրության՝ 1979 թվականին անցել է այսպես կոչված «հերթապահության ընթացակարգ»* (дежурство карты)։

    Խորհրդային քարտեզագրության մեջ այս հասկացությունը վերաբերում էր քարտեզագրական տվյալների փոփոխությունների հաշվառման և արդիականացման համակարգին, որի շրջանակում գրանցվում էին տեղանքի, ենթակառուցվածքների և վարչատարածքային սահմանների վերաբերյալ փոփոխությունները։ Սակայն այդ ընթացակարգն ինքնին չի նշանակում քարտեզում պատկերված բոլոր սահմանների իրավական հաստատում։

    Ի տարբերություն ուսումնասիրված ավելի վաղ քարտեզների, որոնց կազմման հիմքում ընկած իրավական ակտերն ու սահմանային արձանագրությունները բաց աղբյուրներում հասանելի չեն, 1976 թվականի քարտեզի պաշտոնական կիրառությունը փաստաթղթավորված է Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացում։

    Մասնավորապես, 2024 թվականի մայիսի 15-ի համատեղ հաղորդագրությամբ հաստատվել է, որ Տավուշի մարզի չորս սահմանային հատվածների սահմանագծերը համաձայնեցվել են 1976 թվականի Գլխավոր շտաբի տեղագրական քարտեզի հիման վրա՝ հաշվի առնելով նաև տեղում կատարված գեոդեզիական չափումները։ Խոսքը Բաղանիս–Բաղանիս Այրում, Ոսկեպար–Աշաղը Ասկիպարա, Կիրանց–Խեյրումլի և Բերքաբեր–Կըզըլ Հաջիլի հատվածների մասին է․ կողմերը համաձայնեցրել են համապատասխան սահմանագծերի արձանագրություն-նկարագրությունը։

    Փաստացի, տվյալ քարտեզի կիրառությունն ունի ոչ միայն քարտեզագրական, այլև փաստաթղթավորված միջպետական նշանակություն՝ առնվազն համաձայնեցված սահմանային հատվածների համար։

    Տիգրանաշենը՝ որպես ադրբեջանական Քյարքի անկլավ է ներկայացված ԽՄ ԳՇ ինչպես 1970-ականների, այնպես էլ 1981 թվականի հրատարակության քարտեզներում։ 

    Տիգրանաշենը՝ որպես ադրբեջանական Քյարքի ԽՄ ԳՇ 70-80-ականների հրատակության քարտեզներում։

    Սա, սակայն, չի նշանակում, որ այս քարտեզաշարերը բոլոր սահմանային հատվածների համար միակ իրավական աղբյուրն են․ ավելին՝ Տավուշի որոշակի հատվածների համար տվյալ քարտեզի կիրառման համաձայնությունը պարտադիր չէ, որ ինքնաբերաբար տարածվի հայ-ադրբեջանական սահմանի մյուս հատվածների, այդ թվում՝ անկլավների և էքսկլավների վրա։

    Սահմանազատման իրավական շրջանակը հստակեցվել է նաև 2024 թվականի ապրիլի 19-ին, երբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները համաձայնեցին գործընթացը հիմնավորել 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրով։

    Այդ մոտեցումը հետագայում ամրագրվեց հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգում, որը Հայաստանի Ազգային ժողովը վավերացրեց 2024 թվականի հոկտեմբերի 23-ին։ Այս սկզբունքի համաձայն՝ սահմանազատման առանցքային հարցը ոչ թե խորհրդային որևէ տարվա քարտեզի նախապատվությունն է, այլ այն, թե ԽՍՀՄ փլուզման պահին ինչ իրավական սահմաններ են գոյություն ունեցել Հայկական և Ադրբեջանական ԽՍՀ-ների միջև։

    Այսպիսով, 1976 թվականի քարտեզի առանձնահատուկ նշանակությունը պայմանավորված է ոչ թե նրանով, որ այն ինքնին վերջնականապես որոշում է հայ-ադրբեջանական ամբողջ սահմանը, այլ նրանով, որ դրա կիրառությունը կոնկրետ սահմանային հատվածներում ստացել է երկու պետությունների պաշտոնական համաձայնությունը։ 

    Տիգրանաշենի և մյուս անկլավների պարագայում այդ հանգամանքը չի վերացնում դրանց պատմական սահմանների և իրավական հիմքերի առանձին ուսումնասիրության անհրաժեշտությունը։

    Մասնավորապես, 2017 թվականի ԵԱՀԿ-ի սահմանազատման ուղեցույցը (Delimitation and Demarcation of State Boundaries) անկլավների և էքսկլավների հարցը դիտարկելու համար կարևորում է ոչ միայն սահմանների իրավական հիմքերի, պատմական փաստաթղթերի և քարտեզագրական տվյալների համադրումը, այլև հիմնական տարածքի հետ հաղորդակցության, բնակչության տեղաշարժի, ճանապարհների օգտագործման և հարակից պետությունների իրավասությունների հարցերը։ 

    Ուղեցույցի ընդհանուր մոտեցումից բխում է, որ նման տարածքների սահմանազատումը պետք է հիմնվի կողմերի համաձայնության և համապատասխան իրավական փաստաթղթերի վրա, իսկ պատմական քարտեզները դիտարկվեն որպես ապացուցողական նյութ, ոչ թե ինքնուրույն և անվիճելի իրավական հիմք։

    Ի՞նչ է ասում «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքը

    Դավիթ Խաժակյանի պնդումը, թե  «Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքի գործող խմբագրության մեջ Տիգրանաշենը նշված է որպես Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի բնակավայր, ճիշտ է։

    Օրենքի «Արարատի մարզի համայնքներն ու բնակավայրերը» բաժնում Արարատ համայնքի բնակավայրերի ցանկում, Պարույր Սևակ գյուղից հետո, ներառված է նաև Տիգրանաշեն գյուղը․ ուստի Խաժակյանի պնդումը, հաստատվում է պաշտոնական սկզբնաղբյուրով։

    Սակայն, չնայած ճիշտ օրենսդրական փաստարկին, դրա հիման վրա արված եզրակացությունը, թե Տիգրանաշենի պատկանելության վերաբերյալ այլ իրավական հարց չի կարող առաջանալ, սխալ է։ 

    Պատկանելության հարցը ամբողջությամբ չի բխում միայն ներպետական օրենսդրությունից, այն հիմնվում է նաև ԽՄ ԳՇ քարտեզների վրա, որում Տիգրանաշենը պատկերված է որպես ադրբեջանական անկլավ։ 

    Նանե Մանասյան

  • Հանրային տրանսպորտում միջադեպի մասնակից տղամարդը ձերբակալվել է

    Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ հայտնում եմ, որ ՆԳՆ Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների միջոցառումների արդյունքում տեսանյութում երևացող տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին։

     

    Հիշեցնեմ, որ երեկ ՆԳՆ Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնում առերևույթ հանցագործության փաստով կազմված փաստաթղթերը փոխանցվել էին նախաքննական մարմին:

     

    ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյան