Blog

  • MegaNews.am | Ռոբերտ Քոչարյանը կալանավորվեց

    Հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը՝ տեղեկացվում է, որ Հակակոռուպցիոն դատարանը (նախագահությամբ դատավոր Ս. Դադոյանի) ամբողջությամբ բավարարել է քննիչի միջնորդությունը և Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։Հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից:

  • Ucom-ը նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ ներկայացնում է «Unity վերադարձ դպրոց» հատուկ առաջարկը



    Հասարակություն





    Նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ Ucom-ը ներկայացնում է «Unity վերադարձ դպրոց» հատուկ առաջարկը՝ հնարավորություն տալով Unity համապատասխան սակագնային պլաններին 12-ամսյա պարտավորությամբ միացող բաժանորդներին ստանալ Motorola Moto G35 սմարթֆոն՝ նվեր։

    Առաջարկը կգործի 2026 թվականի օգոստոսի 24-ից մինչև սեպտեմբերի 24-ը և նախատեսված է Unity-ին նոր միացող բաժանորդների համար՝ նոր ուսումնական շրջանում նրանց հնարավորություն տալով ստանալ նոր սմարթֆոն։

    Unity սակագնային պլանները մեկ փաթեթում միավորում են տան ինտերնետը, հեռուստատեսությունն ու շարժական կապը՝ ընտանիքի անդամներին հնարավորություն տալով օգտվել կապի և ժամանցի բոլոր ծառայություններից մեկ միասնական առաջարկի շրջանակում։

    «Նոր ուսումնական տարին ընտանիքների համար նաև նոր պահանջների և առօրյա ռիթմի մեկնարկ է, և հուսալի ինտերնետն ու շարժական կապը կարևոր դեր ունեն ուսման, աշխատանքի և հաղորդակցության համար։ Մենք կարևորում ենք, որ ժամանակակից տեխնոլոգիաներն ու կապի հնարավորությունները լինեն ավելի հասանելի և օգտակար մեր բաժանորդների առօրյայում, և Ucom-ն իր  համապատասխան առաջարկներով միշտ իրենց կողքին է», – ասել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։ 

    Մարզերում «Unity վերադարձ դպրոց» առաջարկից հնարավոր է օգտվել՝ միանալով Unity 9000 մարզային փաթեթին՝ 8000 դրամ զեղչված ամսավճարով, և ավելի բարձր սակագնային պլաններին։ Երևանում առաջարկը հասանելի է Unity 12500 և ավելի բարձր սակագնային պլաններին միանալու դեպքում։

    Առաջարկից օգտվելու համար անհրաժեշտ է կնքել 12-ամսյա պարտավորություն։ Motorola Moto G35 սմարթֆոնների քանակը սահմանափակ է․ նվերը հասանելի կլինի առաջին 300 բաժանորդներին։




  • Գավառում «Գազել» է գլխիվայր շրջվել․ կան տուժածներ

    Օգոստոսի 27-ին՝ ժամը 05։08-ին, Գեղարքունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գավառ քաղաքի «Ազատապադյոմ» կոչվող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

     

    Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

     

    Պարզվել է, որ «GAZelle» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվել․ վարորդը և երկու ուղևոր արգելափակվել են ավտոմեքենայում։

     

    Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և հատուկ տեխնիկայի միջոցով արգելափակումից դուրս բերել տուժածներին․ վերջիններս հոսպիտալացվել են։

  • Արարատի մարզում՝ Մարմարաշենում, 35-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել 62-ամյա հետիոտնին․ վերջինը հիվանդանոցում մաhացել է

    Երեկ՝ օգոստոսի 26-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։45-ի սահմաններում Մարմարաշեն բնակավայրի վարչական տարածքում Արարատի մարզի բնակիչ 35-ամյա Դավիթ Դ․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 62-ամյա Հրաչյա Գ․-ին։

    Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վրաերթի ենթարկվածին նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն։

    Դեպքի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

  • «Ձեր հաշիվների վրա հենց հիմա կալանք եմ դնում». քաղաքացուն ահաբեկող զանգ՝ «varks.am»-ի անունից

    Քաղաքացին ահազանգում է․ այսօր առավոտյան իրեն 094 576 215 հեռախոսահամարից զանգահարել է մի կին, որը ներկայացել է որպես «դատաիրավաբանական մասնագետ Արփինե Հովհաննիսյան» և պնդել, թե «varks.am»-ի մասնագետ է։

    Քաղաքացու փոխանցմամբ՝ զրույցի ընթացքում կինը հայտարարել է, թե նա հանդիսանում է իր եղբոր «փոխկապակցված անձը», և եղբոր կողմից վերցված վարկի պատճառով հենց հիմա պատրաստվում է կալանք դնել քաղաքացու բանկային հաշիվների վրա։

    Քաղաքացին փորձել է պարզել, թե ինչ իրավական հիմքով կարող են իր հաշիվների նկատմամբ նման գործողություն կատարել՝ հարցնելով.

    «Որտե՞ղ է իմ ստորագրությունը, և ի՞նչ հիմքով եմ ես պատասխանատու եղբորս վարկի համար, երբ նա չափահաս անձ է, ունի առանձին ընտանիք, կին և երեխաներ»։

    Սակայն, ըստ քաղաքացու, զանգահարած կինը շարունակել է բարձր տոնով և սպառնալից ձևով պնդել, որ հաշիվների նկատմամբ կալանք է կիրառվելու։

    🔴 Հատկանշական է, որ մեր կատարած բաց որոնմամբ 094 576 215 հեռախոսահամարի պատկանելության կամ «Արփինե Հովհաննիսյան» անունով այդպիսի մասնագետի վերաբերյալ հավաստի տեղեկություն չգտնվեց։ Սա, սակայն, ինքնին չի ապացուցում, որ զանգը կատարվել է որևէ խարդախ սխեմայի շրջանակում։

    Հարց է առաջանում՝ ովքե՞ր են իրականում զանգահարողը, ի՞նչ կազմակերպություն է ներկայացնում, ունի՞ արդյոք որևէ իրավական լիազորություն, և ի՞նչ հիմքով է քաղաքացին սպառնալիքի կամ ճնշման միջոցով տեղեկացվում իր բանկային հաշիվների «կալանքի» մասին։

    ⚠️ Եթե քաղաքացին որևէ վարկային պարտավորության կողմ, երաշխավոր կամ այլ համապատասխան իրավական հիմքով պարտավոր անձ չէ, ապա միայն այն հանգամանքը, որ վարկառուն նրա եղբայրն է, ինքնին դեռ չի նշանակում, որ եղբոր պարտքի համար կարող են արգելանք կիրառել նրա գույքի կամ հաշիվների նկատմամբ։

    📌 Այս պատմության մեջ հատկապես կարևոր է պարզել՝ արդյո՞ք զանգահարող անձն իրականում կապ ունի «varks.am»-ի հետ, թե՞ կազմակերպության անունն օգտագործվում է քաղաքացիներին վախեցնելու և գումար վճարելուն հարկադրելու նպատակով։

  • Կոնվերս Բանկի դրամային պարտատոմսերը տեղաբաշխվեցին ընդամենը 55 րոպեում



    Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման հաջող ավարտի մասին։ Այսօր՝ օգոստոսի 26-ին մեկնարկած թողարկումն արժանացավ ներդրողների բարձր հետաքրքրությանը. 2 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով, 9.5 % արժեկտրոնային եկամտաբերությամբ պարտատոմսերը տեղաբաշխվեցին գերարագ՝ ընդամենը 55 րոպեում:

    Շարունակվում է Բանկի ԱՄՆ դոլարով պարտատոմսերի տեղաբաշխումը՝ 5 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով, 5% արժեկտրոնային եկամտաբերությամբ:

    Պարտատոմսերը կարող եք արագ ու հարմարավետ ձեռք բերել Converse Mobile հավելվածով և Կոնվերս Բանկի մասնաճյուղերում։ Տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը կցուցակվեն Հայաստանի ֆոնդային բորսայում։

    Պարտատոմսերի Ծրագրային ազդագրին, Թողարկումների վերջնական պայմաններին և ձեռքբերման կարգին հնարավոր է ծանոթանալ այստեղ:

    Այլ մանրամասների համար կարող եք զանգահարել 010 511 211 հեռախոսահամարով։

    Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։


  • Անհրաժեշտություն չկա նախապես դատողություններ անել ՀԱՊԿ-ից Երևանի դուրս գալու հարցի շուրջ․ՀԱՊԿ գլխավոր քարտուղար | Քաղաքականություն

    Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը, անդրադառնալով կազմակերպությունից Հայաստանին հեռացնելու հարցին, կոչ է արել չշտապել այդ մասին դատողություններ անելու հարցում։ Այս մասին գրում է ռուսական ՏԱՍՍ-ը։

    «Անհրաժեշտություն չկա նախապես դատողություններ անել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) Երևանի դուրս գալու հարցի շուրջ, քանի որ կա երկրի ղեկավարության կարծիքը, և կա նաև հայ ժողովրդի կարծիքը»,-ասել է։

    Պատասխանելով այն հարցին, թե ինչ որոշում կարելի է ակնկալել Հավաքական անվտանգության խորհրդի նոյեմբերյան նիստից՝ ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ, գլխավոր քարտուղարը նշել է, որ կազմակերպությունից «բացառելու կամ չբացառելու» որոշումները կայացնում են ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները։

    «Մենք՝ որպես քարտուղարություն, չենք կարող որոշումներ կայացնել մեկ կամ մյուս կողմի համար, ուստի ամեն ինչ դեռ առջևում է։ Արդյո՞ք այս հարցը լրջորեն կքննարկվի այս նոյեմբերին Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ-ի հաջորդ նիստում, նույնպես հարց է. դա պետությունների ղեկավարների որոշելիքն է։ Եկեք չշտապենք իրադարձությունների հարցում։ Մենք լսել ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները։ Ես միշտ ասել եմ, որ կա կարծիք ոչ միայն երկրի ղեկավարության, այլև հայ ժողովրդի կողմից տարբեր հարցերի վերաբերյալ։ Հետևաբար, մենք չենք կանխորոշի իրադարձությունները», – ասել է Թաալաթբեկ Մասադիկովը։

    Ռուսական լրատվամիջոցը հիշեցնում է նաև, որ ավելի վաղ Փաշինյանը խորհրդարանական ամբիոնից հայտարարել էր, որ աջակցում է հանրապետության հեռացմանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից և ուրախ կլինի, եթե դա տեղի ունենա։ Նրա խոսքով՝ սա կազատի Երևանին կազմակերպությունից դուրս գալու կամ չդուրս գալու դիլեմայից։

    2024 թվականի սեպտեմբերին Փաշինյանը հայտարարեց, որ Երևանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին՝ պնդելով, որ կազմակերպությունը սպառնալիքներ է ստեղծել հանրապետության ինքնիշխանության համար։ 2024 թվականի հոկտեմբերին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Վարշավայում կայացած միջազգային անվտանգության ֆորումում հայտարարեց, որ Երևանը գնահատում է ՀԱՊԿ-ից դուրս գալու իր որոշման հետ կապված բոլոր ռիսկերը։ Այդ տարվա դեկտեմբերին ՀՀ վարչապետը հայտարարեց, որ Հայաստանի և ՀԱՊԿ-ի միջև հարաբերությունները անցել են անդարձելիության կետը։

    Հունիսի 10-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ ՀԱՊԿ անդամ պետությունները համաձայնել են քննարկել կազմակերպության կանոնադրության համապատասխան հոդվածը Հայաստանի նկատմամբ կիրառելու հարցը՝ հանրապետության կողմից երկու տարի իր անդամավճարները չվճարելու պատճառով։ Օգոստոսի 11-ին Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարեց, որ Հայաստանին ՀԱՊԿ-ում քվեարկության իրավունքից զրկելու հարցը կարող է քննարկվել կազմակերպության նոյեմբերի 11-ի գագաթնաժողովում։

     

  • «Պատերազմը միշտ չէ, որ լուծում է». Իրանի նախագահը կոչ է արել չմերժել խաղաղության առաջարկները

    Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ պատերազմը չի կարող որպես ճգնաժամի լուծում դիտարկվել։ Ըստ նրա՝ ծագած խնդիրները, հնարավորության դեպքում, պետք է հարթել դիվանագիտության և ողջամտության միջոցով։ Այս մասին նա ասել է չորեքշաբթի օրը Թեհրանում ընթացող համաժողովի ժամանակ, հայտնում է Tasnim-ը։

    «Պատերազմը միշտ չէ, որ լուծում է», — ընդգծել է Փեզեշքիանը։ Նա նշել է, որ բանականությամբ ու դիվանագիտությամբ լուծվող հարցերը չպետք է տանել առճակատման։

    Նախագահի խոսքով՝ Իրանը կարող է հաղթահարել ընթացիկ դժվարությունները խոհեմության, ռազմավարական պլանավորման և ազգային շահերի պաշտպանության շնորհիվ՝ միաժամանակ պահպանելով երկրի արժանապատվությունն ու ազգային հպարտությունը։

    Փեզեշքիանը բարձր է գնահատել նաև Իրանի դեմ վերջերս իրականացված ամերիկա-իսրայելական ագրեսիայի ընթացքում իրանական հասարակության տարբեր շերտերի ցուցաբերած տոկունությունը։

    Խոսելով խաղաղության մասին՝ նախագահը հղում է արել կուսակալ Մալիք ալ-Աշթարին ուղղված իմամ Ալիի խրատներին։ Ըստ նրա՝ հակառակորդի խաղաղության առաջարկը չպետք է մերժել, եթե այն համապատասխանում է Աստծո կամքին։ Խաղաղությունը հանգստություն է բերում զինվորներին, ինչպես նաև ապահովում է բնակչության ու շուկաների անվտանգությունը։

    Միևնույն ժամանակ Փեզեշքիանն ընդգծել է, որ խաղաղության հասնելը չպետք է անողորմ անհոգության հանգեցնի։ Նա նշել է, որ իմամ Ալին, կոչ անելով ընդունել խաղաղությունը, միաժամանակ զգուշացրել է զգոնությունը չկորցնելու մասին։ Հակառակորդը կարող է օգտվել առիթից և հանկարծակի հարված հասցնել։

    Նախագահի խոսքով՝ այս զգուշացումը չի նշանակում, թե պետք է հրաժարվել խաղաղությունից։ Ընդհակառակը, այն կոչ է անում գործել խոհեմ, զգույշ և հեռատես կերպով։

    Փեզեշքիանը նշել է, որ Իրանը չի վստահում իր հակառակորդին, սակայն մտադիր է հաղթահարել այս ճգնաժամը կշռադատված որոշումների միջոցով։

    Նա նաև հայտարարել է, որ որոշ ուժեր չեն ցանկանում Իրանը որպես հզոր պետություն տեսնել։ Այդուհանդերձ, նրա համոզմամբ, երկիրն ունակ է առաջ շարժվել գրագետ քաղաքականության շնորհիվ՝ հետևելով Իրանի գերագույն առաջնորդ ապաթոլլահ Սեյեդ Մոջթաբա Հոսեյնի Խամենեիի ցուցումներին և ապահովելով իշխանության երեք ճյուղերի ղեկավարների համակարգված աշխատանքը։

  • Թուրքիայի ներկայությունը Սիրիայում սպառնալիք է Իսրայելի անվտանգությանը





    Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը Սիրիայի հարավում Իսրայելի կողմից գրավված տարածքներ կատարած այցի ժամանակ հանդես է եկել հայտարարություններով, որոնք, ըստ աղբյուրի, ավելի են մեծացնում տարածաշրջանում առկա լարվածությունը: Կացը բացահայտ մարտահրավեր է նետել Սիրիայի իշխանություններին ու նախագահ Ահմեդ Շարային, ինչպես նաև թիրախավորել տարածաշրջանում Թուրքիայի ներկայությունը:

    Իսրայելի համար սպառնալիքների մասին խոսելիս՝ Կացը հայտարարել է, որ իրենք ոչ մի դեպքում չեն լքի Հերմոն լեռն ու մյուս գրավված տարածքները։ Նա նշել է, որ երբ Ահմեդ Շարան Դամասկոսի իր պալատում առավոտյան արթնանա և Հերմոն լեռանը նայելիս տեսնի Իսրայելի բանակին, կհասկանա, որ իրենք այնտեղ են սեփական սահմանները պաշտպանելու համար։

     Իսրայելցի նախարարը, անդրադառնալով Թուրքիային, պնդել է, որ Սիրիայի տարածքում գործունեություն ու ներկայություն հաստատելու Թուրքիայի փորձերը վտանգում են Իսրայելի ազգային անվտանգությունը։ Իսրայելի ՊՆ ղեկավարը հավելել է, որ իրենք անտարբեր չեն մնալու այդ իրավիճակի նկատմամբ և պատրաստվում են ամեն գնով պաշտպանել իրենց ռազմական դիրքերը։

    Թուրքական մամուլում Կացի հայտարարությունները որակվել են հիմնականում հետևյալ կերպ. «Զրահաբաճկոնը հագին Իսրայելի պաշտպանության նախարարի ամբարտավան խոսքերը թիրախավորում է Թուրքիային»:

    Ermenihaber




    դիտվել է 67 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը


    Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը


    Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը


    Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը


    Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը


    Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը


    Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը


    Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


    Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը

  • Քոչարյանների գործով Հարություն Փամբուկյանի աղջկան էլ են փորձել կալանավորել․ «Հրապարակ»

    Քոչարյանների գործով Հարություն Փամբուկյանի աղջկան էլ են փորձել կալանավորել․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է.  Մեր տեղեկություններով, Ռոբերտ Քոչարյանի եւ նրա ընտանիքի դեմ հարուցված վարույթներով անցնում է նաեւ ԱԺ նախկին պատգամավոր Հարություն Փամբուկյանի դուստրը՝ Orange Fitness-ի գործադիր տնօրեն Կարինե Փամբուկյանը:

    Օգոստոսի 25-ին Քննչական կոմիտեն Երեւանի դատարան է ներկայացրել Կ․ Փամբուկյանին կալանավորելու միջնորդություն, որը մակագրվել է հայտնի դատավոր Կարեն Ֆարխոյանին, որը չի բավարարել միջնորդությունը։ Փամբուկյանի ղեկավարած Orange Fitness-ում նախօրեին ՔԿ-ն քննչական գործողություններ էր իրականացրել եւ կապարակնքել տարածքը՝ Քոչարյաններին առնչվող քրեական վարույթի շրջանակում։