Blog

  • Կենսաթոշակը բարձրացրել եք 21 %-ով, իսկ կուտակային գնաճը կազմում է 29 %. Ֆարմանյան

    «Մեծագույն պատիվ է եռապատերազմի, մեր երկրի պետական պարտքը 8 մլրդ դրամով ավելացրած, երկիրը ձախողած կուսակցության կողմից բացասական վերաբերմունքի արժանանալը»,-ԱԺ ամբիոնից հայտարարեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հայկ Ֆարմանյանը։

    «Սիրելի ժողովուրդ, ՔՊ խմբակցությունը ունի մի բառակույտ որով

  • Իշխանությանը խանգարող Ղազարյանի «չեզոքացման» ծրագիրը․ մանդատը՝ դատարանի որոշման տակ․ «Ժողովուրդ»

    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխանական շրջանակներում կարծես թե որոշում կա «Ուժեղ Հայաստան» խմբակցության ամենաքաղաքականացված ու սուր պատգամավոր Էդգար Ղազարյանի շուրջ ստեղծված իրավիճակից։ Իշխանական որոշ շրջանակներ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, Ղազարյանի հարցը լուծված է համարում ոչ թե քաղաքական, այլ դատական ճանապարհով։

    Բանն այն է, որ Էդգար Ղազարյանի նկատմամբ արդեն իսկ կայացվել է մեղադրական վերդիկտ։ Օգոստոսի 6-ին հրապարակված տեղեկությունների համաձայն՝ դատարանը Ղազարյանին մեղավոր է ճանաչել Սահմանադրական դատարանի դատավորների վերաբերյալ հրապարակումների գործով։ Սակայն այս փուլում խոսքը դեռ վերջնական դատավճռի մասին չէ․ դատարանը պետք է շարունակի դատական գործընթացը և որոշի պատժաչափը, իսկ կայացված վերդիկտը ենթակա է բողոքարկման։

    Հենց այս հանգամանքն էլ քաղաքական շրջանակներում հարցեր է առաջացնում։ Եթե հետագայում կայացվի և օրինական ուժի մեջ մտնի այնպիսի դատական ակտ, որը հանգեցնի պատգամավորական մանդատի դադարեցման իրավական հիմքի առաջացմանը, ապա Ղազարյանը կարող է կանգնել խորհրդարանից հեռանալու փաստի առաջ։

    Եվ այստեղ ուշագրավ է մեկ այլ հանգամանք։ Նոր ձևավորված խորհրդարանում Էդգար Ղազարյանը բավական ակտիվ է, կոշտ քննադատություններ է հնչեցնում իշխանության հասցեին և պարբերաբար հայտնվում է քաղաքական իշխանության համար ոչ այնքան հարմար իրավիճակների կենտրոնում։ Ուստի իշխանական շրջանակներում, ըստ մեր տեղեկությունների, նրա հետ կապված դատական գործընթացին հետևում են առանձնահատուկ ուշադրությամբ։

    Սակայն այստեղ ամենակարևոր հարցը հենց սա է՝ արդյո՞ք գործ ունենք բացառապես իրավական գործընթացի հետ, թե՞ իշխանության համար անհարմար քաղաքական գործչի հարցը փորձում է լուծվել դատարանի միջոցով։

    Այս հարցի պատասխանն առավել կարևոր է դառնում այն ֆոնին, որ Ղազարյանն ինքը, ըստ հրապարակային հայտարարությունների, չի պատրաստվում հրաժարվել մանդատից։ Օգոստոսի 14-ին լրագրողների հետ զրույցում նա հայտարարել էր, որ մանդատը վայր դնելու հարց խմբակցությունում չի քննարկվել, և ինքը շարունակելու է իր գործունեությունը։

    Այսինքն՝ պատգամավորի հեռացման քաղաքական ճանապարհ այս պահին չի ուրվագծվում։ Փոխարենը նրա ճակատագիրը կարող է կախված լինել դատական գործընթացի վերջնական արդյունքից։

    Հատկանշական է նաև, որ Ղազարյանի նկատմամբ հարուցված գործը վերաբերում է Սահմանադրական դատարանի դատավորների վերաբերյալ նրա հրապարակումներին։ Հրապարակված տվյալներով՝ մեղադրանքը վերաբերում է Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասին»։

  • Կոնստանտին Ցիոլկովսկին․ տղան, որը դպրոցը թողեց, բայց փոխեց տիեզերագնացության պատմությունը

    Այս տղան երրորդ դասարանում թողեց դպրոցը, իսկ տարիներ անց նրա գաղափարները փոխեցին ամբողջ աշխարհը:

    Երբ նա երեխա էր, նա հիվանդացավ և կորցրեց լսողությունը։ Նա մեծ դժվարությամբ էր սովորում, քանի որ գրեթե ոչինչ չէր լսում։ Հետո մահացավ նրա մայրը, և նա այլևս չկարողացավ շարունակել կրթությունը:

    Դրանով նրա պատմությունը կարող էր ավարտվել, բայց տեղի ունեցավ հակառակը։

    Նա սկսեց ինքնուրույն սովորել։ Նույնիսկ հատուկ խողովակներ էր պատրաստում զրուցակցին ավելի լավ լսելու համար: Նա գրքեր էր կարդում, փորձեր կատարում, գծագրեր անում, և մտածում, թե ինչպես մարդը կարող է թռչել տիեզերք:

    Շատ տարիներ անց հենց նրա գաղափարներն են դառնալու ժամանակակից տիեզերագնացության հիմքը։ Նրա գաղափարներից շատերն այն ժամանակ ֆանտաստիկ էին թվում,բայց տասնամյակներ անց մարդիկ իրականում կթռչեն տիեզերք և նույնիսկ դուրս կգան տիեզերք:

    Ինձ ամենից շատ տպավորել էին նրա նկարները։ Նա նկարում էր հրթիռի կառուցվածքը (բաժանման փուլերով), անկշռությունը և մարդու տիեզերական զբոսանքը մոտ 40 տարվա ընթացքում նախքան դրա իրականում տեղի ունենալը:

    Ես արդեն եղել եմ Մոսկվայի և Կալուգայի տիեզերագնացության հսկայական թանգարաններում։ Ինձ ավելի շատ տպավորեց Ռյազանսկի գյուղում գտնվող փոքրիկ տիզերական թանգարանը: Ես այստեղ առաջին անգամ իմացա այդ սովորական տղայի մասին, ով չհանձնվեց և շարունակեց զարգանալ մեծ ներդրումներ ունենալով գիտության մեջ: Ի դեպ! Լուսանկարում պատկերված տղան՝ Կոնստանտին Ցիոլկովսկին է։

  • «Հանրային դաշինքը» քաղաքական հետապնդումների թեմայով հանրային քննարկում է հրավիրում

    «Հանրային դաշինք» քաղաքացիական նախաձեռնությունը օգոստոսի 23-ին` Անկախության հռչակագրի ընդունման օրը, ժամը՝ 19:00-ին, հրավիրում է հերթական հանրային քննարկմանը՝ Եղիշե Չարենցի արձանի հարևանությամբ, «Քաղաքական հետապնդումները` որպես միահեծան իշխանության հետևանք» թեմայի շուրջ:

  • Հունաստանի արտաքին գործերի նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ | Քաղաքականություն

    Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորղոս Գերապետրիտիսը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ։

    Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։ 

    Յորղոս Գերապետրիտիսը վստահություն է հայտնել, որ Արարատ Միրզոյանի ղեկավարությամբ Հայաստանի դիվանագիտությունը կշարունակի արժեքավոր ներդրում ունենալ խաղաղության, կայունության և միջազգային համագործակցության գործում՝ տարածաշրջանային և միջազգային նշանակալի մարտահրավերների պայմաններում։

