Blog

  • Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայի երկաթուղային ենթակառուցվածքին

    Ռուսական կողմ հարվածել է «Ուկրաինայի երկաթուղիներ»-ի ձեռնարկություններից մեկին։ Հարվածի հետևանքով զոհվել է 1 մարդ։
  • Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ սպորտային մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն | Սպորտ

    Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Ավետիսյանը Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող Եվրոպայի առաջնությունում փայլուն ելույթ է ունեցել և կարիերայում առաջին անգամ հռչակվել մայրցամաքի չեմպիոն:

     Եվրոպայի առաջնության առանձին գործիքներից օղակների վարժությունում Արթուր Ավետիսյանը վաստակեց 14,400 միավոր՝ դառնալով Եվրոպայի չեմպիոն։

    Հավաքականի անդամ Վահագն Դավթյանը վաստակեց 14,000 միավոր և զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը։

    Ավելի վաղ Եվրոպայի առաջնությունում արծաթե մեդալ էր նվաճել Համլետ Մանուկյանը, իսկ Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե (նժույգ-թափեր)։

     

  • Մեր ցանկությունն այն է, որ իրադրությունը հնարավորինս շուտ լուծվի. Փաշինյանը՝ Իրանին տնտեսական պատերազմ հայտարարելու մասինՀայաստանում սեպտեմբերի 10-13-ը կանցկացվի միջազգային հեծանվաերթ. գործադիրը բյուջեից միջոցներ կհատկացնիԿառավարությունը թզի և դեղձի վերամշակման նպատակով 1 կիլոգրամի դիմաց 125 դրամով կաջակցի մթերումներինՎարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհվում է Հեսսեյան խաղաղության մրցանակՎարչապետի որոշմամբ կստեղծվի ԶՈՒ-երում ինքնասպանությունների առնչությամբ լուծումներ մշակող աշխատանքային խումբԱԺ-ն ավարտեց մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածությունների քննարկումը. սպասվում է քվեարկություն

    Մեր ցանկությունն այն է, որ իրադրությունը հնարավորինս շուտ լուծվի. Փաշինյանը՝ Իրանին տնտեսական պատերազմ հայտարարելու մասինՀայաստանում սեպտեմբերի 10-13-ը կանցկացվի միջազգային հեծանվաերթ. գործադիրը բյուջեից միջոցներ կհատկացնիԿառավարությունը թզի և դեղձի վերամշակման նպատակով 1 կիլոգրամի դիմաց 125 դրամով կաջակցի մթերումներինՎարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհվում է Հեսսեյան խաղաղության մրցանակՎարչապետի որոշմամբ կստեղծվի ԶՈՒ-երում ինքնասպանությունների առնչությամբ լուծումներ մշակող աշխատանքային խումբԱԺ-ն ավարտեց մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածությունների քննարկումը. սպասվում է քվեարկություն

  • Ռուսաստանից Հայաստան հերթական բեռնափոխադրումը կիրականացվի Ադրբեջանի տարածքով





    Ռուսաստանից Հայաստան հերթական բեռնափոխադրումը կիրականացվի Ադրբեջանի տարածքով տարանցմամբ։ Այս մասին հայտնում է APA գործակալությունը։

    Հայաստան կուղարկվի 9 վագոն՝ ընդհանուր 630 տոննա ցորենով, ինչպես նաև 1 վագոն՝ 36 տոննա պրոպանով։

    Բեռնատար գնացքը օգոստոսի 22-ին Բիլաջարի կայարանից կուղևորվի դեպի Բյոյուք Քեսիք ուղղություն։




    դիտվել է 29 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը


    Օգոստոսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը


    Օգոստոսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը


    Օգոստոսի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը


    Օգոստոսի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը


    Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը


    Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը


    Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը


    Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը


    Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը

  • Չմոռանալ կորուստը, բայց նայել առաջ ու լինել երջանիկ. «Հայորդի 2026»-ի ուղերձը

    Երեխաները ճամբարային հերթական առաջադրանքի ժամանակ մի թղթի վրա գրի են առնում իրենց հետ տեղի ունեցած բացասական իրադարձությունները, որոնք մեկ կրկնվող գիծ ունեն՝ հայրիկի կորուստը: Մյուս թղթին, որի վրա գունազարդ երազանքներն են, երեխաներից յուրաքանչյուրը երազում է ոչ թե իր համար, այլ բոլորի՝ որ լինի խաղաղություն ամբողջ աշխարհում եւ բոլոր զոհվածները վերադառնան: 

     

    Արդեն վեցերորդ տարին անցկացվող «Հայորդի» ճամբարում հայրենիքի համար զոհված հայորդիների երեխաները սովորում են անցյալի ջերմ հիշողությունները հավաքել սրտում ու դրանցից ոչ թե տխրել, այլ ձգտել երջանիկ լինել: 

     

    Հաղթահարելով դժվարությունները՝ ընկերների հետ ձեռք ձեռքի

     

    13-ամյա Ադամ Ավանեսյանը եւս երազում է, որ բոլոր զոհվածները հետ գան: Թեեւ ասում է՝ դժվար թե կատարվի, այդուհանդերձ մտածում է, որ սիրելի մարդիկ շարունակում են մեզ հետ մնալ՝ մեր սրտում: Մյուս երազանքին, սակայն, լիարժեք հավատում է՝ Արցախը կվերադառնա: 

    Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/ «Հայորդի» հիմնադրամ

    Արդեն երրորդ տարին է, ինչ Ադամը «Հայորդի» ճամբար է գալիս, ուրախ է նորից հանդիպել հին ընկերներին ու նոր ընկերներ գտնել: Նա Արցախի Մարտակերտի շրջանի Վարդաձոր գյուղից է: Ասում է՝ Երեւանում դժվար էր հարմարվել բնակարանին, իրենց գյուղը շատ է կարոտում. 

     

    «Գյուղից լավ բան չկա: Առավոտյան արթնանում ես ու կարող ես միանգամից ձոր գնալ՝ դեպի անտառներ»,- ասում է նա ու ժպիտով հիշում խաղերը բաց դաշտերում ու անտառներում, ձյան հաստ շերտի վրայով սարից ներքեւ սահելն ու անգամ անտառում մոլորվելը: 

    Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/ «Հայորդի» հիմնադրամ

    «Հայորդի» ճամբարի խաղերն ընկերների հետ եւս ջերմ հիշողություններ են ձեւավորում: Ադամի՝ ճամբարում ձեռք բերած ընկերներից է 11-ամյա Լեւոն Թումասյանը: Լեւոնը Ստեփանակերտից է: Նա էլ արդեն չորրորդ անգամ է ճամբարում: 

     

    Ադամն ամենաշատը ճամբարի «Ուրախ ժամ»-ն է սիրում, երբ պարում են, ուրախանում, իսկ Լեւոնի համար ամենահետաքրքիրը հոգեբանի հետ աշխատանքն է, երբ տարբեր խաղերի միջոցով սովորում են կառավարել իրենց հույզերը: 

     

    «Ճամբարում սովորել եմ՝ երբ ու ինչպես է ճիշտ դրանք արտահայտել», – ասում է Լեւոնը: Նա ցանկանում է բասկետբոլիստ դառնալ, առանց արձակուրդների մարզվում է, սակայն «Հայորդի» ճամբար գալու նպատակով խիստ մարզչից ազատ օրեր է խնդրել: 

    Lեւոն Թումասյանը Lեւոն Թումասյանը

    Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/ «Հայորդի» հիմնադրամ

    Լեւոնը ջերմությամբ է հիշում «Պապիկ-տատիկ» արձանի մոտ ընտանեկան պիկնիկները, բայց նաեւ մի քիչ տխրում է դրանցից. 

     

    «Այդ հիշողությունները ուրախացնում են, որովհետեւ այդ ժամանակ ուրախ էի, բայց նաեւ տխրեցնում են, որովհետեւ այլեւս այդպես չի լինի: Այստեղի հոգեբանն ասում է, որ այդ հիշողությունները պետք է պահենք, միշտ պետք է մեր սրտում մնան, բայց պետք է դա մեզ չտխրեցնի»:

     

    Հակոբյան քույրերը՝ 11-ամյա Վարսիկն ու 10-ամյա Նարեն, եւս հայրիկին շատ են կարոտում, բայց իրենք էլ մյուսների նման զգում են, որ հայրիկը հոգով իրենց հետ է, ձգտում են լավ սովորել, հոգատար ու բարի լինել, որ հայրիկը երկնքից նայի ու հպարտանա իրենցով: 

    Նարե եւ Վարսիկ Հակոբյանները Նարե եւ Վարսիկ Հակոբյանները

    Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/ «Հայորդի» հիմնադրամ

    «Պետք է բարի ու հոգատար լինենք, որ Աստված միշտ մեզ հետ լինի, որ վատ բաներ տեղի չունենան: Իսկ եթե չար լինենք, Աստված կտխրի, որ ինչ-որ չար ոգի փորձել է մեզ տանել իր կողմը, դրա համար բոլոր վատ բաներից պետք է հեռու մնանք»,- ասում է Նարեն: 

     

    Հակոբյան քույրերը Վարդենիսի շրջանի Արեգունի սահմանամերձ գյուղից են: 

     

    «Մեր գյուղը այնքան փոքր է, որ բոլորն իրար բարեկամ են, եւ ում հետ ընկերանում ես, վերջում պարզվում է՝ քույրդ է»,- ժպտում է Նարեն ու հավելում, որ «Հայորդի»-ում շատ նոր ընկերներ են ձեռք բերում: 

    Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/ «Հայորդի» հիմնադրամ

    Քույրերը շատ տարբեր հետաքրքրություններ ունեն. Վարսիկը ցանկանում է ուսուցչուհի դառնալ, Նարեն՝ երգչուհի, սակայն երկուսն էլ նույն մեծ երազանքն ունեն՝ թող աշխարհում խաղաղություն լինի: 

     

    Փրկելով մանկությունը

     

    «Հայորդի 2026»-ը նվիրված է փոխգնդապետ Էռնեստ Վարդանյանի հիշատակին, որ մարտական հարուստ ուղի է անցել: 44-օրյա պատերազմում նա թեժ մարտեր է վարել Մարտունու, Հադրութի, Շուշիի ուղղություններում եւ նոյեմբերի 8-ին՝ հենց Շուշիի մատույցներում էլ հերոսաբար ընկել է: 

     

    «Հայորդի» բարեգործական հիմնադրամի եւ համանուն ճամբարի հիմնադիր Վաչե Վարդանյանի խոսքով՝ այս տարի ճամբարում մեծացրել են կենտրոնացումը հոգեբանի հետ աշխատանքի եւ թերապիաների ուղղությամբ, որի համար նաեւ նոր սենյակներ են կահավորել: Նպատակն այն է, որ երեխաները ճանաչեն իրենց հույզերը, կորստի հետ մեկտեղ կարողանան լիարժեք ապրել, մանկություն ունենալ: 

    Վաչե Վարդանյանը երեխաների հետ Վաչե Վարդանյանը երեխաների հետ

    Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/ «Հայորդի» հիմնադրամ

    «Շատ երեխաներ ճամբարում են առաջին անգամ պարում-ուրախանում, այստեղ են հասկանում, որ իրենք միայնակ չեն, բախտակից շատ երեխաներ կան, որոնց հետ դառնում են ընկերներ»,- ասում է նա: 

     

    Անցյալը հիշելով՝ լուսավոր տեսնել ապագան

     

    Լիբանանահայ արտ-թերապեւտ Մայք Այվազյանը կրկին «Հայորդի» ճամբարում է: 

     

    Նախորդ երկու տարիների փորձից ելնելով՝ այս տարի որոշել է կենտրոնանալ ապագայի ուղղությամբ: 

     

    «Արցախցի երեխաների հետ աշխատելիս նկատեցի, որ նրանցից շատերը չեն հավատում, որ Հայաստանում կարող են լուսավոր ապագա ունենալ, ուստի այս տարի աշխատանքիս նպատակը դա է՝ երեխաների հայացքի մռայլ պրիզման փոխելով՝ փորձել ձեւավորել լուսավոր ապագայի տեսլականը»,- մանրամասնում է Մայքը: 

    Մայք Այվազյանը Մայք Այվազյանը

    Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/ «Հայորդի» հիմնադրամ

    Այս նպատակին հասնելու համար նա արտ-թերապիայի տարբեր հնարքներ է կիրառում, այդ թվում տիկնիկների եւ դերասանական խաղի միջոցով ավելի հեռվից, ապահով վայրից ցավի մասին խոսելու մոտեցումը: 

    Նախորդ տարվա ընթացքում Մայքը աշխատել է Լիբանանում՝ փորձելով օգնել լիբանանցի այն երեխաներին, որոնք պատերազմի պատճառով մի քանի անգամ ստիպված են եղել տեղահանվել: Հատկապես երբ վերքը շատ թարմ է, հենց խաղերի եւ գեղարվեստական ակտիվությունների միջոցով է հնարավոր երեխաների մոտ ապահովության զգացողություն ստեղծելը, որպեսզի կարողանան արտահայտել այն ամենը, ինչ զգում են: 

    Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/ «Հայորդի» հիմնադրամ

    «Լիբանանում աշխատանքիս փորձն ինձ հիշեցնում է 2024 թվականը, երբ առաջին անգամ եկա «Հայորդի» ճամբար. ընդամենը մեկ տարի էր անցել արցախահայության բռնի տեղահանությունից: Հիմա նորից եմ հանդիպում նույն երեխաներին, որոնց հետ այդ ժամանակ աշխատել եմ, եւ նկատում եմ, որ առաջընթաց ունեն: 

     

    Նրանցից շատերը երկու տարի առաջ լիովին պարփակված էին, ամենափոքր բանից կարող էին հուզվել, իսկ հիմա ավելի ուժեղ են դարձել»,- մանրամասնում է արտ-թերապեւտը, բայց եւ հավելում, որ դեռ շատ աշխատանք կա անելու: 

    Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/ «Հայորդի» հիմնադրամ

    «Դեռ շատ հույզեր կան, որոնք դեռեւս չարտահայտված են մնացել: Դրանք պետք է դուրս բերվեն, քննարկվեն, որպեսզի հասկանալի դառնա՝ ինչ անել դրանց հետ: Պետք է օգնենք երեխաներին հասնել այն կետին, որ նրանք ասեն՝ մենք չենք մոռանում այն, ինչ եղել է, մենք դեռ պայքարելու ենք, բայց միեւնույն ժամանակ մենք կարող ենք մեզ երջանիկ զգալ, երջանիկ զգալը նորմալ է»: 

     

    Երբ բացատրությունների կարիք չկա

     

    Նախորդ 6 տարիների ընթացքում «Հայորդին» ամուր թիմ է ձեւավորել. ճամբարային առօրյան կազմակերպում են պատերազմում վիրավորում ստացած զինվորները, զոհված հայորդիների ընտանիքի անդամները՝ կանայք, մայրերը, քույրերն ու եղբայրները, ինչպես նաեւ նախորդ տարիներին ճամբարին մասնակցած, սակայն արդեն պատանի դարձած ճամբարականները, որոնք չցանկանալով բաժանվել «Հայորդի»-ից, հիմա իրենք են կառուցում այն ուրախ ու ապահով միջավայրը, որը ժամանակին իրենց է օգնել չփակվել աշխարհից, կորուստը չմոռանալով՝ կարողանալ առաջ շարժվել: 

    Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/ «Հայորդի» հիմնադրամ

    Անուշ Հարությունյանի եւ «Հայորդի»-ի թիմի հետ ծանոթությունը սկսվել է Երեւանի «Խոխա» կենտրոնից: Երկու տարի առաջ, երբ նրա չորս երեխաներն էլ ճամբար պետք է գային, ցանկացել է ինքն էլ միանալ թիմին, լինել երեխաների կողքին եւ նաեւ օգնել ճամբարի աշխատանքներին: Արդեն երկրորդ տարին է, ինչ նա ճամբարում օգնում է խոհանոցային աշխատանքներում: 

    Անուշ Հարությունյանը Անուշ Հարությունյանը

    Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/ «Հայորդի» հիմնադրամ

    Անուշը Ստեփանակերտից է, նրա ամուսինը զոհվել է 2020 թվականի 44-օրյա պատերազմում: 

     

    «Այստեղ յուրաքանչյուրն առանց բացատրություններ տալու հասկանում է մյուսին, բոլորը հասկացված են: Երբ որեւէ այլ միջավայրում ասում եմ, որ չորս երեխա ունեմ եւ ամուսինս պատերազմում զոհվել է, սկսում են ինձ խղճալ, կարեկցել, եւ թեեւ դա մարդկային առումով շատ լավ է, սակայն չես ցանկանում միշտ կարեկցվողի դերում լինել: Բոլոր միջավայրերս դրական են, սակայն այստեղ ինձ ավելի հանգիստ եմ զգում հենց դրա շնորհիվ»,- ասում է Անուշ Հարությունյանը: 

    Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/ «Հայորդի» հիմնադրամ

    Երեխաների խնամքի հետ նա հասցնում է աշխատել գիտության ոլորտում, դասավանդել մի քանի կրթական հաստատություններում: Միեւնույն ժամանակ շարունակում է ինքնակրթվել, եւ հիմա նորից ընդունվել է ասպիրանտուրա. «Պետք է շարունակեմ կրթվել, որ հետ չընկնեմ այս արագ զարգացող աշխարհից: Չեմ ասի, թե հասցնելը հեշտ է, սակայն լավ թիմ ունեմ՝ իմ հոգատար հարազատների թիմը»,-ասում է Անուշը: 

     

    Դրամահավաքի դժվարությունները

     

    Յուրաքանչյուր տարի «Հայորդի» ամենամյա ճամբարն իրականություն է դառնում նվիրատու կազմակերպությունների եւ անհատ աջակիցների հանգանակությունների շնորհիվ, սակայն այս տարի ճամբարի լիարժեք կազմակերպման համար անհրաժեշտ միջոցներն այդպես էլ չհավաքվեցին: Չնայած դրան՝ «Հայորդի» հիմնադրամում չէին կարող ճամբարի երրորդ փուլի 100 երեխաներին զրկել սպասված ուրախ օրերից: 

    Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/ «Հայորդի» հիմնադրամ

    «Չնայած միջոցները չհավաքվեցին, այդուհանդերձ որոշեցինք մեկնարկել նաեւ ճամբարի երրորդ փուլը՝ մասնակիցների ընդհանուր թիվը հասցնելով 300 երեխայի: Սա իրականացրել ենք հիմնադրամի առաջիկա ծրագրերի հաշվին, որոնք ստիպված ենք լինելու կրճատել: Այլ տարբերակ չունեինք, քանի որ այս ճամբարը երեխաների համար իսկապես կենսական նշանակություն ունի, եւ չէինք կարող սահմանափակել մասնակցությունը»,- նշում է Վաչե Վարդանյանը: 

    Լուսանկարը` Լուսանկարը՝ Դավիթ Ղահրամանյան/ «Հայորդի» հիմնադրամ

    Նրա խոսքով՝ երբ երեխաներին հարցնում են, թե ինչ կուզեն, որ փոխվի ճամբարում, մեծ մասը պատասխանում է, որ կուզեին տարվա ընթացքում այն լիներ ոչ թե մեկ, այլ մի քանի անգամ: 

     

    «Երբ թերապիաների ընթացքում երեխաներին հարցնում ենք, թե որտեղ են իրենց երջանիկ զգում, ցավով եմ ասում, բայց շատերը հենց «Հայորդի» ճամբարն են նշում. տանը նրանք շարունակում են դժվարություններ ունենալ, քանի որ ընտանիքի անդամները եւս ունեն հոգեբանական աջակցության կարիք, եւ ցավոք, դա բացասաբար է ազդում երեխաների մանկական երազանքների, փխրուն հոգեբանության վրա: Այստեղ մենք փորձում ենք օգնել երեխաներին, որ անկախ դժվարություններից երեխա մնան՝ խաղան, պարեն ու ժպտան»,- ամփոփում է Վաչե Վարդանյանը: 

     

    Գայանե Ենոքյան

     

    Լուսանկարները հեղինակի եւ Դավիթ Ղահրամանյանի/ «Հայորդի» հիմնադրամ

     

    «Հայորդի» հիմնադրամին կարող եք աջակցել հետեւյալ հաշվեհամարներով.

     

    11815042199803 | հաշիվ

    4318280100049102 | քարտ

    100054058 | իդրամ

    Ստացող՝ Հայորդի բհ

  • Ազգովի փորձությունների միջով ենք անցնում, սակայն, վստահ ենք, որ ամուր հավատով և միասնականությամբ կարող կլինենք հաղթահարել կյանքի բոլոր նեղությունները

    Ազգովի փորձությունների միջով ենք անցնում, սակայն, վստահ ենք, որ ամուր հավատով և միասնականությամբ կարող կլինենք հաղթահարել կյանքի բոլոր նեղություններըՍիրելի բարեպաշտ զավակներ Մեր ի հայրենիս և ի սփյուռս,

    Երախտագետ սրտով Մեր օրհնությունն ու գնահատանքն ենք բերում ձեզ Մեր ծննդյան տարեդարձի առիթով հղած ջերմ շնորհավորանքների, անկեղծ մաղթանքների և զորակցության խոսքերի համար։

    Գոհություն և փառք Երկնավորին, որ շնորհը պարգևեց Մեզ ծառայելու Իր Սուրբ Եկեղեցուն, ընտրյալ մեր ազգին և Տերունադրոշմ հայրենիքին՝ մշտապես ունենալով զորակցությունը բարեպաշտ մեր ժողովրդի, մեր հոգևորականաց և բարերար հայորդիների։

    Ազգովի փորձությունների միջով ենք անցնում, սակայն, վստահ ենք, որ ամուր հավատով և միասնականությամբ կարող կլինենք հաղթահարել կյանքի բոլոր նեղությունները՝ ապավինելով սուրբգրային ճշմարտության․ «Երանի՛ այն ազգին, որի օգնականը Տեր Աստված է, երանի՛ այն ժողովրդին, որին ընտրեց իբրև իրեն ժառանգություն» (Սաղմ․32․12)։

    Մեր հանապազ հայցն է առ Աստված, որ խաղաղ ու ապահով պահի ու պահպանի հայրենի մեր երկիրը, պայծառ՝ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին, օրհնելով օրհնի, առաջընթաց և շնորհառատ կյանք պարգևի աշխարհասփյուռ մեր ժողովրդին։

    ԳԱՐԵԳԻՆ ԵՐԿՐՈՐԴ

    ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ

  • Թշնամուն անընդհատ նվիրատվություններ անելու ու անհեռանկար զիջելու սրանց ձեռագիրը ողջ ազգին արդեն կանգնեցրել է կործանարար փաստի առաջ. Շիրազ Խաչատրյան


    Քաղաքականություն





    Շիրազ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

    ԱԺ ամբիոնից, իրենց հարցազրույցներում ու ֆեյսբուքյան մենախոսություններում ՔՊ-ականներն ինչքան ուզում են՝ թող մեծ-մեծ խոսեն ու «ինքնիշխանությունից» ճառեն։ Պետական կառավարումը մարդկանց ականջներին «նախկին-ներկա» անվերջանալի սերիական ով լապշա կախելն ու անվերջ մեղավորներ փնտրելը չէ։

    Իրականությունը լրիվ այլ տեղում է, այնտեղ, որտեղ ունենք բզկտված Հայաստան՝ բզկտված ու անպաշտպան սահմաններով։ Տնտեսական «թռիչքների» մասին հեքիաթների ֆոնին ժողովրդի գլխին խայտառակ պարտքեր են կուտակում, իսկ հարևան պետությունների ու ավանդական դաշնակիցների հետ հարաբերություններն այնքան են փչացրել, որ երկիրը լրիվ անվտանգային վակուումում է հայտնվել։

    Սրանց մեծ-մեծ փռթելուն զուգահեռ՝ մեկդ կարո՞ղ է պատկերացնել, թե Ադրբեջանը երբ է դուրս գալու մեր ինքնիշխան տարածքներից։ Ոչ ոք չգիտի։ Փոխարենը շատ լավ գիտենք, որ Փաշինյանն ու իր թիմը պատրաստվում են Ալիևին նոր տարածքներ նվիրաբերել։

    Նիկոլն արդեն Տիգրանաշենը հանձնելու «արարը» տվել է, ու սարսափելի է անգամ մտածել, թե հաջորդը Ոսկեպարն է լինելու, թե մեկ այլ հայկական տարածք։

    Թշնամուն անընդհատ նվիրատվություններ անելու ու անհեռանկար զիջելու սրանց ձեռագիրը ողջ ազգին արդեն կանգնեցրել է կործանարար փաստի առաջ։ Հանեք ներքաղաքական շոուները, քարոզչական աղմուկը, «նախկին-ներկա» անվերջ վեճերն ու բարձրագոչ ելույթները, տակը մնում է շատ պարզ ու ծանր պատկեր՝ Հայաստանը շարունակում է զիջել, բզկտվել ու կտոր-կտոր հանձնվել…



  • Եվրոպացիները այգիների ցանկապատերի համար օգտագործում են էժան արևային վահանակներ



    Տնտեսություն





    Արևային ցանկապատերը ժողովրդականություն են վայելում Եվրոպայում, քանի որ ընտանիքները շարունակում են ներդրումներ կատարել վերականգնվող էներգիայի մեջ: Եվրոպացիները այգիների ցանկապատերը վերածում են մանրանկարչական արևային էլեկտրակայանների։ Բայց արդյո՞ք այդ միտումը պարզապես քմահաճույք է, թե՞ էներգետիկ անկախության հասնելու հնարամիտ միջոց, գրում է euronews.com–ը։

    SolarPower Europe-ի վերջերս կատարված վերլուծության համաձայն արևային էներգիայի օգտագործումը էլեկտրաէներգիա արտադրելու համար արդեն իսկ խնայել է մայրցամաքին հսկայական 12.8 միլիարդ եվրո կրճատելով գազի ներմուծումը։ Միջին հաշվով, դա կազմում է մոտավորապես 136 միլիոն եվրո օրական, քանի որ Եվրոպայի հնացող էլեկտրացանցը ներկայումս խոչընդոտում է մոտավորապես 100 միլիարդ եվրո արժողությամբ մաքուր էներգիայի նախագծերին։

    Ավանդական տանիքային արևային վահանակների նկատմամբ հետաքրքրությունը կտրուկ աճել է այն բանից հետո, երբ Իրանը վերահսկողություն է հաստատել Հորմուզի նեղուցի նկատմամբ, որը հիմնական բրածո վառելիքի մատակարարման ուղի է, որի միջով սովորաբար անցնում է աշխարհի նավթի մոտավորապես մեկ հինգերորդը։ Գերմանիայում վերականգնվող էներգիայի Enpal BV ընկերությունը գրանցել է արևային վահանակների տեղադրման վերաբերյալ հարցումների 30% աճ հակամարտության սկսվելուց ի վեր, մինչդեռ 1KOMMA5° GmbH ապրանքանիշը հայտնել է արևային էներգիայի արտադրության նկատմամբ հետաքրքրության գրեթե կրկնակի աճի մասին։ Բրիտանական EON էներգետիկ ընկերությունը նշել է արևային էներգիայի նկատմամբ հետաքրքրության 23% աճ փետրվարի 23-ից մարտի 1-ը և ևս 63% աճ մարտի 2-ից 8-ը։

    Սակայն ոչ միայն տանիքային վահանակների տեղադրումն է թափ հավաքում։ Վերջերս Մեծ Բրիտանիան դարձել է վերջին եվրոպական երկիրը, որը վերացրել է արևային միացվող տեղադրումների սահմանափակումները և հաստատել, որ մատչելի վահանակները շուտով հասանելի կլինեն զեղչված խանութներում, ինչպիսիք են Lidl-ը և Իսլանդիան։ Այժմ եվրոպացիները ավելի ստեղծագործ են դառնում իրենց այգիներում արևային ցանկապատեր տեղադրելով։

    Արևային ցանկապատերը թույլ են տալիս առավելագույնս արդյունավետ օգտագործել սեփականությունը համատեղելով «ֆիզիկական սահմանը վերականգնվող էներգիայի արտադրության հետ», նշում է Jacksons Fencing-ը, որը Մեծ Բրիտանիայում և Ֆրանսիայում վաճառում է ինտեգրված արևային վահանակներով ցանկապատեր։ Նման համակարգերի հիմնական առավելություններից մեկն այն է, որ դրանք վերացնում են թանկարժեք տեղադրման անհրաժեշտությունը, որը հաճախ պահանջում է կառուցապատում։ Արևային ցանկապատերը նաև խնայում են տարածք, ինչը հատկապես կարևոր է փոքր տանիքներ կամ վահանակների համար անհարմար տանիքներ ունեցող տանտերերի համար։ Այս ֆուտուրիստական ​​ցանկապատերը կարող են կառուցվել աստիճանաբար՝ տեղադրելով վահանակները փուլերով, այլ ոչ թե բոլորը միանգամից։

    Այնուամենայնիվ, իրենց ուղղահայաց տեղադրման շնորհիվ այդ վահանակները ավելի քիչ արևի լույս են կլանում, քան տանիքները։ Bluetti Power-ի համաձայն օպտիմալ պայմաններում արևային տիպիկ ցանկապատը կարող է արտադրել 100-ից 150 վատտ մեկ գծային մետրի համար։ 10 մետրանոց պատի համար դա ներկայացնում է մոտավորապես 1-ից 1.5 կՎտ հզորություն։ Մոտավորապես հինգ ժամ առավելագույն արևի լույսի դեպքում դա օրական տալիս է 5-ից 7.5 կիլովատ-ժամ էլեկտրաէներգիա, ինչը

    բավարար չէ տունն ամբողջությամբ էլեկտրաէներգիայով ապահովելու համար, բայց բավարար է անհրաժեշտ կենցաղային տեխնիկայի, ինչպիսիք են էներգաարդյունավետ սառնարանը կամ LED հեռուստացույցը, էլեկտրաէներգիայով ապահովելու համար։

    Համեմատության համար, միջին բնակելի արևային տեղադրումը սովորաբար օրական արտադրում է մոտ 2 կՎտժ էլեկտրաէներգիա։

    Արդյունավետությունը կախված է տեղանքից, ստվերից և հասանելի ցանկապատի երկարությունից։ Որոշ տարածքներում տեղադրման վրա կարող են ազդել թույլտվությունները և կարգավորող պահանջները, մասնավորապես զգայուն կամ պաշտպանված տարածքներում։

    Գերմանական արևային էներգիայի Next2Sun ընկերությունը վեց եվրոպական երկրներում ավարտել է արևային ցանկապատի 479 նախագիծ, որոնց ընդհանուր երկարությունը կազմում է մոտ 10 կմ։

    Ընկերությունը գնահատում է, որ ուղղահայաց ֆոտովոլտային (PV) համակարգերը կարող են արժենալ ընդամենը 250 եվրո, չնայած գինը բարձրանում է, եթե սեփականատերերը ցանկանում են ավելի բնական տեսք ունեցող ցանկապատ։ Ներդրումը մարում է մոտավորապես ութ տարվա ընթացքում, որը համեմատելի է ավանդական տանիքային արևային վահանակների հետ։

    Next2Sun-ը տեղադրում է արևային ցանկապատեր ոչ միայն մասնավոր տարածքներում, այլ նաև առաջարկում է ուղղահայաց վահանակներ ֆերմերային տնտեսությունների և այնպիսի առևտրային օբյեկտների համար, ինչպիսիք են օդանավակայանները։ Արևային ցանկապատերը հարմար են ենթակառուցվածքների և առևտրային տարածքների համար, որտեղ արդեն կան լայն սահմաններ և այլ կերպ չեն օգտագործվում։ Պահեստները, լոգիստիկ կենտրոնները և բիզնես-պարկերը հաճախ ունեն մեծ պարագծեր, և արևային ցանկապատերը կարող են բավարարել տեղական էներգիայի պահանջարկը, իսկ դպրոցները, կոմունալ ծառայությունները և տեղական ինքնակառավարման մարմինները կարող են ներառել նման լուծումներ իրենց կայունության ծրագրերում։ Չնայած նման նախագծերը պետք է հաշվի առնեն դիմացկունությունը, անվտանգության չափանիշները,  և սպասարկումը, հայեցակարգն ինքնին «լավ է համապատասխանում» վերականգնվող էներգիան առկա ենթակառուցվածքներում ինտեգրելու ավելի լայն միտմանը։

    Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:

    Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

    Զանգահարեք 8757, 010 440055

    էլ. փոստ ֊ [email protected]



  • Մենք հպարտ ենք լինել Քաջարանի կողքին և մեր ներդրումն ունենալ նրա շարունակական զարգացման ու բարեկեցու

    Սիրելի՛ քաջարանցիներ, 

    Ջերմորեն շնորհավորում ենք Քաջարանի օրվա առթիվ։ 

    Քաջարանը ԶՊՄԿ-ի համար պարզապես քաղաք չէ։ Այն մեր ընդհանուր պատմության, աշխատանքի ու ձեռքբերումների անբաժան մասն է։ Տասնամյակներ շարունակ քաղաքի և ընկերության ճանապարհները միահյուսված են, և մեկը դժվար է պատկերացնել առանց մյուսի։

     Մենք մեծ հարգանքով ենք վերաբերվում քաջարանցիների աշխատասիրությանը, արժանապատվությանն ու համայնքային ոգուն, որոնց շնորհիվ Քաջարանը պահպանում է իր ինքնությունն ու ավանդույթները՝ միաժամանակ վստահորեն շարժվելով առաջ։

    Այսօր Քաջարանը զարգանում ու գեղեցկանում է՝ պահպանելով իր յուրահատուկ դիմագիծն ու հարուստ արդյունաբերական ժառանգությունը։ Այդ առաջընթացը քաջարանցիների տասնամյակների աշխատանքի, նվիրումի և հայրենի քաղաքի հանդեպ սիրո արդյունքն է։

    Մենք հպարտ ենք լինել Քաջարանի կողքին և մեր ներդրումն ունենալ նրա շարունակական զարգացման ու բարեկեցության գործում։

    Քաջարանի ապագան այսօր վստահված է երիտասարդներին։ Հավատում ենք, որ նրանք կշարունակեն իրենց պապերի ու հայրերի ստեղծածը՝ նոր գաղափարներով ու նոր ուժով Քաջարանը դարձնելով ավելի ժամանակակից, հարմարավետ ու բարեկեցիկ քաղաք։

    Թող Քաջարանը միշտ լինի աշխատանքի, արժանապատվության, համերաշխության և ապագայի հանդեպ վստահության քաղաք։

    Շնորհավոր Քաջարանի օրը։

    Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ 

     

  • Մի՛ այրեք խոզանները. ՇՄՆ-ի հորդորը

    Մի՛ այրեք խոզանները. ՇՄՆ-ի հորդորը