Փաշինյանը՝ կնիքը վրեն սուտասան ա. Ավետիք Չալաբյան
Աշխատանքային պրոցեսներ են գնում, այնպես չի, որ մեկը գրավոր պարտավորագիր կամ առաջարկ է տվել, որ ես 400 մլն պատրաստ եմ վճարել, բայց բանավոր մակարդակում այդպիսի քննարկում կա, կառավարության նիստից հետո լրագրողներին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով երկաթուղու կառավարումն այլ երկրին փոխանցելու հարցին։
«Վատ գին չի թվում, լավ գին ա թվում, արդար գին ա թվում, այսինքն՝ էս ժանրի խոսակցություն է»,-ասել է Փաշինյանը՝ նշելով, որ պաշտոնական մակարդակներով էլ է այդ ամենի մասին խոսվել։
«Նիստի հետ կապված իրավական որևէ բանի չեմ ցանկանա արձագանքել, որովհետև իրավական բան այստեղ չեմ տեսնում։ Մենք բոլորս ֆիքսվել ենք այն օրվա իր ելույթի՝ այդ մարդու ելույթի վրա, բայց դա պերմանենտ եկավ, եկավ, եկավ, այդ օրը հասավ ապոգեին։ Այդ արդեն ուղիղ ցուցումներ էին։ Առաջ, երբ հեռախոսով փսփսալով, թաքուն էր ցուցում տալիս, հիշում ենք 2018 թվականը։ Հիմա արդեն ուղիղ Ազգային ժողովի ամբիոնից ցուցում է տալիս։
Իսկ այստեղ իրավականի հետ կապված՝ իրոք, քանի՞ ժամ են տվել, քանի՞ ժամ կտան։ Կարող էին հենց այդ օրը՝ իր ելույթից հետո, միանգամից ասել՝ սա կալանքի որոշում է, և կալանավորում ենք։
Ինձ պարզապես հետաքրքրում է՝ այսօրվա դատավորը, վաղվա, մյուս օրվա, նախորդ օրերի այն դատավորները, ովքեր մարդկանց իր ցուցումով կալանավորել են, այդ դատավորների վճիռներում մի բան է գրված։ Որքանո՞վ է տվյալ դատավորը համաձայն նրա հետ, որ կան «վնգստացող» դատավորներ ու կաշառակեր դատավորներ»,- այս մասին այսօր՝ օգոստոսի 26-ին, Հակակոռուպցիոն դատարանի բակում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը։
Մանրամասները՝ տեսանյութում․
դիտվել է 923 անգամ
Փաշինյանն իր իշխանությունը երկարաձգելու համար ենթարկվում է Ալիևի բոլոր պահանջներին. Ավետիք Չալաբյան
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կասպից ծովում՝ Ղազախստանի ափերի մոտ, ջրի մակարդակի նվազման հետևանքով նոր կղզի է առաջացել։ Այս մասին հայտնել է ղազախական Caspian Holiday զբոսաշրջային ընկերության հիմնադիր Էրբոլատ Մուխաշովը։
Նրա խոսքով՝ վերջին հինգ տարիներին Կասպից ծովի հյուսիսային հատվածում ջրի մակարդակի անկման պատճառով նոր կղզիներ են ի հայտ գալիս։
Դրանցից մեկը՝ Ռիբաչի կղզին, գտնվում է Ղազախստանի Մանգիստաուի մարզի ափերի մոտ՝ Սվյատոյ կղզուց շուրջ 500 մետր դեպի արևելք և Բաուտինո գյուղից մոտ 30 կմ հեռավորության վրա։
Մուխաշովի փոխանցմամբ՝ նոր առաջացած կղզիներում հիմնականում հանդիպում են գայլեր, ինչպես նաև վայրի խոզեր և գորշուկներ։
Նշենք, որ Կասպից ծովի մակարդակի նվազում է արձանագրվում 1990-ականների կեսերից։ 2025 թվականին այն հասել է պատմական նվազագույնի՝ իջնելով ծովի մակարդակից ավելի քան 29 մետր ցածր։ Ադրբեջանի և Ղազախստանի նախագահները նախկինում ահազանգել են Կասպից ծովի ծանծաղացման հետևանքով տարածաշրջանին սպառնացող բնապահպանական ռիսկերի մասին։
Հետևեք մեզ՝ այստեղ
Հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը՝ տեղեկացվում է, որ Հակակոռուպցիոն դատարանը (նախագահությամբ դատավոր Ս. Դադոյանի) ամբողջությամբ բավարարել է քննիչի միջնորդությունը և Ռ.Ք.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը. հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։
Քոչարյանը գիշերը Հակակոռուպցիոն դատարանից տեղափոխվել էր հիվանդանոց։
«Բժիշկների ցուցումով որոշվեց, որ հայրս պետք է հիվանդանոց գնա, բայց փաստաբանները մնալու են և նիստը շարունակվելու է: Բժիշկները ճիշտ համարեցին, որ ինքը հիվանդանոցում լինի, դահլիճում չգտնվի»,- ասել էր նրա որդին՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը:
Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելով խոշոր չափերի կաշառք ստանալու և փողերի լվացման հոդվածներով։ Այս նույն մեղադրանքներով կալանավորվել է նրա ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը։
Ռուսաստանը չի միջամտում Հայաստանի ներքին գործերին, սակայն չի կարող անտարբեր մնալ հանրապետությունում ծավալվող իրադարձությունների նկատմամբ։ Այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Հայաստանում վերջին շրջանում իրականացված ձերբակալություններին։
ՌԴ ԱԳՆ խոսնակի փոխանցմամբ՝ Մոսկվայում ակնկալում են, որ հայ-ռուսական երկկողմ գործակցության ամրապնդման ուղղությամբ ջանքեր գործադրող քաղաքական դաշինքները, կուսակցությունները, հասարակական գործիչներն ու ակտիվիստները հնարավորություն կունենան հանգիստ մասնակցել Հայաստանի ներքաղաքական կյանքին։
Զախարովան ընդգծել է, որ Ռուսաստանը Հայաստանը համարում է եղբայրական երկիր, սակայն նկատել է, որ վերջին զարգացումները ընթանում են երկկողմ հարաբերություններին և Ռուսաստանին առնչվող կարգախոսների ներքո։ Նրա գնահատմամբ՝ նման մոտեցումը հակասում է պաշտոնական Երևանի հավաստիացումներին, թե իշխանությունները չեն ցանկանում վատթարացնել հարաբերությունները Մոսկվայի հետ։
Անդրադառնալով Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորին՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը վերահաստատել է Մոսկվայի դիրքորոշումը, ըստ որի՝ Հայաստանը չի կարող միանալ Եվրոպական միությանը և միաժամանակ պահպանել անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ)։
«Երևանը մինչ օրս հարկ չի համարել ԵԱՏՄ-ի հետ համաձայնեցնել եվրաինտեգրման իր ձգտումները»,- հայտարարել է Զախարովան՝ հավելելով, որ Եվրամիությունը նպատակ ունի խաթարել ԵԱՏՄ տարածքում առկա ինտեգրացիոն, տնտեսական և համագործակցային կապերը։
ՌԴ ԱԳՆ խոսնակը եզրափակել է, որ եթե Եվրամիության քաղաքականությունն այլ լիներ, հնարավոր կլիներ դիտարկել որոշակի տարբերակներ, սակայն ներկայում նման հնարավորություններ գոյություն չունեն։
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ադրբեջանից Փաշինյանին «կապիտուլյացիա ստորագրած» անվանելուց հետո արդեն շուրջ մեկ շաբաթ է անցել՝ ՔՊ-ից ձայն չկա:
Իհարկե, Ալիևը փորձեց դա անել՝ շոյելով, ասելով, որ Փաշինյանը չպետք է նեղանա, և որ ինքը պարզապես փաստն է արձանագրում:
Հիմա ի՞նչ է ստացվում. երբ դրա մասին՝ որպես արձանագրում, Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ականներն էին ասում, ՔՊ-ականներն իրար հերթ չտալով շեֆին պաշտպանում էին, դողէրոցքի մեջ էին ընկնում, իսկ երբ իրենց՝ Բաքվի մեծ եղբայրն է ասում՝ լուռ վայելում են ադրբեջանական «հաճոյախոսությունը»»,- գրել է նա։
դիտվել է 122 անգամ
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտից խոր ցավով տեղեկացնում են, որ կյանքից հեռացել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի նախկին ռեկտոր, պրոֆեսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանը:
«Նա մեծ ներդրում է ունեցել արվեստի կրթության, հայ թատերարվեստի զարգացման գործում։ Հրաչյա Գասպարյանն իր երկարամյա մանկավարժական ու ստեղծագործական գործունեությամբ նշանակալի հետք է թողել բազում սերունդների կյանքում՝ իր գիտելիքով, մասնագիտական բարձր վարպետությամբ և մարդկային ջերմությամբ։
Նա իր ողջ կյանքը նվիրեց արվեստին։ Նրա անցած ճանապարհը, ստեղծագործական ժառանգությունն ու իր սաներին փոխանցած արժեքները դեռ երկար տարիներ կշարունակեն ապրել՝ ապրեցնելով նաև մեծ Վարպետին։
Հրաչյա Գասպարյանի վաստակն ու հիշատակը հավերժ կմնան նրա գործընկերների, սաների, արվեստասերների և բոլոր նրան ճանաչողների սրտերում։
«Թատրոնը կենդանի օրգանիզմ է, որը պետք է սնել, այն չի կարելի անտարբերության մատնել, արտադրամասի վերածել: Արվեստն առանձնահատուկ երևույթ է, և նրանում գտնվող մարդն ինքնին յուրահատուկ է: Երբ թատրոնում վերանում է փորձարկումը, այն մեռնում է»,-ասում էր Հրաչյա Գասպարյանը։
Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Հրաչյա Գասպարյանի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին:
Հանգչեք խաղաղությամբ, սիրելի՛ Վարպետ, սիրելի՛ Հրաչյա Վահագնիչ»։