Blog

  • ՊՆ-ն հաստատում է՝  բանակում այսօր կրկին մահվան դեպք է արձանագրվել

    Նախնական տվյալներով 37-ամյա ծառայողը մահացել է ծառայության հետ առնչություն չունեցող պատճառներով, նախաձեռնված է վարույթ:
  • Ավտոտնակում հիմնադրված հայկական բիզնես. խաղեր՝ իրական շփման համար




    Դավիթ Հովհաննիսյանի ստեղծած սեղանի խաղերի հաջողության պատմությունը սկսվել է տան հարևանությամբ գտնվող փոքրիկ ավտոտնակից։ Դավիթն ու ընկերներն ուսուցողական խաղեր ստեղծում էին դեռ ուսանողական տարիներից. պատվերների ավելացմանը զուգահեռ որոշեցին ընդլայնել բիզնեսը։

     Այժմ Հոլ ընկերությունը ստեղծում է ժամանցային և ինտելեկտուալ խաղեր՝ նախատեսված տարբեր տարիքային խմբերի համար: Հայկական արտադրության խաղերը զարգացնում են լեզվամտածողությունը, շփման ունակությունները, ուշադրությունը, կողմնորոշվելու հմտությունները, տրամաբանությունն ու աշխարհընկալումը:

    Հոլ ընկերության  զարգացման գործընկերը դարձավ Ակբա բանկը, որի աջակցությամբ էլ Դավիթը կարողացավ ընդլայնել, այնուհետև տեխնիկապես վերազինել իր բիզնեսը։

     «Մեր առաքելությունն է ստեղծել օֆլայն խաղեր, որոնք իրական ժամանակահատվածում մարդկանց միմյանց հետ շփվելու հնարավորություն են տալիս։ Մեր հաջորդ առաքելությունը խաղերի միջոցով ծնող-երեխա կապի  ստեղծումն է։ Մի անգամ շատ մեծ պատվեր ունեինք, որի համար մեծ քանակի խաղեր պետք է արտադրեինք, բայց միջոցներ չկային։ Հենց այդ ժամանակահատվածում սկսվեց Ակբայի հետ մեր համագործակցությունը։ Բանկի հետ, բացի բուն համագործակցությունից, նաև այլ ուղղությամբ ենք աշխատում.  մասնաճյուղերից մի քանիսում բանկը ցուցադրում է մեր արտադրանքը»,– նշել է Հոլ սեղանի խաղերի հիմնադիր Դավիթ Հովհաննիսյանը։

    Ընկերության հաջորդ նպատակը խաղերի արտահանումն է։ Դավիթը և թիմակիցները համոզված են՝ զարգացման հաջորդ հնարավորությունը միջազգային շուկաներ մուտք գործելն է։

    Այժմ Հոլ ընկերությունն արտադրում է հիսունից ավելի խաղ տարբեր տարիքային խմբերի համար։

    Մանրամասն՝ տեսանյութում։

     Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

     


  • Արմեն Աշոտյանի գործով դատավորն ինքնաբացարկ է հայտնել | Հայաստան

    ԿԳ նախկին նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատավորն ինքնաբացարկ է հայտնել:

    «Ցանկացած քաղաքական գործ ինչ-որ մի բան ունի իր մեջ, անգամ Արմեն Աշտյանի մյուս գործը, որ էլի ծիծաղելի է, բայց այս գործում ոչինչ չկա, ամեն ինչ այնքան օրինական է եղել»,- նիստից հետո լրագրողներին ասել է Աշոտյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը:

    Դատավորն ասել է, որ գործը կհանձնվի վերաբաշխման։ Հիշեցնենք, որ Արմեն Աշոտյանը կրկին կալանավորվել էր 2026 թ․ խորհրդարանական ընտրություններից առաջ՝ հունիսի 5-ին՝ Բրյուսովի համալսարանին առնչվող քրեական վարույթի շրջանակում։

     

  • ՀՀ ժողովուրդը, որ իշխանության կրողն է, ունի հարցեր, որոնց պատասխանը պետք է ստանա. Նիկոլ ՓաշինյանԱյն, որ մահերի համար կարելի է մեղադրել Պաշտպանության նախարարին, սա նորություն է ՀՀ-ի համար։ Սուրեն ՊապիկյանՌուսաստանը պատրաստ է կառուցողական երկխոսություն սկսել Հայաստանի հետ. ՕվերչուկԸստ մեղադրանքի՝ ընտրողը «Ուժեղ Հայաստան»-ին քվեարկելու դիմաց խնդրել է ՌԴ-ում որդիներին քրեական պատասխանատվությունից ազատել. FactorS&P Global Ratings-ը վերահաստատել է Հայաստանի BB-/B վարկանիշը՝ պահպանելով «դրական» հեռանկարըԵրևանը կարևորում է Կիևի հետ աճող կապերը. ԱԳՆ-ն շնորհավորել է Ուկրաինային անկախության օրվա առթիվՍեպտեմբերի 1-ին Հայաստանում կանցկացվեն թվային հեռուստատեսային հեռարձակման ցանցի պլանային աշխատանքներՄեն

    ՀՀ ժողովուրդը, որ իշխանության կրողն է, ունի հարցեր, որոնց պատասխանը պետք է ստանա. Նիկոլ ՓաշինյանԱյն, որ մահերի համար կարելի է մեղադրել Պաշտպանության նախարարին, սա նորություն է ՀՀ-ի համար։ Սուրեն ՊապիկյանՌուսաստանը պատրաստ է կառուցողական երկխոսություն սկսել Հայաստանի հետ. ՕվերչուկԸստ մեղադրանքի՝ ընտրողը «Ուժեղ Հայաստան»-ին քվեարկելու դիմաց խնդրել է ՌԴ-ում որդիներին քրեական պատասխանատվությունից ազատել. FactorS&P Global Ratings-ը վերահաստատել է Հայաստանի BB-/B վարկանիշը՝ պահպանելով «դրական» հեռանկարըԵրևանը կարևորում է Կիևի հետ աճող կապերը. ԱԳՆ-ն շնորհավորել է Ուկրաինային անկախության օրվա առթիվՍեպտեմբերի 1-ին Հայաստանում կանցկացվեն թվային հեռուստատեսային հեռարձակման ցանցի պլանային աշխատանքներՄենք ուզում ենք, որ բարեկեցության հիմնական բանաձևը լինի աշխատանքը. ՀՀ վարչապետԳեղարքունիքի ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերելՈւկրաինական դրոնները թիրախավորել են «Օզոն»-ի պահեստներըՊլանավորել են Ազգային Ժողովում սադրել վարչապետին։Հայկ Մովսիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների առաջնության փոխչեմպիոնԶինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. առերևույթ սպանություն կատարած անձը ձերբակալվել էՔննիչների կողմից ոստիկանին դաժան ծեծի ենթարկելու լուրը կեղծ և մտացածին զրպարտություն է. ՔԿԴատախազական ներգործության արդյունքում՝ Շիրակի մարզի Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 7,5 հա մակերեսով 2 հողատարածք«Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական մրցույթ-փառատոնի հաղթողները հայտնի կլինեն այսօր՝ օգոստոսի 22-ինՎայոց ձորի մարզի քրեական ոստիկանները Մարտիրոս գյուղի բնակչի տանը թմրամիջոցի 11 փաթեթ և կանեփի 46 բույս են հայտնաբերելԱվետիք Չալաբյանն ազատ է արձակվել. Գլխավոր դատախազությունը կբողոքարկի որոշումըԱրարատ քաղաքի մոտ բախվել են բեռնատար գնացքն ու բեռնատար ավտոմեքենանԼեհաստանը բավարարել է Հայաստանի գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձը հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններինՊրոբացիայի ծառայության և Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնյաները մեղադրվում են կեղծ փաստաթղթեր կազմելու համարԺաննա Անդրեասյանը հերթական հանդիպումն է ունեցել աշակերտների և ուսանողների հետԾաղկաձորի «Ռիպա» հյուրանոցի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել էՀՀ տիրապետմանն է վերադարձվել Սևանա լճի ափամերձ՝ 3100 քմ մակերեսով հողատարածքըԷլեկտրական հեծանիվը վրաերթի է ենթարկել իտալական Կոմոյի քաղաքապետինՎանաձորի Երկաթուղայինների այգուց մինչև Ալավերդու ճոպանուղի․ Վարդապետյանը շրջել է համայնքներին վերադարձված տարածքներովԱլեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Կտրիճ Ներսիսյանին՝ ծննդյան օրվա առթիվՆԳՆ Երևանի քրեական ոստիկանները թմրամիջոցների վաճառքով զբաղվող տելեգրամյան ալիքների տնօրինողներ են հայտնաբերելԻրաքի շրջաններից արևադարձային տաք օդի ալիք է ներթափանցում. ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանովԿտրիճ Ներսիսյանի վերաբերյալ Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդ Հովնան սրբազանի բարձրացրած հարցերը մնում են արդիական. Civic ԶՈՒ ԳՇ պետը ստուգայցեր է իրականացրել զորամասերում և բանակային դիրքերումՎերացվել է Արեգնազ Մանուկյանի՝ մերձավոր ազգականների հետ շփման արգելքըՀայաստանը զգացել է Կանադայի աջակցությունն ու օժանդակությունը. ՀՀ նախագահը՝ դեսպանինԶինվորների՝ հակագազերով վազելու մասին լուրը չի համապատասխանում իրականությանը. ՊՆ-ն և ՔԿ-ն՝ Ճամբարակի դեպքի մասինԿորեայի Հանրապետության վարչապետ Հան Սոն-Սուկը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերանշանակման առիթովՌազմական ոստիկանությունը զորամասերում լայնածավալ կանխարգելիչ միջոցառումներ է իրականացնումԿիրականացվի համայնքների միավորման 2 ծրագիրԳազայի հատվածից առողջական լուրջ խնդիրներ ունեցող երեխաների անհրաժեշտ բժշկական օգնությունը կկազմակերպվի ՀՀ-ումԱնօրինական հրաձգարանի գործունեություն է կասեցվել, առգրավվել՝ մեծաքանակ զենք-զինամթերքՄեր կառավարման շրջանում Ղարաբաղի համար ոչ մի բան չենք խնայել, 1 մլրդ դոլարի հավելյալ ֆինանսավորում ենք տվել. Նիկոլ ՓաշինյանՄեր ցանկությունն այն է, որ իրադրությունը հնարավորինս շուտ լուծվի. Փաշինյանը՝ Իրանին տնտեսական պատերազմ հայտարարելու մասինԷդգար Պապոյանը՝ վորքաութ մարզաձևի աշխարհի չեմպիոն. նախարարն ընդունել է մարզիկինՀայաստանում սեպտեմբերի 10-13-ը կանցկացվի միջազգային հեծանվաերթ. գործադիրը բյուջեից միջոցներ կհատկացնիԿառավարությունը թզի և դեղձի վերամշակման նպատակով 1 կիլոգրամի դիմաց 125 դրամով կաջակցի մթերումներինՎարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհվում է Հեսսեյան խաղաղության մրցանակՎարչապետի որոշմամբ կստեղծվի ԶՈՒ-երում ինքնասպանությունների առնչությամբ լուծումներ մշակող աշխատանքային խումբ5 խաղափուլից հետո Հայկ Մարտիրոսյանը կիսում է 2-4-րդ հորիզոնականները. «Rubinstein Chess Festival 2026»Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենով բեռնված 26 վագոնՃամբարակ տանող ճանապարհին «Գազ-53»-ը վրաերթի է ենթարկել զինծառայողների. կա մեկ զпհ, հինգ վիրավոր3 մլն դոլարանոց ժամացույց, 1992 թ․ արտադրության Volvo, 16 անշարժ գույք, մեծ մասը՝ ՌԴ-ում․ ինչ է հայտարարագրել Սամվել Կարապետյանը. Factor Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրաYerevan Fashion Week-ը վերադառնում է՝ հոկտեմբերի 9–11Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել էԱԺ-ն ավարտեց մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածությունների քննարկումը. սպասվում է քվեարկությունՊայթյունի ահազանգ Գյումրի քաղաքում․ 1 անձ հոսպիտալացվել էԿառավարության նոր ծրագիրն ԱԺ կներկայացվի հաջորդ շաբաթ. Արուսյակ ՄանավազյանՆազելի Բաղդասարյանը՝ Աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուՁեզ պահեք կարգ ու կանոնով. Ազգային ժողովում իրավիճակը լարվեց. ընդդիմությունը լքեց դահլիճըՀՀ-ԵՄ համաձայնագրից բխող բազմաթիվ քայլեր են իրականացվել, ինչի մասին չի թմբկահարվել. Արման ԵղոյանՀՀ ԱԽ քարտուղարը և ԱՄՆ կոնգրեսականը քննարկել են TRIPP նախագծին վերաբերող հարցերԵթե հանրաքվե լիներ՝ կողմ կլինեիք ԵՄ-ին միանալո՞ւն, թե՞ ԵԱՏՄ-ում մնալուն. Աղաջանյանը՝ Արեգա ՀովսեփյանինՈստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 266 անձՀանցավոր ծագում ունեցող 29 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջեՔննությունից առաջ ավտոդպրոցում կրթություն ստանալը պարտադիր է լինելու․ ՆԳ նախարար«Երևանի գիշերները» բացօթյա համերգաշար՝ Երևանի այգիներումՏարածաշրջանում անվտանգությունը Բաքվի օրակարգի առաջնահերթություններից է. ԱլիևՌուբեն Ռուբինյանն ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ ՀամադեինԺամանակավորապես փակ կլինի Ներքին Չարբախից դեպի Դարակերտ բնակավայր տանող ճանապարհահատվածըԱնձամբ եմ տեսել՝ գերիների հարցն ինչ տեղ է ունեցել իշխանության օրակարգում, և այդ մասին չի խոսվել. Նազելի ԲաղդասարյանԱրամ Հովհաննիսյանը ՌՈ անձնակազմի հետ անցկացրել է խորհրդակցությունՔննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հնդկաստան համագործակցությանն առնչվող հարցերՀՀ ԱԳ նախարարն ընդունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ ՀամադեինՁեր ղեկավարության ներքո երկիրը շարունակում է դինամիկ զարգանալ. Վիետնամի վարչապետը՝ Նիկոլ ՓաշինյանինՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 6-րդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանըՔաղաքացիների 74,6 տոկոսը վստահում է կամ առնվազն չեզոք դիրք ունի ոստիկանության գործունեության նկատմամբՊԵԿ-ի հուլիսյան հսկողության արդյունքները․ 355 խախտում և 144.5 մլն դրամ տուգանքՀամոզված եմ` Ձեր ղեկավարությամբ կամրապնդվի Վրաստան-ՀՀ ռազմավարական գործընկերությունը. Բոչորիշվիլիn` ՄիրզոյանինՀՀ ԲՏԱ նախարարության և Հնդկաստանի ՊՆ-ի միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվելԲանակում քրեական ենթամշակույթի դեմ համակարգային պայքար է ընթանում. Սուրեն ՊապիկյանՈստիկանները հանցագործության պահին ձերբակալել են քարհանքերից գողություններ կատարող անձանց29.6 մլն դրամի վնասը վերականգնվել է․ ինչի մեջ է մեղադրվում «Սուրբ Աստվածամայր ԲԿ-ի նախկին տնօրենըՎրաստանը Հայաստանին է հանձնել հետախուզվող անձիՌոմանոս Պետրոսյանը ներկայացրել է պետական միջամտությամբ ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարման ընթացքում ունեցած 5 ձեռքբերումԱԺ-ի ընդդիմադիր դաշտի մանկապարտեզի սաները մինչ օրս կռիվ են տալիս իմ շողքի հետ. Ալեն ՍիմոնյանՀՀ-ն ամեն բան անում է, որ սեփական ռազմարդյունաբերությունն ունենա իր սեփական ուժերով. Արթուր ՀովհաննիսյանՇուրջ 200 մլն արժողության գույքն օտարելու և փողերի լվացմանն օժանդակելու համար Արմեն Աշոտյանի և ևս 2 անձի մասով նախաքննությունն ավարտվել էԲացահայտվել է շուրջ 3.4 միլիարդ դրամի կեղծ հարկային հաշիվների շրջանառության դեպքՔարի լճի տարածքի աղտոտման վերաբերյալ ԲԸՏՄ-ում հարուցվել է վարչական վարույթՊԵԿ Գուգարքի բաժնի նախկին պետից կբռնագանձվի անշարժ և շարժական գույքեր, շուրջ 194 միլիոն դրամ Երեք բռնցքամարտիկ` երեք հաղթանակ Եվրոպայի առաջնության 4-րդ մրցումային օրըՋրալցված նկուղներ, կոտրված ճյուղեր. Գյումրիում հորդառատ անձրևի ու քամու հետևանքներըՄ-20 ԱԱ. ըմբիշ Սամվել Տերտերյանը կիսաեզրափակչում առավելության է հասել վրացի մրցակցի նկատմամբ ու կգոտեմարտի ոսկե մեդալի համարՀայտնի են հայ շախմատիստների արդյունքները 2026 թ. շախմատի Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունումԱրսեն Թորոսյանը լողալով Սևանա լճի մի ափից մյուս ափն է անցել՝ հաղթահարելով գրեթե 6 կիլոմետր տարածությունԳորիսում մեկնարկել է «Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնըԿիևում քննարկվել են Հայաստանի և Ուկրաինայի միջխորհրդարանական կապերի ակտիվացման հարցերը Զարուհի Բաթոյանն ընտրվել է ԵԱՀԿ ԺՄԻԳ՝ հաշմանդամություն ունեցող անձանց քաղաքական մասնակցության հարցերով խորհրդատվական մարմնի անդամՔաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ռուանդայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջևՀԱՊԿ անդամ պետությունները Հայաստանը դիտարկում են որպես դաշնակից. ՄասադիկովԷդվարդ Ասրյանն ընդունել է Հայաստանում Ռուանդայի նորանշանակ դեսպանին

  • Բախվել են «Volkswagen»-ը և «Mercedes»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում․կան վիրավորներ





    Օգոստոսի 18-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 00։05-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 42-րդ կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 31-ամյա Սեյրան Գ․-ի վարած «Volkswagen» մակնիշի և 22-ամյա Սամվել Բ․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում։
    Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Սամվել Բ․-ն և ուղևորը՝ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն։

    Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի և գումարտակի ծառայության տեսուչ, օրվա պատասխանատու Կառլեն Բաղյանի գլխավորությամբ։

    Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Անդրանիկ Հակոբյանը և Արամ Պետրոսյանը։

    Վթարի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, վարչության պետի տեղակալ Աշոտ Մելքումյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։

    Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի և վիրավոր ուղևորի ինքնությունը։

     




    դիտվել է 28 անգամ

  • «ՀՀ Ազգային ժողովը մտադիր է շարունակել կառուցողական երկխոսությունը»

    Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն եւ Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն այսօր քննարկվել են երկկողմ միջխորհրդարանական համագործակցության խորացմանն ու ընդլայնմանն առնչվող հարցեր:

    ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Ռուբեն Ռուբինյանն ընդգծել է, որ «ՀՀ Ազգային ժողովը մտադիր է շարունակել կառուցողական երկխոսությունն ու զարգացնել երկարաժամկետ, փոխշահավետ համագործակցությունը»:
    Կողմերը կարևորել են միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեությունը՝ բարձր գնահատելով համատեղ աշխատանքը։

  • Եվ չզարմանաք, որ տարիներ կամ ավելի կարճ ժամանակ անց այս օրը պաշտոնապես ընդունվի որպես Հայաստանի 4-րդ Հանրապետության հռչակման օր․ Աննա Կոստանյան


    Քաղաքականություն





    Եվ չզարմանաք, որ տարիներ կամ ավելի կարճ ժամանակ անց այս օրը պաշտոնապես ընդունվի որպես Հայաստանի 4-րդ Հանրապետության հռչակման օր։

    Այսօր Կառավարության 2026-2031թթ ծրագրի ներկայացումը փաստացի նոր հանրապետության ստեղծման ճառ էր, որը նիկոլ փաշինյանը անվրդով ու անխոչընդոտ ձևով իրականացրեց ՀՀ Ազգային ժողովի ամբիոնից՝ ընդդիմության կողմից հաղորդված լեգիտիմությամբ։ Ցավում եմ, որ այս աղետալի, բեկումնային և «պատմական» իրադարձություններն «օրինականացվում» են ընդդիմության պառլամենտական ներկայացվածությամբ ու մասնակցությամբ։

    Շատ եմ ցավում…

     



  • Երբ բանակում՝ բաղնիքում, ինչ-որ բան ընկնում է, ձեռք տալ չի կարելի. հեղինակը ես չեմ, և պետք է արմատախիլ անել սա

    «Երբ բանակում՝ բաղնիքում, ինչ-որ բան ընկնում է, դրան ձեռք տալ չի կարելի, ես չեմ դրա հեղինակը, կամ որ մարտական դիրքում քնեց զինվորը, այլևս նրան դիպչել չի կարելի, ես չեմ դրա հեղինակը»:

    Այս մասին ասել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ լրագրողների հետ ճեպազրույցում խոսելով բանակում առկա խնդիրների մասին:

    «Հեղինակը ես չեմ, բայց ես պատասխանատու եմ, որ դա արմատախիլ անենք, ես չեմ նահանջելու, գնալու եմ դրանք արմատախիլ անելու հետևից»,- նշել է նա:

    Պապիկյանը հավելել է, որ մահերի համար պաշտպանության նախարարին մեղադրելը նորություն է համարում:

    «Իհարկե, ես միշտ հեռու եմ եղել մտքից, որ մենք էս հարցին պիտի նայենք վիճակագրության ձևով, բայց կյանքը, անցյալը, բանակի պատմությունը որոշակի վիճակագրություն են ենթադրում։ ՀՀ բանակի պատմության ողջ ընթացքում սպանության, ինքնասպանության դեպքեր եղել են մշտապես»,- նշել է նա։

  • Դատական համակարգը շարունակում է մնալ նախկին վերնախավերի շահերի պաշտպանը․ Փաշինյան

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցրել է, որ Հայաստանի դատական համակարգը մեծապես շարունակում է մնալ հիմնականում վերնախավերի և հիմնականում նախկին վերնախավերի շահերի ու հետաքրքրությունների պաշտպան։

    «Որովհետև օրգանական կապ չունի ժողովրդի հետ․․․ Իմ պատկերացումը նոր սահմանադրության ընդունումն է»,- ասել է նա և հավելել, որ եթե մարդու օրինական շահերը ոտնահարվել են, նա վստահ պետք է լինի, որ դրանք դատական համակարգով կլուծի, իսկ այսօր իրականությունն այլ է։

    «Ով սոցիալական մի դիրքից վերև է, 100%-ով վստահ է, որ ինչ խնդիր կուզենա, կլուծի։ Հանցագործության պահին բռնես՝ կգնա, կարդարացվի։ Դեպք ենք ունեցել՝ դատավորը գործը ձգել է այնքան, մինչև թոշակի գնալը, և այդ գործով մինչև հիմա դատական համակարգը պրոբլեմի առաջ է կանգնած ու չգիտի՝ ինչպես լուծի»,- շեշտել է նա։

  • 37-ամյա զինծառայողը մահшցել է ծառայության հետ առնչություն չունեցող պատճառներով. նախաձեռնվել է վարույթ. ՊՆ

    Նախնական տվյալներով՝ 37-ամյա ծառայողը մահացել է ծառայության հետ առնչություն չունեցող պատճառներով, նախաձեռնված է վարույթ: Այս մասին ասել է ՊՆ խոսնակը:

    Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ զինծառայող է ինքնասպան եղել։