Վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհվում է Հեսսեյան խաղաղության մրցանակՎարչապետի որոշմամբ կստեղծվի ԶՈՒ-երում ինքնասպանությունների առնչությամբ լուծումներ մշակող աշխատանքային խումբԱԺ-ն ավարտեց մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածությունների քննարկումը. սպասվում է քվեարկությունՆազելի Բաղդասարյանը՝ Աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուՀՀ ԱԽ քարտուղարը և ԱՄՆ կոնգրեսականը քննարկել են TRIPP նախագծին վերաբերող հարցերՀանցավոր ծագում ունեցող 29 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
Blog
-
Քննչականի պետն աշխատասենյակում ծեծի է ենթարկել փոխոստիկանապետին. մանրամասներ
«Իշխանություն»-ը գրել էր, որ նախօրեին ուշ գիշեր ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության շենքի դիմաց գերլարված իրավիճակ է եղել։ Ըստ հրապարակման՝ ՔԿ աշխատակիցները ծեծի են ենթարկել ոստիկանության ծառայողի, ինչից հետո վերջինիս համար շտապօգնություն է կանչվել։
ArmLur.am-ին հաջողվել է բացառիկ մանրամասներ պարզել միջադեպից։ Մեր տեղեկություններով՝ ծեծի ենթարկված ոստիկանության ծառայողը ՆԳՆ ոստիկանության Մալաթիայի բաժնի պետի տեղակալն է։
ArmLur.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ միջադեպի հիմքում բավական կենցաղային թվացող հարց է եղել՝ ավտոկայանատեղիի շուրջ վեճը։ Դեպքից մեկ օր առաջ Մալաթիայի տարածքում ոստիկանության ծառայողի, քննիչների և քաղաքացու մասնակցությամբ վիճաբանություն է տեղի ունեցել։
Սակայն պատմությունն այդքանով չի ավարտվել։
ArmLur.am-ի տեղեկություններով՝ հաջորդիվ հարցերը պարզաբանելու նպատակով ոստիկանության ծառայողին իր մոտ է հրավիրել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը։ Վերջինս, ըստ մեզ փոխանցված տեղեկությունների, ոստիկանության ծառայողին ընդունել է իր աշխատասենյակում, որտեղ ներկա են եղել նաև վարչության ղեկավար կազմի ներկայացուցիչներ: Այստեղ
իրավիճակը կրկին լարվել է, և Մալաթիայի ոստիկանապետի տեղակալը ծեծի է ենթարկվել։ Ըստ ArmLur.am-ին հասած տեղեկությունների, կատարվածին ներկա են եղել նաև ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ ոստիկանության ներքին անվտանգության ստորաբաժանման ղեկավարը։
Դեպքից հետո ոստիկանության ծառայողի համար շտապօգնություն է կանչվել։ Նրա հարազատները հավաքվել են ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության շենքի դիմաց, սակայն, նրանց թույլ չեն տվել ներս մտնել։
ArmLur.am-ի տեղեկություններով՝ կատարվածի առնչությամբ արդեն հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել, ուստի իրավապահ համակարգը ստիպված է լինելու պարզել ոչ միայն՝ ով և ինչ հանգամանքներում է բռնություն գործադրել ոստիկանության ծառայողի նկատմամբ, այլև՝ ովքեր են ներկա եղել միջադեպին և ինչ գործողություններ են ձեռնարկել այն կանխելու համար։
Հատկանշական է նաև մեկ այլ հանգամանք։ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանի եղբայրն է։
-
Լսեցի՛ք դատավոր Փաշինյանն ինչ ասաց․ ով էր իրականում մեղավոր զինվորների մահվան մեջ․ Ռուզան Ստեփանյան (video)
Լրահոս
Ավտովթար Շիրակի մարզում․ «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից ու բախվել ծառին, կա վիրավոր
Արծվաշենի վերադարձի «կուտը» չի կարելի ուտել․ Շարմազանով
Սև ծովում անօդաչուն հարվածել է թուրքական ընկերության կողմից շահագործվող նավին, կա անհետ կորած
Խիստ պատիժ ՀՖՖ-ից․ Հայկական ակումբը երկար ժամանակով հեռացվեց ֆուտբոլային գործընթացներից
Նիկոլի մեթոդը պարզ է․ սկզբում փոխել բառապաշարը, հետո դրանով փոխել ընկալումը. Արմեն Հովհաննիսյան
Գերմանիան 50 միլիոն եվրո մարդասիրական օգնություն կտրամադրի Ուկրաինային
Կոտայքի մարզի Գառնի բնակավայրում «Ford»-ը բախվել է բետոնե էլեկտրասյանը և կոտրել այն
Չկա հիմք, չկա խափանման միջոց. Դավիթ Բալայանի որոշման հետքերով․ փաստաբան
Շատ խորը հարցեր և խնդիրներ կարող են առաջ գալ. թուրքագետը՝ հայկական դպրոցների արգելքի մասին
Օդի աղտոտվածության պատկերը Երևանում․ ո՞ր համայնքներում են արձանագրվել շեղումներ
Փարաքարում 25-ամյա վարորդը «Ford Transit»-ով վրաերթի է ենթարկել 36-ամյա հետիոտնի
«ՀՀԿ-ից թռածնե՛ր, գնացեք ու ձեր հաշիվները մաքրեք ձեր «տեր» Ալիևի հետ»․ Վահե Մովսիսյան (video)
«ՇՏԱՊ․ ՔՊ-ն Էդգար Ղազարյանին մանդատից զրկելու ծրագիր ունի» (video)
«Նիկո՛լ, Ծառուկյանից թռած Բագրատյանը գիտե՞ս՝ ժամանակին ինչեր էր ասում քո մասին»․ Աշոտ Անդրեասյան (video)
Աննա Հակոբյա՛ն, ուղիղ հարց եմ տալիս՝ ամուսնուցդ ճշտի, դուք այդ կնոջը բռնության ենթարկում եք, թե չէ (video)
Պայթյունավտանգ իրավիճակ՝ էկոպարեկայինում. 40 աշխատակից վախենում է դատվել (video)
«Արայի՛կ, ու՞մ էիր ասում՝ չվախենա՛ք․․․ տեսա՞ր՝ շեֆդ հանձնում է Տիգրանաշենը»․ Վահե Մովսիսյան (video)
Հայաստանում առաջիկա օրերին շոգ եղանակ է սպասվում
Ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել ափ
Երևան-Երասխ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել ընթացող մեքենայում
Լսեցի՛ք դատավոր Փաշինյանն ինչ ասաց․ ով էր իրականում մեղավոր զինվորների մահվան մեջ․ Ռուզան Ստեփանյան (video)
Ադրբեջանը ոչ Արծվաշենն է վերադարձնելու, ոչ էլ ՀՀ օկուպացված տարածքներից է դուրս գալու․ ադրբեջանագետ
Վթարային ջրանջատում Երևանում
Արտակարգ դեպք՝ Երևանի ՋԷԿ-ում. արագիլը դիպչել է էլեկտրալարերին, ինչից կրակ է բռնկվել
Ավտովթար՝ Երևանում․ վիրավոր կա
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Օգոստոսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Օգոստոսի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Օգոստոսի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը -
Գառնի բնակավայրում «Ford»-ը բшխվել է բետոնե էլեկտրասյանը, կոտրել այն
Այսօր՝ օգոստոսի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 02:00-ի սահմաններում «Ford» մակնիշի ավտոմեքենան Գառնի բնակավայրի Խաչատրյան փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է բետոնե էլեկտրասյանը, տապալել այն։Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը:
-
Անսպառ էներգիա, խաղեր ու անմոռանալի հույզեր Սևանի ափին․ «Վարչաֆեստ»՝ օր 2
Սևանա լճի ափին կայացած «Վարչաֆեստ» փառատոնը վերածվել է իսկական էներգիայի, սպորտի և վառ հույզերի տոնի։ Փառատոնի կազմակերպիչները «Ֆեյսբուք»-ում կիսվել են տոնական մթնոլորտի դրվագներով:
Փառատոնի մասնակիցները հնարավորություն ունեն վայելելու ոչ միայն որակյալ երաժշտություն, այլև ներգրավվելու տարաբնույթ ակտիվություններում, սպորտային խաղերում:
«Անսպառ էներգիա, խաղեր ու անմոռանալի հույզեր Սևանի ափին։ «Վարչաֆեստ»-ում երաժշտությունից զատ վայելեցինք տարաբնույթ ակտիվություններ, սպորտային խաղեր ու լցվեցինք վառ հիշողություններով։ Մեզ հետ միասին վերապրեք այս գեղեցիկ պահերը, որ անցկացրինք միասին»,- նշված է փառատոնի ֆեյսբուքյան պաշտոնական էջի հրապարակման մեջ։
-
Պրոպանը ներմուծվում է, բայց գազի գները շարունակում են բարձրանալ․ ո՞ւր են խոստացված էժանացումները
Քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը գրել է.
Ինչպես և խոստանում էր էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, Ադրբեջանի տարածքով ՌԴ-ից Հայաստան արդեն պրոպան է ներմուծվում։
Բայց գազի գները ոչ միայն չեն իջել այլ շարունակում են թանկանալ։ 230-ից էժան գազ այս պահին՝ ամռանը չկա։
Կարծում եմ, պ-ն նախարարը պետք է լինի հետևողական և բացատրի թե ինչու նրա կողմից խոստացված հեղուկ գազի գնի իջեցումը տեղի չի ունենում։
Հերթական անգամ, ինչպես միշտ ապարդյուն, փորձեմ նշել Մրցակցության և սպառողների պաշտպանության հանձնաժողովի ձրիակերներին։ Լա՞վ եք, մեր հաշվին գոյացող ձեր աշխատավարձերը և պարգևավճարները ժամանակին կաթու՞մ են։
-
ՀՀ քաղաքացիներն օգտվել են ՀՀ վերադարձի չեղարկված չվերթների պատճառով նոր ավիատոմսեր ձեռք բերելու համար տրամադրվող գումարի փոխհատուցման՝ ՀՀ կառավարության կողմից տրամադրված աջակցությունից․ ԱԳՆ
ՀՀ քաղաքացիներն օգտվել են ՀՀ վերադարձի չեղարկված չվերթների պատճառով նոր ավիատոմսեր ձեռք բերելու համար տրամադրվող գումարի փոխհատուցման՝ ՀՀ կառավարության կողմից տրամադրված աջակցությունից: Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։
ՀՀ ԱԳՆ կողմից իրականացվել է Մերձավոր Արևելքում փետրվարին տեղի ունեցած ռազմական գործողությունների հետևանքով ՀՀ վերադարձի կամ տարանցիկ չվերթների չեղարկման պատճառով նոր ավիատոմսեր ձեռք բերած ՀՀ քաղաքացիներին վերադարձի ավիատոմսերի փոխհատուցման տրամադրման գործընթացը:
2026թ. ապրիլի 10-ից օգոստոսի 20-ը հաստատվել է ՀՀ քաղաքացիներից ստացված 630 հայտ, ինչի արդյունքում փոխհատուցում է ստացել ՀՀ 902 քաղաքացի: Փոխհատուցումների ընդհանուր գումարը կազմել է շուրջ 174 մլն դրամ՝ յուրաքանչյուր անձի համար մինչև 250 հազար դրամի չափով:
ՀՀ ԱԳՆ-ն ողջ գործընթացի ընթացքում աջակցել է քաղաքացիներին՝ հայտերի լրացումից և անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացումից մինչև փոխհատուցումների տրամադրում՝ անհրաժեշտության դեպքում համագործակցելով նաև ավիափոխադրողների և զբոսաշրջային ընկերությունների հետ։
Հաշվի առնելով հայտերի ստացման նվազող դինամիկան՝ ՀՀ կառավարության օգոստոսի 20-ի N1237 որոշմամբ հայտերի ընդունման վերջնաժամկետ է սահմանվել օգոստոսի 25-ը:
-
Կարմիր Լուսինը կրկին տեսանելի կլինի 2028 թվականի դեկտեմբերի 31-ին – ԱՄԲԻՈՆ NEWS
Կարմիր Լուսնի հազվագյուտ երևույթը հնարավոր կլինի դիտել 2028 թվականի դեկտեմբերի 31-ի երեկոյան՝ Ռուսաստանի գրեթե ողջ տարածքից, հայտնել է աստղագետ և աստղաֆիզիկոս Դմիտրի Վիբեն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։Նրա խոսքով՝ դիտման պայմանները շատ բարենպաստ կլինեն. Լուսինը երկնքում բարձր դիրք կունենա արևելյան ուղղությամբ, և այն տեսանելի կլինի անզեն աչքով՝ մոտավորապես ժամը 19:00-20:00-ին։
