Blog

  •    Սուրեն Վարդանյան. կյանք՝ հյուսված հայրենի բնաշխարհի ազդեցությամբ                                 

    1946 թվականի օգոստոսի 24-ին, Սյունյաց աշխարհի գեղատեսիլ Տանձատափ գյուղում Է ծնվել  Սուրեն Բախշիի Վարդանյանը՝ մարդ, ում կյանքն ու գործունեությունը հետագայում անքակտելիորեն կապվելու էին հայրենի բնաշխարհին:

    Սուրեն Վարդանյանի կյանքի ուղին արտացոլում է մի սերնդի պատմություն, որը սեփական աչքերով տեսել է գյուղական ավանդական կենցաղը, խորհրդային ժամանակաշրջանի փոփոխությունները, անկախության առաջին տարիների դժվարություններն ու   պետականաշինության հետագա ընթացքը։

    Սուրեն Վարդանյանի մանկությունն անցել է Տանձատափի  գյուղական միջավայրում։ Հիշում է ժամանակները, երբ գյուղի կյանքը կառուցված էր աշխատանքի, համերաշխության և բնության հետ անմիջական կապի վրա։ Գութանով վար, եզներով աշխատանք, կալ, այգիներ, Որոտանի ափին անցկացրած ամառային օրեր… Այդ ամենը նրա հիշողության մեջ մնացել է ոչ միայն որպես մանկության պատկեր, այլ որպես մի ամբողջ աշխարհ, որը ժամանակի հետ փոխվել է։

    Տանձատափում ապրած  տարիները նրա մեջ ձևավորեցին հայրենի հողի հանդեպ առանձնահատուկ վերաբերմունք։ Հաճախ է ընդգծում, որ գյուղը միայն բնակավայր չէ, այն մարդու հիշողությունն է, արմատը, պատմությունը։ Հենց այդ զգացողությունն էլ տարիներ անց նրան տարավ դեպի գրական-ստեղծագործական աշխարհ՝ փորձելով պահպանել այն, ինչ կարող էր կորչել ժամանակի մեջ։

    Դպրոցական տարիները Սուրեն Վարդանյանի համար նույնպես հեշտ  չէին։ Տաթևի միջնակարգ դպրոց հասնելու համար  ամեն օր ոտքով անցնում էր դժվար, լեռնային ճանապարհ՝ Տանձատափից դեպի Տաթև։ Այդ ճանապարհը, որը ձմռանը հաճախ վտանգավոր էր դառնում, նրա համար դարձավ ոչ միայն սովորելու ուղի, այլ նաև բնավորություն կերտող փորձություն։

    Հետագայում  այդ տարիները հիշում է երախտագիտությամբ, որպես մի շրջան, երբ դժվարությունը մարդուն սովորեցնում էր դիմանալ և առաջ գնալ։

    1964 թվականին ավարտելով Տաթևի միջնակարգ դպրոցը՝ Սուրեն Վարդանյանն ընդունվեց Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ։ Ուսանողական տարիները ևս անցան ակտիվ ու հետաքրքիր միջավայրում։ Հանրակացարանային կյանք, ընկերություն, ուսում, գիտական միջավայր և պահանջկոտ դասախոսներ։ Այդ տարիները նրա մեջ ձևավորեցին մասնագետի, ով ուներ նաև  հասարակական կյանքի նկատմամբ հետաքրքրություն։

    1969 թվականին՝  բարձրագույն կրթություն ստանալուց հետո,  ծառայեց խորհրդային բանակում: Այդ ժամանակաշրջանը նրա կյանքի առանձնահատուկ էջերից է։ Դժվար, կարգապահ ու պատասխանատու ծառայությունը նրան սովորեցրեց կազմակերպվածություն, դիմացկունություն և թիմային աշխատանքին մասնակցելու հմտություն։

    Բանակից վերադառնալուց հետո սկսվեց նրա երկարամյա պետական և հասարակական գործունեությունը։ 1971 թվականից  աշխատեց  կոմերիտմիության Գորիսի շրջկոմում՝ սկզբում  հրահանգիչ, ապա՝ բաժնի վարիչ։ Հետագայում նրա աշխատանքային ուղին շարունակվեց ՀԿԿ Գորիսի շրջկոմում, որտեղ  զբաղեցրեց տարբեր պատասխանատու պաշտոններ՝ բաժնի վարիչ, քարտուղար, երկրորդ քարտուղար, իսկ վերջին շրջանում՝ առաջին քարտուղար։

    Այդ ժամանակաշրջանը դիտարկում է որպես մարդկանց, տնտեսության և համայնքային կյանքի հետ ամենօրյա շփման հնարավորություն։  Ասում է, թե  ղեկավար աշխատողը պարտավոր էր իմանալ շրջանի յուրաքանչյուր խնդրի մասին՝ գյուղատնտեսությունից, գյուղապահպանությունից մինչև հոգևոր-մշակութային ոլորտ, մարդկանց հոգսերից մինչև զարգացման հարցեր։

    1990-ականների փոփոխությունները նրա կյանքում ևս նոր փուլ բացեցին։ Իրավաբանական կրթությունը, որ ստացել էր դեռ 1980 թվականին՝ Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, օգնեց նրան շարունակել գործունեությունն իրավական ոլորտում։ Աշխատեց Գորիսի ագրոբանկում, ապա՝ «Թամամ» արտադրական կոոպերատիվում` իրավախորհրդատու։

    Իսկ 1994 թվականից աշխատանքի անցավ դատախազության համակարգում՝ զբաղեցնելով Գորիսի միջշրջանային դատախազի օգնականի, հետագայում՝ Սյունիքի մարզի դատախազի տեղակալի պաշտոնները։

    2007 թվականին, կենսաթոշակի անցնելու պատճառով, ավարտվեց նրա պետական ծառայությունը, սակայն ոչ նրա հասարակական-ստեղծագործական գործունեությունը։  Շարունակեց մնալ իր տարածաշրջանի ու մարդկանց կողքին՝ մասնակցելով մշակութային կյանքին, խորհրդատվություններով աջակցելով բնակչությանը։

    Նրա կյանքի կարևորագույն ուղղություններից մեկը դարձել է գրավոր ժառանգության ստեղծումը։ Իրեն «մեծատառ» գրող չի համարում, սակայն իր հեղինակած գրքերը համարում է պարտք՝ անցյալի, հայրենի գյուղի և ապագա սերունդների հանդեպ։ Նրա համար ստեղծագործելն ինքնանպատակ չէ, դա ապրած կյանքի, մարդկանց, պատմությունների և արժեքների պահպանման միջոց է։

    Նրա աշխատություններից են «Հինավուրց Տանձատափ»-ը՝ երկու հրատարակությամբ, «Տոհմանուններ»-ը՝ Գորիսի տարածաշրջանի տոհմերի մասին, «Գինին ու գինեկռիվը Գորիսում», «Ընտրական հաղթարշավ», «Ժողովրդավարության բաստիոնին» և «Պատառիկներ անցյալից» գրքերը… Այդ գործերում ձգտել է ներկայացնել ոչ միայն փաստեր, այլև ժամանակի շունչը, մարդկանց կերպարները և այն միջավայրը, որի մասնակիցն է եղել:

    Սուրեն Վարդանյանի համար առանձնահատուկ տեղ ունի ընտանիքը։ Կինը՝ մասնագիտությամբ ճարտարապետ, երկար տարիներ զբաղվել է կերպարվեստի ուսուցմամբ և մշակութային գործունեությամբ։ Երեք երեխան հաջողությամբ շարունակել են կրթության ու մասնագիտական զարգացման ճանապարհը։ Ընտանիքն այսօր համալրված է հինգ թոռներով, որոնց առաջընթացն  առանձնահատուկ հպարտությամբ է հիշատակում։

    Իր կյանքի իմաստը տեսնում է ոչ միայն սեփական ձեռքբերումների, այլև հասարակությանն ու երկրին օգտակար լինելու մեջ։ Նրա խոսքում հաճախ կրկնվում է մի միտք՝ մարդը պետք է  ապրած տարիներով ինչ-որ բան թողնի իր հետևից։ Այդ «ինչ-որ բանը» նրա դեպքում դարձել են հիշողությունները, գրքերը, մարդկանց հետ ունեցած կապերը և հայրենի Սյունիքի հանդեպ նվիրվածությունը։

    Սուրեն Վարդանյանն այն մարդկանցից է, որոնց կենսագրությունը միաժամանակ անձնական պատմություն է և ժամանակաշրջանի վկայագիր։ Տանձատափյան մանկությունից մինչև պետական աշխատանքի բարձր աստիճաններ, իրավական գործունեությունից մինչև ստեղծագործական աշխարհ՝ նրա ճանապարհը մեկ գաղափարի շուրջ է պտտվել և պտտվում՝ պահպանել հիշողությունը, գիտակցել  հայրենի հողի ու բնաշխարհի արժեքը և շարունակողը լինել նախնյաց ավանդույթների։

    Իզա Ասծատրյան

     

     

  • Վարչապետի ելույթը Աժ-ում Կառավարության 2026-2031թթ. ծրագրի…

    Վարչապետի ելույթը Աժ-ում Կառավարության 2026-2031թթ. ծրագրի…

  • Նոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում չպետք է լինի. Նիկոլ Փաշինյան

    Նոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում չպետք է լինի: ԱԺ-ում հայտարարել է Փաշինյանը։

    «Նոր սահմանադրության տեքստը կհրապարակենք առաջիկա ամիսների ընթացքում, և ինչպես ասել եմ՝ 1990թ․ Անկախության հռչակագրին նոր սահմանադրության մեջ հղում չպետք է լինի։ Մենք հայտարարել ենք Ղարաբաղի շարժումը չշարունակելու, ավարտելու որոշման մասին, ժողովուրդն այդ որոշումը հաստատել է։

    Նոր սահմանադրության ընդունման օրակարգը մաքուր հայաստանյան օրակարգ է։ ՀՀ քաղաքացիները, քվեարկելով ՔՊ-ի օգտին, քվեարկել են նաև այդ օրակարգի օգտին»։

  • Փաշինյան․ «Չորրորդ Հանրապետությունը հիմնադրված է, Չորրորդ Հանրապետությունն իրականություն է»

    Չորրորդ Հանրապետությունը հիմնադրված է, Չորրորդ Հանրապետությունն իրականություն է, ԱԺ-ում Կառավարության ծրագիրը ներկայացնելիս ասել է Փաշինյանը:

  • Պաշտպանական համակարգում անփոխարինելի մարդիկ չկան, կան միայն անհրաժեշտ չափանիշներ. Հրայր Կամենդատյան



    Այն պնդումը, թե «եթե Սուրեն Պապիկյանը հեռանա, տեղը դնելու մարդ չկա, կամ ով էլ գա՝ ավելի վատն է լինելու», ոչ միայն սնանկ է, այլև պետականամտության լիակատար բացակայության ապացույց։ Սա կեղծ ու վտանգավոր թեզ է, որով փորձ է արվում անփոխարինելիության շղարշով քողարկել կառավարման ձախողումներն ու անհեռատեսությունը։

    1.Կադրային սնանկության կեղծ նարատիվը

    Դիլետանտիզմի հավերժացում. Երկրի անվտանգային համակարգը քաղաքական սիրողականության հույսին թողնելը հանցավոր աշխարհայացք է։ Պաշտպանական համակարգը փորձարարական դաշտ չէ, որտեղ ղեկավարը տարիներով «սովորի» բանակային գործը։

     

    2.Պատասխանատվության իմիտացիա. «Ով էլ գա, ավելի վատն է լինելու» տրամաբանությամբ առաջնորդվելը նշանակում է կապիտուլացվել ապաշնորհության առջև։ Սա հասարակությանը վարժեցնում է նվազագույն չափանիշներին՝ համակերպվելու ցածր որակի և անարդյունավետության հետ։

     

    3.Ռեզերվի արհեստական ոչնչացում. Հայաստանում և սփյուռքում կան բարձրագույն զինվորական կրթություն, իրական մարտական ու ռազմավարական փորձ ունեցող տասնյակ պրոֆեսիոնալներ։ Նրանց «չտեսնելը» կամ ասպարեզ չթողնելը քաղաքական կամքի բացակայության, այլ ոչ թե ռեսուրսի դեֆիցիտի հետևանք է։

     

    Ինչպիսի՞ն պետք է լինի այլընտրանքը։ Ա.Ինստիտուցիոնալ պրոֆեսիոնալիզմ. Պաշտպանության նախարարի աթոռը քաղաքական պարգևատրում չէ։ Այն պահանջում է ռազմական պլանավորման, լոգիստիկայի, սպառազինության համակարգերի և ժամանակակից պատերազմավարման խորը իմացություն։

     

    Բ. Հանրային հաշվետվողականություն. Հաջորդ յուրաքանչյուր պաշտոնյա պետք է գիտակցի, որ իր պաշտոնավարումը պայմանավորված է բացառապես ստացված արդյունքներով, ոչ թե քաղաքական թիմին ունեցած հավատարմությամբ։

     

    Պաշտպանական համակարգում անփոխարինելի մարդիկ չկան, կան միայն անհրաժեշտ չափանիշներ։ Բանակի վերակառուցումը պահանջում է անհապաղ անցում քաղաքական նշանակումներից դեպի պրոֆեսիոնալ և հանրության առջև պատասխանատու կառավարում։ նկարագրված հարցերի ֆոնին ողորմելի են մարշալ պապիկի կորպորատիվ պնակալեզները , որոնք գովքի մի ռեզոնանս են բարձրացրել համացանցում, մոռանալով որ բանավեճի հերոսը ոչ Հանիբալն է , ոչ Սուվորովը, և ոչ էլ գեներալիսիմուս Չան կայ շին։Լռեք ողորմելիներ!!!:

     


  • Ջրափրկարարները լճից անվնաս ափ են դուրս բերել քաղաքացիներին

    Քաղաքացիները ջրային մոտոցիկլետից ընկել են ջուրը
  • Խոշոր ու ողբերգական ավտովթար` Արագածոտնի մարզում. բախվել են «MAN» բեռնատարն ու «Opel»-ը․ բժիշկներն արձանագրել են «Opel»-ի վարորդի մահը

    Այսօր` օգոստոսի 24-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 07:00-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր Մ3 ավտոճանապարհի 51 կմ հատվածում՝ Արտաշավան բնակավայրի տարածքում, բախվել են «Opel» մակնիշի ավտոմեքենան և «MAN» մակնիշի բեռնատարը։

    Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Opel»-ի վարորդը տեղում մահացել է։

    Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Մանուկ Սարգսյանի և վաշտի հրամանատարի տեղակալ, օրվա պատասխանատու Գարիկ Մովսիսյանի։

    Տարածքը սահմանազատել են պարեկները 

    Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Աշտարակի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Արտակ Ասատրյանի գլխավորությամբ։

    Վթարի մասին ոստիկանության Աշտարակի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Արթուր Մնոյանի և ավագ քննիչ Կարապետյանի գլխավորությամբ։ 

    Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, բեռնատարի վարորդի և «Opel»-ի մահացած վարորդի ինքնությունը։

    Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Կոտայքի մարզի բնակիչ 30-ամյա Արման Բ.-ն է։

  • Ռուսական ԱԹՍ-ները հարվածել են ամերիկյան գործարանին





    Ուկրաինա․ ռուսական ԱԹՍ-ները հարվածել են ամերիկյան Mondelez ընկերության գործարանին Սումիի մարզում: Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգայի խոսքով՝ երկու ռուսական անօդաչու թռչող սարք վնասել է ամերիկյան Mondelez ընկերության գործարանի տարածքն ու վիրավորել մի քանի աշխատակցի։

     Նրա խոսքով՝ նման հարձակումները հարված են ոչ միայն Ուկրաինային, այլև Եվրոպայում ամերիկյան տնտեսական շահերին։




    դիտվել է 50 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը


    Օգոստոսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը


    Օգոստոսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը


    Օգոստոսի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը


    Օգոստոսի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը


    Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը


    Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը


    Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը


    Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը


    Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը

  • 2 քննիչներին ծեծի ենթարկած ոստիկանը և ևս 1 մեղադրյալ կալանավորվել են. ՔԿ

    ՔԿ-ից տեղեկացնում են, որ 2 քննիչներին ծեծի ենթարկած ոստիկանը և ևս 1 մեղադրյալ կալանավորվել են։

    Նախօրեին ՀՀ քննչական կոմիտեից հայտնել էինք, որ 2026 թվականի օգոստոսի 21-ին Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել և իրականացվում է քրեական վարույթ՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության համապատասխան ծառայողի և վերջիններիս հետ ընկերական, ինչպես նաև ազգակցական կապերի մեջ գտնվող շուրջ 20 և ավելի անձանց կողմից ՀՀ ՔԿ ԵՔՔՎ վարչության համապատասխան վարչական շրջանի քննչական բաժնի 2 քննիչներին նույն բաժնի դիմաց դաժանաբար ծեծի ենթարկելու, ինչպես նաև խուլիգանություն կատարելու հանգամանքների վերաբերյալ:

    Վարույթի շրջանակում ձերբակալվել էին ոստիկանության վերոնշյալ ծառայողը և նրա հետ ազգակցական կապի մեջ գտնվող ևս 2 անձ:

     

    «Ոստիկանը դեպքի պահին եղել է ալկոհոլի ազդեցության տակ:

    ​Հրապարակման բովանդակության մեջ տեղ գտած անհիմն շահարկումների կապակցությամբ հարկ է փաստել, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցն օգոստոսի 21-ին ձերբակալվելուց անմիջապես հետո, գիտակցելով իր արարքի համար քրեական պատասխանատվության անխուսափելիությունը, ինչպես անձամբ, այնպես էլ ներգրավված պաշտպանի միջոցով վարույթն իրականացնող մարմնին ներկայացրել է հայտարարություններ իրեն ենթադրաբար խոշտանգելու վերաբերյալ, որից անմիջապես հետո վարույթն իրականացնող մարմինն իր նախաձեռնությամբ կազմակերպել է ձերբակալվածին ինչպես վարչական շենքում, այնպես էլ համապատասխան բուժհաստատություններում բժշկական զննման ենթարկելու գործընթացը, որոնցով ևս հերքվել է ենթադրաբար բռնության ենթարկվելու դեպքը:

     

    Այսպիսով, լրատվական կայքի կողմից կատարված հրապարակումը նպատակ է հետապնդում հանրության մեջ խեղաթյուրել վարույթի փաստական հանգամանքները և միջամտել նախաքննության բնականոն ընթացքին:

     

    ​Քրեական վարույթով կատարվում են անհետաձգելի ապացուցողական և վարութային այլ գործողություններ՝ ենթադրյալ հանցագործության դեպքը բացահայտելու, բոլոր մեղավոր անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ»,- ասվում է ՔԿ-ի հաղորդագրությունում:

     

  • Օգոստոսի 24-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը

    Օգոստոսի 24-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված  ս.թ օգոստոսի 24-ին ժամը 09:30-14:00-ն կդադարեցվի  ք.Սիսիան Իսրայել Օրու  7, 9 շենքերի, Շիրվանզադե  4/1 շենքի,  0-45 տների ջրամատակարարումը:

    Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: