Blog

  • Շվեյցարիայի ԱԳ նախարարն Արարատ Միրզոյանին շնորհավորել է պաշտոնում վերանշանակվելու առթիվ

    Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար  Իգնացիո Կասիսը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ։

    «Խնդրում եմ ընդունել իմ շնորհավորանքները՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնում Ձեր վերանշանակման կապակցությամբ։ Ուրախ եմ, որ մենք հնարավորություն կունենանք շարունակելու մեր տարիների ընթացքում զարգացած սերտ և կառուցողական համագործակցությունը։ Ես մեծապես գնահատել եմ մեր շփումները և համոզված եմ, որ միասին աշխատելով՝ կարող ենք առավել ամրապնդել Հայաստանի և Շվեյցարիայի միջև երկարամյա և վստահության վրա հիմնված հարաբերությունները»,- ասված է շնորհավորական ուղերձում

  • Դատախազական ներգործության արդյունքում՝ Շիրակի մարզի Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 7,5 հա մակերեսով 2 հողատարածք«Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական մրցույթ-փառատոնի հաղթողները հայտնի կլինեն այսօր՝ օգոստոսի 22-ինՎայոց ձորի մարզի քրեական ոստիկանները Մարտիրոս գյուղի բնակչի տանը թմրամիջոցի 11 փաթեթ և կանեփի 46 բույս են հայտնաբերելԱվետիք Չալաբյանն ազատ է արձակվել. Գլխավոր դատախազությունը կբողոքարկի որոշումըԱրարատ քաղաքի մոտ բախվել են բեռնատար գնացքն ու բեռնատար ավտոմեքենանԼեհաստանը բավարարել է Հայաստանի գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձը հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններինՊրոբացիայի ծառայության և Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնյաները մեղադրվում են կեղծ փաստաթղթե

    Դատախազական ներգործության արդյունքում՝ Շիրակի մարզի Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 7,5 հա մակերեսով 2 հողատարածք«Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական մրցույթ-փառատոնի հաղթողները հայտնի կլինեն այսօր՝ օգոստոսի 22-ինՎայոց ձորի մարզի քրեական ոստիկանները Մարտիրոս գյուղի բնակչի տանը թմրամիջոցի 11 փաթեթ և կանեփի 46 բույս են հայտնաբերելԱվետիք Չալաբյանն ազատ է արձակվել. Գլխավոր դատախազությունը կբողոքարկի որոշումըԱրարատ քաղաքի մոտ բախվել են բեռնատար գնացքն ու բեռնատար ավտոմեքենանԼեհաստանը բավարարել է Հայաստանի գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձը հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններինՊրոբացիայի ծառայության և Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնյաները մեղադրվում են կեղծ փաստաթղթեր կազմելու համարԺաննա Անդրեասյանը հերթական հանդիպումն է ունեցել աշակերտների և ուսանողների հետԾաղկաձորի «Ռիպա» հյուրանոցի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել էՀՀ տիրապետմանն է վերադարձվել Սևանա լճի ափամերձ՝ 3100 քմ մակերեսով հողատարածքըԷլեկտրական հեծանիվը վրաերթի է ենթարկել իտալական Կոմոյի քաղաքապետինՎանաձորի Երկաթուղայինների այգուց մինչև Ալավերդու ճոպանուղի․ Վարդապետյանը շրջել է համայնքներին վերադարձված տարածքներովԱլեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Կտրիճ Ներսիսյանին՝ ծննդյան օրվա առթիվՆԳՆ Երևանի քրեական ոստիկանները թմրամիջոցների վաճառքով զբաղվող տելեգրամյան ալիքների տնօրինողներ են հայտնաբերելԻրաքի շրջաններից արևադարձային տաք օդի ալիք է ներթափանցում. ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանովԿտրիճ Ներսիսյանի վերաբերյալ Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդ Հովնան սրբազանի բարձրացրած հարցերը մնում են արդիական. Civic ԶՈՒ ԳՇ պետը ստուգայցեր է իրականացրել զորամասերում և բանակային դիրքերումՎերացվել է Արեգնազ Մանուկյանի՝ մերձավոր ազգականների հետ շփման արգելքըՀայաստանը զգացել է Կանադայի աջակցությունն ու օժանդակությունը. ՀՀ նախագահը՝ դեսպանինԶինվորների՝ հակագազերով վազելու մասին լուրը չի համապատասխանում իրականությանը. ՊՆ-ն և ՔԿ-ն՝ Ճամբարակի դեպքի մասինԿորեայի Հանրապետության վարչապետ Հան Սոն-Սուկը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերանշանակման առիթովՌազմական ոստիկանությունը զորամասերում լայնածավալ կանխարգելիչ միջոցառումներ է իրականացնումԿիրականացվի համայնքների միավորման 2 ծրագիրԳազայի հատվածից առողջական լուրջ խնդիրներ ունեցող երեխաների անհրաժեշտ բժշկական օգնությունը կկազմակերպվի ՀՀ-ումԱնօրինական հրաձգարանի գործունեություն է կասեցվել, առգրավվել՝ մեծաքանակ զենք-զինամթերքՄեր կառավարման շրջանում Ղարաբաղի համար ոչ մի բան չենք խնայել, 1 մլրդ դոլարի հավելյալ ֆինանսավորում ենք տվել. Նիկոլ ՓաշինյանՄեր ցանկությունն այն է, որ իրադրությունը հնարավորինս շուտ լուծվի. Փաշինյանը՝ Իրանին տնտեսական պատերազմ հայտարարելու մասինԷդգար Պապոյանը՝ վորքաութ մարզաձևի աշխարհի չեմպիոն. նախարարն ընդունել է մարզիկինՀայաստանում սեպտեմբերի 10-13-ը կանցկացվի միջազգային հեծանվաերթ. գործադիրը բյուջեից միջոցներ կհատկացնիԿառավարությունը թզի և դեղձի վերամշակման նպատակով 1 կիլոգրամի դիմաց 125 դրամով կաջակցի մթերումներինՎարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհվում է Հեսսեյան խաղաղության մրցանակՎարչապետի որոշմամբ կստեղծվի ԶՈՒ-երում ինքնասպանությունների առնչությամբ լուծումներ մշակող աշխատանքային խումբ5 խաղափուլից հետո Հայկ Մարտիրոսյանը կիսում է 2-4-րդ հորիզոնականները. «Rubinstein Chess Festival 2026»Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենով բեռնված 26 վագոնՃամբարակ տանող ճանապարհին «Գազ-53»-ը վրաերթի է ենթարկել զինծառայողների. կա մեկ զпհ, հինգ վիրավոր3 մլն դոլարանոց ժամացույց, 1992 թ․ արտադրության Volvo, 16 անշարժ գույք, մեծ մասը՝ ՌԴ-ում․ ինչ է հայտարարագրել Սամվել Կարապետյանը. Factor Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրաYerevan Fashion Week-ը վերադառնում է՝ հոկտեմբերի 9–11Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել էԱԺ-ն ավարտեց մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածությունների քննարկումը. սպասվում է քվեարկությունՊայթյունի ահազանգ Գյումրի քաղաքում․ 1 անձ հոսպիտալացվել էԿառավարության նոր ծրագիրն ԱԺ կներկայացվի հաջորդ շաբաթ. Արուսյակ ՄանավազյանՆազելի Բաղդասարյանը՝ Աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուՁեզ պահեք կարգ ու կանոնով. Ազգային ժողովում իրավիճակը լարվեց. ընդդիմությունը լքեց դահլիճըՀՀ-ԵՄ համաձայնագրից բխող բազմաթիվ քայլեր են իրականացվել, ինչի մասին չի թմբկահարվել. Արման ԵղոյանՀՀ ԱԽ քարտուղարը և ԱՄՆ կոնգրեսականը քննարկել են TRIPP նախագծին վերաբերող հարցերԵթե հանրաքվե լիներ՝ կողմ կլինեիք ԵՄ-ին միանալո՞ւն, թե՞ ԵԱՏՄ-ում մնալուն. Աղաջանյանը՝ Արեգա ՀովսեփյանինՈստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 266 անձՀանցավոր ծագում ունեցող 29 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջեՔննությունից առաջ ավտոդպրոցում կրթություն ստանալը պարտադիր է լինելու․ ՆԳ նախարար«Երևանի գիշերները» բացօթյա համերգաշար՝ Երևանի այգիներումՏարածաշրջանում անվտանգությունը Բաքվի օրակարգի առաջնահերթություններից է. ԱլիևՌուբեն Ռուբինյանն ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ ՀամադեինԺամանակավորապես փակ կլինի Ներքին Չարբախից դեպի Դարակերտ բնակավայր տանող ճանապարհահատվածըԱնձամբ եմ տեսել՝ գերիների հարցն ինչ տեղ է ունեցել իշխանության օրակարգում, և այդ մասին չի խոսվել. Նազելի ԲաղդասարյանԱրամ Հովհաննիսյանը ՌՈ անձնակազմի հետ անցկացրել է խորհրդակցությունՔննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հնդկաստան համագործակցությանն առնչվող հարցերՀՀ ԱԳ նախարարն ընդունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ ՀամադեինՁեր ղեկավարության ներքո երկիրը շարունակում է դինամիկ զարգանալ. Վիետնամի վարչապետը՝ Նիկոլ ՓաշինյանինՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 6-րդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանըՔաղաքացիների 74,6 տոկոսը վստահում է կամ առնվազն չեզոք դիրք ունի ոստիկանության գործունեության նկատմամբՊԵԿ-ի հուլիսյան հսկողության արդյունքները․ 355 խախտում և 144.5 մլն դրամ տուգանքՀամոզված եմ` Ձեր ղեկավարությամբ կամրապնդվի Վրաստան-ՀՀ ռազմավարական գործընկերությունը. Բոչորիշվիլիn` ՄիրզոյանինՀՀ ԲՏԱ նախարարության և Հնդկաստանի ՊՆ-ի միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվելԲանակում քրեական ենթամշակույթի դեմ համակարգային պայքար է ընթանում. Սուրեն ՊապիկյանՈստիկանները հանցագործության պահին ձերբակալել են քարհանքերից գողություններ կատարող անձանց29.6 մլն դրամի վնասը վերականգնվել է․ ինչի մեջ է մեղադրվում «Սուրբ Աստվածամայր ԲԿ-ի նախկին տնօրենըՎրաստանը Հայաստանին է հանձնել հետախուզվող անձիՌոմանոս Պետրոսյանը ներկայացրել է պետական միջամտությամբ ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարման ընթացքում ունեցած 5 ձեռքբերումԱԺ-ի ընդդիմադիր դաշտի մանկապարտեզի սաները մինչ օրս կռիվ են տալիս իմ շողքի հետ. Ալեն ՍիմոնյանՀՀ-ն ամեն բան անում է, որ սեփական ռազմարդյունաբերությունն ունենա իր սեփական ուժերով. Արթուր ՀովհաննիսյանՇուրջ 200 մլն արժողության գույքն օտարելու և փողերի լվացմանն օժանդակելու համար Արմեն Աշոտյանի և ևս 2 անձի մասով նախաքննությունն ավարտվել էԲացահայտվել է շուրջ 3.4 միլիարդ դրամի կեղծ հարկային հաշիվների շրջանառության դեպքՔարի լճի տարածքի աղտոտման վերաբերյալ ԲԸՏՄ-ում հարուցվել է վարչական վարույթՊԵԿ Գուգարքի բաժնի նախկին պետից կբռնագանձվի անշարժ և շարժական գույքեր, շուրջ 194 միլիոն դրամ Երեք բռնցքամարտիկ` երեք հաղթանակ Եվրոպայի առաջնության 4-րդ մրցումային օրըՋրալցված նկուղներ, կոտրված ճյուղեր. Գյումրիում հորդառատ անձրևի ու քամու հետևանքներըՄ-20 ԱԱ. ըմբիշ Սամվել Տերտերյանը կիսաեզրափակչում առավելության է հասել վրացի մրցակցի նկատմամբ ու կգոտեմարտի ոսկե մեդալի համարՀայտնի են հայ շախմատիստների արդյունքները 2026 թ. շախմատի Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունումԱրսեն Թորոսյանը լողալով Սևանա լճի մի ափից մյուս ափն է անցել՝ հաղթահարելով գրեթե 6 կիլոմետր տարածությունԳորիսում մեկնարկել է «Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնըԿիևում քննարկվել են Հայաստանի և Ուկրաինայի միջխորհրդարանական կապերի ակտիվացման հարցերը Զարուհի Բաթոյանն ընտրվել է ԵԱՀԿ ԺՄԻԳ՝ հաշմանդամություն ունեցող անձանց քաղաքական մասնակցության հարցերով խորհրդատվական մարմնի անդամՔաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ռուանդայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջևՀԱՊԿ անդամ պետությունները Հայաստանը դիտարկում են որպես դաշնակից. ՄասադիկովԷդվարդ Ասրյանն ընդունել է Հայաստանում Ռուանդայի նորանշանակ դեսպանինՈւժեղ քամու հետևանքով վնասվել են տանիքներ, թիթեղներ, էլեկտրական լարեր, մեքենաներ, տապալվել ծառեր. ՆԳՆՀայաստանն ու Ուկրաինան քննարկել են քաղաքական երկխոսության ակտիվացումն ու տնտեսական կապերի ընդլայնումըԴավիդ Թավադյանը նշանակվել է ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահՌուբեն Ռուբինյանն ու Արգենտինայի դեսպանը քննարկել են երկու երկրի միջև տնտեսական կապերի զարգացմանն առնչվող հարցերՆազիկ Ամիրյանի վարձակալության իրավունքն է դադարեցվել Սևանա լճի ափամերձ հողամասի նկատմամբՆԳՆ-ն հերքել է Դավիթաշենում կրակոցի մասին տեղեկություններըՆոր կենսաչափական անձնագիրը կարժենա 28,650 դրամ և կտրամադրվի 10 տարի ժամկետովԴուք բերել էստեղ մարդ եք նստեցրել, որն ընտանիքի անդամներ է թիրախավորել. Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինԿասեցվել է «Ա․Ա․Հովհաննիսյան» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի վաճառքըՔրեական ոստիկաններն ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել Շիրակի մարզումՄոսկվայի օդանավակայանները ժամանակավորապես դադարեցրել են գործունեությունըԴուք հատել եք կարմիր գծերի սահմանները ու հետդարձի կամուրջներն այրել. Տարոն Չախոյանը՝ ընդդիմությանը«Հաղթանակ» կուսակցության թեկնածուներն ու համակիրները մի շարք անձանց հարկադրել են Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններում քվեարկել իրենց օգտին. քրվարույթի նախաքննությունն ավարտվել էՄՍՇՊՀ-ն տուգանել է կաթնամթերք արտադրողների արձանագրված խախտումների համար

  • Հայաստանում առաջիկա օրերին շոգ եղանակ է սպասվում





    Օգոստոսի 22-24-ը հանրապետության տարածքում տեղումներ չեն սպասվում։ Օգոստոսի 25-ի և 26-ի երեկոյան առանձին շրջաններում հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ։

    Օդի ջերմաստիճանը օգոստոսի 23-24-ին աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։ Օգոստոսի 24-ին լեռնային շրջաններում այն կհասնի +32…+33°C, նախալեռնային գոտում՝ +36…+37°C, իսկ հովտային շրջաններում, այդ թվում՝ Երևանում և Արարատյան դաշտում՝ +38…+40°C։

    Օգոստոսի 22-26-ը Երևանում և մի շարք մարզերում պահպանվելու է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։




    դիտվել է 72 անգամ


    Լրահոս


    Աննա Հակոբյա՛ն, ուղիղ հարց եմ տալիս՝ ամուսնուցդ ճշտի, դուք այդ կնոջը բռնության ենթարկում եք, թե չէ (video)



    Պայթյունավտանգ իրավիճակ՝ էկոպարեկայինում. 40 աշխատակից վախենում է դատվել (video)



    «Արայի՛կ, ու՞մ էիր ասում՝ չվախենա՛ք․․․ տեսա՞ր՝ շեֆդ հանձնում է Տիգրանաշենը»․ Վահե Մովսիսյան (video)



    Հայաստանում առաջիկա օրերին շոգ եղանակ է սպասվում



    Ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել ափ



    Երևան-Երասխ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել ընթացող մեքենայում



    Լսեցի՛ք դատավոր Փաշինյանն ինչ ասաց․ ով էր իրականում մեղավոր զինվորների մահվան մեջ․ Ռուզան Ստեփանյան (video)



    Ադրբեջանը ոչ Արծվաշենն է վերադարձնելու, ոչ էլ ՀՀ օկուպացված տարածքներից է դուրս գալու․ ադրբեջանագետ



    Վթարային ջրանջատում Երևանում



    Արտակարգ դեպք՝ Երևանի ՋԷԿ-ում. արագիլը դիպչել է էլեկտրալարերին, ինչից կրակ է բռնկվել



    Ավտովթար՝ Երևանում․ վիրավոր կա



    Փորձությունների միջով ենք անցնում, վստահ ենք՝ միասնականությամբ կկարողանանք հաղթահարել դրանք



    Որքա՞ն վնաս են կրել հայ ծաղկավաճառները․ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պատասխանը․ Sputnik Արմենիա



    Միլիարդներով սպառազինություն հանձնած իշխանությունը վառելիքի որակից, փամփուշտից է խոսում․ Աբրահամյան



    Շվեդիայի դպրոցներից մեկում հարձակում է տեղի ունեցել, կան վիրավորներ



    Ավետիք Չալաբյանը՝ ազատ արձակվելուց հետո․ «Պայքարը բնավ չի ավարտվել և շարունակվելու է»



    Ի՞նչ է արել, նույն այդ բռնապետը, դիցուք, Կիրանցի մոտ արդեն հանձնված գյուղատեղիների հետ



    Լավ լուր՝ չընդունված դիմորդների համար



    «Թունավոր հակառուսականության» սարսափելի հետևանքները․ Հովհաննես Ավետիսյան (video)



    Ռուսաստանից Հայաստան հերթական բեռնափոխադրումը կիրականացվի Ադրբեջանի տարածքով



    Դատարանը որոշում է կայացրել



    Դատապարտել են Իսրայելի քաղաքականությունը



    Արթուր Ավետիսյանը՝ Եվրոպայի չեմպիոն



    Հրապարակվել են ՏԻՄ ընտրություններին մասնակցող ընտրողների ցուցակները․ ՆԳՆ



    Իրանը հայտարարել է իր զենքի պաշարների ավելացման մասին

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը


    Օգոստոսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը


    Օգոստոսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը


    Օգոստոսի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը


    Օգոստոսի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը


    Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը


    Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը


    Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը


    Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը


    Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը

  • Սյունիքի հովիտներում կգրանցվի +38․․․+40C – Սյունիք ՀԸ

    Հանրապետության տարածքում օգոստոսի 22-24-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 25-ի և 26-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

    Քամին հարավարևելյան և արևելյան է` 4-7 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 23-ին և 24-ին աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով:

    Ամենաբարձր ջերմաստիճանները կգրանցվեն օգոստոսի 24-ին լեռնային մարզերում ցերեկը հասնելով +32 +33C, նախալեռնային գոտում՝ +36․․․+37C, հովտային գոտում՝ հատկապես Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում +38․․․+40C։

    Օգոստոսի 22-26-ին Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

  • Ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար օգոստոսի 22-ին

    Ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար օգոստոսի 22-ին Խոյ

    Դուք կարող եք զանգ ստանալ մեկից, ումից ամենաքիչն էիք սպասում նորություններ լսել, և այս զրույցը կստիպի ձեզ վերանայել ձեր մոտակա ապագայի ծրագրերից մեկը: Սկզբում նորությունները կարող են անտեղի թվալ, բայց երեկոյան դուք կտեսնեք դրա օգուտները: Մի շտապեք վերջնական պատասխան տալ, եթե առաջարկը պահանջում է էական փոփոխություններ: Առօրյա կյանքում կարող եք պատահաբար գտնել կորած իր կամ փաստաթուղթ, որը վաղուց անհույս կորած էիք համարում: Ձեր անձնական կյանքում ավելի հետաքրքիր կլինի դիտարկել ձեր սիրելիի գործողությունները, քան լսել նրանց բացատրությունները, քանի որ նրանց վարքագիծը կբացահայտի նրանց իրական զգացմունքները: Ընթրիքից հետո կարող է առաջանալ աննշան վեճ այն մասին, թե ով ինչ պետք է աներ, բայց մի թողեք, որ աննշան խնդիրը վերածվի մեծ բախման:

    Ցուլ

    Ցուլը պետք է ավելի զգույշ լինի փողի հետ, քանի որ մեկ գնումը կարող է այնքան շահավետ չլինել, որքան առաջին հայացքից թվում է: Հատկապես զգույշ եղեք զեղչված ապրանքների հետ՝ խոստանալով, որ «ավելի լավ գին չի լինի»: Եթե ինքներդ ձեզ մտածելու ժամանակ տաք, կարող եք հասկանալ, որ գնումը ընդհանրապես անհրաժեշտ չէր: Սակայն կարճատև ճանապարհորդության, ընթրիքի կամ հաճելի զբաղմունքի վրա գումար ծախսելը կարող է շատ ավելի հաճելի լինել: Ընտանեկան հարցերում կարող է առաջանալ մի հին թեմա, որը բոլորը, կարծես, համաձայնվել էին այլևս չքննարկել, բայց այս անգամ այն ​​կարող է լուծվել ավելի խաղաղ ճանապարհով: Անձնական կյանքում ձեզ կարող են հարց տալ, որին վաղուց խուսափել եք ուղղակիորեն պատասխանելուց: Մի փորձեք փոխել թեման, եթե հասկանաք, որ վերջապես եկել է որոշում կայացնելու ժամանակը:

    Երկվորյակներ

    Շաբաթ օրը կարող եք ստանալ հաղորդագրություն, որը սկզբում կարդացել եք տողերի արանքում և սխալ եզրակացության եք հանգել: Մի անմիջապես մի պատասխանեք, հատկապես, եթե տեքստը թվում է սառը կամ վիրավորական: Մի քանի ժամ անց իրավիճակը կարող է բոլորովին այլ տեսք ունենալ: Օրվա հետաքրքիր պահը կլինի պատահական հանդիպումը, որի ընթացքում ձեզ կարող են առաջարկել միանալ մի նախագծի, որի մասին երբեք չեք լսել: Միանգամից ոչինչ մի խոստացեք, բայց անպայման հարցրեք մանրամասների մասին: Ձեր անձնական կյանքում կարող է հանկարծակի առաջանալ անցյալի թեմա, և դուք կզարմանաք, թե որքան հանգիստ կարող եք այժմ քննարկել այն: Դուք այժմ ներդաշնակության և երջանկության մեջ եք։

    Խեցգետին

    Դուք ստիպված կլինեք միջամտել ընտանեկան իրավիճակում, որը սկզբում չէիք պլանավորել քննարկել: Հարազատը կարող է դիմել ձեզ մի խնդրանքով, որը թվում է աննշան, բայց դրա հիմքում շատ ավելի լուրջ խնդիր կլինի: Դուք ստիպված կլինեք որոշել, թե որտեղ է ավարտվում օգնությունը և սկսվում ուրիշի որոշումների պատասխանատվությունը: Մի ստանձնեք այն, ինչ ուրիշը լիովին ի վիճակի է անել ինքնուրույն: Ձեր անձնական կյանքում այնպիսի պարզ բան, ինչպիսին է համատեղ ընթրիքը, գնումների զբոսանքը կամ խոհանոցում պատահական զրույցը, կարող է հանկարծակի վերականգնել մտերմության զգացումը: Հենց այս առօրյա պահերի միջոցով եք հասկանում, որ որոշակի հարաբերությունները ձեզ համար շատ ավելի կարևոր են դարձել, քան կարծում էիք: Ճաշից հետո լավ միտք է անել ինչ-որ բան, որը դուք անում եք ձեր ձեռքերով, քանի որ դա կօգնի ձեզ շեղել ավելորդ մտքերից։

    Առյուծ

    Առյուծները հանկարծ կհիշեն մեկին, որի հետ վաղուց կորցրել են կապը։ Սա կարող է լինել լուսանկար, պատահական հիշատակում, ընդհանուր ընկեր կամ նույնիսկ հանդիպում հասարակական վայրում։ Դուք պարտադիր չէ, որ վերականգնեք այս կապը, բայց իրավիճակն ինքնին կստիպի ձեզ մտածել այն մասին, թե որքան է փոխվել ձեր կյանքը։ Ֆինանսական ոլորտում շաբաթ օրը կարող է լավ նորություններ բերել՝ պարտքի մարում կամ ինչ-որ բան գնելու հնարավորություն, քան սպասում էիք։ Այնուամենայնիվ, մի շտապեք ծախսել խնայած գումարը։ Անձնական կյանքում կարող եք նկատել, որ ձեր զուգընկերը խանդ է զգում։ Հետևաբար, լավագույնն է հասկանալ այս արձագանքի պատճառը և ինչպես վերականգնել հարաբերությունների ներդաշնակությունը։

    Կույս

    Դուք կարող եք սկսել շաբաթ օրը ձեր գործերը վերջապես կարգի բերելու մտադրությամբ, բայց մեկ փոքր մանրուք կստիպի ձեզ կենտրոնանալ բոլորովին այլ բանի վրա։ Սակայն կեսօրին կհայտնվի վերապատրաստման կամ մասնագիտական ​​զարգացման վերաբերյալ հետաքրքիր առաջարկ, որի նկատմամբ սկզբում դուք կասկածամիտ կլինեք։ Մի՛ մերժեք այն միայն այն պատճառով, որ այն չի տեղավորվում ձեր սովորական ծրագրի մեջ: Անձնական կյանքում մի՛ փորձեք ուղղել ձեր սիրելիին, եթե նա չի տեսնում խնդիրը նրա վարքագծում: Նրան կրկին քննադատելու փոխարեն՝ օրինակով ցույց տվեք, թե ինչպես կարող է այլ կերպ վարվել: Երեկոյան կարող եք ցանկանալ որոշակի գաղտնիություն, բայց մի՛ հրաժարվեք ամբողջությամբ շփվելուց: Ընկերների հետ կարճատև հավաքույթը կարող է շատ ավելի օգտակար լինել, քան մի քանի ժամ միայնակ մտորումները:

    Կշեռք

    Պատրաստ եղեք որոշումներ կայացնել երկուսի համար, նույնիսկ եթե սկզբում չէիք պլանավորել նման պատասխանատվություն ստանձնել: Ձեզ մտերիմներից մեկը կարող է խնդրել ձեզ օգնել ընտրության, գնման կամ կազմակերպման հարցում, ապա, ըստ էության, վերջին խոսքը փոխանցել ձեզ: Մի վախեցեք օգտվել դրանից, եթե տեսնում եք ակնհայտորեն ավելի լավ տարբերակ: Ձեր անձնական կյանքում կարող է ստեղծվել մի իրավիճակ, երբ դուք հանկարծ կհասկանաք, որ փորձել եք պահպանել հավասարակշռությունը այնպես, որ մյուս անձը ընդհանրապես որևէ ջանք չի գործադրում: Սա չի նշանակում, որ դուք պետք է անմիջապես դադարեցնեք հարաբերությունները, բայց անպայման արժե իրավիճակի անկեղծ գնահատականը: Ընթրիքից հետո կարող է հաճելի անակնկալ լինել՝ նվերի, գնման կամ հրավերի հետ կապված: Մի մերժեք այն չափազանց համեստությունից դրդված: Երեկոյան կարող եք ցանկանալ ինչ-որ բան անել ձեզ համար, նույնիսկ եթե ոչ ոք չի նայում. դա, անշուշտ, կբարձրացնի ձեր տրամադրությունը:

    Կարիճ

    Դուք կարող եք հայտնաբերել տեղեկատվություն, որը երկար ժամանակ փորձում էիք ստանալ, բայց չէիք կարողանում լիովին ամփոփել: Պատահական փաստը կարող է հանկարծ բացատրել գործընկերոջ վարքագիծը, որը վերջերս ձեզ տարօրինակ է թվացել: Ձեր անձնական կյանքում կգա մի պահ, երբ ինչ-որ մեկը վերջապես կասի այն, ինչ դուք վաղուց եք ուզում լսել: Բայց հետաքրքիրն այն է, որ հետագայում դուք կարող եք հասկանալ, որ այդ պատասխանը այլևս նույն իշխանությունը չունի ձեզ վրա, ինչ նախկինում: Կեսօրին լավ ժամանակ է ֆինանսական հարցերը լուծելու համար, հատկապես, եթե վերջերս հետաձգել եք ստուգումների կամ փաստաթղթերի վճարումները: Փոքր սխալը կարող է հեշտ լինել շտկել հիմա, բայց այն կարող է խնդիրներ ստեղծել հետագայում: Գործեք հիմա, այլ ոչ թե հետաձգեք:

    Աղեղնավոր

    Աղեղնավորը կարող է շաբաթ օրը հրավեր ստանալ, որը կստիպի ձեզ վերանայել ձեր առաջիկա շաբաթների ծրագրերը: Սա կարող է լինել ուղևորություն, նոր ծանոթություն կամ առաջարկ՝ փորձելու մի բան, որը երբեք չեք արել: Մի համաձայնվեք պարզապես հուզմունքից դրդված, բայց մի մերժեք՝ վախենալով լքել ձեր հարմարավետության գոտին: Ձեր անձնական կյանքում կարող է լինել մի պահ, երբ դուք կհասկանաք, որ ձեր սիրելին շատ ավելի է աջակցում ձեր երազանքներին, քան կարծում էիք: Դուք կարող եք ցանկանալ նրանց հետ կիսվել մի գաղափարով, որը պահել եք ձեզ համար: Այս օրը նաև լավ ժամանակ է շաբաթավերջից այն կողմ ծրագրեր կազմելու համար: Անհրաժեշտ չէ միանգամից իմանալ բոլոր մանրամասները՝ բավական է որոշել առաջին քայլը։

    Այծեղջյուր

    Աշխատանքային խնդիր կարող է հանկարծակի առաջանալ, նույնիսկ եթե իսկապես ցանկանում էիք մասնագիտական ​​գործերը թողնել հանգստյան օրերին։ Մի շտապեք պատասխանել աշխատանքային հաղորդագրությանը, եթե այն անհապաղ պատասխան չի պահանջում։ Կարևոր է, որ դուք տարբերակեք պատասխանատվությունը անընդհատ հասանելի լինելու սովորությունից։ Ձեր անձնական կյանքում կարող է առաջանալ փողի կամ կենցաղային հարցերի շուրջ աննշան վեճ, բայց հիմքում ընկած պատճառը կլինի բոլորովին այլ բան՝ ինչ-որ մեկը ուշադրության կամ գործընկերության զգացողության պակաս ունի։ Եթե հասկանաք իրական պատճառը, հակամարտությունը շատ ավելի արագ կլուծվի։ Ճաշից հետո կարող է առաջանալ լավ գնում կատարելու հնարավորություն, որը կբերի դրական հույզեր։

    Ջրհոս

    Ջրհոսը կարող է հնարավորություն ստանալ, որը կփոխի ձեր ապագան։ Սա կարող է լինել նոր դասընթաց, ուղևորություն կամ ծանոթություն, որը կբացի անսպասելի հեռանկար։ Մի անտեսեք տեղեկատվությունը միայն այն պատճառով, որ հիմա չեք տեսնում այն ​​օգտագործելու միջոց։ Ձեր անձնական կյանքում կարող է ստեղծվել իրավիճակ, երբ դուք ավելի շատ պարզություն եք ցանկանում ձեր զուգընկերոջից, բայց պատասխանը այնքան պարզ չէ, որքան դուք կցանկանայիք։ Մի՛ ճնշեք, եթե տեսնեք, որ նրանք դեռ չեն հասկացել իրենց զգացմունքները: Ցերեկը ձեզ փոքրիկ արկած է սպասում, որը ամիսներով կհիշեք: Վայելեք պահը։

    Ձկներ

    Դուք պետք է մերժեք այն մարդուն, ով երկար ժամանակ սպառում է ձեր էներգիան: Դուք կարող եք մեղավորություն զգալ, չնայած իրականում պարզապես էներգիա չեք ունենա մեկ այլ խնդրանք կատարելու համար: Մի՛ բացատրեք ձեր մերժումը տասը փաստարկով. կարճ, անկեղծ պատասխանը բավարար կլինի: Ձեր անձնական կյանքում կարող է առաջանալ մի պահ, երբ սիրելի մարդը կբացահայտի իր խոցելիությունը, և դա կփոխի ձեր տեսակետը որոշակի իրավիճակի վերաբերյալ: Մի՛ օգտագործեք այն, ինչ հետագայում լսում եք վեճերում, քանի որ վստահությունն այսօր հատկապես փխրուն կլինի: Երեկոյան մի՛ շտապեք պատասխանել յուրաքանչյուր հաղորդագրության. մի քանի ժամ լռությունը ձեզ օգուտ կբերի: Դուք կարող եք հանկարծ հասկանալ, որ մեկ խնդիր գոյություն ուներ հիմնականում այն ​​պատճառով, որ դուք անընդհատ մտածում էիք դրա մասին:

  • ՌԴ-ում ՀՀ դեսպանին Փաշինյանը հետ է կանչել. ի՞նչ է սպասվում Գուրգեն Արսենյանին

    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով՝ ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանը չի շարունակի պաշտոնավարել Մոսկվայում։ Նիկոլ Փաշինյանը որոշել է հետ կանչել նրան, և իշխանական մեր աղբյուրները վստահեցնում են՝ որոշումն անշրջելի է։

    Թե ով կփոխարինի Արսենյանին, դեռևս պարզ չէ․ մեր տեղեկություններով՝ այս պահին նույնիսկ հստակ թեկնածու չկա։

    Արսենյանի աշխատանքից Նիկոլ Փաշինյանը դժգոհ է, քանի որ հայ-ռուսական լարված հարաբերությունների կարգավորմանը չի կարողանու հասնել: Մինչդեռ փաստ է, որ հենց Փաշինյանն էլ չի կարողանում Վլադիմիր Պուտինի հետ հարաբերությունները կարգավորել։ Դրա ամենացցուն դրվագներից մեկն այն է, որ ՌԴ նախագահը անգամ չշնորհավորեց Փաշինյանին խորհրդարանական ընտրություններից հետո։

    «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պաշտոնական պարզաբանում ստանալ Արսենյանի հետկանչի վերաբերյալ։ ԱԳՆ-ից մեզ հայտնեցին, որ հարցն իրենց տիրույթում չէ՝ ուղղորդելով դիմել Հանրապետության նախագահի աշխատակազմ։ Նախագահականից առաջարկեցին հարցն ուղղել Կառավարությանը։ Վարչապետի խոսնակն էլ երեկ ողջ օրվա ընթացքում մեր հարցին պաշտոնապես չպատասխանեց։

    Սակայն պաշտոնական «շրջապտույտի» մեջ իշխանական մեր աղբյուրները պնդում են՝ Գուրգեն Արսենյանի հետկանչն արդեն անշրջելի իրողություն է։ Մնում է հասկանալ՝ ով կուղարկվի Մոսկվա և արդյոք դեսպանի փոփոխությունը կարող է լուծել այն քաղաքական խնդիրը, որը մինչ այժմ չի հաջողվել կարգավորել անգամ Փաշինյան-Պուտին մակարդակում։

  • Այլևս չենք հանդուրժում. Իրական պատմություններ 1

    Այլևս չենք հանդուրժում. Իրական պատմություններ 1

  • «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական մրցույթ-փառատոնի հաղթողները հայտնի կլինեն այսօր՝ օգոստոսի 22-ին

    Սևանա լճի ափին՝ Sevan Festival City-ի տարածքում, անցկացվում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական մրցույթ-փառատոնը՝ միավորելով երիտասարդ երաժշտախմբերին, կենդանի երաժշտության սիրահարներին և ոլորտի ներկայացուցիչներին մեկ հարթակում։

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել «Վարչաֆեստի» տարածքում, ծանոթացել վրանային հատվածին, ապա խարույկի շուրջ զրուցել մրցույթ-փառատոնի մասնակիցների հետ։ Նրան ուղեկցել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանը և Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը:

    Փառատոնի եզրափակիչի օրը՝ օգոստոսի 22-ին, հաղթողները կորոշվեն ինչպես պրոֆեսիոնալ ժյուրիի գնահատականների, այնպես էլ ներկա հանդիսատեսի քվեարկության արդյունքներով։

  • Պետությունը չի կարող մի կողմից անձին գաղտնի հսկողության ենթարկել․ օրենսդրական նախագիծ․ Աննա Ծառուկյան

    Փաստաբան Աննա Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

    «ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

    ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

    1. Նախագծի անհրաժեշտությունը

    Գաղտնի քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պետական մարմինների տրամադրության տակ են հայտնվում անձի անձնական և ընտանեկան կյանքի, հաղորդակցության, սոցիալական հարաբերությունների, գտնվելու վայրի, հեռախոսային և էլեկտրոնային հաղորդակցության վերաբերյալ խիստ զգայուն տվյալներ։

    Այդ տվյալների հավաքումը կարող է օրինական լինել միայն օրենքով նախատեսված հիմքերի, նպատակների և երաշխիքների պայմաններում։ Սակայն դրանց օրինական ստացումը ինքնին չի նշանակում, որ պետությունը կամ դրա պաշտոնատար անձինք իրավունք ունեն այդ տվյալները հետագայում ազատորեն հրապարակել, փոխանցել ԶԼՄ-ներին կամ տարածել հանրության շրջանում։

    Գործող Քրեական դատավարության օրենսգրքի 170-րդ հոդվածը նախատեսում է անձնական և ընտանեկան կյանքի պաշտպանության ընդհանուր երաշխիքներ՝ արգելելով դատավարական գործողությունների ժամանակ առանց անհրաժեշտության անձնական կամ ընտանեկան կյանքին վերաբերող տեղեկությունների հավաքումը, պահպանումը, օգտագործումը և տարածումը։

    Միաժամանակ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքը հատուկ կարգավորում է օպերատիվ միջոցառումների արդյունքում ստացված նյութերի օգտագործումը, ինչպես նաև օպերատիվ գործունեության մեթոդների, աղբյուրների և գաղտնի համագործակցող անձանց պաշտպանությունը։

    Սակայն անհրաժեշտ է ստեղծել առավել հստակ և ուղղակի օրենսդրական արգելք այն դեպքերի համար, երբ իրավապահ մարմնի պաշտոնատար անձը կամ պետական մարմնի այլ ներկայացուցիչը գաղտնի քննչական գործողության կամ օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում ստացված նյութը կամ դրանից ստացված անձնական տվյալը փոխանցում կամ հրապարակում է քրեական վարույթի շրջանակից դուրս։

    Նման կարգավորումը հատկապես անհրաժեշտ է այն պայմաններում, երբ գաղտնալսման ձայնագրությունը, դրա սղագրությունը, հաղորդագրության բովանդակությունը կամ այլ տվյալներ հայտնվում են լրատվամիջոցներում կամ սոցիալական ցանցերում՝ նախքան դրանց վերաբերյալ դատական գնահատականը։

    2. Մարդու իրավունքների եվրոպական դատարանի չափանիշները

    Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բազմիցս արձանագրել է, որ անձնական տվյալների հավաքումը, պահպանումը, օգտագործումը և հրապարակումը կարող են ընկնել Կոնվենցիայի 8-րդ հոդվածի պաշտպանության ներքո։

    S. and Marper v. the United Kingdom գործով Դատարանը ընդգծել է, որ անձնական տվյալների պաշտպանությունը հիմնարար նշանակություն ունի անձնական կյանքի իրավունքի համար և պահանջում է համապատասխան իրավական երաշխիքներ։

    Եվրոպական դատարանի 2022 թվականի M.D. and Others v. Spain գործով ոստիկանության տվյալների բազայից անձնական տվյալների արտահոսքը մամուլ գնահատվել է Article 8-ի շրջանակում։ Դատարանը նշել է, որ տվյալների արտահոսքի հանգամանքների պատշաճ քննության բացակայությունը ևս կարող է հանգեցնել պետության պատասխանատվության։

    Margari v. Greece գործով Դատարանը քրեական մեղադրանքներին վերաբերող անձնական տվյալների հրապարակման հարցում ընդգծել է տվյալների առանձնահատուկ զգայունությունը, ինչպես նաև անձի անմեղության կանխավարկածի պահպանման անհրաժեշտությունը։

    Samoylova v. Russia գործով Դատարանը նշել է, որ անձնական տվյալների այնպիսի մշակումը կամ հրապարակումը, որը գերազանցում է սովորաբար կանխատեսելի սահմանները, առաջացնում է Article 8-ի խնդիր, և ազգային իրավունքը պետք է ապահովի համապատասխան երաշխիքներ՝ տվյալների անհամատեղելի օգտագործումը կանխելու համար։

    Perry v. the United Kingdom գործով Դատարանը նաև արձանագրել է, որ ոստիկանության տարածքում կատարված ձայնագրության հետագա օգտագործումը և հրապարակումը կարող է հանդիսանալ անձնական կյանքի միջամտություն, իսկ հանրային վայրում արված տեսագրության հրապարակումը նույնպես կարող է ընկնել Article 8-ի ներքո։

    Եվրոպայի խորհրդի տվյալների պաշտպանության չափանիշներով ևս իրավապահ նպատակներով անձնական տվյալների հավաքումն ու օգտագործումը համարվում են անձնական կյանքի միջամտություն և պետք է հիմնված լինեն օրենքի վրա, ծառայեն օրինական նպատակին և համապատասխանեն անհրաժեշտության ու համաչափության պահանջներին։

    Հետևաբար՝

    գաղտնալսման օրինական իրականացումը չի ստեղծում դրա բովանդակությունը հանրայնացնելու ինքնուրույն իրավունք։

    3. Նախագծի հիմնական նպատակը

    Նախագծի նպատակն է՝

    1. հստակ սահմանել գաղտնի քննչական և օպերատիվ միջոցառումների արդյունքում ստացված անձնական տվյալների հանրայնացման արգելքը,

    2. սահմանել իրավապահ մարմինների պաշտոնատար անձանց հատուկ պարտականությունը՝ կանխելու այդ տվյալների արտահոսքը,

    3. սահմանել հրապարակման թույլատրելի բացառիկ դեպքերը,

    4. պաշտպանել անձի անձնական և ընտանեկան կյանքը,

    5. պաշտպանել անմեղության կանխավարկածը,

    6. բացառել իրավապահ մարմինների կողմից քրեական վարույթի նյութերի ընտրովի «մեդիա հրապարակումը»,

    7. ապահովել արդյունավետ քննության և պատասխանատվության մեխանիզմ։

    ՕՐԵՆՍԳՐՔԻ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ

    Հոդված 1.

    Քրեական դատավարության օրենսգրքի 170-րդ հոդվածը լրացնել նոր մասերով.

    «3. Գաղտնի քննչական գործողության, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ գաղտնի միջոցառման արդյունքում ստացված՝ անձնական կամ ընտանեկան կյանքին, հաղորդակցությանը, անձնական տվյալներին վերաբերող տեղեկությունները, ձայնագրությունները, տեսագրությունները, լուսանկարները, հաղորդագրությունների բովանդակությունը, դրանց սղագրությունները կամ վերարտադրությունները չեն կարող հրապարակվել, հանրայնացվել, զանգվածային լրատվության միջոցներին կամ այլ երրորդ անձանց փոխանցվել դատավարության շրջանակից դուրս, բացառությամբ սույն օրենսգրքով ուղղակիորեն նախատեսված դեպքերի։

    1. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված արգելքը տարածվում է նաև այն տեղեկությունների վրա, որոնք գաղտնի քննչական գործողության կամ օպերատիվ-հետախուզական միջոցառման բովանդակությունից ստացվել են վերարտադրության, ամփոփման, մեջբերման, սղագրման, ձայնային կամ տեսողական ձևափոխման միջոցով, եթե դրանց միջոցով հնարավոր է նույնականացնել անձին կամ բացահայտել նրա անձնական կյանքի հանգամանքները։

    2. Իրավապահ մարմնի պաշտոնատար անձինք պարտավոր են ձեռնարկել անհրաժեշտ տեխնիկական, կազմակերպական և իրավական միջոցներ՝ սույն հոդվածով նախատեսված տեղեկությունների չարտոնված հրապարակումը, փոխանցումը կամ արտահոսքը կանխելու համար։

    3. Գաղտնի քննչական գործողության կամ օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում ստացված նյութի հրապարակումը չի կարող արդարացվել միայն այն հանգամանքով, որ տվյալ նյութը վերաբերում է հանրային նշանակություն ունեցող քրեական վարույթին։

    4. Հանրային նշանակությունը ինքնին չի վերացնում անձի՝ անձնական և ընտանեկան կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքը։ Տեղեկության հրապարակման անհրաժեշտությունը յուրաքանչյուր դեպքում պետք է գնահատվի օրինականության, անհրաժեշտության, համաչափության, անձնական տվյալների պաշտպանության և անմեղության կանխավարկածի պահանջների համատեքստում։

    5. Սույն հոդվածով նախատեսված տեղեկությունների փոխանցումը զանգվածային լրատվության միջոցին կամ այլ երրորդ անձի հավասարեցվում է հրապարակմանը, եթե այդ փոխանցման հետևանքով տեղեկությունը հասանելի է դառնում կամ նախատեսված է դառնալու անորոշ թվով անձանց համար»։

    Հոդված 2. Հրապարակման բացառությունները

    170-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով.

    «9. Սույն հոդվածով նախատեսված արգելքը չի տարածվում՝

    1. դատարանի որոշմամբ դատավարության շրջանակում նյութի հրապարակային քննության վրա, եթե հրապարակումը չի հակասում օրենքով նախատեսված սահմանափակումներին.

    2. անձի կողմից իր նկատմամբ իրականացված գաղտնի քննչական գործողության կամ օպերատիվ միջոցառման վերաբերյալ տեղեկության հրապարակման վրա, եթե դրանով չեն բացահայտվում այլ անձանց պաշտպանվող անձնական տվյալները կամ պետական գաղտնիք հանդիսացող տեղեկությունները.

    3. օրենքով ուղղակիորեն նախատեսված վերահսկողական կամ դատավարական նպատակով իրավասու պետական մարմիններին տեղեկությունների փոխանցման վրա.

    4. հանրային նշանակություն ունեցող տեղեկության հրապարակման վրա միայն այն մասով, որն անհրաժեշտ է հանրային շահի իրացման համար և չի պարունակում տվյալ նպատակի համար ոչ անհրաժեշտ անձնական տվյալներ»։

    Հոդված 3. Անձնական տվյալների նվազագույնացման սկզբունք

    Քրեական դատավարության օրենսգրքում սահմանել հետևյալ սկզբունքը.

    «Գաղտնի քննչական գործողությունների կամ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները հրապարակելիս կամ դատավարության շրջանակում հանրությանը հասանելի դարձնելիս պետք է բացառվեն այն անձնական տվյալները, որոնք անհրաժեշտ չեն հրապարակման օրինական նպատակին հասնելու համար»։

    Այս դրույթը պետք է ներառի հատկապես՝

    • հեռախոսահամարները,

    • բնակության հասցեները,

    • անձնական նամակագրությունը,

    • ընտանեկան հարաբերությունների վերաբերյալ տվյալները,

    • առողջական վիճակի վերաբերյալ տվյալները,

    • անձնական լուսանկարները և տեսանյութերը,

    • երրորդ անձանց տվյալները,

    • երեխաների վերաբերյալ տվյալները,

    • անձի մասնավոր խոսակցությունների այն հատվածները, որոնք կապ չունեն քրեական վարույթի առարկայի հետ։

    Հոդված 4. Իրավապահ մարմնի կողմից արտահոսքի հատուկ կարգավորում

    Օրենսգիրքը լրացնել հետևյալ դրույթով.

    «Գաղտնի քննչական գործողության կամ օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում ստացված նյութի չարտոնված հրապարակման կամ երրորդ անձի փոխանցման փաստի վերաբերյալ իրավապահ մարմինը պարտավոր է անհապաղ իրականացնել ծառայողական և, օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում, քրեական կամ վարչական վարույթ։

    Եթե առկա են բավարար հիմքեր ենթադրելու, որ նյութի արտահոսքը կատարվել է պետական մարմնի պաշտոնատար անձի կամ աշխատակցի կողմից, քննությունը պետք է իրականացվի այն մարմնից անկախ ստորաբաժանման կամ մարմնի կողմից, որի աշխատակիցը ենթադրվում է որպես արտահոսքի աղբյուր»։

    Հոդված 5. Հետագա տարածման արգելք

    Նախատեսել նաև հետևյալ դրույթը.

    «Եթե գաղտնի քննչական գործողության կամ օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում ստացված նյութը հրապարակվել է առանց օրենքով նախատեսված իրավական հիմքի, իրավասու մարմինը պարտավոր է օրենքով սահմանված կարգով ձեռնարկել դրա հետագա տարածումը կանխելու, հրապարակված նյութը հեռացնելու կամ սահմանափակելու, ինչպես նաև դրա տարածման հետևանքները հնարավորինս վերացնելու միջոցներ»։

    Հոդված 6. Հատուկ կարևոր դրույթ

    Օրենքում անհրաժեշտ է ամրագրել.

    «Գաղտնի քննչական գործողության նյութի հրապարակման իրավաչափությունը չի կարող հիմնավորվել միայն այն հանգամանքով, որ նյութը ստացվել է պետական մարմնի կողմից օրինական կերպով»։

    Այս դրույթը սկզբունքային է։

    Օրինական ստացում հավասար չէ ազատ հրապարակման իրավունք։

    Պետությունը կարող է ունենալ իրավական հիմք՝ անձին գաղտնալսելու համար, բայց դա չի նշանակում, որ նույն նյութը կարող է իրավապահ մարմինը հաջորդ օրը փոխանցել լրատվամիջոցին։

    ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԵՆԱԿԵՏԵՐԸ

    1. M.D. and Others v. Spain, 28.06.2022

    Ոստիկանության տվյալների բազայից անձնական տվյալների արտահոսքը մամուլ Դատարանը դիտարկել է Article 8-ի ներքո։

    Հատկապես կարևոր է այն հանգամանքը, որ Դատարանը շեշտել է պետության պատասխանատվությունը՝ իր վերահսկողության ներքո գտնվող տվյալների արտահոսքը կանխելու և պատշաճ քննություն իրականացնելու հարցում։

    2. Margari v. Greece, 2023

    Քրեական վարույթի շրջանակում անձի լուսանկարի և անձնական տվյալների հրապարակումը ճանաչվել է Article 8-ի միջամտություն։

    Դատարանը հատուկ ընդգծել է, որ քրեական մեղադրանքների վերաբերյալ անձնական տվյալները առանձնահատուկ զգայուն են և պահանջում են ուժեղացված պաշտպանություն։

    3. Samoylova v. Russia, 2021

    Դատարանը նշել է, որ անձնական տվյալների մշակումը կամ հրապարակումը, եթե գերազանցում է սովորաբար կանխատեսելի սահմանները, առաջացնում է Article 8-ի խնդիր, և ազգային իրավունքը պետք է ապահովի համապատասխան երաշխիքներ նման օգտագործումը կանխելու համար։

    4. Perry v. United Kingdom

    Դատարանը ճանաչել է, որ նույնիսկ ոստիկանության տարածքում կամ հանրային միջավայրում կատարված ձայնային/տեսագրական նյութի հետագա օգտագործումը և հատկապես դրա հանրայնացումը կարող են ներգրավվել Article 8-ի պաշտպանության ներքո։

    5. S. and Marper v. United Kingdom

    Դատարանը անձնական տվյալների պաշտպանությունը դիտարկել է որպես անձնական կյանքի իրավունքի հիմնարար բաղադրիչ և պահանջել է համապատասխան իրավական երաշխիքներ՝ պետական մարմինների կողմից տվյալների օգտագործման դեմ։

    ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԹԵԶԸ

    Նախագծի քաղաքական և իրավական հիմնավորման մեջ ես խորհուրդ կտամ առանձնացնել հետևյալ միտքը.

    «Պետությունը չի կարող մի կողմից անձին գաղտնի հսկողության ենթարկել՝ հղում կատարելով օրենքով նախատեսված նպատակին, իսկ մյուս կողմից նույն գաղտնի միջոցառման արդյունքում ստացված անձնական կյանքի տվյալները օգտագործել այլ՝ հանրայնացման, հեղինակության վնասման կամ հասարակական կարծիք ձևավորելու նպատակով»։

    Սա բխում է Article 8-ի նպատակի սահմանափակման, անհրաժեշտության և համաչափության տրամաբանությունից։

    Եվրոպական չափանիշներով տվյալների հավաքումը, օգտագործումը և հրապարակումը պետք է ունենան ինքնուրույն իրավական հիմնավորում և չպետք է վերածվեն պետական մարմնի հայեցողության։ Եվրոպայի խորհրդի իրավապահ տվյալների պաշտպանության ուղեցույցն էլ շեշտում է, որ իրավապահ նպատակներով անձնական տվյալների օգտագործումը պետք է հիմնված լինի օրենքի վրա և սահմանափակված լինի անհրաժեշտության ու համաչափության պահանջներով։