Երևանում օգոստոսի 20-ին կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 17-20մ/վրկ։ Օգոստոսի 21-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում օգոստոսի 20-ին և 25-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 21-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին հարավարևելյան և արևելյան 4-7 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վրկ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 23-24-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով:
Ամենաօպերատիվ և օբյեկտիվ տեղեկատվությունները Հայաստանից և աշխարհից, մեկ հարթակում։ Բացառիկ հարցազրույցներ և մեկնաբանություններ՝ հնչեղ իրադարձությունների շուրջ։
Շվեդիայյի դպրոցներից մեկում սրով հարձակում է տեղի ունեցել։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ԱՊԱ գործակալությունը, միջադեպը տեղի է ունեցել երկրի կենտրոնական մասում գտնվող Ֆագերստա շրջանի դպրոցում։
Մի քանի մարդ վիրավորվել է միջադեպի հետևանքով։ Զոհերի թիվը չի նշվում։ Հարձակվողը ձերբակալվել է ոստիկանության կողմից։
Ոստիկանությունը հսկողության տակ է վերցրել շրջակա տարածքում գտնվող ևս ութ դպրոց։ Հետաքննությունը շարունակվում է։
դիտվել է 87 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Օգոստոսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Օգոստոսի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Օգոստոսի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Օգոստոսի 22-ին Քաջարանը նշում է քաղաքի օրը։ Տոնական միջոցառումներին մասնակցել են Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, համայնքի ղեկավարը, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարությունը։
Քաջարան 68-ի օրվա կարեւոր իրադարձություններց էր «Քաջարանի թիվ 1 մսուր-մանկապարտեզ»-ի բացման արարողությունը։ ՀՀ կառավարություն-համայնք-ԶՊՄԿ համաներդրմամբ իրականացված սուբվենցիոն ծրագրի արդյունքում կառուցվել է 120 երեխայի համար նախատեսված նոր նախադպրոցական ուսումնական հաստատություն։
Ըստ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի՝ Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայամանավորված օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում օգոստոսի 23-24-ին ցերեկային ժամերին կբարձրանա 5-6 աստիճանով։
ՆԳՆ փրկարար ծառայությունը հորդորում է խստորեն պահպանել հրդեհային անվտանգության կանոնները, իսկ հրդեհի կամ հրդեհի վտանգ ներկայացնող ցանկացած իրավիճակի դեպքում անմիջապես զանգահարել 112։
Երևան քաղաքում օգոստոսի 23-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 26-27-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ։
Հանրապետության տարածքում օգոստոսի 23-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Օգոստոսի 25-27-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին` հարավարևելյան և արևելյան` 4-7 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ։
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 23-24-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վրաստանի բանկային համակարգը կոտրելու համար երկու հաքեր է ձերբակալվել։
ՆԳՆ-ի տվյալներով՝ մեղադրյալները կոտրել են երկրի բանկերից մեկի համակարգչային համակարգը և յուրացրել 374,7 հազար լարի (143,5 հազար դոլար)։ Նրանք ձերբակալվել են Թբիլիսիում՝ դատարանի որոշման հիման վրա։ Նրանց սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում։
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ռուսաստանը շարունակում է հարվածներն Ուկրաինային՝ թիրախավորելով քաղաքացիական բնակչությանը և ընտրելով «ահաբեկման ու էսկալացիայի» ճանապարհը։
Մակրոնը նշել է, որ Կրիվոյ Ռոգում ցերեկային ժամերին առևտրի կենտրոնի ուղղությամբ ռուսական կրկնակի հարվածի հաջորդ օրը զրուցել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ և նրան փոխանցել իր «սարսափն ու խոր մտահոգությունը»։
«Այս հարվածներով, ինչպես նաև այս շաբաթ Կիևի ուղղությամբ իրականացված հարձակումներով՝ Ռուսաստանը շարունակում և խորացնում է իր ագրեսիայի հանցագործությունը։ Համակարգված կերպով թիրախավորելով քաղաքացիական բնակչությանը և ընտրելով ահաբեկման ու էսկալացիայի ճանապարհը՝ Ռուսաստանը, հավանաբար, փորձում է ուժ ցուցադրել, սակայն առաջին հերթին թուլության մասին է վկայում»,- հայտարարել է Մակրոնը։
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է Ուկրաինային տրամադրել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ երկրի օդային տարածքը պաշտպանելու և ռուսական ագրեսիան հետ մղելու համար։ Մակրոնը հայտնել է, որ Զելենսկիին տեղեկացրել է Ֆրանսիայի աջակցության ուժեղացման մասին՝ մասնավորապես որսացող հրթիռների ուղարկման և համագործակցության շարունակման միջոցով։ Նա ընդգծել է նաև, որ անհրաժեշտ է, որպեսզի անհրաժեշտ միջոցներ ունեցող բոլոր երկրները միանան այդ ջանքերին։
Ֆրանսիայի նախագահի խոսքով՝ միջազգային հանրությունը պետք է շարունակի մեծացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ այնքան ժամանակ, քանի դեռ Մոսկվան հրաժարվում է ռազմական գործողությունների դադարեցումից և խաղաղությունից։
Մակրոնը նաև նշել է, որ Զելենսկիի հետ քննարկել է առաջիկա «Կամավորների կոալիցիայի» հանդիպմանն ընդառաջ խաղաղության հասնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ Նրա խոսքով՝ այդ խաղաղությունը պետք է լինի ուկրաինացի ժողովրդի իրավունքների հարգմամբ և Ուկրաինայի ու Եվրոպայի համար անվտանգության երաշխիքներով։
«Ռուսաստանը փորձում է ահաբեկչության միջոցով կոտրել Ուկրաինային․ նրան դա չի հաջողվի։ Ուկրաինայի կողքին միասնական լինելով՝ մենք ուժի նկատմամբ գերակայություն կտանք իրավունքին և արդարությանը»,- հայտարարել է Մակրոնը։
Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը 2026 թվականի հունիսի 19-ին միջնորդագիր էր հասցեագրել Շրջակա միջավայրի նախարարությանը և «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին՝ 2004 թվականի դեկտեմբերի 20-ին ՊՈԱԿ-ի և ֆիզիկական անձի միջև կնքված՝ բացարձակ նիշից ցածր տարածքում գտնվող 3100 քմ մակերեսով հողատարածքի վարձակալության պայմանագիրը լուծելու (դադարեցնելու) ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ:
Գլխավոր դատախազության միջնորդագրի հիման վրա՝ «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ը և ֆիզիկական անձը համատեղ դիմում են ներկայացրել Կադաստրի կոմիտե՝ վարձակալության պայմանագիրը դադարեցնելու վերաբերյալ:
Կադաստրի կոմիտեի կողմից 2026 թվականի օգոստոսի 19-ին տրամադրված տեղեկանքի համաձայն՝ 3100 քմ մակերեսով հողատարածքի վարձակալության իրավունքը դադարեցվել է:
21 միլիոն 186 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով գույքը վերադարձվել է Հայաստանի Հանրապետության տիրապետմանը:
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ նախօրեին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում միջադեպ է տեղի ունեցել, որի ընթացքում, ըստ աղբյուրի, ծեծի է ենթարկվել ոստիկանության Մալաթիայի բաժնի պետի տեղակալը։
Ըստ հրապարակման՝ միջադեպի նախապատմությունը կապված է եղել Մալաթիա վարչական շրջանում ավտոկայանատեղիի շուրջ առաջացած վեճի հետ, որին նախորդող օրը մասնակցել են ոստիկանության ծառայող, քննիչներ և քաղաքացի։
Հետագայում ոստիկանության ծառայողին պարզաբանումների համար հրավիրել է ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը։ Հանդիպման ընթացքում իրավիճակը լարվել է, և, ըստ աղբյուրի, ոստիկանության ծառայողը ծեծի է ենթարկվել։
Հրապարակման համաձայն՝ միջադեպին ներկա են եղել նաև ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ ներքին անվտանգության ստորաբաժանման ղեկավարը։ Դեպքից հետո տուժածի համար շտապօգնություն է կանչվել, իսկ նրա հարազատները հավաքվել են ՔԿ վարչության շենքի մոտ։
ArmLur.am-ը հայտնում է, որ կատարվածի առնչությամբ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել, և իրավապահները պետք է պարզեն միջադեպի բոլոր հանգամանքները, այդ թվում՝ բռնություն գործադրած անձանց ինքնությունն ու ներկաների գործողությունները։