ՀՀ կառավարությունը վաղ թե ուշ տիրանալու է Արցախի ներդրումային հիմնադրամի միջոցներին։ Այս մասին գրել է փաստաբան Ռոման Երիցյանը։«Հարգելի´ արցախցիներ
ՀՀ կառավարությունը վաղ թե ուշ տիրանալու է Արցախի ներդրումային հիմնադրամի հաշվում առկա միջոցներին, ուստի եթե հիմնադրամը ձեր նկատմամբ ունի չկատարված պարտավորություններ, ապա ժամանակին դիմեք դատարան և ստացեք ձեր հասանելիք միջոցները։
Հարցի լուծումը հնարավոր է միայն դատական ճանապարհով։
Այս պահի դրությամբ ունենք բավարարված և փաստացի կատարված չորս դատական ակտ»:
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Օգոստոսի 27-ին՝ ժամը 12։35-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արցախի պողոտայում գտնվող ՓԲԸ-ներից մեկի տարածքում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից յոթ մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։
Իսրայելի վարչապետը իշխանության մնալու համար շարունակաբար նոր պատերազմներ է հրահրում, նոր տարածքներ գրավում հարևան երկրներից: Այս մասին գրում է պետական կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը։
«Հայաստանի վարչապետը իշխանության մնալու համար շարունակաբար տարածքային զիջումների է գնում՝ օրերս հայտարարելով, որ Տիգրանաշենը (կոչելով Քյարքի) մերը չէ և պետք է տալ Ադրբեջանին», – գրել է Ավետիսյանը:
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Սամվել Կարապետյանի հիմնադրած թիմը պատմական հաջողություն արձանագրեց․ «Արարատ-Արմենիան» պատմության մեջ առաջին հայկական ակումբն է, որը կմասնակցի Եվրոպա լիգայի հիմնական փուլին
Արդյո՞ք միջին անվանական աշխատավարձն է որոշում մարդու կյանքի որակը
Միջին աշխատավարձը բարձրանում է, բայց արդյո՞ք դրանից փոխվում է նաև մարդու կյանքի որակը։
310,780 դրամը կարող է գեղեցիկ վիճակագրական թիվ լինել, բայց այն ցույց չի տալիս, թե որքան է իրականում վաստակում սովորական քաղաքացին։ Մեկը ստանում է 150 հազար, մյուսը՝ 200, մեկ ուրիշը՝ 500 հազար, իսկ մի քանիսը՝ միլիոններ։ Եվ այդ ամենը միասին ձևավորում են «միջին» թիվը։
Բայց մարդն իր կյանքը միջիններով չի ապրում։ Նա վճարում է իր կոնկրետ վարձը, հիփոթեքը, կոմունալը, սննդի ու մյուս ծախսերը։
Ուստի կարևոր հարցը ոչ թե այն է, թե որքան է միջին աշխատավարձը, այլ՝ կարո՞ղ է մարդն իր աշխատանքով արժանապատիվ ապրել։
Այս մասին է «Մեկ թիվ, մեկ պատմություն» շարքի հերթական թողարկումը։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. 2026 թվականի պետական բյուջեով «Կառավարական առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի ֆինանսավորումը կազմում է ուղիղ 621 մլն 340 հազար 100 դրամ։ 2023-ին շուրջ 542 միլիոն էր կազմում, 24-ին՝ արդեն 603 մլն, այս տարի՝ 2025-ի համեմատ 18 միլիոնով ավելի, այսինքն` անշեղորեն աճում է:
Ենթադրվում է, որ այս միջոցները պետք է ծախսվեն բացառապես բարձրաստիճան պաշտոնատար անձանց (վարչապետ, նախագահ եւ այլք) հատկացված պետական առանձնատների եւ տարածքների պահպանման, կոմունալ ծախսերի, անվտանգության եւ տեխնիկական սպասարկման համար։ Բայց պարզվում է՝ հոգում են բոլոր ծախսերը` սկսած սննդից, զուգարանի թղթից ու կենցաղային այլ կարիքներից: Օրինակ, մենք պատահաբար տեղեկացանք, որ այս հիմնարկը հոգում է անգամ վարչապետի աղջիկների մատնահարդարման ծախսերը: «Գնում են՝ մանիկյուր-պեդիկյուր են անում, հետո «Կառավարական ամառանոց» ՊՈԱԿ-ից գումարը փոխանցում ենք սալոնին»,- հայտնեց մեր աղբյուրը:
Տեղեկությունը փորձեցինք ճշտել վարչապետի աշխատակազմից, քանի որ ՊՈԱԿ-ի հեռախոսահամարները հասանելի չեն հանրությանը: Պարզաբանումներ ստանալու հույսով կապվեցինք վարչապետի նորանշանակ խոսնակ Մելանյա Հարությունյանի հետ, որը գրավոր հարցում ուզեց, ուղարկեցինք եւ արդեն մոտ 15 օր է՝ սպասում ենք պատասխանին: Խորհրդավոր լռությունից կարող ենք ենթադրել` չեն ցանկացել հաստատել, բայց նաեւ չեն կարողացել հերքել, ուստի նախընտրել են ոչինչ չասելը: Այնպես որ, հանրային միջոցների թալանից առավոտից երեկո խոսող վարչապետը եւ նրա ընտանիքի անդամները, պարզվում է, անգամ իրենց ամենատարրական կարիքները պետբյուջեի հաշվին են լուծում: Հարց է ծագում` ուրեմն ինչո՞ւ է պետությունը միլիոնների հասնող աշխատավարձ վճարում նրան: