Մետաքսյա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակին Գրականության եւ արվեստի թանգարանում (ԳԱԹ) բացված «Բեմի հմայքը» ցուցադրությունը փորձում է դերասանուհուն ներկայացնել ոչ միայն բեմի ու կինոյի, այլեւ անձնական իրերի, արխիվային նյութերի, լուսանկարների ու հուշագրությունների միջոցով։
Լուսանկարը` Մեդիամաքս
Մետաքսյա Սիմոնյանի անունը հայկական թատրոնի ու կինոյի պատմության մեջ սովորաբար ուղեկցվում է «հմայք», «գեղեցկություն», «նրբաճաշակություն» բառերով։
Սակայն «Բեմի հմայքը» ցուցադրությունը փորձում է այդ հայտնի պատկերին ավելացնել նաեւ մեկ այլ շերտ՝ ցույց տալ, թե ինչու էր Սիմոնյանը իր ժամանակի համար բացառիկ դերասանուհի։
ԳԱԹ տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանի խոսքով՝ ցուցադրությունը ծնվել է թանգարանի եւ Հայաստանի կինոյի հիմնադրամի համագործակցության արդյունքում։
Սյուզաննա Խոջամիրյանը
Լուսանկարը` Մեդիամաքս
«Մեր թանգարանը շատ մեծ համագործակցության լայն ցանց ունի՝ թե՛ պետական, թե՛ մասնավոր տարբեր մշակութային, կրթական կառույցների հետ։ Բացառություն չէ նաեւ մեր ջերմ, գործնական հարաբերությունները Հայաստանի կինոյի հիմնադրամի հետ, քանի որ ԳԱԹ-ում պահվում է կինոյի գրեթե ամբողջական արխիվային վավերագրությունը, իսկ կինոյի հիմնադրամը զբաղվում է հենց կինոյի վերաբերյալ գործունեությամբ», – ասում է նա։
Լուսանկարը` Մեդիամաքս
Այս համագործակցության արդյունքում, ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, որոշվել է Մետաքսյա Սիմոնյանի 100-ամյակը նշել համատեղ նախագծով։
Լուսանկարը` Մեդիամաքս
«ԳԱԹ-ի այս ժամանակավոր ցուցասրահը, վերածվել է Մետաքսյա Սիմոնյանի կերտած կերպարների պատկերասրահի։ Այստեղ ներկայացնում ենք նրա բեմի հմայքը»։
Լուսանկարը` Մեդիամաքս
Ցուցադրության նյութերը համալրվել են նաեւ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տրամադրած նմուշներով։ Թվայնացման, էկրանավորման եւ տեխնիկական մյուս բաղադրիչներն ապահովել է Հայաստանի կինոյի հիմնադրամը։
Լուսանկարը` Մեդիամաքս
Ցուցադրության մեջ կարելի է տեսնել բեմական զգեստներ, զարդեր, լուսանկարներ, ձեռագրեր, արխիվային փաստաթղթեր, ինչպես նաեւ անձնական իրեր։
Այս իրերը հնարավորություն են տալիս Մետաքսյա Սիմոնյանին դիտարկել ոչ միայն որպես մեծ դերասանուհի, այլեւ որպես կին ու անհատ։
Լուսանկարը` Մեդիամաքս
«Այստեղ ցուցադրվում են անձնական իրեր, հիմնականում բեմական աքսեսուարներ, զարդեր, կոսմետիկ միջոցներ։ Այդ նրբաճաշակությունը, նրա կրած զարդերը եւ այլն, բեմի աքսեսուարները հիմնականում դարձել են գլխավոր այցեքարտը»։
Լուսանկարը` Մեդիամաքս
ԳԱԹ տնօրենի խոսքով՝ այցելուների ուշադրությունը գրավում են նաեւ որոշ մանրամասներ, որոնք առաջին հայացքից կարող են ցուցադրության առանցքային մաս չթվալ, սակայն ժամանակի ու անձի մասին հետաքրքիր պատմություններ են պատմում։
Ցուցադրության մյուս կարեւոր շերտը արխիվային նյութերն են՝ բնօրինակ պաստառներ, ազդագրեր եւ լուսանկարներ։
Լուսանկարը` Մեդիամաքս
Սյուզաննա Խոջամիրյանն առանձնացնում է երեք ազդագիր, որոնք կապված են խորհրդային տարիներին ներկայացումների՝ Ռուսաստան մեկնելու եւ այնտեղ ներկայացվելու ավանդույթի հետ.
«Սրանք չափազանց կարեւոր էին այն տարիներին, որովհետեւ ներկայացումներով մեկնում էին Ռուսաստան, եւ այնտեղ տարածաշրջանային այդ միության երկրների բոլորի երկրորդ փուլում ընտրված ներկայացումներն էին քննարկվում։ Դա կարելի էր ասել քննության նման մի բան էր, որ դա անցնելուց հետո արդեն հանրությունը շատ ավելի մեծ ոգեւորություն, հետաքրքրություն էր ցուցաբերում այդ կոնկրետ ներկայացման հանդեպ»։
Լուսանկարը` Մեդիամաքս
Այդ պատմության մեջ Մետաքսյա Սիմոնյանի դերակատարումը հատկապես ուշագրավ է. «Հետաքրքիր է, որ նույն տարին Հայաստանից գնացել էր երեք ներկայացում, եւ երեքի գլխավոր դերում էլ Մետաքսյա Սիմոնյանն էր»։
Լուսանկարը` Մեդիամաքս
«Այդ ժամանակաշրջանում ներկայացումներում հիմնականում գլխավոր դեր խաղալուց հետո պարտադիր անցնում էին երկրորդական, մասսայական դերակատարմանը՝ համարվում էր, որ մյուս դերասանուհիները եւս պիտի հնարավորություն ունենան գլխավոր դերեր խաղալու։ Բայց Մետաքսյա Սիմոնյանը բացառիկ կերպար է եղել, նա միշտ էլ գլխավոր դերեր է խաղացել»։
Լուսանկարը` Մեդիամաքս
Այս հանգամանքը միայն դերասանուհու անձնական հմայքով բացատրելը բավարար չէ։
Լուսանկարը` Մեդիամաքս
«Այստեղ փակցված են նաեւ նրա գործընկերների, մեծերի, ռեժիսորների, բեմադրողների գրած կարծիքները, որոնք վկայում են նրա չափազանց բարձր պրոֆեսիոնալիզմի մասին»։
Սյուզաննա Խոջամիրյանի խոսքով՝ Մետաքսյա Սիմոնյանի կերպարը ժամանակի մշակութային միջավայրում առանձնահատուկ ազդեցություն է ունեցել.
Լուսանկարը` Մեդիամաքս
«Այն ժամանակի շատ ստեղծագործողներ, շատ հայտնի մարդիկ սիրահարված էին նրան»։
Լուսանկարը` Մեդիամաքս
«Բեմի հմայքը» անվանումը քննարկումների ընթացքում ինքնաբուխ է ընտրվել, իսկ ցուցադրության բացման օրը դերասանուհու որդուց իմացել են, որ «Բեմի հմայքը» Մետաքսյա Սիմոնյանի՝ իր ժամանակներում ունեցած մականուններից մեկն է եղել։
«Ցուցադրության հայեցակարգն այնպես է մշակված, որ մեր հերոսուհին հնարավորինս ամբողջական ներկայացված լինի. Մետաքսյա Սիմոնյան կին, Մետաքսյա Սիմոնյան մայր, Մետաքսյա Սիմոնյան գեղեցկուհի, Մետաքսյա դասախոս, Մետաքսյա թատրոնի դերասանուհի կամ ֆիլմի դերասանուհի», – ասում է Սյուզաննա Խոջամիրյանը։
Լուսանկարը` Մեդիամաքս
«Բեմի հմայքը» գործելու է մինչեւ օգոստոսի 31-ը։ Ժամանակավոր ցուցադրությունների դեպքում թանգարանների համար մշտական խնդիր է դրանց ավարտից հետո նյութերի հասանելիության ապահովումը։
Լուսանկարը` Մեդիամաքս
Սյուզաննա Խոջամիրյանն ասում է, որ փորձում են լուծում գտնել.
«Մասնավոր կառույցի հետ համագործակցությամբ ամբողջությամբ նկարահանում ենք ժամանակավոր ցուցադրությունները»։
Նախատեսվում է ստեղծել Գրականության եւ արվեստի թանգարանի թվային հարթակ՝ նախկին ժամանակավոր ցուցադրություններին ծանոթանալու համար։
Լուսանկարը` Մեդիամաքս
Աստղիկ Հովհաննեսով
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Leave a Reply