    Հունաստանի ԱԳ նախարարը շեշտել է, որ Հունաստանը բարձր է գնահատում Հայաստանի հետ իր երկարամյա բարեկամությունը, որը հիմնված է սերտ պատմական կապերի, ընդհանուր արժեքների և ժողովուրդների միջև ամուր հարաբերությունների վրա։

    «Ես ակնկալում եմ շարունակել մեր սերտ համագործակցությունը՝ մեր երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդման, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ համագործակցության խորացման, այդ թվում՝ ԵՄ-Հայաստան հարաբերությունների զարգացման, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակում մեր ընդհանուր շահերի առաջմղման ուղղությամբ՝ ի շահ մեր երկու երկրների և ժողովուրդների»,- ասվում է Հունաստանի ԱԳ նախարարի ուղերձում։

  • Ճամբարակ տանող ճանապարհին «Գազ-53»-ը վրաերթի է ենթարկել զինծառայողների. կա մեկ զпհ, հինգ վիրավոր3 մլն դոլարանոց ժամացույց, 1992 թ․ արտադրության Volvo, 16 անշարժ գույք, մեծ մասը՝ ՌԴ-ում․ ինչ է հայտարարագրել Սամվել Կարապետյանը. Factor Պայթյունի ահազանգ Գյումրի քաղաքում․ 1 անձ հոսպիտալացվել էՈստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 266 անձՔննությունից առաջ ավտոդպրոցում կրթություն ստանալը պարտադիր է լինելու․ ՆԳ նախարարԺամանակավորապես փակ կլինի Ներքին Չարբախից դեպի Դարակերտ բնակավայր տանող ճանապարհահատվածը

    Ճամբարակ տանող ճանապարհին «Գազ-53»-ը վրաերթի է ենթարկել զինծառայողների. կա մեկ զпհ, հինգ վիրավոր3 մլն դոլարանոց ժամացույց, 1992 թ․ արտադրության Volvo, 16 անշարժ գույք, մեծ մասը՝ ՌԴ-ում․ ինչ է հայտարարագրել Սամվել Կարապետյանը. Factor Պայթյունի ահազանգ Գյումրի քաղաքում․ 1 անձ հոսպիտալացվել էՈստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 266 անձՔննությունից առաջ ավտոդպրոցում կրթություն ստանալը պարտադիր է լինելու․ ՆԳ նախարարԺամանակավորապես փակ կլինի Ներքին Չարբախից դեպի Դարակերտ բնակավայր տանող ճանապարհահատվածը

  • Ալեն Սիմոնյանին հանդիպելուց հետո ձեռքը կորցրած քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել. փաստաբան (video)

    Ալեն Սիմոնյանին հանդիպելուց հետո ձեռքը կորցրած քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել. փաստաբան (video)

  • Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել օգոստոսի 22-ի համար

    Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել օգոստոսի 22-ի համարRate.am | Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 22-ի դրությամբ՝

    ԱՄՆ դոլարի առքի միջինացված արժեքը 363 դրամ է, վաճառքը՝ 365.5 դրամ:

    Եվրոյի առքի արժեքն է 422 դրամ, վաճառքի դեպքում՝ 429 դրամ:

    Ռուսական ռուբլու առքի միջին արժեքն է 4.32 դրամ, վաճառքինը՝ 4.44 դրամ։

  • Խոնարհում եմ գլուխս բոլոր նրանց առջև, ովքեր բոլոր այս տարիների ընթացքում իրենց վրա տարել են մեզ բաժին ընկած պայքարի այս ծանր բեռը. Ավետիք Չալաբյան

    Ինչպես արդեն շատերդ գիտեք, երկու ամսվա ապօրինի ազատազրկումից հետո, երեկ Երևանի առաջին ատյանի դատարանը, նախագահությամբ դատավոր Դավիթ Բալայանի, վերացրեց կալանքի որոշումը և ինձ ազատ արձակեց դատարանի դահլիճից:

    Սա կարևոր հանգրվան էր, և ցույց է տալիս, որ մեր հասարակության դիմադրության ոգին չի կոտրվել, և հետևողական պայքարը, զուգորդված իրավական և քաղաքական հարթություններում, ի վերջո իր արդյունքը տալիս է: Այս արդյունքում իրենց դերն են ունեցել բազմաթիվ մարդիկ, և ես կուզեի այստեղ իմ երախտիքի խոսքն ուղղել նրանց՝

    – ընտանիքիս անդամներին, և մասնավորապես հերոսական կնոջս, ով ստանձնեց իր վրա պայքարի այս փուլում թերևս ամենածանր բեռը,

    – ի պաշտպանություն ստեղծված հանձնախմբի բոլոր անդամներին, ովքեր այս ընթացքում հետևողական, մեծածավալ ու արդյունավետ աշխատանք իրականացրեցին հանրային դաշտում,

    – փաստաբանական խմբի բոլոր անդամներին, ովքեր միակ կապող օղակն էին արտաքին աշխարհի հետ, և բարձրորակ իրավական պաշտպանություն ապահովեցին այս ողջ ընթացքում,

    – «ՀայաՔվե» միավորման մեր բազմաթիվ ընկերներին, որոնք միասնության և կազմակերպված պայքարի բացառիկ օրինակ ցուցաբերեցին,

    – հանրային դաշտի մեր բազմաթիվ գործընկերներին՝ քաղաքական և հասարակական գործիչներին, իրավապաշտպաններին, լրագրողներին, ովքեր իրենց աջակցության ձայնը բարձրացրեցին այս օրերին,

    – ազատազրկման վայրում հանդիպած բազմաթիվ բարի կամքի մարդկանց, որոնք չէին վարանում իրենց սատարումը ցուցաբերել և թեթևացնել ազատազրկման բեռը,

    – և վերջապես, բոլոր մեր համախոհներին և աջակիցներին, որոնք այս ընթացքում բարի խոսքով, մարդկային կարեկցանքով, ուշադրության տարբեր նշաններով շարունակել են սատարել մեզ, դրանով իմաստ հաղորդելով այն ուղուն, որով մենք շարունակում ենք ընթանալ:

    Այս ամենը դեռ առջևում է, իսկ մինչ այդ խոնարհում եմ գլուխս բոլոր նրանց առջև, ովքեր բոլոր այս տարիների ընթացքում իրենց վրա տարել են մեզ բաժին ընկած պայքարի այս ծանր բեռը, ովքեր այսօր էլ այն տանում են կամ մեզ վրա հույսով են նայում երկնքից: Բոլորիդ անչափ շնորհակալ եմ, Աստված մեզ զորավիգ:

  • Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Վահրավար գյուղի օրվա կապակցությամբ

    Սիրելի՛ վահրավարցիներ,

    Վահրավարի օրը պարզապես տոնական օր չէ․ այն գյուղի անցած ճանապարհը հիշելու, մարդկանց ու նրանց կատարած աշխատանքի արժեքը գնահատելու և վաղվա օրվա հանդեպ հավատը վերաարժևորելու գեղեցիկ առիթ է։

    Վահրավարի ուժը նրա մարդկանց մեջ է՝ աշխատասեր, ամուր ու իրենց բնակավայրի նկատմամբ հոգատար։ Ձեր ամենօրյա նվիրումն է, որ պահում է գյուղի շունչը, փոխանցում ավանդույթներն ու ձևավորում նոր պատմություններ։

    Մաղթում եմ բոլոր վահրավարցիներին առողջություն, ընտանեկան երջանկություն, հաջողություններ և նորանոր ձեռքբերումներ։

    Թող գյուղի յուրաքանչյուր անկյունում ավելի շատ լինեն ժպիտը, մարդաշատ օրերն ու միասին անցակացրած լավ պահերը։

    Շնորհավոր Վահրավարի օրը։ Թող Վահրավարի անունը միշտ հնչի հպարտությամբ։