Blog

  • Կրակոցներ, ծեծ և խուլիգանություն․ Կ․Գ․-ի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազին

    ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Կ.Գ.-ն 2025 թվականի հունիսի 20-ին մի խումբ անձանց հետ Գյումրի քաղաքի Հաղթանակի պողոտա 1/1 հասցեի դիմաց վիճաբանել է Վ.Կ.-ի հետ, որի ընթացքում՝ խմբի կազմում, իր կողմից ապօրինի կրած զենքի գործադրմամբ, հասարակության նկատմամբ ցուցաբերել է անհարգալից վերաբերմունք՝ հնչեցնելով սեռական բնույթի հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ: Այնուհետև, վճաբանության ընթացքում արձակվել է 2-ից 3 կրակոց, ինչի հետևանքով խափանվել է հասարակական նշանակության օբյեկտի բնականոն աշխատանքը և սննդի կետի աշխատակիցների մոտ առաջացել է վախի զգացում:

    Բացի այդ, Կ.Գ.-ն մի խումբ անձանց հետ, փոխլրացնելով միմյանց գործողությունները, Վ.Կ.-ի նկատմամբ գործադրել է ֆիզիկական բռնություն, այն է՝ հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով ֆիզիկական ցավ:

    Նախաքննության ընթացքում Կ.Գ.-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (ֆիզիկական ներգործությունը), 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանությունը) և 334-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք կրելը), իսկ Վ.Կ.-ի նկատմամբ՝ 195-րդ հոդվածի 1-ին մասով (ֆիզիկական ներգործությունը), 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանությունը) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի ապօրինի շրջանառությունը):

    Հունիսի 19-ին Շիրակի մարզային քննչական վարչություն է ներկայացվել հետախուզման մեջ գտնվող Կ.Գ.-ն, իսկ հաջորդ օրը նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, որը հետագայում դատարանի որոշմամբ փոխվել է այլընտրանքային խափանման միջոցներով:

    Կ.Գ.-ի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:

    Հիշեցնենք, որ մյուս մեղադրյալի վերաբերյալ քրեական վարույթը մարտի 4-ին ուղարկվել է դատարան:

  • Հետաքրքիր կլինի իմանալ պետական բյուջեից արված «անօրինական ծախսերի» ընդհանուր չափը. Աննա Կոստանյան


    Քաղաքականություն



    Տեսնես Աննա Հակոբյանի «պահման» ծախսերը որքա՞ն են կազմել վերջին 8 տարվա ընթացքում՝ հաշվի առնելով վարչապետի ու նրա դե ֆակտո տիկնոջ խոստովանությունը, թե զագսով ամուսնացած չեն։ Կոնդի ամառանոց վերադարձից հետո այն թանկարժեք նվերները, որ տիկինը վերադարձրել էր «պետական բյուջե», նորից տիրապետու՞մ է դրանց, թե ոչ։ Հետաքրքիր կլինի իմանալ պետական բյուջեից արված «անօրինական ծախսերի» ընդհանուր չափը։ Իսկ նախկինների «թալանի վերադարձը» տենչողներն այս 8 տարվա ընթացքում պետական միջոցների անօրինական վատնման վերադարձի պահանջ ներկայացնելու՞ են, թե չէ։



  • Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Մոսկվայում դեսպանատան մոտ տեղի ունեցած սադրանքի վերաբերյալ | Քաղաքականություն

    Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Մոսկվայում հանրապետության դեսպանատան մոտ տեղի ունեցած գործողությունը, որի ընթացքում անհայտ անձինք սադրիչ պատկերներ են ցուցադրել։ Հայտարարությունը հրապարակվել է դիվանագիտական ​​նախարարության կայքում, գրում են ռուսական լրատվամիջոցները։

    «Մենք խստորեն դատապարտում ենք օգոստոսի 27-ին, կեսօրին, Ռուսաստանի Դաշնությունում Ադրբեջանի Հանրապետության դեսպանատան հյուրատան առջև անհայտ անձանց կողմից մեր երկրի դեմ սադրիչ պատկերների ցուցադրումը», – ասվում է հայտարարության մեջ։

    Նախարարությունը նաև կոչ է արել Ռուսաստանին իրավական գնահատական ​​տալ գործողությանը։

    Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորել է Մոլդովայի ղեկավար Մայա Սանդուին Անկախության օրվա կապակցությամբ։ Ադրբեջանի ղեկավարը երկու երկրների միջև հարաբերությունների զարգացումը հաջողված է անվանել և հույս է հայտնել դրանց հետագա խորացման համար։

  • Գոռ Վարդանյանը վերընտրվել է Պոլիտեխնիկի ռեկտորի պաշտոնումՏեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հեռախոսազրույցըՕրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է երեք նախարարության անվանափոխություն և գործառույթների վերանայում. Սրբուհի ԳալյանՀայաստանում առաջին անգամ կհավաքվեն 90-ականների չորս աշխարհահռչակ աստղեր՝ Haddaway-ը, Mr. President-ը, Dr. Alban-ը և Boney M.-ըԵրևանը մինչ օրս հարկ չի համարել ԵԱՏՄ-ի հետ համաձայնեցնել եվրաինտեգրման իր ձգտումները. ԶախարովաՀրշեջ-փրկարարները մարել են «Ջրվեժ» անտառպարկում բռնկված հրդեհըԴատարանում Ալեն Սիմոնյանը հաղթել է Անժելա Թովմասյանին. նա ներողություն կխնդրի և գումար կվճարիՊետական դավաճանության դեպքերով կայացվել է 4 դատավ

    Գոռ Վարդանյանը վերընտրվել է Պոլիտեխնիկի ռեկտորի պաշտոնումՏեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հեռախոսազրույցըՕրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է երեք նախարարության անվանափոխություն և գործառույթների վերանայում. Սրբուհի ԳալյանՀայաստանում առաջին անգամ կհավաքվեն 90-ականների չորս աշխարհահռչակ աստղեր՝ Haddaway-ը, Mr. President-ը, Dr. Alban-ը և Boney M.-ըԵրևանը մինչ օրս հարկ չի համարել ԵԱՏՄ-ի հետ համաձայնեցնել եվրաինտեգրման իր ձգտումները. ԶախարովաՀրշեջ-փրկարարները մարել են «Ջրվեժ» անտառպարկում բռնկված հրդեհըԴատարանում Ալեն Սիմոնյանը հաղթել է Անժելա Թովմասյանին. նա ներողություն կխնդրի և գումար կվճարիՊետական դավաճանության դեպքերով կայացվել է 4 դատավճիռ՝ մինչև 16 տարվա ազատազրկմամբ. դատախազությունն ամփոփել է 2025-2026 թվականների տվյալներըՌոբերտ Քոչարյանին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած չեն. Գլխավոր դատախազությունԱրարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել Արարատ գյուղի զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածքԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Նեպալում և Չինաստանում ջրհեղեղների հետևանքով զոհվածների ընտանիքներինՌոբերտ Քոչարյանը կալանավորվել էՏեղի է ունեցել Զինված ուժերում ինքնասպանությունների և ոչ կանոնադրային հարաբերությունների հարցերի առնչությամբ համակարգային լուծումներ մշակող միջգերատեսչական աշխատանքային խմբի անդրանիկ նիստըԱԳ երեք փոխնախարարները վերանշանակվել են պաշտոններումՀանրաքվեի դեպքում Հայաստանի բնակչության արձագանքը կվշտացներ Ռուսաստանին. Ալեն ՍիմոնյանԽոշոր հրդեհ Նոր Գեղի բնակավայրում․ դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկԵղեգնաձոր համայնքին է վերադարձվել 0.03 հա մակերեսով հողամասԳևորգ Պապոյանը Արագածոտնի մարզում մասնակցել է Agro Prom լոլիկի գերժամանակակից ջերմոցային համալիրի պաշտոնական բացմանըՁերբակալվել է Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետըՌոբերտ Քոչարյանի գործով անցնող 6 անձանցից 4-ը կալանավորվել ենԲաքվի Սլավոնական համալսարանում կդասավանդվի հայերեն, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ներըՌուսաստանի գործընկերների հետ խոսակցությունը շարունակվում է. այն բարդ է, բայց անկեղծ. Սոնա ՂազարյանՀայ տնտեսվարողների դեմ անտեղի սահմանափակումները չեն համապատասխանում ո՛չ ՀՀ-ՌԴ ոգուն, ո՛չ ԵԱՏՄ կանոններինՀՀ ՏԿԵՆ-ում Իրանի դեսպանի հետ քննարկվել է Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցման նախաձեռնությունըԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Հարություն ՀարությունյանըԱրարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել Արարատ գյուղի զբոսայգում գտնվող հողատարածքը․ դատախազությունԴատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Ծառուկյանի հետ փոխկապակցված մի շարք անշարժ գույքերի գործարքները. հայցադիմումներն ընդունվել են դատարանի վարույթՀայաստանը չի խոչընդոտի նոր մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր. Ալեն ՍիմոնյանԱյսօր ձերբակալված անձանց նկատմամբ կալանքի միջնորդություններ են ներկայացվել Հակակոռուպցիոն դատարան. Ռոբերտ Քոչարյանը դատարան կներկայացվի բժշկական հետազոտություններից հետոՄենք արդեն աշխատում ենք Հայաստանը ԵՄ-ին ավելի մոտեցնելու ուղղությամբ. ԵՄ ընդլայնման հարցերով խոսնակՍարգիս Խանդանյանը հանդիպել է Վրաստանում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավարի հետ Զելենսկին Հայաստանի հետ ավելի սերտ համագործակցության հույս է հայտնելՈստիկանությունը ուսումնական տարվա մեկնարկին ուժեղացված ծառայություն կիրականացնիՊրծել է ձեր մաֆիայի ժամանակները․ պիտի նստեն, պիտի փող չունենան, դա իմ քաղաքական հանձնառությունն է․ Նիկոլ ՓաշինյանՉկա հիմնավորում՝ որտեղից այդ գումարը. Սիսակ Գաբրիելյանը՝ Ռոբերտ Քոչարյանի գործի մասինՊետությանը պատճառվել է շուրջ 2.6 մլրդ դրամի վնաս. Ռոբերտ Քոչարյանի հետ փոխկապակցված ընկերությունների տնօրենները ձերբակալվել ենՌԴ դեսպանը շնորհավորել է Ալեն Սիմոնյանին ԱԽ քարտուղարի պաշտոնում նշանակվելու առիթովԴատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Սեդրակ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Անդրանիկ Մարգարյանի, Գագիկ Բեգլարյանի, Սամվել Մայրապետյանի և ևս 4 անձի նկատմամբԿա՛մ մանդատները վայր դրեք ու զբաղվեք հեղափոխությամբ, կա՛մ աշխատեք. Փաշինյանը՝ ընդդիմությանըՀայաստանն ու Ուրուգվայը միավորող ամուր բարեկամական հարաբերությունները շարունակաբար զարգանում և ամրապնդվում են. Նիկոլ ՓաշինյանԽուզարկություններ «Բարս» անշարժ գույքի գործակալությունումԽուզարկություններ են իրականացվում Stefano Ricci և Corneliani խանութ-սրահներումԽուզարկություններ՝ «Օրանժ ֆիթնես» ակումբում և «Փլեյ սիթի» զվարճանքի կենտրոնումՀԱՊԿ-ը ռազմական ոլորտում Հայաստանի հետ չի համագործակցում. ՌԴ ԱԳՆՏեղի է ունեցել Փաշինյանի հեռախոսազրույցը Տոկաևի հետԵրկրաշարժ Վրաստանում. այն զգացվել է նաև Շիրակի մարզումՔննարկվել են ԶՈՒ-ում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցեր․ հանդիպում ՄԻՊ գրասենյակումՄիջազգային մրցույթով պետք է ոլորտի թոփ կառավարիչներից մեկին կամ կոնսորցիումին ներգրավենք ՀԷՑ-ի կառավարման գործում. Նիկոլ ՓաշինյանՀՀ երկաթուղին ՀՀ սեփականությունն է. Նիկոլ ՓաշինյանՀՀ ԱԺ-ն մտադիր է շարունակել կառուցողական երկխոսությունը. Ռուբինյանը՝ ԿոպիրկինինՀՀ ժողովուրդը, որ իշխանության կրողն է, ունի հարցեր, որոնց պատասխանը պետք է ստանա. Նիկոլ ՓաշինյանԱյն, որ մահերի համար կարելի է մեղադրել Պաշտպանության նախարարին, սա նորություն է ՀՀ-ի համար։ Սուրեն ՊապիկյանՌուսաստանը պատրաստ է կառուցողական երկխոսություն սկսել Հայաստանի հետ. ՕվերչուկԸստ մեղադրանքի՝ ընտրողը «Ուժեղ Հայաստան»-ին քվեարկելու դիմաց խնդրել է ՌԴ-ում որդիներին քրեական պատասխանատվությունից ազատել. FactorS&P Global Ratings-ը վերահաստատել է Հայաստանի BB-/B վարկանիշը՝ պահպանելով «դրական» հեռանկարըԵրևանը կարևորում է Կիևի հետ աճող կապերը. ԱԳՆ-ն շնորհավորել է Ուկրաինային անկախության օրվա առթիվՍեպտեմբերի 1-ին Հայաստանում կանցկացվեն թվային հեռուստատեսային հեռարձակման ցանցի պլանային աշխատանքներՄենք ուզում ենք, որ բարեկեցության հիմնական բանաձևը լինի աշխատանքը. ՀՀ վարչապետԳեղարքունիքի ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերելՈւկրաինական դրոնները թիրախավորել են «Օզոն»-ի պահեստներըՊլանավորել են Ազգային Ժողովում սադրել վարչապետին։Հայկ Մովսիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների առաջնության փոխչեմպիոնԶինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. առերևույթ սպանություն կատարած անձը ձերբակալվել էՔննիչների կողմից ոստիկանին դաժան ծեծի ենթարկելու լուրը կեղծ և մտացածին զրպարտություն է. ՔԿԴատախազական ներգործության արդյունքում՝ Շիրակի մարզի Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 7,5 հա մակերեսով 2 հողատարածք«Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական մրցույթ-փառատոնի հաղթողները հայտնի կլինեն այսօր՝ օգոստոսի 22-ինՎայոց ձորի մարզի քրեական ոստիկանները Մարտիրոս գյուղի բնակչի տանը թմրամիջոցի 11 փաթեթ և կանեփի 46 բույս են հայտնաբերելԱվետիք Չալաբյանն ազատ է արձակվել. Գլխավոր դատախազությունը կբողոքարկի որոշումըԱրարատ քաղաքի մոտ բախվել են բեռնատար գնացքն ու բեռնատար ավտոմեքենանԼեհաստանը բավարարել է Հայաստանի գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձը հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններինՊրոբացիայի ծառայության և Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնյաները մեղադրվում են կեղծ փաստաթղթեր կազմելու համարԺաննա Անդրեասյանը հերթական հանդիպումն է ունեցել աշակերտների և ուսանողների հետԾաղկաձորի «Ռիպա» հյուրանոցի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել էՀՀ տիրապետմանն է վերադարձվել Սևանա լճի ափամերձ՝ 3100 քմ մակերեսով հողատարածքըԷլեկտրական հեծանիվը վրաերթի է ենթարկել իտալական Կոմոյի քաղաքապետինՎանաձորի Երկաթուղայինների այգուց մինչև Ալավերդու ճոպանուղի․ Վարդապետյանը շրջել է համայնքներին վերադարձված տարածքներովԱլեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Կտրիճ Ներսիսյանին՝ ծննդյան օրվա առթիվՆԳՆ Երևանի քրեական ոստիկանները թմրամիջոցների վաճառքով զբաղվող տելեգրամյան ալիքների տնօրինողներ են հայտնաբերելԻրաքի շրջաններից արևադարձային տաք օդի ալիք է ներթափանցում. ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանովԿտրիճ Ներսիսյանի վերաբերյալ Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդ Հովնան սրբազանի բարձրացրած հարցերը մնում են արդիական. Civic ԶՈՒ ԳՇ պետը ստուգայցեր է իրականացրել զորամասերում և բանակային դիրքերումՎերացվել է Արեգնազ Մանուկյանի՝ մերձավոր ազգականների հետ շփման արգելքըՀայաստանը զգացել է Կանադայի աջակցությունն ու օժանդակությունը. ՀՀ նախագահը՝ դեսպանինԶինվորների՝ հակագազերով վազելու մասին լուրը չի համապատասխանում իրականությանը. ՊՆ-ն և ՔԿ-ն՝ Ճամբարակի դեպքի մասինԿորեայի Հանրապետության վարչապետ Հան Սոն-Սուկը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերանշանակման առիթովՌազմական ոստիկանությունը զորամասերում լայնածավալ կանխարգելիչ միջոցառումներ է իրականացնումԿիրականացվի համայնքների միավորման 2 ծրագիրԳազայի հատվածից առողջական լուրջ խնդիրներ ունեցող երեխաների անհրաժեշտ բժշկական օգնությունը կկազմակերպվի ՀՀ-ումԱնօրինական հրաձգարանի գործունեություն է կասեցվել, առգրավվել՝ մեծաքանակ զենք-զինամթերքՄեր կառավարման շրջանում Ղարաբաղի համար ոչ մի բան չենք խնայել, 1 մլրդ դոլարի հավելյալ ֆինանսավորում ենք տվել. Նիկոլ ՓաշինյանՄեր ցանկությունն այն է, որ իրադրությունը հնարավորինս շուտ լուծվի. Փաշինյանը՝ Իրանին տնտեսական պատերազմ հայտարարելու մասինԷդգար Պապոյանը՝ վորքաութ մարզաձևի աշխարհի չեմպիոն. նախարարն ընդունել է մարզիկինՀայաստանում սեպտեմբերի 10-13-ը կանցկացվի միջազգային հեծանվաերթ. գործադիրը բյուջեից միջոցներ կհատկացնիԿառավարությունը թզի և դեղձի վերամշակման նպատակով 1 կիլոգրամի դիմաց 125 դրամով կաջակցի մթերումներինՎարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհվում է Հեսսեյան խաղաղության մրցանակՎարչապետի որոշմամբ կստեղծվի ԶՈՒ-երում ինքնասպանությունների առնչությամբ լուծումներ մշակող աշխատանքային խումբ5 խաղափուլից հետո Հայկ Մարտիրոսյանը կիսում է 2-4-րդ հորիզոնականները. «Rubinstein Chess Festival 2026»Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենով բեռնված 26 վագոնՃամբարակ տանող ճանապարհին «Գազ-53»-ը վրաերթի է ենթարկել զինծառայողների. կա մեկ զпհ, հինգ վիրավոր3 մլն դոլարանոց ժամացույց, 1992 թ․ արտադրության Volvo, 16 անշարժ գույք, մեծ մասը՝ ՌԴ-ում․ ինչ է հայտարարագրել Սամվել Կարապետյանը. Factor

  • Աննա Վարդապետյա՛ն, դուք պատասխան եք տալու այս խայտառակության համար․ Մանուկ Սուքիասյան (video)


    Լրահոս


    ԲԴԽ-ն Քոչարյանի գործը ձգձգելու համար դադարեցրել է Աննա Դանիբեկյանի լիազորությունները



    «Ես ձեր գնահատականի կարիքը չունեմ, մի՛ խանգարեք,», «Չփորձվեք ինձ մի բան ասել»․ լեզվակռիվ ԱԺ-ում (video)



    Գյումրիում զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքով մեղադրական եզրակացությունն ուղարկվել է դատախազին



    Սասուն Միքայելյանը ասում ա՝ ցարի բոգ էր Քոչարյանը, լռե՛ք․մանրամասն խոսե՞մ հոկտեմբերի 27-ից․Մանուկյան (video)



    Ու էս ամենը իմ և ձեր հարկերի հաշվին. Դավիթ Գալստյան



    Ռուբինյա՛ն, փորդ չէր ցավու՞մ, երբ սուտ էիր խոսում․ Մեսրոպ Մանուկյանի խոսքից Ռուբինյանը պոռթկաց (video)



    Թալինի կարգալույծ հռչակված հոգևոր հովիվ Արամայիս Թախմազյանը ու կինը վտարվել են եկեղեցու բնակարանից



    Ես ձեզ դեռ անդրադառնալու եմ․ լեզվակռիվ Էդգար Ղազարյանի և ՔՊ-ականների միջև (video)



    Կոտայքի մարզում «Chevrolet»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա մահացել է



    Ագնեսա Խամոյանը բղավեց Սասուն Միքայելյանի ու Անդրանիկ Քոչարյանի ուղղությամբ. «էս ինչ ցուցակ է» (video)



    Սխալ գնահատականներով կառավարությունը իրար է հակադրել Հայրենիքի և Սփյուռքի հզորացումը․ ՀՅԴ Հայ Դատ



    Հենց այդ քայլերով Ադրբեջանի ոչնչացումն անխուսափելի է լինելու, պետք է գործել․ Նաիրի Հոխիկյան (video)



    «Հլը սրան նայե՛ք, էդ դուք չեք փակե՞լ Հ2-ը, Երկիր Մեդիան․․․»․ Անժելա Թովմասյան (video)



    Այս հասցեում կարգելվի փոխադրամիջոցների կանգառը



    Բագրատ Սրբազանի գործով անցնող Տիգրան Գալստյանի տանն այս պահին խուզարկություն է․ նիստը հետաձգվեց



    Ինչ է զգուշացրել Սուրեն Սուրենյանցը Փաշինյանի որոշ մերձավորներին (video)



    Տրանսֆերտների ռեկորդային ներհոսքը վտանգում է արտահանման մրցունակությունը․ «Լույս» հիմնադրամ



    Հայաստանի իշխանությունների «նոր ընկերները» օգտագործում են երկիրը Ռուսաստանի հետ առճակատման մեջ



    2026 թ․ առաջին ութ ամիսներին Հայաստանին 17 միլիոն դոլարի դեղորայք են տրամադրել․ Հարութ Սասունյան



    Ռուսաստանը «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Մոսկվայում Ռումինիայի դեսպանության աշխատակցին



    Պետական դավաճանության դեպքերով կայացվել է 4 դատավճիռ՝ մինչև 16 տարվա ազատազրկմամբ



    Ասեմ 3 պատճառ՝ ինչու է Փաշինյանն անցել այս հարձակումներին․ Սուրեն Սուրենյանց (video)



    Հրշեջ-փրկարարները մարել են «ՋՐՎԵԺ» անտառպարկում բռնկված հրդեհը



    Ռուբեն Ռուբինյան, արի պապայիցդ խոսենք․ Արմինե Ադիբեկյան (video)



    Սեպտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 1-ը փակ է լինելու

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը


    Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը


    Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը


    Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը


    Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը


    Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը


    Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը


    Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


    Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը

  • Այսօրվա քաղհասարակությունը, ցավոք, միայն ծառայություններ է մատուցում. Անահիտ Ադամյան

    Այսօրվա քաղհասարակությունը, ցավոք, միայն ծառայություններ է մատուցում. Անահիտ Ադամյան

  • Մի դատավարության մասին, որն արհեստականորեն ձգձգվում է մեղադրյալի կարգավիճակում գտնվող անձի չներկայան

    2020 թ․ օգոստոսին դատական հոգեբանի բակալավրի և իրավագետի մագիստրոսական կրթությամբ Ֆլորա Ապավենի Հովհաննիսյանը զինվորական ծառայության բերումով գտնվել է Կապան համայնքում և վարձակալելու համար բնակարան փնտրել․․․

    Այդ ժամանակահատվածում ծանոթացել է Կամո Գուրգենի Բարսամյանի հետ, ներկայացրել, թե հանդիսանում են հեռավոր ազգականներ։ Կամո Բարսամյանը տեղեկանալով, որ իր հեռավոր ազգական Ֆլորա Հովհաննիսյանին վարձակալելու համար բնակարան է անհրաժեշտ, որ Ֆլորա Հովհաննիսյանն իբր հայրենասեր է, բանակի համար իր սեփական գույքն իբր թե վաճառել է ու զենք-զինամթերք գնել, առաջարկել է եղբորը՝ Վարդան Գուրգենի Բարսամյանին, Կապան քաղաքի Երկաթուղայինների 7-1 հասցեում գտնվող իր բնակարանն ամսական 40 000 ՀՀ դրամի չափով տրամադրել Ֆլորա Հովհաննիսյանին, վերջինս համաձայնվել է և 01․09․20 թ․ վարձակալել այն:

    Ֆլորա Հովհաննիսյանի և Վարդան Բարսամյանի միջև նոտարական վավերացմամբ 06.11.2020թ. կնքվել է «Անշարժ գույքի (բնակարանի) վարձակալության պայմանագիր», որից բխող իրավունքները 19.11.2020 թ. գրանցվել են ՀՀ կադաստրի կոմիտեում։

    Այսպիսով՝ բնակարանը 01․09․2020թ․ սկսած վարձակալության է տրվել ամսական 40 հազար ՀՀ դրամ վարձավճարով՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտե ամսական 4 հազար դրամի չափով հարկը Ֆլորա Հովհաննիսյանի կողմից վճարելու պայմանով։

    Բնակարանի վարձակալության պայմանագիրը լուծվել է 16․02․2024թ․, երբ արդեն Ֆլորա Հովհաննիսյանը՝ Վարդան Բարսամյանին փոխանցելու նպատակով Կամո Բարսամյանին է փոխանցել նաև բնակարանի բանալիները․ Վարդան Բարսամյանը և Ֆլորա Հովհաննիսյանը կադաստրում լուծել են նաև վարձակալության պայմանագիրը։

    * * *

    Այսպիսով՝ Ֆլորա Հովհաննիսյանը բնակարանը վարձակալել է ընդհանուր մոտ 42 ամիս, որից միայն 11 ամսվա վարձակալության գումարն է վճարել, հարկերն ընդհանրապես չի վճարել, հարկերը վճարվել են Կամո Բարսամյանի կողմից։ Արդյունքում Վարդան Բարսամյանին պարտք է մնացել մոտ 31 ամսվա (վերջին ամիսը՝ կիսով չափ) գումար, որը կազմում է 1 220 000 ՀՀ դրամ, ընդ որում՝ հարկ է նկատել, որ բնակարանի վարձակալության ամսական 40 000 դրամի (վերջին ամսվա դեպքում՝ 20 000 դրամի) չափով գումարների նկատմամբ հաշվարկելի են ՀՀ Կենտրոնական բանկի սահմանած՝ տարեկան 12% տոկոսադրույքով տոկոսներ, հետևաբար Ֆլորա Հովհաննիսյանը պարտավոր է հանգուցյալ Վարդան Բարսամյանի դստերը՝ Լուսինե Բարսամյանին վճարել ոչ միայն 2021թ․ օգոստոսից սկսած՝ պայմանագրով ստանձնած՝ անհիմն հարստացման գումարները, այլ նաև դրանց նկատմամբ հաշվարկման ենթակա տոկոսները՝ առանձին-առանձին ամիսների հաշվարկով, որը 2026թ․ օգոստոսի դրությամբ կազմում է 536 309,98  դրամ․ ստացվում է Ֆլորա Հովհաննիսյանը պետք է վճարի 1 756 309,98 դրամ։

    Վարդան Բարսամյանը հանդիսացել է 2-րդ խմբի հաշմանդամ, ունեցել է բազմաթիվ առողջական խնդիրներ, որոնք չի կարողացել լուծել գումարի բացակայության պատճառով։ Եվ այդ ամենին գումարվել է Կամո և Վարդան Բարսամյաններին սուտ հայրենասիրական խոսքերով մոլորեցրած Ֆլորա Հովհաննիսյանի անմարդկային վերաբերմունքը։ Արդյունքում Վարդան Բարսամյանը մահացել է՝ այդպես էլ չկարողանալով ստանալ իր գումարները, անգամ չկարողանալով գոնե Ֆլորա Հովհաննիսյանի և Կամո Բարսամյանի հաղորդումների հիման վրա նախաձեռնված թիվ 95-0003-24 քրեական վարույթով և Դատարան փոխանցված թիվ ՍԴ/0304/01/25 քրեական գործով տուժող ճանաչվել, ինչը հաստատվում է թե՛ նշված Քրեական գործով մեղադրական եզրակացությամբ, թե՛ Դատալեքսում հրապարակված տեղեկություններով, թե՛ Քրեական գործը Դատարան ուղարկվելուց հետո՝ Դատարանի արձանագրային որոշումներով։

    Կամո և Վարդան Բարսամյանները փորձել են արտադատական եղանակով Ֆլորա Հովհաննիսյանից հետ ստանալ թե՛ բնակարանի վարձակալության գումարները, թե՛ Կամո Բարսամյանին պարտք մնացած գումարները, սակայն դատական հոգեբանի և իրավագետի կրթություն ունեցող ու ստախոսության մեջ բավականաչափ փորձ ունեցող Ֆլորա Հովհաննիսյանն ամեն հնարավոր միջոցը ձեռնարկել է ու խուսափել այդ գումարները վճարելուց։

    Ֆլորա Հովհաննիսյանը սուտ հաղորդում ներկայացնելով զրպարտել է Կամո Բարսամյանին, նրան վերագրել անմարդկային արարքների կատարում, որոնք հետագայում հերքվել են քրեական վարույթի շրջանակներում։ Սակայն այդ ամենի համար ևս Ֆլորա Հովհաննիսյանը մինչ օրս չի պատժվել։  

    Վարդան և Կամո Բարսամյանները փորձել են գոնե Պաշտպանության նախարարի, Ֆլորա Հովհաննիսյանի զինվորական ծառայության վայր հանդիսացող զորամասի հրամանատարության միջոցով գումարները հետ ստանալ, սակայն թե՛ նախարարությունը, թե՛ զորամասն անգամ չեն ցանկացել Ֆլորա Հովհաննիսյանի նկատմամբ ծառայողական քննություն սկսել։

    * * *

    Լուսինե Վարդանի Բարսամյանը հանդիսանում է Վարդան Բարսամյանի դուստրը։

    Վարդան Բարսամյանի մահից հետո նրա ժառանգությունն ընդունվել է առաջին հերթի միակ ժառանգի՝ Լուսինե Բարսամյանի կողմից։

    Վարդան Բարսամյանի ժառանգական զանգվածի մեջ մտնող բնակարանը ժառանգությամբ անցել է Լուսինե Բարսամյանին, նրան 09․06․2026թ․ տրվել է բնակարանի սեփականության վկայականը։

    Լուսինե Բարսամյանի խնամքին է գտնվում մեկ անչափահաս երեխա։

    Լուսինե Բարսամյանը չի աշխատում, որևէ հարկատեսակով եկամուտ ստացող անձ չի հանդիսանում։

    ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (Դատավոր Գոռ Գասպարյան) վարույթում քննության առնվող թիվ ՍԴ/0304/01/25 քրեական գործով՝ Լուսինե Բարսամյանի անունից «Դիմում-միջնորդություն» (տուժող ճանաչելու միջնորդություն) է ներկայացվել, որով խնդրվել է հանգուցյալ Վարդան Բարսամյանի փոխարեն տուժող (իրավահաջորդ) ճանաչել Լուսինե Բարսամյանին, ինչպես նաև՝ Լուսինե Բարսամյանի անունից ներկայացվել է «Գույքային հայց»՝ բնակարանի վարձակալության գումարները բռնագանձելու հետ կապված։

    Քրեական գործը քննող դատարանը 24․06․2026թ․ արձանագրային որոշմամբ մերժել է Լուսինե Բարսամյանին տուժող ճանաչելու միջնորդությունը, ինչպես նաև գույքային հայցը քննարկման առարկա չի դարձրել, այսինքն՝ քրեական գործով ներկա դրությամբ Լուսինե  Բարսամյանը չի կարող Ֆլորա Հովհաննիսյանից բնակարանի վարձակալության գումարները ստանալ։

    Լուսինե Բարսամյանը ներկայումս գումարի բռնագանձման պահանջով հայցադիմում է ներկայացրել դատարան, սակայն, ենթադրաբար, դատարանը կվերադարձնի հայցադիմումը՝ նշելով, թե պահանջը պետք է ներկայացվի Սնանկության դատարան կամ քրեական գործը քննող Դատարան։

    * * *

    Ֆլորա Հովհաննիսյանի հետ 2020 թ․ օգոստոսին ծանոթանալուց հետո՝ ընթացքում, Ֆլորա Հովհաննիսյանի և Կամո Բարսամյանի միջև ձևավորվել են վստահելի հարաբերություններ և, այդ հանգամանքից օգտվելով, Ֆլորա Հովհաննիսյանը Կամո Բարսամյանին հորդորել է վարձակալական հիմունքներով տրամադրված՝ նշված բնակարանի համար կահույք գնել, որին Կամո Բարսամյանը համաձայնվել է:

    Կամո Բարսամյանը 15.09.2020 թ․ կահույքի խանութից՝ «Ակբա բանկ» ԲԲԸ-ի միջոցով՝ վարկային պայմանգրով, 415 000 ՀՀ դրամի չափով կահույք է գնել և թողել Կապան քաղաքի Երկաթուղայինների 7-1 հասցեում գտնվող բնակարանում, որը Ֆլորա Հովհաննիսյանը հետագայում՝ առանց Կամո և Վարդան Բարսամյանների թույլտվության, վաճառել է, իսկ վաճառքից գոյացած գումարը յուրացրել։

    Այնուհետև, Ֆլորա Հովհաննիսյանը Կամո Բարսամյանից գումար է խնդրել իբր թե մոր հուղարկավորությունից առաջացած պարտքերի մարման և գերեզմանի թեթևակի բարեկարգման համար, ինչին Կամո Բարսամյանը համաձայնվել է ու 22.09.2020թ. «Ամերիաբանկ» ՓԲԸ-ից 800.000 ՀՀ դրամի չափով սպառողական վարկ վերցրել ու պարտքով տվել Ֆլորա Հովհաննիսյանին:

    Որոշ ժամանակ անց Ֆլորա Հովհաննիսյանը Կամո Բարսամյանից գումար է խնդրել մոր գերեզմանի բարեկարգման աշխատանքները կատարած վարպետներին պարտք մնացած գումարը վճարելու համար, ինչին Կամո Բարսամյանը համաձայնվել է․ 19.10.2020 թ. Ամերիաբանկից 1.700.000 ՀՀ դրամի չափով սպառողական վարկ է վերցրել ու պարտքով տվել Ֆլորա Հովհաննիսյանին:

    Ֆլորա Հովհաննիսյանը կրկին Կամո Բարսամյանից գումար է խնդրել իբր «Ֆասթ բանկ» ՓԲԸ-ում գրավադրված և արդեն իսկ վճարման ժամկետը լրացած ոսկու գրավադրմամբ վարկն ամբողջությամբ վճարելու և ոսկին գրավադրումից հանելու համար, ինչին Կամո Բարսամյանը համաձայնվել է: Կամո Բարսամյանը 09.01.2023 թ. Ամերիաբանկից 1.600.000 ՀՀ դրամի չափով սպառողական վարկ է վերցրել ու պարտքով տվել Ֆլորա Հովհաննիսյանին։

    Բացի այդ, Ֆլորա Հովհաննիսյանը 2023 թ․ Կամո Բարսամյանից խնդրել և ստացել է ընդհանուր առմամբ 160.000 դրամ՝ «Ֆասթ»-ում առկա վարկային պարտավորությունները մարելու համար, որը ևս հետագայում չի վճարել։

     

    * * *

    Ֆլորա Հովհաննիսյանը, հասկանալով իր ֆինանսական վիճակը և գիտակցելով, որ իր օրինական եկամուտներով հնարավորություն չի ունենալու վճարել Կամո Բարսամյանի անվամբ վերցրած վարկերի գումարներն ու և ոչ էլ «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ից իր անվամբ վերցրած 3․153․178,80 վարկը՝ մեկ այլ անձի հետ կեղծ պարտավորագիր է կազմել և դրա օգտագործմամբ ու այլ փաստաթղթեր կեղծելով դիմել Սնանկության դատարան, ինչի հիման վրա Սնանկության դատարանի 13.07.2023թ․ թիվ ՍնԴ/0965/04/23 որոշմամբ Ֆ. Հովհաննիսյանը ճանաչվել է սնանկ:

    Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ հաստատվել է Ֆլորա Հովհաննիսյանի կեղծ ու կանխամտածված սնանկությունը։

    * * *

    2024 թ․ հունվարի 28-ին Ֆլորա Հովհաննիսյանը հաղորդում է տվել առ այն, որ 28․01․2024 թ․ իր տանտիրոջ եղբայր Կամո Բարսամյանը փակել է իր կողմից բնակեցվող Կապան քաղաքի Երկաթուղայինների 7/1 հասցեի բնակարանի մուտքի դուռը, կանգնել դռան դիմաց, արգելել իրեն հավաքել իրերը և հեռանալ տնից՝ պահանջելով վերադարձնել իբր թե նրան ունեցած պարտքը, որն իրականում գոյություն չունի։

    2025 թ․ հուլիսի 16-ին Ֆլորա Հովհաննիսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 288-րդ հոդվածի 1-ին մասով, այնուհետև՝ նախաքննության ընթացքում անհրաժեշտություն է առաջացել առաջադրված մեղադրանքը փոփոխելու, և նրա նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 288-րդ հոդվածի 1-ին մասով, այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ զորամասի շարային խմբի պետ, կոչումով` կապիտան, 2020 թ․, սեպտեմբերից մինչև 2023 թ․ սեպտեմբերը դիտավորությամբ կատարել է խարդախություն, այն է՝ վստահությունը չարաշահելու եղանակով Կամո Բարսամյանից հափշտակել է խոշոր չափերի՝ ընդհանուր առմամբ 4.675.000 ՀՀ դրամ և անհայտ ֆիզիկական անձի հետ ակնհայտ կեղծ գործարք կնքելու եղանակով ստեղծել անվճարունակության հատկանիշներ, որը խոշոր չափերի գույքային վնաս է պատճառել  «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ին։

    Քրեական վարույթը ստանձնած քննիչը կատարել է բոլոր քննչական գործողությունները, որոնց արդյունքում հաստատվել են Ֆլորա Հովհաննիսյանի կողմից հանցավոր արարքների կատարումը, կազմվել է մեղադրական եզրակացություն և քրեական վարույթն ուղարկվել դատարան․ ներկայումս այդ քրեական գործի քննությունն է Ֆլորա Հովհաննիսյանը դիտավորյալ ձգձգում։

    2025 թ․ դեկտեմբերից մինչ օրս դատական գործը ձգձգվում է․․․ Ֆլորա Հովհաննիսյանը դատական նիստերի ձգձգման հարցում պրոֆեսիոնալ է, հատկապես, որ նրա նկատմամբ խափանման միջոցն ընդամենը բացակայելու արգելքն է և նա շահագրգռված չէ գործի արագ քննության հարցում։

    Ըստ էության Ֆլորա Հովհաննիսյանի նպատակները շատ կանխատեսելի են ու շատ պարզ․ եթե կարողանա գործն այնքան ձգձգել, որ իր կատարած հանցավոր արարքների կատարումից անցած լինի հինգ տարի, ապա կկարողանա այդ հիմքով ազատվել քրեական պատասխանատվությունից։

    * * *

    Սնանկության դատարանում Ֆլորա Հովհաննիսյանին սնանկ ճանաչելու վերաբերյալ գործի ավարտը պայմանավորված է  թիվ ՍԴ/0304/01/25 քրեական գործի ավարտով, այսինքն՝ քանի դեռ քրեական գործով վերջնական օրինական ուժի մեջ մտած դատական ակտ չկա՝ Սնանկությանը դատարանը չի կարողանալու հաստատված համարել սնանկության կեղծ լինելն ու ավարտել սնանկության գործը, իսկ քանի դեռ սնանկության գործն ավարտված չէ՝ Լուսինե Բարսամյանը չի կարողանում դատարան դիմելով՝ գումարի բռնագանձման պահանջ ներկայացնել։ Եթե անգամ սնանկության գործի շրջանակներում Լուսինե Բարսամյանը պահանջ ներկայացնի, ապա այդ պահանջը հնարավոր չի լինելու գրանցել և հետագա ընթացք տալ դրան այնքան ժամանակ, քանի դեռ քրեական գործով հաստատված չէ կանխամտածված սնանկությունը։

    * * *

    Հիմնական խնդիրն այն է, որ Կամո և Վարդան Բարսամյանների նկատմամբ առերևույթ արհեստավարժ խարդախություն կատարած անձը՝ Ֆլորա Հովհաննիսյանը կարողացել է մոլորության մեջ գցել ու տևական ժամանակ մոլորության մեջ պահել Բարսամյաններին։

    Նրա կողմից առաջին իսկ պահից սուտ մատնություն է կատարվել և զրպարտություն պարունակող տեղեկություններով հաղորդում է ներկայացվել Կամո Բարսամյանի դեմ, որը հետագայում Քննչական մարմնի կողմից անհերքելի ապացույցներով հերքվել է։ Իսկ Կամո Բարսամյանի հաղորդման հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով մեղադրական եզրակացությամբ հաստատվել են Ֆլորա Հովհաննիսյանի կողմից կատարված հանցավոր արարքները, մասնավորապես խարդախությունը և կանխամտածված սնանկությունը։

    Դրանից հետո Ֆլորա Հովհաննիսյանն օրենքով թույլատրելի ու անթույլատրելի ամենն արել է, որպեսզի գործընթացը ձգձգվի, որպեսզի քննչականում վարույթի քննությունը ձգձվի, իսկ հետագայում արդեն՝ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ դատարան փոխանցվելուց հետո, դիտավորյալ դատական նիստերին չի ներկայացել, դատական ծանուցագրերը դիտավորյալ չի ստացել կամ զորամասի միջոցով դատական նիստերի օրերին գործուղումների ու ատեստավորման է գնացել, որպեսզի դատական նիստերը չկայանան։

    Կարճ ասած, Ֆլորա Հովհաննիսյանը տեղյակ լինելով քրեական օրենսգրքի և քրեական դատավարության օրենսգրքի ընձեռած հնարավորություններին՝ ձգձգում է գործընթացը, որպեսզի հետագայում քրեական պատասխանատվությունից և պատժից ազատվի վաղեմության ժամկետ անցած լինելու հիմքերով։

    Այդ ընթացքում, մինչդեռ, նա ստանում է իր աշխատավարձը, վայելում կյանքը․․․ Կամո Բարսամյանն էլ շարունակում է բանկերին վարկերը վճարել՝ տոկոսներով ու սպասարկման վճարներով հանդերձ։

     

    Կամո Բարսամյան

     

  • ՀՀ-ին ՀԱՊԿ-ից հեռացնել-չհեռացնելու որոշումը կայացնելու…

    ՀՀ-ին ՀԱՊԿ-ից հեռացնել-չհեռացնելու որոշումը կայացնելու…

  • Նախատեսվում է ՀՀ-ից ԱՄԷ արտահանել շաբաթական մինչև 40 տոննա պտուղ-բանջարեղեն |

    Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնել է, որ հաջորդ ամսվանից նախատեսվում է Հայաստանից ԱՄԷ արտահանել շաբաթական մինչև 40 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն. ստորագրվել է հուշագիր

    «Ընդունեցի Watermelon Ecosystem-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Օմար Մոհամմադ Համդան Աբդուլլա Ալշամսիին։ Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։

    Օմար Ալշամսին ներկայացրել է ԱՄԷ-ում հիմնադրված Watermelon Ecosystem հարթակի գործունեությունը, որը միավորում է ռեստորաններին, սննդի մատակարարներին, արտադրողներին և ֆերմերներին՝ առաջարկելով թվային գնումների և մատակարարման շղթայի կառավարման լուծումներ։

    Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության և ներդրումային ծրագրերի իրականացման, հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունների ընդլայնման, ինչպես նաև հայկական արտադրողների՝ ԱՄԷ-ի և այլ միջազգային շուկաների գնորդների ու դիստրիբյուտորների հետ կապերի հաստատման հնարավորությունները»։

  • ՄԻՊ-ը կարևորում է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության հետ համագործակցությունը․ հանդիպում է եղել

    ՄԻՊ աշխատակազմում տեղի է ունեցել հանդիպում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հետազոտական, փորձագիտական և կրթական կենտրոնի ղեկավար Ժաննա Հակոբյանի, Կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության պետ Լիլիթ Աղաջանյանի, ՄԻՊ աշխատակազմի այլ ներկայացուցիչների, ինչպես նաև ՀՀ արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Միհրան Բուլղադարյանի և գործակալության այլ ներկայացուցիչների մասնակցությամբ։

    Հանդիպման ընթացքում քննարկվել են անձնական տվյալների մշակման, օգտագործման և փոխանցմանն առնչվող գործնական խնդիրները, ինչպես նաև հնարավոր խախտումների կանխարգելման և արդյունավետ արձագանքման մեխանիզմները։

    Անդրադարձ է կատարվել նաև տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման պայմաններում անձնական տվյալների պաշտպանության արդյունավետ մեխանիզմներին և գործող օրենսդրական կարգավորումների կատարելագործման անհրաժեշտությանը։

    Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել երեխաների անձնական տվյալների պաշտպանությանը՝ հաշվի առնելով նրանց իրավունքների և լավագույն շահի ապահովման առանձնահատկությունները։ Քննարկվել են երեխաներին վերաբերող տեղեկությունների, լուսանկարների և տեսանյութերի տարածման, ինչպես նաև դրանց հնարավոր ոչ իրավաչափ մշակման կամ հրապարակման հետ կապված հարցերը։

    Կողմերը կարևորել են կրթական ծրագրերի իրականացման, առանձին դեպքերի և համակարգային խնդիրների համատեղ քննարկման միջոցով ոլորտում առկա խնդիրների լուծմանն ուղղված միասնական ջանքերի շարունակականությունը՝ անձնական տվյալների պատշաճ պաշտպանության, հնարավոր խախտումների կանխարգելման և դրանց արդյունավետ արձագանքման նպատակով։