Blog

  • Ներքին Հանդում մարդիկ խաղադաշտ են ուզել, սա այն է, որ ասում ենք խաղաղություն է հաստատված. Նիկոլ Փաշինյան | Քաղաքականություն

    Կառավարության նիստի ժամանակ  վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է.

    «Սյունիքի մարզի Կապան համայնքի Ներքին Հանդ բնակավայրի խաղահրապարակի կառուցման աշխատանքների մեջ ենք, շատ խորհրդանշական է, որ մենք արդեն Ներքին Հանդում խաղահրապարակ կառուցելուն ենք հասել, ուզում եմ հիշեցնել, որ նախորդ շրջանում Ներքին Հանդում տանիքները նորոգեցինք, խմելու ջրի հետ կապված մի նախագիծ ենք արել:

    Դա նշանակում է երեխաներ են ապրում նաև Ներքին Հանդում, խաղահրապարակ կառուցեք, այսինքն որ ասում ենք խաղաղություն կա թե ոչ, սրա մասին ենք ասում, դա նշանակում է, որ ծնողները պատրաստ են իրենց երեխաներին թույլ տալ, որ գնան այդ խաղահրապարակում խաղան, մտավախություն չունեն»։

  • ՔՊ պատգամավորը բացահայտ ստում է. փաստաբան





    Պատգամավոր Արփինե Դավոյանը բացահայտ ստում է, գրում է փաստաբան Արա Զոհրաբյանը։

    «Քիչ առաջ ԱԺ պատգամավոր Քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամ Արփինե Դավոյանը հետևյալ խոսքերն է արտաբերել՝ «Կամ հենց այս պահին, նկատի ունեմ, երեկ այսօր, այս քանի օրը ի՞նչ է տեղի ունենում։ Թալինի եկեղեցու հոգևոր հորը՝ տեր Թադեին տնից հանում են: 4 երեխաների հորը: Կտրիճ Ներսիսյանի անունով գրանցված տնից։ …. Տո՛ւնը, տո՛ւնը, որտեղ բնակվումա Տեր Թադեն, գրանցված է Ներսիսյան Կտրիճ անուն ազգանունով մարդու վրա, ոչ թե Գարեգին Բ-ի։ Ոչ թե կաթողիկոսի, Կտրիճ Ներսիսյան անուն ազգանունով մարդու վրա:»:

    Պատգամավոր Արփինե Դավոյանը բացահայտ ՍՏՈՒՄ Է:

    Նախ, ինչպես բացատրես օրենսդիր իշխանության ներկայացուցչին, որ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ Ներսիսյանի աշխարհիկ ՝ Հայաստանի Հանրապետության անձնագրով անունը «Գարեգին Բ» է: Պատգամավորը, վարչապետը և մյուս իշխանավորները բացահայտ արհամարհում են ինչպես հոգևոր կարգը, այնպես էլ՝ սեփական երկրի օրենքներն ու պետության կողմից ճանաչված ու գրանցված անունը:

    Երկրորդ, ՀՀ, Արագածոտնի մարզի Թալին համայնքի Մյասնիկյան փողոցի 3-րդ շենքի թիվ 5 բնակարանը, որտեղ ապօրինաբար բնակվում է Արամայիս Թախմազյանը, դեռևս 2012 թվականից սեփականության իրավունքով պատկանում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն, ոչ թե՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսին կամ որևէ այլ ֆիզիկական անձին:

    Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 26.08.2026թ. վճռել է սեփականատեր Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայցը բավարարել և Արամայիս Դավթի Թախմազյանին ու Հռիփսիմե Գագիկի Խաչատրյանին վտարել նշված բնակարանից:

    Այդ բնակարանը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տրամադրելու է բնակության կարիք ունեցող հոգևորականի ընտանիքի:

    Պարզ է, որ բացահայտ ստի և երկրի օրենքները չհարգելու համար Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանը ներողություն չի խնդրի ու կշարունակեն հերթական ստերով երկիրը տանել անդունդ»:




    դիտվել է 74 անգամ

  • «Արցախյան ողբերգությունից հետո ձեր առաջին ելույթում Արցախի մասին չեք ասում, էլի Հոկտեմբերի 27 եք ասում. Աննա Գրիգորյան

    «Արցախյան կորստից, ողբերգությունից հետո առաջին ձեր ելույթն է, մեկ բառ չեք ասում դրա մասին, էլի Հոկտեմբերի 27: Արցախի մասին չեք ասում, էլի Հոկտեմբերի 27 եք ասում»,-ԱԺ նիստին, դիմելով ՔՊ խմբկցության պատգամավոր Սասուն Միքայելյանին և անդրադառնալով նրա ելույթին, ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը:

    «Ցանկացած մեկին դա չէի ասի, որովհետև իրենք այդքան կապ չունեն Արցախի հետ, դո՛ւք կապ ունեք»,- հավելել է նա:

  • Սփյուռքի և համահայկական կառույցների դեմ նորբոլշևիկյան արշավի սաստկացում. ՀՅԴ

    Հայաստանի Հանրապետության իշխանությունը ստանձնած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը շարունակում է, ՀՀ Սահմանադրության և օրենքների խախտումով, թիրախավորել ազգային արժեքները, խորացնել ներազգային պառակտումը և սաստկացնել իր ապազգային քաղաքականությունը, որն առարկայորեն ծառայում է թշնամական երկրների ծրագրերին։ Այս մասին գրել է ՀՅԴ հայ դատի կենտրոնական խորհուրդը:

    2026 թվականի ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների նախընտրական ծրագրից մինչև խորհրդարանին ներկայացված իր 2026-2031 թվականների կառավարական ծրագիրը, ինչպես նաև տարբեր ներկայացուցիչների հայտարարություններով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ՀՀ իշխանությունը (այս պարագայում՝ ինքն իրեն) նույնականացնում է Հայաստանի Հանրապետության հետ։ Դա արվում է ճիշտ այնպես, ինչպես ժամանակին անում էին բոլշևիկները։ Անտեսելով այն փաստը, որ խնդրահարույց վերջին ընտրություններին քվեարկությանը մասնակցած ՀՀ քաղաքացիների կեսից ավելին իր դեմ է քվեարկել, «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցությունը համառորեն շարունակում է հայտարարել, որ «եթե մեզ հետ չեք, ուրեմն Հայաստանի Հանրապետության դեմ եք», և ընթանում է այդ տրամաբանությամբ։

    Ընտրություններից անմիջապես հետո, շատ արագ, ՔՊ-ն սահմանափակեց ՀՀ քվեարկողների իրավունքները։

    Ապա նույն բոլշևիկյան ոճով կրկնեցին, որ Սփյուռքում կան «հակապետական» և «պետականամետ» շրջանակներ։

    Կառավարությունն իր 2026-2031 թվականների ծրագրում ներառել է ազգությամբ հայերի կողմից ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացը դժվարացնելու և «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի հեռացման» նպատակները։

    «Իրական Հայաստան»-ի «գաղափարախոսության» հիման վրա և սխալ գնահատականներով՝ կառավարությունը նաև իրար է հակադրել Հայրենիքի և Սփյուռքի հզորացումը։

    Վերջին շաբաթներին ՔՊ-ի ներկայացուցիչների կողմից ընդհանրապես Սփյուռքը և հատկապես Հ.Յ.Դ. Հայ Դատի համակարգը թիրախավորելն ակամա խոստովանություն է, որ այդ համակարգը գործում է արդյունավետ, և նրա օրակարգն արժանանում է միջազգային հանրության ուշադրությանը։ Այս արդյունավետությունից դժգոհ են եղել և շարունակում են դժգոհել նախ և առաջ Հայաստանի Հանրապետության անվտանգության գլխավոր սպառնալիք հանդիսացող Թուրքիան ու Ադրբեջանը։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ըստ երևույթին, որոշել է այս պարագայում ևս ձայնակցել այդ երկուսին։

    «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության իշխանությունը, նորբոլշևիկյան ոճով, մեկ կողմից պնդում է, թե ինքը միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շահերը պաշտպանելու առաքելություն ունի, միևնույն ժամանակ պահանջում է, որ ամբողջ աշխարհասփյուռ ազգը հետևի իր քաղաքական ուղեգծին։

    Խեղաթյուրումները դադարեցնելու հավելյալ ջանքերով՝ արձանագրենք Հ.Յ.Դ. Հայ Դատի համակարգի առաջնահերթությունները.

    Ա) Արցախի և արցախցիների բոլոր իրավունքների պաշտպանություն՝ իր բոլոր դրսևորումներով՝ Ադրբեջանի հանցագործությունների պատժից մինչև վերադարձի իրավունք և ինքնորոշում։

    Բ) Հայաստանի Հանրապետության անվտանգության ամրապնդմանն աջակցություն։

    Գ) Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչում, դատապարտում և հատուցումներ։

    Դ) Երիտասարդների պատրաստում հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության և Հայ Դատի պայքարին։

    Հ.Յ.Դ. Հայ Դատի համակարգն իր վերոնշյալ նպատակների իրագործման համար կարող է պարբերաբար փոխել շեշտադրումները, մարտավարությունը պատշաճեցնել պահի պայմաններին, բայց միշտ նույն վճռականությամբ ու հետևողականությամբ շարունակելու է պայքարը։

  • Պետությունը շարունակում է աջակցել խնամատար ընտանիքներին – ԱՄԲԻՈՆ NEWS

    Պետությունը շարունակում է աջակցություն տրամադրել խնամատար ընտանիքներին՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների խնամքի և դաստիարակության կազմակերպման համար։ Խնամատարությունը երեխայի այլընտրանքային խնամքի տարբերակներից է, որի շնորհիվ երեխան հնարավորություն է ունենում իրացնել ընտանիքում ապրելու իր իրավունքը։

     

    Այս պահին 115 խնամատար ընտանիքում խնամք և դաստիարակություն է ստանում 271 երեխա։

     

    📌 Խնամատար ծնող կարող են դառնալ այն քաղաքացիները, որոնք մշտապես բնակվում են Հայաստանի Հանրապետությունում, չափահաս են և համապատասխանում են պահանջվող չափանիշներին։

     

    Խնամատար ծնող դառնալու դեպքում պետության կողմից տրամադրվում է վարձատրություն՝ նվազագույն ամսական աշխատավարձի չափով, ինչպես նաև ֆինանսական միջոցներ՝ երեխայի խնամքի և դաստիարակության համար։

     

    ✅ Հաշմանդամություն կամ առողջական խնդիրներ, դաստիարակության դժվարություններ ունեցող, հոգեկան տրավմայի ենթարկված երեխաների խնամելու դեպքում՝ յուրաքանչյուր երեխայի խնամքի և դաստիարակության դիմաց տրամադրվում է ամսական վարձատրություն՝ նվազագույն ամսական աշխատավարձի և 30 տոկոս հավելավճարի չափով, ինչպես նաև երեխայի խնամքի և դաստիարակության համար նախատեսված ֆինանսական միջոցներ։

     

    Խնամատար ծնողի և հոգեզավակի տարիքային տարբերությունը պետք է լինի 18 տարուց ոչ պակաս և 50 տարուց ոչ ավելի, իսկ երեխային խնամատարության հանձնելու պահին խնամատար ծնողի տարիքը չի կարող գերազանցել 65 տարին։

     

    🔷 Խնամատար ծնող հաշվառվելու նպատակով անհրաժեշտ է դիմել Ձեր բնակության վայրի մարզպետարան (Երևանում՝ Երևանի քաղաքապետարան)։

  • Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանը, Սերժ Սարգսյանը ամսի 1-ը որ մոտենա, պետք է հեռախոսը բացեն, տեսնեն՝ թոշակը նստել է, թե չէ․Փաշինյան | Քաղաքականություն

    «Քաղաքական խնդիրը հետևյալն է՝Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանը, Սերժ Սարգսյանը ամսի 1-ը որ մոտենա, պետք է հեռախոսը բացեն, տեսնեն՝ թոշակը նստել է, թե չէ։ Սա է քաղաքական խնդիրը։ 

    Ինչո՞ւ, որովհետև իրենք պետք է ապրեն թոշակով և իրենց օրինական եկամուտներով, իսկ ինչ ապօրինի ձեռք են բերել, հատիկ առ հատիկ, լումա առ լումա, սենթ առ սենթ, քյաբաբ առ քյաբաբ պետք է վերադարձվի ՀՀ-ին ու ժողովրդին։ Ուրիշ տարբերակ չկա։ ԵթԵ սա տեղի չունենա նշանակում է պետք է տեղի ունենա նոր հեղափոխություն»։

     Փաշինյանն ասել է, որ  ինքը  դրել է այդ քաղաքական խնդիրը ։

    «Այս խնդիրը ժողովուրդն է դրել կառավարության , դատա-իրավական համակարգի առաջ»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը։։

  • Ռոբերտ Քոչարյանին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած չեն. Գլխավոր դատախազությունԱրարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել Արարատ գյուղի զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածքԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Նեպալում և Չինաստանում ջրհեղեղների հետևանքով զոհվածների ընտանիքներինՌոբերտ Քոչարյանը կալանավորվել էՏեղի է ունեցել Զինված ուժերում ինքնասպանությունների և ոչ կանոնադրային հարաբերությունների հարցերի առնչությամբ համակարգային լուծումներ մշակող միջգերատեսչական աշխատանքային խմբի անդրանիկ նիստըԱԳ երեք փոխնախարարները վերանշանակվել են պաշտոններումՀանրաքվեի դեպքում Հայաստանի բնակչության արձագանքը կվշտացներ Ռուսաստանին. Ալեն ՍիմոնյանԽոշոր հրդեհ Նոր Գեղի բնակավայրում․ դեպքի վայր

    Ռոբերտ Քոչարյանին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած չեն. Գլխավոր դատախազությունԱրարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել Արարատ գյուղի զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածքԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Նեպալում և Չինաստանում ջրհեղեղների հետևանքով զոհվածների ընտանիքներինՌոբերտ Քոչարյանը կալանավորվել էՏեղի է ունեցել Զինված ուժերում ինքնասպանությունների և ոչ կանոնադրային հարաբերությունների հարցերի առնչությամբ համակարգային լուծումներ մշակող միջգերատեսչական աշխատանքային խմբի անդրանիկ նիստըԱԳ երեք փոխնախարարները վերանշանակվել են պաշտոններումՀանրաքվեի դեպքում Հայաստանի բնակչության արձագանքը կվշտացներ Ռուսաստանին. Ալեն ՍիմոնյանԽոշոր հրդեհ Նոր Գեղի բնակավայրում․ դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկԵղեգնաձոր համայնքին է վերադարձվել 0.03 հա մակերեսով հողամասԳևորգ Պապոյանը Արագածոտնի մարզում մասնակցել է Agro Prom լոլիկի գերժամանակակից ջերմոցային համալիրի պաշտոնական բացմանըՁերբակալվել է Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետըՌոբերտ Քոչարյանի գործով անցնող 6 անձանցից 4-ը կալանավորվել ենԲաքվի Սլավոնական համալսարանում կդասավանդվի հայերեն, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ներըՌուսաստանի գործընկերների հետ խոսակցությունը շարունակվում է. այն բարդ է, բայց անկեղծ. Սոնա ՂազարյանՀայ տնտեսվարողների դեմ անտեղի սահմանափակումները չեն համապատասխանում ո՛չ ՀՀ-ՌԴ ոգուն, ո՛չ ԵԱՏՄ կանոններինՀՀ ՏԿԵՆ-ում Իրանի դեսպանի հետ քննարկվել է Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցման նախաձեռնությունըԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Հարություն ՀարությունյանըԱրարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել Արարատ գյուղի զբոսայգում գտնվող հողատարածքը․ դատախազությունԴատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Ծառուկյանի հետ փոխկապակցված մի շարք անշարժ գույքերի գործարքները. հայցադիմումներն ընդունվել են դատարանի վարույթՀայաստանը չի խոչընդոտի նոր մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր. Ալեն ՍիմոնյանԱյսօր ձերբակալված անձանց նկատմամբ կալանքի միջնորդություններ են ներկայացվել Հակակոռուպցիոն դատարան. Ռոբերտ Քոչարյանը դատարան կներկայացվի բժշկական հետազոտություններից հետոՄենք արդեն աշխատում ենք Հայաստանը ԵՄ-ին ավելի մոտեցնելու ուղղությամբ. ԵՄ ընդլայնման հարցերով խոսնակՍարգիս Խանդանյանը հանդիպել է Վրաստանում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավարի հետ Զելենսկին Հայաստանի հետ ավելի սերտ համագործակցության հույս է հայտնելՈստիկանությունը ուսումնական տարվա մեկնարկին ուժեղացված ծառայություն կիրականացնիՊրծել է ձեր մաֆիայի ժամանակները․ պիտի նստեն, պիտի փող չունենան, դա իմ քաղաքական հանձնառությունն է․ Նիկոլ ՓաշինյանՉկա հիմնավորում՝ որտեղից այդ գումարը. Սիսակ Գաբրիելյանը՝ Ռոբերտ Քոչարյանի գործի մասինՊետությանը պատճառվել է շուրջ 2.6 մլրդ դրամի վնաս. Ռոբերտ Քոչարյանի հետ փոխկապակցված ընկերությունների տնօրենները ձերբակալվել ենՌԴ դեսպանը շնորհավորել է Ալեն Սիմոնյանին ԱԽ քարտուղարի պաշտոնում նշանակվելու առիթովԴատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Սեդրակ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Անդրանիկ Մարգարյանի, Գագիկ Բեգլարյանի, Սամվել Մայրապետյանի և ևս 4 անձի նկատմամբԿա՛մ մանդատները վայր դրեք ու զբաղվեք հեղափոխությամբ, կա՛մ աշխատեք. Փաշինյանը՝ ընդդիմությանըՀայաստանն ու Ուրուգվայը միավորող ամուր բարեկամական հարաբերությունները շարունակաբար զարգանում և ամրապնդվում են. Նիկոլ ՓաշինյանԽուզարկություններ «Բարս» անշարժ գույքի գործակալությունումԽուզարկություններ են իրականացվում Stefano Ricci և Corneliani խանութ-սրահներումԽուզարկություններ՝ «Օրանժ ֆիթնես» ակումբում և «Փլեյ սիթի» զվարճանքի կենտրոնումՀԱՊԿ-ը ռազմական ոլորտում Հայաստանի հետ չի համագործակցում. ՌԴ ԱԳՆՏեղի է ունեցել Փաշինյանի հեռախոսազրույցը Տոկաևի հետԵրկրաշարժ Վրաստանում. այն զգացվել է նաև Շիրակի մարզումՔննարկվել են ԶՈՒ-ում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցեր․ հանդիպում ՄԻՊ գրասենյակումՄիջազգային մրցույթով պետք է ոլորտի թոփ կառավարիչներից մեկին կամ կոնսորցիումին ներգրավենք ՀԷՑ-ի կառավարման գործում. Նիկոլ ՓաշինյանՀՀ երկաթուղին ՀՀ սեփականությունն է. Նիկոլ ՓաշինյանՀՀ ԱԺ-ն մտադիր է շարունակել կառուցողական երկխոսությունը. Ռուբինյանը՝ ԿոպիրկինինՀՀ ժողովուրդը, որ իշխանության կրողն է, ունի հարցեր, որոնց պատասխանը պետք է ստանա. Նիկոլ ՓաշինյանԱյն, որ մահերի համար կարելի է մեղադրել Պաշտպանության նախարարին, սա նորություն է ՀՀ-ի համար։ Սուրեն ՊապիկյանՌուսաստանը պատրաստ է կառուցողական երկխոսություն սկսել Հայաստանի հետ. ՕվերչուկԸստ մեղադրանքի՝ ընտրողը «Ուժեղ Հայաստան»-ին քվեարկելու դիմաց խնդրել է ՌԴ-ում որդիներին քրեական պատասխանատվությունից ազատել. FactorS&P Global Ratings-ը վերահաստատել է Հայաստանի BB-/B վարկանիշը՝ պահպանելով «դրական» հեռանկարըԵրևանը կարևորում է Կիևի հետ աճող կապերը. ԱԳՆ-ն շնորհավորել է Ուկրաինային անկախության օրվա առթիվՍեպտեմբերի 1-ին Հայաստանում կանցկացվեն թվային հեռուստատեսային հեռարձակման ցանցի պլանային աշխատանքներՄենք ուզում ենք, որ բարեկեցության հիմնական բանաձևը լինի աշխատանքը. ՀՀ վարչապետԳեղարքունիքի ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերելՈւկրաինական դրոնները թիրախավորել են «Օզոն»-ի պահեստներըՊլանավորել են Ազգային Ժողովում սադրել վարչապետին։Հայկ Մովսիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների առաջնության փոխչեմպիոնԶինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. առերևույթ սպանություն կատարած անձը ձերբակալվել էՔննիչների կողմից ոստիկանին դաժան ծեծի ենթարկելու լուրը կեղծ և մտացածին զրպարտություն է. ՔԿԴատախազական ներգործության արդյունքում՝ Շիրակի մարզի Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 7,5 հա մակերեսով 2 հողատարածք«Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական մրցույթ-փառատոնի հաղթողները հայտնի կլինեն այսօր՝ օգոստոսի 22-ինՎայոց ձորի մարզի քրեական ոստիկանները Մարտիրոս գյուղի բնակչի տանը թմրամիջոցի 11 փաթեթ և կանեփի 46 բույս են հայտնաբերելԱվետիք Չալաբյանն ազատ է արձակվել. Գլխավոր դատախազությունը կբողոքարկի որոշումըԱրարատ քաղաքի մոտ բախվել են բեռնատար գնացքն ու բեռնատար ավտոմեքենանԼեհաստանը բավարարել է Հայաստանի գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձը հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններինՊրոբացիայի ծառայության և Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնյաները մեղադրվում են կեղծ փաստաթղթեր կազմելու համարԺաննա Անդրեասյանը հերթական հանդիպումն է ունեցել աշակերտների և ուսանողների հետԾաղկաձորի «Ռիպա» հյուրանոցի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել էՀՀ տիրապետմանն է վերադարձվել Սևանա լճի ափամերձ՝ 3100 քմ մակերեսով հողատարածքըԷլեկտրական հեծանիվը վրաերթի է ենթարկել իտալական Կոմոյի քաղաքապետինՎանաձորի Երկաթուղայինների այգուց մինչև Ալավերդու ճոպանուղի․ Վարդապետյանը շրջել է համայնքներին վերադարձված տարածքներովԱլեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Կտրիճ Ներսիսյանին՝ ծննդյան օրվա առթիվՆԳՆ Երևանի քրեական ոստիկանները թմրամիջոցների վաճառքով զբաղվող տելեգրամյան ալիքների տնօրինողներ են հայտնաբերելԻրաքի շրջաններից արևադարձային տաք օդի ալիք է ներթափանցում. ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանովԿտրիճ Ներսիսյանի վերաբերյալ Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդ Հովնան սրբազանի բարձրացրած հարցերը մնում են արդիական. Civic ԶՈՒ ԳՇ պետը ստուգայցեր է իրականացրել զորամասերում և բանակային դիրքերումՎերացվել է Արեգնազ Մանուկյանի՝ մերձավոր ազգականների հետ շփման արգելքըՀայաստանը զգացել է Կանադայի աջակցությունն ու օժանդակությունը. ՀՀ նախագահը՝ դեսպանինԶինվորների՝ հակագազերով վազելու մասին լուրը չի համապատասխանում իրականությանը. ՊՆ-ն և ՔԿ-ն՝ Ճամբարակի դեպքի մասինԿորեայի Հանրապետության վարչապետ Հան Սոն-Սուկը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերանշանակման առիթովՌազմական ոստիկանությունը զորամասերում լայնածավալ կանխարգելիչ միջոցառումներ է իրականացնումԿիրականացվի համայնքների միավորման 2 ծրագիրԳազայի հատվածից առողջական լուրջ խնդիրներ ունեցող երեխաների անհրաժեշտ բժշկական օգնությունը կկազմակերպվի ՀՀ-ումԱնօրինական հրաձգարանի գործունեություն է կասեցվել, առգրավվել՝ մեծաքանակ զենք-զինամթերքՄեր կառավարման շրջանում Ղարաբաղի համար ոչ մի բան չենք խնայել, 1 մլրդ դոլարի հավելյալ ֆինանսավորում ենք տվել. Նիկոլ ՓաշինյանՄեր ցանկությունն այն է, որ իրադրությունը հնարավորինս շուտ լուծվի. Փաշինյանը՝ Իրանին տնտեսական պատերազմ հայտարարելու մասինԷդգար Պապոյանը՝ վորքաութ մարզաձևի աշխարհի չեմպիոն. նախարարն ընդունել է մարզիկինՀայաստանում սեպտեմբերի 10-13-ը կանցկացվի միջազգային հեծանվաերթ. գործադիրը բյուջեից միջոցներ կհատկացնիԿառավարությունը թզի և դեղձի վերամշակման նպատակով 1 կիլոգրամի դիմաց 125 դրամով կաջակցի մթերումներինՎարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհվում է Հեսսեյան խաղաղության մրցանակՎարչապետի որոշմամբ կստեղծվի ԶՈՒ-երում ինքնասպանությունների առնչությամբ լուծումներ մշակող աշխատանքային խումբ5 խաղափուլից հետո Հայկ Մարտիրոսյանը կիսում է 2-4-րդ հորիզոնականները. «Rubinstein Chess Festival 2026»Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենով բեռնված 26 վագոնՃամբարակ տանող ճանապարհին «Գազ-53»-ը վրաերթի է ենթարկել զինծառայողների. կա մեկ զпհ, հինգ վիրավոր3 մլն դոլարանոց ժամացույց, 1992 թ․ արտադրության Volvo, 16 անշարժ գույք, մեծ մասը՝ ՌԴ-ում․ ինչ է հայտարարագրել Սամվել Կարապետյանը. Factor Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրաYerevan Fashion Week-ը վերադառնում է՝ հոկտեմբերի 9–11Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել էԱԺ-ն ավարտեց մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածությունների քննարկումը. սպասվում է քվեարկությունՊայթյունի ահազանգ Գյումրի քաղաքում․ 1 անձ հոսպիտալացվել էԿառավարության նոր ծրագիրն ԱԺ կներկայացվի հաջորդ շաբաթ. Արուսյակ ՄանավազյանՆազելի Բաղդասարյանը՝ Աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուՁեզ պահեք կարգ ու կանոնով. Ազգային ժողովում իրավիճակը լարվեց. ընդդիմությունը լքեց դահլիճը

  • Փաշինյանը հենց չեղավ, գիտե՞ք՝ձեզ ինչ է սպասվում․Ասլանյանի ելույթի ժամանակ ՔՊ-ականները իրար խառնվեցին (video)


    Լրահոս


    Փաշինյանը հենց չեղավ, գիտե՞ք՝ձեզ ինչ է սպասվում․Ասլանյանի ելույթի ժամանակ ՔՊ-ականները իրար խառնվեցին (video)



    Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով



    Փաշինյան, պատրաստ եղիր, որ դու ինքդ էլ դատվելու ես նույն դատով․ բողոքի ակցիա Կառավարության դիմաց (video)



    Օգոստոսի 27-ին հոսանքազրկվող հասցեները



    Քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության առաջին բաժնի առաջին կարգի երկու մասնագետներն ազատվել են աշխատանքից



    Աննա Գրիգորյանը «խայտառակեց» Սասուն Միքայելյանին․ «Ես Աննան եմ, բայց ոչ Վարդապետյան», «Մի՛ գոռա» (video)



    Իրանի դեմ պատժամիջոցային քաղաքականությունը ճնշում է գործադրում համաշխարհային տնտեսության վրա. Հասան Ղաշղավի



    Աննա Վարդապետյա՛ն, դուք պատասխան եք տալու այս խայտառակության համար․ Մանուկ Սուքիասյան (video)




    ՌԴ սանկցիաներից ամենաշատ տուժողները Փաշինյանի ընտրողներն են, հիմա էլ նրանց նոր շոուներ է հրամցնում (video)



    Ռեթքլիֆը մեկնել է Մոսկվա՝ Ռուսաստանին զգուշացնելու, որ չհարձակվի ՆԱՏՕ-ի անդամ երկրի վրա. ТWJ



    ՀՀ-ն դե-ֆակտո չի մասնակցում ՀԱՊԿ քննարկումներին, բայց դե-յուրե մնում է միավորման անդամ․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար



    Միջադեպ՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում․ խցի 8 կալանավորների նկատմամբ բռնություն է կիրառվել



    «Ազդանշան Կրեմլին». Եվրոպական մամուլում Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը հստակ կապվում է Հայաստանի արտաքին քաղաքական շրջադարձի հետ



    Վեհափառ Հայրապետի և վեց եպիսկոպոսների նկատմամաբ կիրառվող մեղադրանքը անօրինական միջամտություն է Եկեղեցու ներքին կյանքին․ Մայր Աթոռ



    Փաշինյա՛ն, «Արթիկ» ՔԿՀ-ից դուրս գալիս ՜ինչ կարոտով փաթաթվեցիր երեխաներիդ, հիմա մոռացա՞ր այդ ամենը (video)



    Զելենսկիի աջակցությունը պետք է ոչ թե ոգևորի, այլ սթափեցնի մեզ․ Սուրենյանց



    Էս ինչ անմարդկային քայլ է․ հորը գոնե ազատեք, որ կնոջն ու աղջիկներին «պերեդաչի» տանի․ Սևակ Խաչատրյան (video)



    Արդյո՞ք միջին անվանական աշխատավարձն է որոշում մարդու կյանքի որակը․ Տիգրան Դումիկյան



    Թիվ 52 երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցում հրդեհ է բռնկվել․ այն մարվել է 3-5 րոպեում



    Ի՞նչ ցինիկ․ Ռուսաստանում սարսափելի բառեր են ուղղել Փաշինյանի ու ՔՊ-ի հասցեին․ Էդիկ Անդրեասյան (video)



    Ամենայն Հայոց Կաթողիկոսը և եպիսկոպոսները վաղվա դատական նիստին չեն ներկայանալու․ փաստաբան



    Գազամատակարարման դադարեցումներ կլինեն Էջմիածին, Վանաձոր քաղաքներում, Արևաշող, Մեծավան բնակավայրերում



    Վրե՞ժ եք լուծելու, դե փորձեք․ Քրիստինե Վարդանյանը՝ Ռուբեն Ռուբինյանին (video)



    Բաքվից Փաշինյանին «կապիտուլյացիա ստորագրած» են անվանում,իսկ ՔՊ-ն լուռ վայելում է «հաճոյախոսությունը»



    Ինչպես Բագրատ Միկոյանը «տեղը դրեց» ՔՊ-ական Տարոն Չախոյանին (video)

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը


    Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը


    Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը


    Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը


    Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը


    Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը


    Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը


    Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


    Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը

  • Կիևյան կամրջի վրա թիվ 52 երթուղու տրանսպորտային միջոցում կրակ է բռնկվել

    Կիևյան կամրջի վրա թիվ 52 երթուղու տրանսպորտային միջոցում կրակ է բռնկվելԺամը 8:30-ի սահմաններում Կիևյան կամրջի վրա թիվ 52 երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցում տուրբոմղիչի անսարքության պատճառով կրակ է բռնկվել, գործել է շարժիչային հակահրդեհային ավտոմաատ համակարգը։

    Ուղևորները անվտանգ տարհանվել են անվտանգ հեռավորության վրա։ Հրդեհը մարել է վարորդի և պարեկային ծառայողի ուժերով 3-5 րոպեում։

    Երևանի ավտոբուս ՓԲԸ

  • Բաքվից Փաշինյանին «կապիտուլյացիա ստորագրած» անվանեցին, ՔՊ-ից ձայն չկա․ Տիգրան Աբրահամյան

    ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

    «Ադրբեջանից Փաշինյանին «կապիտուլյացիա ստորագրած» անվանելուց հետո արդեն շուրջ մեկ շաբաթ է անցել՝ ՔՊ-ից ձայն չկա:

    Իհարկե, Ալիևը փորձեց դա անել՝ շոյելով, ասելով, որ Փաշինյանը չպետք է նեղանա, և որ ինքը պարզապես փաստն է արձանագրում:

    Հիմա ի՞նչ է ստացվում. երբ դրա մասին՝ որպես արձանագրում, Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ականներն էին ասում, ՔՊ-ականներն իրար հերթ չտալով շեֆին պաշտպանում էին, դողէրոցքի մեջ էին ընկնում, իսկ երբ իրենց՝ Բաքվի մեծ եղբայրն է ասում՝ լուռ վայելում են ադրբեջանական «հաճոյախոսությունը»»,- գրել է նա։