Blog

  • Ուխտագնացություն Խաչի խութ սրբավայր, որ Խուստուփի հյուսիս–արևելյան լանջին է

    Շարունակում ենք «Ուխտագնացություն Կապան» նախագծի իրականացումը, որը ենթադրում է այցելություն Կապան համայնքի մոտ 65 քրիստոնեական սրբավայր, դրանց վերաբերյալ տեղեկությունների հավաքում և ուսումնասիրում։

    2026 թ․ օգոստոսի 26-ին մեր ստեղծագործական խումբը (Սամվել Ալեքսանյան, Մարի Նավասարդյան, Իզա Ասծատրյան) ուխտագնացություն կատարեց Խաչի խութ սրբավայր, որ Խուստուփի հյուսիս–արևելյան լանջին է։

    Սրբավայր այցելելու երեք երթուղի գոյություն ունի։

    Առաջին՝ Վաչագան գյուղ–Քոլվա (Քոլու) գյուղատեղի–անտառամիջյան ճանապարհով՝ վերելք հաղթահարելով, դեպի Խուստուփ։

    Երկրորդ՝ Խուստուփի գագաթ–մեզ հայտնի քարանձավ–Խուստուփի զառիթափ լանջերով ներքև՝ դեպի Խաչի խութ։

    Երրորդ՝ Բաղաբուրջ կամ Գեղանուշ գյուղերով (այդ երթուղիներն ինչ–որ վայրում միանում են)՝ վերելք հաղթահարելով հասնում ենք Խուստուփի լանջի հյուսիս–արևելյան հատված, որտեղից էլ՝ հորիզոնաձիգ ուղղությամբ քայլում դեպի Խաչի խութ։

    Տեղացիների կարծիքը հաշվի առնելով նախընտրեցինք երրորդ երթուղին։

    Ծագումով Վաչագան գյուղացի Կարեն Օրբելյանի ամենագնաց մեքենայով՝ մոտ 10 կմ ճանապարհ անցնելով, հասանք Նավչա կոչվող հանդամաս, որ Խուստուփի ստորոտում է։

    Այդտեղից այլևս մեքենահարմար ճանապարհ չկա։

    Նավչայից դեպի Խուստուփ ձգվող արահետով հաղթահարեցինք մոտ 3 կմ երկարությամբ բարձունքը։

    Բարձունքից՝ ևս 0.5 կմ արահետով քայլերթ։

    Այնուհետև՝ հորիզոնաձիգ ուղղությամբ (Խուստուփի լանջերով) շարժվեցինք դեպի Խաչի խութ։

    Մոտ 3 կմ երկարությամբ ճանապարհի խաղթահարումն ամենադժվարն էր։

    Մարդու ոտքի կարոտ այդ կողմերում որևէ արահետ չկար։

    Եթե անգամ նախկինում եղել են արահետներ, ապա վաղուց ծածկվել են խոտով ու անտեսանելի և անանցանելի դարձել։

    Բարդությունը այն էր,  որ Խուստուփի լանջի այդ հատվածը մեծամասամբ ծածկված է եղինջի, քեղի և այլ խոտաբույսերի մարդաբոյ ու խիտ թփերով։

    Արահետ բացելու ծանր առաքելությունը ստանձնեց մեր հրաշալի ուղեկից Կարեն Օրբելյանը, ով, ինչպես նշեցինք, Վաչագան գյուղից է և մանկության ու պատանեկության տարիներին քանիցս եղել է այդ վայրերում։

    Եվ ցաքատի օգնությամբ նա արահետ էր բացում, իսկ մենք հետևում էինք նրան․․․

    Մեր քայլքն ուրիշ դժվարություն էլ ուներ․ օգոստոսյան կիզիչ արևին պետք էր դիմակայել։

    Այդ հանգամանքն ավելի շատ նեղում էր տողերիս հեղինակին, և ստիպված գլխի փաթթոց (գլխաշոր) օգտագործեցի։

    Ընթացքում, բնականաբար, ամենաշատը ջրի կարիք էինք զգում։ Իհարկե վերցրել էինք որոշակի քանակությամբ ջուր, բայց․․․ Կարեն Օրբելյանը ժամանակ առ ժամանակ մեզ հյուրասիրում էր Խուստուփի վերին լանջերից՝ որոշ ձորակներով, ավազի տակով քիչումիչ հոսող, բայց սառնանուշ ջրով։

    Այդ գործում էլ մեր ուղեկիցը հնարամիտ էր՝ բացում էր ավազի տակով դանդաղորեն հոսող ջրի հունը և քեղի ցողունից պատրաստած «խողովակի» օգնությամբ ջուրը լցնում շշերի մեջ։

    Կարծեք սառնարանից հենց նոր դուրս բերած ջուր լիներ․․․ Սառնորակ այդ ջուրն էլ մեզ ուժ էր տալիս։

    Մոտ 3 կմ երկարությամբ հորիզոնաձիգ ճանապարհը հաղթահարեցինք երկու ժամում։

    Եվ ահա Խաչի խութում ենք․․․

    Հին ժամանակներից հայտնի այդ սրբավայրը Խուստուփի լանջի մի յուրօրինակ լեզվակ–լեռնաճյուղի վրա է, որտեղից այցելուներիս առջև բացվեց Կապան քաղաքը՝ մերձակայքով, Վաչագան գյուղը և, իհարկե, անծայրածիր անտառները՝ բոլոր կիրճերը «նվաճած»։

    Հնամենի այդ սրբավայրում ի սկզբանե հողից ելած՝ սրբություն համարվող՝ պաշտամունքի առարկա դարձած մի քար է եղել ու կա։

    Հենց այդ սրբաքարի հետ հաղորդվելու համար էինք մեր ուխտագնացությունը կազմակերպել։

    Պարզվում է՝ 1998-2001 թթ․ Վաչագան գյուղի նշանավոր զավակ, գնդապետ Գառնիկ Աղավելյանն այդ սրբաքարի վրա կառուցում է կատարել՝ սրբավայրին մատուռի տեքս տալով։

    Նորահիմն մատուռում՝ սրբաքարի կողքին նաև՝ տապանաքարի տպավորություն թողնող մի քար է տեղադրել՝ երեսին խաչի պատկեր։

    Իսկ մատուռի աջ անկյունում՝ խաչքար:

    Անշուշտ, կարելի է պատկերացնել, թե Վաչագան գյուղից ինչ դժվարություններով են (ձիերի ու ջորիների միջոցով) շինանյութ տեղափոխել այդտեղ։

    Կարեն Օրբելյանի վկայությամբ՝ սրբավայրի վրա հիմնված մատուռը 2001-ին օծել է Կապանի տարածքի հոգևոր հովիվ Տեր Սահակը։ Եվ սրբավայրի մատուռը կոչել են Սուրբ Սարգիս:

    Մենք մոմավառություն կատարեցինք սրբաքարի վրա․․․

    Չմոռանանք ասել՝ երբ մեր արշավախումբը թեքվում էր դեպի Խաչի խութ, հանդիպեցինք մի երիտասարդ ուխտավորի՝ Համազասպ Ասլանյան անուն–ազգանունով։ Երևանից էր, արմատներով Արևմտյան Հայաստանի Սեբաստիայից։ Արդեն քանի տարի է՝ մեն–մենակ ուխտագնացություն է կատարում Խուստուփի սրբավայրեր…

    Այս անգամ գագաթից իջել էր քարանձավ–սրբավայր, որտեղից էլ իջնում էր Խաչի խութ։ Այնտեղից էլ պետք է իջներ Քոլվա (Քոլու) գյուղատեղի։

    Համազասպը Խաչի խութում մեզ անակնկալ մատուցեց․ հնչեցրեց կոմիտասյան հայտնի հոգևոր երգը՝ «Խորհուրդ խորին»․  «Խորհուրդ, խորին, անհաս, անսկիզբն․․․»։

    Հավանաբար առաջին դեպքն էր, որ հազարամյա այս սրբավայրում հնչում էր կոմիտասյան խոսքն ու մեղեդին։

    Այնուհետև մենք բաժանվեցինք՝ ինքն անտառամիջյան տարածքներով շարժվեց դեպի Քոլա, իսկ մենք բռնեցինք հետդարձի ճանապարհը, բայց նոր երթուղով, որը (Կարեն Օրբելյանի հավաստմամբ) ավելի դյուրին պետք է լիներ և (համեմատաբար) այդպես էլ եղավ…

     

    Սամվել Ալեքսանյան

     

    Լուսանկարները՝ Իզա Ասծատրյանի

  • Ներքին Հանդում մարդիկ խաղադաշտ են ուզել. սա այն է, որ ասում ենք՝ խաղաղություն է հաստատված. Նիկոլ Փաշինյան

    «Ներքին Հանդում մարդիկ խաղադաշտ են ուզել, սա այն է, որ ասում ենք՝ խաղաղություն է հաստատված»:

    Այս մասին Կառավարության նիստի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

    «Սյունիքի մարզի Կապան համայնքի Ներքին Հանդ բնակավայրի խաղահրապարակի կառուցման աշխատանքների մեջ ենք, շատ խորհրդանշական է, որ մենք արդեն Ներքին Հանդում խաղահրապարակ կառուցելուն ենք հասել, ուզում եմ հիշեցնել, որ նախորդ շրջանում Ներքին Հանդում տանիքները նորոգեցինք, խմելու ջրի հետ կապված մի նախագիծ ենք արել:

    Դա նշանակում է՝ երեխաներ են ապրում նաև Ներքին Հանդում, խաղահրապարակ կառուցեք, այսինքն՝ որ ասում ենք խաղաղություն կա թե ոչ, սրա մասին ենք ասում, դա նշանակում է, որ ծնողները պատրաստ են իրենց երեխաներին թույլ տալ, որ գնան այդ խաղահրապարակում խաղան, մտավախություն չունեն:

    Պարզ է, որ այնտեղ սահմանազատում արված չէ, ու հարցեր կան, բայց մարդիկ արդեն արձանագրել են, որ այդ հարցերի լուծման ընդհանուր տրամաբանությունը և փիլիսոփայությունը տեղափոխվել է այլ դաշտ, և այդ դաշտը Հայաստան և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգն է, որը և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում վավերացված, այսինքն՝ պարտադիր իրավական ուժ ունեցող փաստաթուղթ է»,- նշել է Փաշինյանը:

  • Տաթևիկ Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ վարչապետի օգնական |

    Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Տաթևիկ Մարտիրոսյանը օգոստոսի 28-ից կլինի ՀՀ վարչապետի օգնական։

    Տաթևիկ Մարտիրոսյանը 2025-2026 թթ. «Ֆուլբրայթ» օտարերկրյա ուսանողների ծրագրի կրթաթոշակառու է եղել Փենսիլվանիայի պետական համալսարանի (Pennsylvania State University) Դիքինսոնի իրավունքի դպրոցում (Penn State Dickinson Law), որտեղ ստացել է իրավագիտության մագիստրոսի (LL.M.) աստիճան՝ տեխնոլոգիական իրավունք մասնագիտացմամբ։ Ուսումնառության հիմնական ուղղություններն են եղել արհեստական բանականությունը, մտավոր սեփականությունը, կիբեռանվտանգությունը, բլոկչեյնը, խելացի պայմանագրերը, նորարարական տեխնոլոգիաները և թվային կարգավորումը։

    2026 թ. հունիս-օգոստոս ամիսներին «Muskie Professional Development and Training» ծրագրի շրջանակում մասնագիտական պրակտիկա է անցել ԱՄՆ Կոնգրեսի իրավաբանական գրադարանում՝ իրականացնելով օտարերկրյա և միջազգային իրավունքի համեմատական հետազոտություններ։

    Այսպիսով՝ վարչապետ Փաշինյանը շարունակում է պաշտոնների նշանակել արտերկրի առաջատար բուհեր ավարտած պրոֆեսիոնալների, որոնք նրա կոչով դիմել են ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում։ 

    Տաթևիկ Մարտիրոսյանի կենսագրությունը

    Տաթևիկ Մարտիրոսյանը ծնվել է 1998 թվականի փետրվարի 19-ին Ապարան քաղաքում:  

    2015-2019 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում և ստացել իրավագիտության բակալավրի աստիճան (գերազանցությամբ)։

    2019-2021 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրայում՝ «Բիզնես իրավունք» մասնագիտացմամբ (գերազանցությամբ):

    2021-2024 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրայում՝ քաղաքացիական իրավունք մասնագիտացմամբ։ Գիտական հետազոտության թեման է Հայաստանի Հանրապետությունում կրիպտոակտիվների իրավական կարգավորումը։

    2019-2020 թթ. աշխատել է «Արատտա Քոնսալթինգ» ՍՊԸ-ում որպես իրավաբան:

    2020-2021 թթ. աշխատել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեում որպես իրավաբան։

    2021-2024 թթ. աշխատել է «Սիգմա Լո Գրուպ» ՍՊԸ-ում՝ որպես ավագ իրավաբան, փաստաբան։

    2022-2024 թթ. որպես իրավական փորձագետ ներգրավված է եղել Եվրոպայի խորհրդի Արդարադատության արդյունավետության եվրոպական հանձնաժողովի (CEPEJ) աշխատանքներում։

    2022-2024 թթ. որպես խորհրդատու ներգրավված է եղել Համաշխարհային բանկի՝ Հայաստանի արդարադատության ծառայությունների թվայնացման ծրագրում՝ աշխատելով էլեկտրոնային արդարադատության (e-Justice), էլեկտրոնային քրեական դատարանի (e-Criminal Court), էլեկտրոնային նոտարիատի (e-Notary) համակարգերի և դատական արխիվների թվայնացման ուղղություններով։

    2024 թ. փետրվար-սեպտեմբեր ամիսներին որպես խորհրդատու և իրավական փորձագետ ներգրավված է եղել Համաշխարհային բանկի «Թափանցիկության, հաշվետվողականության և հանրային ծառայությունների հասանելիության ամրապնդում GovTech-ի միջոցով» ծրագրում՝ աջակցելով ՀՀ արդարադատության նախարարությանը էլեկտրոնային նոտարիատի ամբողջական համակարգի մշակման, բիզնես գործընթացների վերակազմակերպման և թվային ենթակառուցվածքների նախագծման աշխատանքներում։

    2023-2024 թթ. եղել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի իրավական փորձագետ՝ խորհրդատվություն տրամադրելով ազգային իրավական հետազոտությունների և իրավական ակտերի մշակման վերաբերյալ:

    2023-2024 թթ. Եվրոպայի խորհրդի «Արդարադատության բարեփոխումների առաջխաղացումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում ներգրավված է եղել որպես խորհրդատու և իրավական փորձագետ։

    2024 թվականից դասավանդում է Երևանի պետական համալսարանում։

    2024 թ. սեպտեմբերից մինչև 2025 թ. հունվար ՅՈՒՆԻՍԵՖ-ում աշխատել է որպես իրավական փորձագետ և խորհրդատու՝ զբաղվելով, մասնավորապես, երեխաների պաշտպանության, այդ թվում՝ թվային միջավայրում երեխաների պաշտպանության իրավական հարցերով։

    2024 թ. նոյեմբերից մինչև 2025 թ. հունվար որպես ազգային փորձագետ ներգրավված է եղել ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) իրականացման աշխատանքներում՝ պատասխանատու լինելով զբաղվածության, սոցիալական հարցերի և հավասար հնարավորությունների, տեղեկատվական տեխնոլոգիաների, ինչպես նաև խարդախության դեմ պայքարի ոլորտներում ՀՀ օրենսդրությունը ԵՄ օրենսդրությանը մոտարկելու աշխատանքների համար։

    2025 թ. հունվարից մինչև օգոստոս աշխատել է ՀՀ գլխավոր դատախազության Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում՝ որպես դատախազ։

    2026 թ. օգոստոսի 28-ից նշանակվել է վարչապետի օգնական:

    ՀՀ փաստաբանների պալատի անդամ է, ունի փաստաբանական գործունեության արտոնագիր և արտոնագրված հաշտարար է։ Ունի Նյու Յորք նահանգի փաստաբանական քննությանը մասնակցելու իրավունք:

    Տիրապետում է հայերենին, ռուսերենին, անգլերենին և ֆրանսերենին:

  • 2018-25 թվականներին ավելի մեծ ծավալի ներդրումներ ենք արել, քան Խորհրդային Հայաստանում. Փաշինյան

    2018-25 թվականներին ավելի մեծ ծավալի ներդրումներ ենք արել, քան Խորհրդային Հայաստանում: Ժողովրդական աչքաչափը ճիշտ է․ բնակարանաշինության ծավալը ևս այս ընթացքում ավելի մեծ է եղել։

    Կառավարության նիստում հայտարարել է Փաշինյանը։

    «Երևանում, Հայաստանում տուն ձեռք բերելը դառնում է թրենդային։

    Կան նաև մարդիկ, ովքեր մտածում են, որ Հայաստանում տուն ձեռք բերելը լավ ներդրում է։ Տուն են ձեռք բերում, վարձով են տալիս»,- նշել է նա։

  • Դրոյի 8 և 10 շենքերի բնակիչները ահազանգում են․ պահանջում են կանխել ապօրինի շինարարությունն ու վերադարձնել զավթված տարածքը

    Երևանի Դրոյի 8 և 10 շենքերի բնակիչները «Ամբիոն Նյուզ» լրատվականին ահազանգում են՝ բարձրաձայնելով իրենց բակային տարածքում, իրենց պնդմամբ, իրականացվող ապօրինի շինության և տարածքի զավթման խնդիրը։

    Բնակիչները խնդրում են Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի և Երևանի ավագանու ուշադրությունը հրավիրել խնդրի վրա, ուսումնասիրել տարածքի իրավական կարգավիճակը և, խախտումների առկայության դեպքում, ձեռնարկել համապատասխան միջոցներ։

    Բնակիչների հիմնական պահանջն է՝ զավթված տարածքն ազատել և վերադարձնել շենքերի բնակիչներին։

    «Ամբիոն Նյուզ»-ը պատրաստ է ներկայացնել նաև մյուս կողմի դիրքորոշումը։

  • 2026 թվականի նոյեմբերի 7-ից կվերսկսվեն Սոֆիա–Երևան–Սոֆիա ուղիղ չվերթները | Հասարակություն

    Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության դեսպանությունը հայտնում է, որ 2026 թվականի նոյեմբերի 7-ից կվերսկսվեն Սոֆիա–Երևան–Սոֆիա ուղիղ չվերթները։

    Դեսպանատնից հայտնել են, որ չվերթի գործարկումը դեսպան Նիկոլա Նիկոլովի ջանքերի և «GullivAir» ավիաընկերությունը ներկայացնող կապիտան Յանկո Իվանովի բացառիկ աջակցության արդյունքն է։

    «Սույն չվերթն անմիջական շփումների նոր հնարավորություններ է ստեղծում Բուլղարիայի և Հայաստանի քաղաքացիների միջև, ինչպես նաև բիզնեսի, մշակույթի, սպորտի, զբոսաշրջության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ նախաձեռնությունների ու ծրագրերի ոլորտներում՝ երկկողմ համագործակցության զարգացման համար»,- նշվել է հաղորդագրության մեջ։

    Դեսպան Նիկոլովն իր անկեղծ երախտագիտությունն է հայտնել բուլղարական կառույցներին՝ Հայաստանի Հանրապետության հետ երկկողմ հարաբերությունների աշխուժացման հարցում ցուցաբերած ըմբռնման և աջակցության համար։

    «Սոֆիա–Երևան–Սոֆիա ուղիղ օդային հաղորդակցության վերականգնումը կարևոր քայլ է երկու ժողովուրդների միջև շփումների խորացման ուղղությամբ և նոր հնարավորություններ է բացում երկկողմ երկխոսության զարգացման ու ամրապնդման համար»,- նշվում է դեսպանատան հաղորդագրության մեջ։ 

     

  • Ռուսաստանի գործընկերների հետ խոսակցությունը շարունակվում է. այն բարդ է, բայց անկեղծ. Սոնա ՂազարյանՀՀ ՏԿԵՆ-ում Իրանի դեսպանի հետ քննարկվել է Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցման նախաձեռնությունըԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Հարություն ՀարությունյանըԱրարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել Արարատ գյուղի զբոսայգում գտնվող հողատարածքը․ դատախազությունՀայաստանը չի խոչընդոտի նոր մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր. Ալեն ՍիմոնյանԱյսօր ձերբակալված անձանց նկատմամբ կալանքի միջնորդություններ են ներկայացվել Հակակոռուպցիոն դատարան. Ռոբերտ Քոչարյանը դատարան կներկայացվի բժշկական հետազոտություններից հետո

    Ռուսաստանի գործընկերների հետ խոսակցությունը շարունակվում է. այն բարդ է, բայց անկեղծ. Սոնա ՂազարյանՀՀ ՏԿԵՆ-ում Իրանի դեսպանի հետ քննարկվել է Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցման նախաձեռնությունըԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Հարություն ՀարությունյանըԱրարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել Արարատ գյուղի զբոսայգում գտնվող հողատարածքը․ դատախազությունՀայաստանը չի խոչընդոտի նոր մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր. Ալեն ՍիմոնյանԱյսօր ձերբակալված անձանց նկատմամբ կալանքի միջնորդություններ են ներկայացվել Հակակոռուպցիոն դատարան. Ռոբերտ Քոչարյանը դատարան կներկայացվի բժշկական հետազոտություններից հետո

  • ՀՀ-ն դե-ֆակտո չի մասնակցում ՀԱՊԿ քննարկումներին, բայց դե-յուրե մնում է միավորման անդամ․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար





    Հայաստանը դե-ֆակտո չի մասնակցում ՀԱՊԿ քննարկումներին, բայց դե-յուրե մնում է միավորման անդամ։ Այդ մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Տաալատբեկ Մասադիկովը։

    «Դուք գիտեք, մենք վաղուց ենք քննարկում այս հարցը։ Դե-ֆակտո այսօր Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի շրջանակներում հարցերի քննարկմանը, դե-ֆակտո Հայաստանն իր աշխատակիցներին, զինծառայողներին և ՀԱՊԿ քարտուղարության աշխատակիցներին չի ուղարկում քվոտային պաշտոնների, և արդեն երրորդ տարին է՝ Հայաստանը չի վճարում անդամավճարները։ Բայց դե-յուրե նրանք մնում են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ», — նշել է նա։




    դիտվել է 26 անգամ

  • Ի՞նչ են ցույց տալիս վարորդական իրավունքից զրկումների թվերը

    2012-2025 թվականներին 6659 վարորդ իրավունքից զրկվել է կրկնակի։ Միաժամանակ ՃՏՊ-ների ու վիրավորների թիվն աճում է, իսկ զոհերինը՝ նվազում։

    Մանրամասները

    13 տարում վարորդական իրավունքից կրկնակի զրկվել է 6659 անձ․ ինչո՞ւ են զրկվում մեքենա վարելու իրավունքից

    The post Ի՞նչ են ցույց տալիս վարորդական իրավունքից զրկումների թվերը appeared first on FIP.AM.

  • Օգոստոսի 27-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը

    Օգոստոսի 27-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված  ս.թ օգոստոսի 27-ին ժամը 10:00- 14:00-ն կդադարեցվի Աղբյուր Սերոբ փողոցի ջրամատակարարումը:

    «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված  ս.թ օգոստոսի 27-ին ժամը 11:00- 16:00-ն կդադարեցվի  Վ.Շենգավիթ 10, 11 փողոցների ջրամատակարարումը:

    «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված  ս.թ օգոստոսի 27-ին ժամը 10:00- 20:00-ն կդադարեցվի  Մյասնիկյանի Պող. ՇԵՆՔ  14-59, 14/1-71 Տների ջրամատակարարումը:

    «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված  ս.թ օգոստոսի 27-ին ժամը 12:00- 14:00-ն կդադարեցվի  Գաջեգործներ, Նոր Արեշ 7 փ., Դավիթ Բեկ, 1-12 Տների  ջրամատակարարումը:

    «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված  ս.թ օգոստոսի 27-ին ժամը 10:30- 15:00-ն կդադարեցվի   Սեբաստիա   26 շենքի ջրամատակարարումը:

    «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված  ս.թ օգոստոսի 27-ին ժամը 10:30- 16:00-ն կդադարեցվի   Չեխովի  17-56/2 շենքերի, Հ.Հովսեփյանի, Տարոնցի, Տարոնցու Նրբ., Բագրատունյաց 2 Նրբ., Բագրատունյաց 3 Նրբ., Եղբայրության  22, 24 շենքերի , Արարատյան, 1-68 Տների ջրամատակարարումը:

    «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված  ս.թ օգոստոսի 27-ին ժամը 10:15- 17:00-ն կդադարեցվի գ.Մալիշկա 8, 27 փողոցների ջրամատակարարումը:

    «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված  ս.թ օգոստոսի 27-ին ժամը 11:10- 18:00-ն կդադարեցվի Զորավան գյուղի ջրամատակարարումը:

    «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված  ս.թ օգոստոսի 27-ին ժամը 10:00- 14:00-ն կդադարեցվի ք.Արմավիր Մ.Բաղրամյան  4/16, 19-19/1, 21-21/1, 23-23/1-1 շենքերի ջրամատակարարումը:

    «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված  ս.թ օգոստոսի 27-ին ժամը 11:30- 15:00-ն կդադարեցվի  Հակոբյանի 12 Շենքի , Հ.Էմինի  4 Շենքի  ջրամատակարարումը:

    «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված  ս.թ օգոստոսի 27-ին ժամը 09:30- 20:00-ն կդադարեցվի ք.Կապան Գ.Արզումանյանի, Գ.Արզումանյանի 1, 2, 3 Նրբ., Գ.Նժդեհի, Գ.Նժդեհի 1, 2 Նրբ, Մ.Հարությունյանի, Ա.Մանուկյանի, Ա.Մանուկյանի 1 Նրբ., Չարենցի, Սպանդարյանի, Սպանդարյանի 2, 3, 4 Նրբ, Երկաթուղայինների, Երկաթուղայինների 1-5 Նրբ, Շահումյան, Հ.Թումանյան փողոցների ջրամատակարարումը: