Մի դատավարության մասին, որն արհեստականորեն ձգձգվում է մեղադրյալի կարգավիճակում գտնվող անձի չներկայան

Written by

in

2020 թ օգոստոսին դատական հոգեբանի բակալավրի և իրավագետի մագիստրոսական կրթությամբ Ֆլորա Ապավենի Հովհաննիսյանը զինվորական ծառայության բերումով գտնվել է Կապան համայնքում և վարձակալելու համար բնակարան փնտրել․․․

Այդ ժամանակահատվածում ծանոթացել է Կամո Գուրգենի Բարսամյանի հետ, ներկայացրել, թե հանդիսանում են հեռավոր ազգականներ։ Կամո Բարսամյանը տեղեկանալով, որ իր հեռավոր ազգական Ֆլորա Հովհաննիսյանին վարձակալելու համար բնակարան է անհրաժեշտ, որ Ֆլորա Հովհաննիսյանն իբր հայրենասեր է, բանակի համար իր սեփական գույքն իբր թե վաճառել է ու զենք-զինամթերք գնել, առաջարկել է եղբորը՝ Վարդան Գուրգենի Բարսամյանին, Կապան քաղաքի Երկաթուղայինների 7-1 հասցեում գտնվող իր բնակարանն ամսական 40 000 ՀՀ դրամի չափով տրամադրել Ֆլորա Հովհաննիսյանին, վերջինս համաձայնվել է և 010920 թվարձակալել այն:

Ֆլորա Հովհաննիսյանի և Վարդան Բարսամյանի միջև նոտարական վավերացմամբ 06.11.2020թ. կնքվել է «Անշարժ գույքի (բնակարանի) վարձակալության պայմանագիր», որից բխող իրավունքները 19.11.2020 թ. գրանցվել են ՀՀ կադաստրի կոմիտեում։

Այսպիսով՝ բնակարանը 01092020թ սկսած վարձակալության է տրվել ամսական 40 հազար ՀՀ դրամ վարձավճարով՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտե ամսական 4 հազար դրամի չափով հարկը Ֆլորա Հովհաննիսյանի կողմից վճարելու պայմանով։

Բնակարանի վարձակալության պայմանագիրը լուծվել է 16022024թ, երբ արդեն Ֆլորա Հովհաննիսյանը՝ Վարդան Բարսամյանին փոխանցելու նպատակով Կամո Բարսամյանին է փոխանցել նաև բնակարանի բանալիները Վարդան Բարսամյանը և Ֆլորա Հովհաննիսյանը կադաստրում լուծել են նաև վարձակալության պայմանագիրը։

* * *

Այսպիսով՝ Ֆլորա Հովհաննիսյանը բնակարանը վարձակալել է ընդհանուր մոտ 42 ամիս, որից միայն 11 ամսվա վարձակալության գումարն է վճարել, հարկերն ընդհանրապես չի վճարել, հարկերը վճարվել են Կամո Բարսամյանի կողմից։ Արդյունքում Վարդան Բարսամյանին պարտք է մնացել մոտ 31 ամսվա (վերջին ամիսը՝ կիսով չափ) գումար, որը կազմում է 1 220 000 ՀՀ դրամ, ընդ որում՝ հարկ է նկատել, որ բնակարանի վարձակալության ամսական 40 000 դրամի (վերջին ամսվա դեպքում՝ 20 000 դրամի) չափով գումարների նկատմամբ հաշվարկելի են ՀՀ Կենտրոնական բանկի սահմանած՝ տարեկան 12% տոկոսադրույքով տոկոսներ, հետևաբար Ֆլորա Հովհաննիսյանը պարտավոր է հանգուցյալ Վարդան Բարսամյանի դստերը՝ Լուսինե Բարսամյանին վճարել ոչ միայն 2021թ օգոստոսից սկսած՝ պայմանագրով ստանձնած՝ անհիմն հարստացման գումարները, այլ նաև դրանց նկատմամբ հաշվարկման ենթակա տոկոսները՝ առանձին-առանձին ամիսների հաշվարկով, որը 2026թ օգոստոսի դրությամբ կազմում է 536 309,98  դրամ ստացվում է Ֆլորա Հովհաննիսյանը պետք է վճարի 1 756 309,98 դրամ։

Վարդան Բարսամյանը հանդիսացել է 2-րդ խմբի հաշմանդամ, ունեցել է բազմաթիվ առողջական խնդիրներ, որոնք չի կարողացել լուծել գումարի բացակայության պատճառով։ Եվ այդ ամենին գումարվել է Կամո և Վարդան Բարսամյաններին սուտ հայրենասիրական խոսքերով մոլորեցրած Ֆլորա Հովհաննիսյանի անմարդկային վերաբերմունքը։ Արդյունքում Վարդան Բարսամյանը մահացել է՝ այդպես էլ չկարողանալով ստանալ իր գումարները, անգամ չկարողանալով գոնե Ֆլորա Հովհաննիսյանի և Կամո Բարսամյանի հաղորդումների հիման վրա նախաձեռնված թիվ 95-0003-24 քրեական վարույթով և Դատարան փոխանցված թիվ ՍԴ/0304/01/25 քրեական գործով տուժող ճանաչվել, ինչը հաստատվում է թե՛ նշված Քրեական գործով մեղադրական եզրակացությամբ, թե՛ Դատալեքսում հրապարակված տեղեկություններով, թե՛ Քրեական գործը Դատարան ուղարկվելուց հետո՝ Դատարանի արձանագրային որոշումներով։

Կամո և Վարդան Բարսամյանները փորձել են արտադատական եղանակով Ֆլորա Հովհաննիսյանից հետ ստանալ թե՛ բնակարանի վարձակալության գումարները, թե՛ Կամո Բարսամյանին պարտք մնացած գումարները, սակայն դատական հոգեբանի և իրավագետի կրթություն ունեցող ու ստախոսության մեջ բավականաչափ փորձ ունեցող Ֆլորա Հովհաննիսյանն ամեն հնարավոր միջոցը ձեռնարկել է ու խուսափել այդ գումարները վճարելուց։

Ֆլորա Հովհաննիսյանը սուտ հաղորդում ներկայացնելով զրպարտել է Կամո Բարսամյանին, նրան վերագրել անմարդկային արարքների կատարում, որոնք հետագայում հերքվել են քրեական վարույթի շրջանակներում։ Սակայն այդ ամենի համար ևս Ֆլորա Հովհաննիսյանը մինչ օրս չի պատժվել։  

Վարդան և Կամո Բարսամյանները փորձել են գոնե Պաշտպանության նախարարի, Ֆլորա Հովհաննիսյանի զինվորական ծառայության վայր հանդիսացող զորամասի հրամանատարության միջոցով գումարները հետ ստանալ, սակայն թե՛ նախարարությունը, թե՛ զորամասն անգամ չեն ցանկացել Ֆլորա Հովհաննիսյանի նկատմամբ ծառայողական քննություն սկսել։

* * *

Լուսինե Վարդանի Բարսամյանը հանդիսանում է Վարդան Բարսամյանի դուստրը։

Վարդան Բարսամյանի մահից հետո նրա ժառանգությունն ընդունվել է առաջին հերթի միակ ժառանգի՝ Լուսինե Բարսամյանի կողմից։

Վարդան Բարսամյանի ժառանգական զանգվածի մեջ մտնող բնակարանը ժառանգությամբ անցել է Լուսինե Բարսամյանին, նրան 09062026թ տրվել է բնակարանի սեփականության վկայականը։

Լուսինե Բարսամյանի խնամքին է գտնվում մեկ անչափահաս երեխա։

Լուսինե Բարսամյանը չի աշխատում, որևէ հարկատեսակով եկամուտ ստացող անձ չի հանդիսանում։

ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (Դատավոր Գոռ Գասպարյան) վարույթում քննության առնվող թիվ ՍԴ/0304/01/25 քրեական գործով՝ Լուսինե Բարսամյանի անունից «Դիմում-միջնորդություն» (տուժող ճանաչելու միջնորդություն) է ներկայացվել, որով խնդրվել է հանգուցյալ Վարդան Բարսամյանի փոխարեն տուժող (իրավահաջորդ) ճանաչել Լուսինե Բարսամյանին, ինչպես նաև՝ Լուսինե Բարսամյանի անունից ներկայացվել է «Գույքային հայց»՝ բնակարանի վարձակալության գումարները բռնագանձելու հետ կապված։

Քրեական գործը քննող դատարանը 24062026թ արձանագրային որոշմամբ մերժել է Լուսինե Բարսամյանին տուժող ճանաչելու միջնորդությունը, ինչպես նաև գույքային հայցը քննարկման առարկա չի դարձրել, այսինքն՝ քրեական գործով ներկա դրությամբ Լուսինե  Բարսամյանը չի կարող Ֆլորա Հովհաննիսյանից բնակարանի վարձակալության գումարները ստանալ։

Լուսինե Բարսամյանը ներկայումս գումարի բռնագանձման պահանջով հայցադիմում է ներկայացրել դատարան, սակայն, ենթադրաբար, դատարանը կվերադարձնի հայցադիմումը՝ նշելով, թե պահանջը պետք է ներկայացվի Սնանկության դատարան կամ քրեական գործը քննող Դատարան։

* * *

Ֆլորա Հովհաննիսյանի հետ 2020 թ օգոստոսին ծանոթանալուց հետո՝ ընթացքում, Ֆլորա Հովհաննիսյանի և Կամո Բարսամյանի միջև ձևավորվել են վստահելի հարաբերություններ և, այդ հանգամանքից օգտվելով, Ֆլորա Հովհաննիսյանը Կամո Բարսամյանին հորդորել է վարձակալական հիմունքներով տրամադրված՝ նշված բնակարանի համար կահույք գնել, որին Կամո Բարսամյանը համաձայնվել է:

Կամո Բարսամյանը 15.09.2020 թ կահույքի խանութից՝ «Ակբա բանկ» ԲԲԸ-ի միջոցով՝ վարկային պայմանգրով, 415 000 ՀՀ դրամի չափով կահույք է գնել և թողել Կապան քաղաքի Երկաթուղայինների 7-1 հասցեում գտնվող բնակարանում, որը Ֆլորա Հովհաննիսյանը հետագայում՝ առանց Կամո և Վարդան Բարսամյանների թույլտվության, վաճառել է, իսկ վաճառքից գոյացած գումարը յուրացրել։

Այնուհետև, Ֆլորա Հովհաննիսյանը Կամո Բարսամյանից գումար է խնդրել իբր թե մոր հուղարկավորությունից առաջացած պարտքերի մարման և գերեզմանի թեթևակի բարեկարգման համար, ինչին Կամո Բարսամյանը համաձայնվել է ու 22.09.2020թ. «Ամերիաբանկ» ՓԲԸ-ից 800.000 ՀՀ դրամի չափով սպառողական վարկ վերցրել ու պարտքով տվել Ֆլորա Հովհաննիսյանին:

Որոշ ժամանակ անց Ֆլորա Հովհաննիսյանը Կամո Բարսամյանից գումար է խնդրել մոր գերեզմանի բարեկարգման աշխատանքները կատարած վարպետներին պարտք մնացած գումարը վճարելու համար, ինչին Կամո Բարսամյանը համաձայնվել է 19.10.2020 թ. Ամերիաբանկից 1.700.000 ՀՀ դրամի չափով սպառողական վարկ է վերցրել ու պարտքով տվել Ֆլորա Հովհաննիսյանին:

Ֆլորա Հովհաննիսյանը կրկին Կամո Բարսամյանից գումար է խնդրել իբր «Ֆասթ բանկ» ՓԲԸ-ում գրավադրված և արդեն իսկ վճարման ժամկետը լրացած ոսկու գրավադրմամբ վարկն ամբողջությամբ վճարելու և ոսկին գրավադրումից հանելու համար, ինչին Կամո Բարսամյանը համաձայնվել է: Կամո Բարսամյանը 09.01.2023 թ. Ամերիաբանկից 1.600.000 ՀՀ դրամի չափով սպառողական վարկ է վերցրել ու պարտքով տվել Ֆլորա Հովհաննիսյանին։

Բացի այդ, Ֆլորա Հովհաննիսյանը 2023 թ Կամո Բարսամյանից խնդրել և ստացել է ընդհանուր առմամբ 160.000 դրամ՝ «Ֆասթ»-ում առկա վարկային պարտավորությունները մարելու համար, որը ևս հետագայում չի վճարել։

 

* * *

Ֆլորա Հովհաննիսյանը, հասկանալով իր ֆինանսական վիճակը և գիտակցելով, որ իր օրինական եկամուտներով հնարավորություն չի ունենալու վճարել Կամո Բարսամյանի անվամբ վերցրած վարկերի գումարներն ու և ոչ էլ «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ից իր անվամբ վերցրած 3153178,80 վարկը՝ մեկ այլ անձի հետ կեղծ պարտավորագիր է կազմել և դրա օգտագործմամբ ու այլ փաստաթղթեր կեղծելով դիմել Սնանկության դատարան, ինչի հիման վրա Սնանկության դատարանի 13.07.2023թ թիվ ՍնԴ/0965/04/23 որոշմամբ Ֆ. Հովհաննիսյանը ճանաչվել է սնանկ:

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ հաստատվել է Ֆլորա Հովհաննիսյանի կեղծ ու կանխամտածված սնանկությունը։

* * *

2024 թ հունվարի 28-ին Ֆլորա Հովհաննիսյանը հաղորդում է տվել առ այն, որ 28012024 թ իր տանտիրոջ եղբայր Կամո Բարսամյանը փակել է իր կողմից բնակեցվող Կապան քաղաքի Երկաթուղայինների 7/1 հասցեի բնակարանի մուտքի դուռը, կանգնել դռան դիմաց, արգելել իրեն հավաքել իրերը և հեռանալ տնից՝ պահանջելով վերադարձնել իբր թե նրան ունեցած պարտքը, որն իրականում գոյություն չունի։

2025 թ հուլիսի 16-ին Ֆլորա Հովհաննիսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 288-րդ հոդվածի 1-ին մասով, այնուհետև՝ նախաքննության ընթացքում անհրաժեշտություն է առաջացել առաջադրված մեղադրանքը փոփոխելու, և նրա նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 288-րդ հոդվածի 1-ին մասով, այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ զորամասի շարային խմբի պետ, կոչումով` կապիտան, 2020 թ, սեպտեմբերից մինչև 2023 թ սեպտեմբերը դիտավորությամբ կատարել է խարդախություն, այն է՝ վստահությունը չարաշահելու եղանակով Կամո Բարսամյանից հափշտակել է խոշոր չափերի՝ ընդհանուր առմամբ 4.675.000 ՀՀ դրամ և անհայտ ֆիզիկական անձի հետ ակնհայտ կեղծ գործարք կնքելու եղանակով ստեղծել անվճարունակության հատկանիշներ, որը խոշոր չափերի գույքային վնաս է պատճառել  «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ին։

Քրեական վարույթը ստանձնած քննիչը կատարել է բոլոր քննչական գործողությունները, որոնց արդյունքում հաստատվել են Ֆլորա Հովհաննիսյանի կողմից հանցավոր արարքների կատարումը, կազմվել է մեղադրական եզրակացություն և քրեական վարույթն ուղարկվել դատարան ներկայումս այդ քրեական գործի քննությունն է Ֆլորա Հովհաննիսյանը դիտավորյալ ձգձգում։

2025 թ դեկտեմբերից մինչ օրս դատական գործը ձգձգվում է․․․ Ֆլորա Հովհաննիսյանը դատական նիստերի ձգձգման հարցում պրոֆեսիոնալ է, հատկապես, որ նրա նկատմամբ խափանման միջոցն ընդամենը բացակայելու արգելքն է և նա շահագրգռված չէ գործի արագ քննության հարցում։

Ըստ էության Ֆլորա Հովհաննիսյանի նպատակները շատ կանխատեսելի են ու շատ պարզ եթե կարողանա գործն այնքան ձգձգել, որ իր կատարած հանցավոր արարքների կատարումից անցած լինի հինգ տարի, ապա կկարողանա այդ հիմքով ազատվել քրեական պատասխանատվությունից։

* * *

Սնանկության դատարանում Ֆլորա Հովհաննիսյանին սնանկ ճանաչելու վերաբերյալ գործի ավարտը պայմանավորված է  թիվ ՍԴ/0304/01/25 քրեական գործի ավարտով, այսինքն՝ քանի դեռ քրեական գործով վերջնական օրինական ուժի մեջ մտած դատական ակտ չկա՝ Սնանկությանը դատարանը չի կարողանալու հաստատված համարել սնանկության կեղծ լինելն ու ավարտել սնանկության գործը, իսկ քանի դեռ սնանկության գործն ավարտված չէ՝ Լուսինե Բարսամյանը չի կարողանում դատարան դիմելով՝ գումարի բռնագանձման պահանջ ներկայացնել։ Եթե անգամ սնանկության գործի շրջանակներում Լուսինե Բարսամյանը պահանջ ներկայացնի, ապա այդ պահանջը հնարավոր չի լինելու գրանցել և հետագա ընթացք տալ դրան այնքան ժամանակ, քանի դեռ քրեական գործով հաստատված չէ կանխամտածված սնանկությունը։

* * *

Հիմնական խնդիրն այն է, որ Կամո և Վարդան Բարսամյանների նկատմամբ առերևույթ արհեստավարժ խարդախություն կատարած անձը՝ Ֆլորա Հովհաննիսյանը կարողացել է մոլորության մեջ գցել ու տևական ժամանակ մոլորության մեջ պահել Բարսամյաններին։

Նրա կողմից առաջին իսկ պահից սուտ մատնություն է կատարվել և զրպարտություն պարունակող տեղեկություններով հաղորդում է ներկայացվել Կամո Բարսամյանի դեմ, որը հետագայում Քննչական մարմնի կողմից անհերքելի ապացույցներով հերքվել է։ Իսկ Կամո Բարսամյանի հաղորդման հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով մեղադրական եզրակացությամբ հաստատվել են Ֆլորա Հովհաննիսյանի կողմից կատարված հանցավոր արարքները, մասնավորապես խարդախությունը և կանխամտածված սնանկությունը։

Դրանից հետո Ֆլորա Հովհաննիսյանն օրենքով թույլատրելի ու անթույլատրելի ամենն արել է, որպեսզի գործընթացը ձգձգվի, որպեսզի քննչականում վարույթի քննությունը ձգձվի, իսկ հետագայում արդեն՝ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ դատարան փոխանցվելուց հետո, դիտավորյալ դատական նիստերին չի ներկայացել, դատական ծանուցագրերը դիտավորյալ չի ստացել կամ զորամասի միջոցով դատական նիստերի օրերին գործուղումների ու ատեստավորման է գնացել, որպեսզի դատական նիստերը չկայանան։

Կարճ ասած, Ֆլորա Հովհաննիսյանը տեղյակ լինելով քրեական օրենսգրքի և քրեական դատավարության օրենսգրքի ընձեռած հնարավորություններին՝ ձգձգում է գործընթացը, որպեսզի հետագայում քրեական պատասխանատվությունից և պատժից ազատվի վաղեմության ժամկետ անցած լինելու հիմքերով։

Այդ ընթացքում, մինչդեռ, նա ստանում է իր աշխատավարձը, վայելում կյանքը․․․ Կամո Բարսամյանն էլ շարունակում է բանկերին վարկերը վճարել՝ տոկոսներով ու սպասարկման վճարներով հանդերձ։

 

Կամո Բարսամյան

 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

More posts