Blog

  • Որքա՞ն վնաս են կրել հայ ծաղկավաճառները․ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պատասխանը․ Sputnik Արմենիա





    ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տվյալներ չունի, թե ծաղկային ջերմոցային տնտեսությունները որքան վնաս են կրել ռուսական սահմանափակումների հետևանքով։ Այս եզրակացությունը կարելի է անել Sputnik Արմենիայի գրավոր հարցման պատասխանից։

    Ավելի վաղ աղբյուրը գրել էր, որ հայկական շուկան, որը դեռ վերջերս զարգանում էր և կայուն եկամուտ բերում արտադրողներին, այսօր ճգնաժամի մեջ է. երբ Ռուսաստանը սահմանափակեց հայկական արտադրանքի ներմուծումը, ու պարզվեց, որ ՀՀ–ում աճեցված ծաղիկները հնարավոր չէ իրացնել Եվրամիությունում, տնտեսվարողները բախվեցին լուրջ խնդիրների։

    Մենք հարցում էինք ուղարկել ՀՀ էկոնոմիկայի նախարարություն՝ խնդրելով տվյալներ տրամադրել գործող ծաղկային ջերմոցային տնտեսությունների քանակի, դրանց ընդհանուր տարածքի և արտադրության ծավալների, ինչպես նաև ներքին վաճառքի և արտահանման հարաբերակցության, ՌԴ սահմանափակումների ներդրումից հետո ԵՄ երկրներ մատակարարումների դինամիկայի և ամբողջ արդյունաբերության համար վնասի գնահատման վերաբերյալ:
    «Ծաղկային ջերմատնային տնտեսությունների կրած վնասներն առնչվում են տնտեսվարողների ներքին գործունեությանը, ուստի էկոնոմիկայի նախարարությունը դրանց վերաբերյալ տեղեկատվության չի տիրապետում», – հայտնել են գերատեսչությունից:

     

    Ավելին՝ սկզբնաղբյուրում։




    դիտվել է 156 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը


    Օգոստոսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը


    Օգոստոսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը


    Օգոստոսի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը


    Օգոստոսի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը


    Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը


    Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը


    Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը


    Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը


    Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը

  • Մետաքսյա Սիմոնյանի հմայքը՝ բեմում եւ կյանքում

    Մետաքսյա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակին Գրականության եւ արվեստի թանգարանում (ԳԱԹ) բացված «Բեմի հմայքը» ցուցադրությունը փորձում է դերասանուհուն ներկայացնել ոչ միայն բեմի ու կինոյի, այլեւ անձնական իրերի, արխիվային նյութերի, լուսանկարների ու հուշագրությունների միջոցով։ 

    Լուսանկարը` Մեդիամաքս

    Մետաքսյա Սիմոնյանի անունը հայկական թատրոնի ու կինոյի պատմության մեջ սովորաբար ուղեկցվում է «հմայք», «գեղեցկություն», «նրբաճաշակություն» բառերով։ 

     

    Սակայն «Բեմի հմայքը» ցուցադրությունը փորձում է այդ հայտնի պատկերին ավելացնել նաեւ մեկ այլ շերտ՝ ցույց տալ, թե ինչու էր Սիմոնյանը իր ժամանակի համար բացառիկ դերասանուհի։

     

    ԳԱԹ տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանի խոսքով՝ ցուցադրությունը ծնվել է թանգարանի եւ Հայաստանի կինոյի հիմնադրամի համագործակցության արդյունքում։

    Սյուզաննա Խոջամիրյանը Սյուզաննա Խոջամիրյանը

    Լուսանկարը` Մեդիամաքս

    «Մեր թանգարանը շատ մեծ համագործակցության լայն ցանց ունի՝ թե՛ պետական, թե՛ մասնավոր տարբեր մշակութային, կրթական կառույցների հետ։ Բացառություն չէ նաեւ մեր ջերմ, գործնական հարաբերությունները Հայաստանի կինոյի հիմնադրամի հետ, քանի որ ԳԱԹ-ում պահվում է կինոյի գրեթե ամբողջական արխիվային վավերագրությունը, իսկ կինոյի հիմնադրամը զբաղվում է հենց կինոյի վերաբերյալ գործունեությամբ», – ասում է նա։

    Լուսանկարը` Մեդիամաքս

    Այս համագործակցության արդյունքում, ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, որոշվել է Մետաքսյա Սիմոնյանի 100-ամյակը նշել համատեղ նախագծով։

    Լուսանկարը` Մեդիամաքս

    «ԳԱԹ-ի այս ժամանակավոր ցուցասրահը, վերածվել է Մետաքսյա Սիմոնյանի կերտած կերպարների պատկերասրահի։ Այստեղ ներկայացնում ենք նրա բեմի հմայքը»։

    Լուսանկարը` Մեդիամաքս

    Ցուցադրության նյութերը համալրվել են նաեւ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տրամադրած նմուշներով։ Թվայնացման, էկրանավորման եւ տեխնիկական մյուս բաղադրիչներն ապահովել է Հայաստանի կինոյի հիմնադրամը։

    Լուսանկարը` Մեդիամաքս

    Ցուցադրության մեջ կարելի է տեսնել բեմական զգեստներ, զարդեր, լուսանկարներ, ձեռագրեր, արխիվային փաստաթղթեր, ինչպես նաեւ անձնական իրեր։

     

    Այս իրերը հնարավորություն են տալիս Մետաքսյա Սիմոնյանին դիտարկել ոչ միայն որպես մեծ դերասանուհի, այլեւ որպես կին ու անհատ։

    Լուսանկարը` Մեդիամաքս

    «Այստեղ ցուցադրվում են անձնական իրեր, հիմնականում բեմական աքսեսուարներ, զարդեր, կոսմետիկ միջոցներ։ Այդ նրբաճաշակությունը, նրա կրած զարդերը եւ այլն, բեմի աքսեսուարները հիմնականում դարձել են գլխավոր այցեքարտը»։

    Լուսանկարը` Մեդիամաքս

    ԳԱԹ տնօրենի խոսքով՝ այցելուների ուշադրությունը գրավում են նաեւ որոշ մանրամասներ, որոնք առաջին հայացքից կարող են ցուցադրության առանցքային մաս չթվալ, սակայն ժամանակի ու անձի մասին հետաքրքիր պատմություններ են պատմում։

     

    Ցուցադրության մյուս կարեւոր շերտը արխիվային նյութերն են՝ բնօրինակ պաստառներ, ազդագրեր եւ լուսանկարներ։

    Լուսանկարը` Մեդիամաքս

    Սյուզաննա Խոջամիրյանն առանձնացնում է երեք ազդագիր, որոնք կապված են խորհրդային տարիներին ներկայացումների՝ Ռուսաստան մեկնելու եւ այնտեղ ներկայացվելու ավանդույթի հետ. 

     

    «Սրանք չափազանց կարեւոր էին այն տարիներին, որովհետեւ ներկայացումներով մեկնում էին Ռուսաստան, եւ այնտեղ տարածաշրջանային այդ միության երկրների բոլորի երկրորդ փուլում ընտրված ներկայացումներն էին քննարկվում։ Դա կարելի էր ասել քննության նման մի բան էր, որ դա անցնելուց հետո արդեն հանրությունը շատ ավելի մեծ ոգեւորություն, հետաքրքրություն էր ցուցաբերում այդ կոնկրետ ներկայացման հանդեպ»։

    Լուսանկարը` Մեդիամաքս

    Այդ պատմության մեջ Մետաքսյա Սիմոնյանի դերակատարումը հատկապես ուշագրավ է. «Հետաքրքիր է, որ նույն տարին Հայաստանից գնացել էր երեք ներկայացում, եւ երեքի գլխավոր դերում էլ Մետաքսյա Սիմոնյանն էր»։

    Լուսանկարը` Մեդիամաքս

    «Այդ ժամանակաշրջանում ներկայացումներում հիմնականում գլխավոր դեր խաղալուց հետո պարտադիր անցնում էին երկրորդական, մասսայական դերակատարմանը՝ համարվում էր, որ մյուս դերասանուհիները եւս պիտի հնարավորություն ունենան գլխավոր դերեր խաղալու։ Բայց Մետաքսյա Սիմոնյանը բացառիկ կերպար է եղել, նա միշտ էլ գլխավոր դերեր է խաղացել»։

    Լուսանկարը` Մեդիամաքս

    Այս հանգամանքը միայն դերասանուհու անձնական հմայքով բացատրելը բավարար չէ։

    Լուսանկարը` Մեդիամաքս

    «Այստեղ փակցված են նաեւ նրա գործընկերների, մեծերի, ռեժիսորների, բեմադրողների գրած կարծիքները, որոնք վկայում են նրա չափազանց բարձր պրոֆեսիոնալիզմի մասին»։

     

    Սյուզաննա Խոջամիրյանի խոսքով՝ Մետաքսյա Սիմոնյանի կերպարը ժամանակի մշակութային միջավայրում առանձնահատուկ ազդեցություն է ունեցել.

    Լուսանկարը` Մեդիամաքս

    «Այն ժամանակի շատ ստեղծագործողներ, շատ հայտնի մարդիկ սիրահարված էին նրան»։

    Լուսանկարը` Մեդիամաքս

    «Բեմի հմայքը» անվանումը քննարկումների ընթացքում ինքնաբուխ է ընտրվել, իսկ ցուցադրության բացման օրը դերասանուհու որդուց իմացել են, որ «Բեմի հմայքը» Մետաքսյա Սիմոնյանի՝ իր ժամանակներում ունեցած մականուններից մեկն է եղել։

     

    «Ցուցադրության հայեցակարգն այնպես է մշակված, որ մեր հերոսուհին հնարավորինս ամբողջական ներկայացված լինի. Մետաքսյա Սիմոնյան կին, Մետաքսյա Սիմոնյան մայր, Մետաքսյա Սիմոնյան գեղեցկուհի, Մետաքսյա դասախոս, Մետաքսյա թատրոնի դերասանուհի կամ ֆիլմի դերասանուհի», – ասում է Սյուզաննա Խոջամիրյանը։

    Լուսանկարը` Մեդիամաքս

    «Բեմի հմայքը» գործելու է մինչեւ օգոստոսի 31-ը։ Ժամանակավոր ցուցադրությունների դեպքում թանգարանների համար մշտական խնդիր է դրանց ավարտից հետո նյութերի հասանելիության ապահովումը։ 

    Լուսանկարը` Մեդիամաքս

    Սյուզաննա Խոջամիրյանն ասում է, որ փորձում են լուծում գտնել. 

     

    «Մասնավոր կառույցի հետ համագործակցությամբ ամբողջությամբ նկարահանում ենք ժամանակավոր ցուցադրությունները»։

     

    Նախատեսվում է ստեղծել Գրականության եւ արվեստի թանգարանի թվային հարթակ՝ նախկին ժամանակավոր ցուցադրություններին ծանոթանալու համար։

    Լուսանկարը` Մեդիամաքս

    Աստղիկ Հովհաննեսով

     

    Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

     

     

     

  • Չորրորդ հանրապետության գաղափարը․ նոր պետականությո՞ւն, թե՞ երրորդի ժառանգության մերժում

    Չորրորդ հանրապետության գաղափարը․ նոր պետականությո՞ւն, թե՞ երրորդի ժառանգության մերժում

  • Մեծամորի ատոմակայանի մասին կեղծ պնդումները փորձ են՝ վնասելու հայ-ռուսական հարաբերությունները․ ՌԴ ԱԳՆ



    Քաղաքականություն





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Մեծամորի ատոմակայանի սպառնալիքների մասին կեղծ պնդումները, կարծես թե, փորձ են ռուս-հայական հարաբերություններում անհամաձայնություն սերմանելու և արևմտյան տեխնոլոգիաները խթանելու, որոնք կործանարար են Հայաստանի համար, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

    Դիվանագետը հավելել է, որ Մեծամորի ատոմակայանի փակումը կհանգեցնի Հայաստանի էներգետիկ կախվածության մեծացմանը այլ երկրներից։

    Ավելի վաղ արտասահմանյան մամուլում հայտնվել էին հայտարարություններ, որոնցում պնդվում էր, որ Հայաստանում գործող Մեծամորի ատոմակայանը, իբր, վտանգ է ներկայացնում ամբողջ տարածաշրջանի համար և պետք է փակվի։

    Հետևեք մեզ՝ այստեղ




  • Վարչաֆեստ. #ուղիղ

    Վարչաֆեստ. #ուղիղ

  • Ձյուդոիստ Նարեկ Դավթյանը՝ պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր |

    Ձյուդոյի Հայաստանի պատանեկան հավաքականի անդամ Նարեկ Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել Էկվադորի Գուայակիլ քաղաքում անցկացվող աշխարհի առաջնությունում: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

    55 կգ քաշային կարգում Դավթյանը երեք հաղթանակ է տարել, այդ թվում՝ առավելության հասնելով 2026 թվականի Եվրոպայի գործող չեմպիոն, Ֆրանսիայի ներկայացուցիչ Ժյուլ Բակիի նկատմամբ և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ 1/2 եզրափակչում հայ ձյուդոիստը հաղթել է Ուկրաինայի ներկայացուցչին, իսկ եզրափակչում զիջել է ԱՄՆ ներկայացուցիչ Սեբաստիան Տերանին՝ դառնալով աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր:

    Մրցումների առաջին օրը պայքարի են դուրս եկել նաև 50 և 60 կգ քաշային կարգի մարզիկները: Այս քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչներ Կարեն Նավասարդյանը և Նարեկ Նահապետյանը, հաղթելով մեկնարկային գոտեմարտերում, հաջորդիվ պարտություն են կրել և դուրս մնացել հետագա պայքարից:

    Այսօր տատամի դուրս կգա 66 կգ քաշային Սերգեյ Գևորգյանը:

    Պատանիների հավաքականն աշխարհի առաջնությանը մասնակցում է գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանի գլխավորությամբ:

  • Տիգրանաշենի հանձնումը կկտրի Հայաստանի հարավային զարկերակը. Գալչյանը՝ «անկլավների», լոգիստիկ ճգնաժամի և տարածքային փոխանակման հնարավորության մասին

    «Անկլավների վերադարձը կամ փոխանակումը աբսուրդային լոգիստիկ փակուղի ու հսկայական ճգնաժամ կստեղծի»,- այս մասին Panorama.am-ի հետ զրույցում նշեց ինժեներ-քարտեզագետ Ռուբեն Գալչյանը։

    Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 20-ի ճեպազրույցում անդրադարձել է Տիգրանաշենի տարածքային պատկանելությանը և խորհրդային շրջանի անկլավների խնդրին՝ նշելով. «Քարտեզների վրա Արծվաշենը Հայաստանի տարածք է, Քյարքին, Բարխուդարլուն և Յուխարի Ասկիպարանը Հայաստանի տարածք չեն և այն փաստ է, որի հետ մենք պետք է առնչվենք»։

    Այս հայտարարությունների, իրավական և քարտեզագրական հիմքերի, ինչպես սահմանազատման գործընթացում հնարավոր ռիսկերի շուրջ Panorama.am-ը զրուցեց ինժեներ-քարտեզագետ Ռուբեն Գալչյանի հետ։

    Ռուբեն Գալչյան- Տիգրանաշենը և նախկին ԽՍՀՄ շրջանում ձևավորված անկլավները փաստացի սահմանվել են խորհրդային զինվորական շտաբների կողմից՝ առանց առանձին բարձրագույն միջպետական վավերացման փաստաթղթերի, սակայն Հայաստանը Ալմա-Աթայի հռչակագրով ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը;

    Panorama.am-Իրավական և քարտեզագրական ի՞նչ հիմքեր ունեն այս պնդումները, և սահմանազատման գործընթացում ո՞ր քարտեզներն են կիրառելի։

    Ռուբեն Գալչյան— Տեսե՛ք, այն հիմնարար քարտեզագրական հիմքերը, որոնց վրա այսօր հղում ենք կատարում սահմանների գծման համար, մշակվել են ԽՍՀՄ զինվորական գլխավոր շտաբի կողմից։ Մասնավորապես, 1969–1970-ական թվականներին կազմված և համապատասխանաբար երկկողմանի՝ Հայկական և Ադրբեջանական ԽՍՀ-ների մակարդակով վավերացված քարտեզներն են ընդունվել որպես ելակետ։ Այդ քարտեզների համաձայն՝ անկախության հռչակման պահին Հայաստանի տարածքում դե յուրե գտնվել են ադրբեջանական երեք անկլավներ (Տիգրանաշենը, Վերին Ասկիպարան և Բարխուդարլուն), իսկ Ադրբեջանի տարածքում՝ հայկական Արծվաշեն էքսկլավը։

    Այդուհանդերձ, պետք է արձանագրել, որ անկլավների գոյության սկզբնական իրավական հիմնավորումը որպես առանձին միջազգային իրավական ակտ բացակայում է․ դրանք պարզապես տեղագրական և վարչական սահմանագծման արդյունք էին միևնույն միութենական պետության ներսում։ Խորհրդային ժամանակաշրջանում, երբ հանրապետությունների միջև վարչական սահմանները պայմանական էին, տնտեսական կապերը՝ ինտեգրված, իսկ ենթակառուցվածքները՝ միասնական, այդ անկլավների բնակիչներն անարգել օգտվում էին հարևան հանրապետության ռեսուրսներից (ջուր, գազ, էլեկտրաէներգիա, ճանապարհներ)։

    Սակայն այսօր, երբ երկու պետությունները դեռևս չունեն լիարժեք միջպետական և սահմանային փոխճանաչման համաձայնագրեր անվտանգության ոլորտում, անկլավների առկայությունը ստեղծում է լոգիստիկ և իրավական աբսուրդային փակուղի։ Ադրբեջանական կողմը իրավականորեն հնարավորություն չունի անարգել հատելու Հայաստանի ինքնիշխան տարածքը՝ իր անկլավ հասնելու համար, և հակառակը՝ Հայաստանը չի կարող ապահովել դեպի Արծվաշեն անխոչընդոտ մուտք և կոմունալ-ենթակառուցվածքային մատակարարումներ Ադրբեջանի վերահսկողությամբ տարածքներով։

    Ավելին, եթե Տիգրանաշենը փոխանցվի Ադրբեջանին, անմիջապես կտրվելու է Հայաստանի հարավային հատվածը՝ Վայոց ձորն ու Սյունիքը մայրաքաղաքին կապող միջպետական ռազմավարական մայրուղին։ Այլընտրանքային գյուղական ճանապարհները, որոնք անցնում են Վեդի քաղաքի կենտրոնով և վեց գյուղերի միջով, ֆիզիկապես ի վիճակի չեն սպասարկելու օրական հազարավոր ծանր բեռնատարների, նավթատարների և մեծաքանակ տրանսպորտային միջոցների հոսքը։

    Տիգրանաշենում ներկայումս առկա է սահմանափակ թվով հայաբնակ տնտեսություն (6-7 ընտանիք), իսկ նախկինում այնտեղ ապրել է 8-10 ադրբեջանական ընտանիք։ Եթե անգամ տեսականորեն պատկերացնենք բնակչության տեղաշարժ, ապա ադրբեջանցի բնակիչները տեղում բախվելու են կենսական ենթակառուցվածքների՝ ջրի, էլեկտրաէներգիայի, գազի և մատակարարման լիակատար բացակայության խնդրին, քանի որ Հայաստանի ինքնիշխան տարածքով անցնող այդ համակարգերը չեն կարող սպասարկել օտարերկրյա անկլավը։

    Հետևաբար, միակ տնտեսագիտորեն և լոգիստիկորեն գործունակ լուծումը, որը քննարկվել է դեռևս խորհրդային տարիներին, տարածքների փոխանակման սկզբունքն է։

    Panorama.am-Խնդրեմ, մանրամասնեք Արծվաշենի և անկլավների փոխանակման հնարավոր մաթեմատիկական ու աշխարհագրական հաշվեկշիռը։

    Ռուբեն Գալչյան — Տարածքային առումով դրանք անհամաչափ մեծություններ են։ Մասնավորապես, Տիգրանաշենի տարածքը կազմում է մոտ 5-6 քառակուսի կիլոմետր, մինչդեռ Արծվաշենինը՝ շուրջ 40 քառակուսի կիլոմետր: Սակայն հաշվարկի մեջ պետք է ներառել նաև Տավուշի մարզում գտնվող մյուս երկու ադրբեջանական անկլավները՝ Վերին Ասկիպարան և Բարխուդարլուն։

    Եթե Հայաստանը վերցնի Տիգրանաշենը և Տավուշի երկու անկլավները, և դրանց դիմաց Ադրբեջանին փոխանցվի Արծվաշենը, սա կլինի միակ խելամիտ և գործնական փոխհատուցման տարբերակը։ Հակառակ պարագայում, առանց փոխանակման, մենք ունենալու ենք հսկայական անվտանգային ու լոգիստիկ ճգնաժամ, որտեղ անկլավներում հայտնված քաղաքացիները զրկված կլինեն տեղաշարժի և հաղորդակցության իրավունքից։

    Panorama.am-1991 թվականի սահմանազատման հիմքում ի՞նչ տրամաբանություն է կիրառվել։

    Ռուբեն Գալչյան— Տրամաբանությունը, որ ինչ որ կար, դրանից սկսել, ինչ որ գոյություն ուներ, դրանով աշխատել, հետո սկսել սահմանազատումը, վերջնականը նոր մեր միջև իրականացնել, որի սկիզբը դրվել է, բայց դեռևս լուրջ գործ չի արվում, բացի Տավուշի 12 կիլոմետրից։

    Panorama.am-Շնորհակալություն, հարցերին պատասխանելու համար։

  • Գազալցակայանում վիճաբանություն է տեղի ունեցել․ գործի է դրվել գազային ատրճանակ, 3 անձ ձերբակալվել է

    Ոստիկանները ձերբակալել են գազալցակայանում տեղի ունեցած վիճաբանության երեք մասնակցի

     

    Օգոստոսի 21-ին Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մասիս քաղաքից դեպի Նորամարգ գյուղ տանող ճանապարհին գտնվող գազալցակայանում տեղի է ունեցել վիճաբանություն, ինչի ընթացքում գործի է դրվել նաև գազային ատրճանակ։

     

    Նույն օրը բժշկական կենտրոններից մեկից ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ վնասվածքով քաղաքացի է դիմել բուժօգնության։

     

    ՆԳՆ ոստիկանության ծառայողների անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում վիճաբանության երեք մասնակից ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության բաժին։

     

    Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են։

  • Ժողովրդավարության կարևոր հիմնասյուններից է` անկախ դատական համակարգը. իրավունքը պետք է գերակայի․ Արամ Վարդևանյան


    Քաղաքականություն



    Ժողովրդավարության կարևոր հիմնասյուններից է` անկախ դատական համակարգը: Վերջին 8 տարվա ընթացքում չի եղել ու չկա իրական քաղաքական կամք ունենալու անկախ ու անվախ դատարաններ:

    Իրավունքը պետք է գերակայի:

    Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին 

    Աստված պահապան մեր ժողովրդին ու հայոց աշխարհին



  • Վահագն Ալեքսանյանը հանդիպել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին | Քաղաքականություն

    ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահագն Ալեքսանյանն օգոստոսի 20-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլի հետ։

    Դեսպանը շնորհավորել է Վահագն Ալեքսանյանին՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ ընտրվելու կապակցությամբ։

    Ինչպես տեղեկացնում են  ՀՀ Ազգային ժողովից, ԱԺ փոխխոսնակը դեսպանին է ներկայացրել խորհրդարանական արդյունավետ գործունեության ծավալման առանցքային ուղղություններն ու առաջնահերթությունները։ Երկուստեք կարևորվել են ժողովրդավարական ձեռքբերումների խորացումն ու ամրապնդումը։

    Զրուցակիցները դիտարկել են երկկողմ խորհրդարանական կապերի խորացման հեռանկարները՝ շեշտելով բարեկամական խմբերի գործունեության ու փոխադարձ այցերի աշխուժացումը։

    Հանդիպման ընթացքում ընդգծվել է երկու երկրների միջև ինչպես մի շարք ոլորտային, այնպես էլ առանձնահատուկ տնտեսական գործընկերության զարգացման հանձնառությունը։