Կարմրավուն Լուսինը տեսանելի կլինի նաև Արևելյան Եվրոպայի, Ասիայի և Ավստրալիայի մի շարք շրջաններից։ Լուսնի կարմիր երանգը պայմանավորված է խավորման ժամանակ Երկրի մթնոլորտով անցնող արևի լույսի բեկմամբ։
-
Տաթևի Մեծ անապատի վիմագրագիտական ժառանգությունը հարստացել է նորահայտ արձանագրությամբ | Հայաստան
Տաթևի Մեծ անապատի վիմագրագիտական ժառանգությունը հարստացել է նորահայտ արձանագրությամբ։
ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային Ժառանգության Գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ արշավախումբը՝ Արման Նալբանդյանի ղեկավարությամբ, Տաթևի Մեծ անապատում իրականացվող պեղումների ընթացքում հայտնաբերել է բավականին հետաքրքիր և արժեքավոր բարավոր։
Տեղում իրականացված աշխատանքների արդյունքում, քարը շրջելուց հետո, պարզվել է, որ այն արձանագիր է։ Մինչ օրս անհայտ և չհրատարակված այս վիմագիրը նոր լույս է սփռում անապատի խցերի կառուցման պատմության վրա։
Արձանագրությունը ներկայումս գտնվում է ուսումնասիրման փուլում։ Նախնական տվյալներով՝ այն պարունակում է անձնանուն, ում հիշատակին կառուցվել է խուցը, կամ ով ապրել է այնտեղ։
Պեղումները շարունակվում են։
-
Հայաստանում սեպտեմբերի 10-13-ը կանցկացվի միջազգային հեծանվաերթ. գործադիրը բյուջեից միջոցներ կհատկացնիԿառավարությունը թզի և դեղձի վերամշակման նպատակով 1 կիլոգրամի դիմաց 125 դրամով կաջակցի մթերումներինՎարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհվում է Հեսսեյան խաղաղության մրցանակՎարչապետի որոշմամբ կստեղծվի ԶՈՒ-երում ինքնասպանությունների առնչությամբ լուծումներ մշակող աշխատանքային խումբԱԺ-ն ավարտեց մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածությունների քննարկումը. սպասվում է քվեարկությունՆազելի Բաղդասարյանը՝ Աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու
Հայաստանում սեպտեմբերի 10-13-ը կանցկացվի միջազգային հեծանվաերթ. գործադիրը բյուջեից միջոցներ կհատկացնիԿառավարությունը թզի և դեղձի վերամշակման նպատակով 1 կիլոգրամի դիմաց 125 դրամով կաջակցի մթերումներինՎարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհվում է Հեսսեյան խաղաղության մրցանակՎարչապետի որոշմամբ կստեղծվի ԶՈՒ-երում ինքնասպանությունների առնչությամբ լուծումներ մշակող աշխատանքային խումբԱԺ-ն ավարտեց մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածությունների քննարկումը. սպասվում է քվեարկությունՆազելի Բաղդասարյանը՝ Աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու