Blog

  • «Փորձում է ապահովել տեսարաններ՝ երկրի ներսում և շուրջն առկա վտանգները քողարկելու համար». «Փաստ»



    «Փաստ» օրաթերթը գրում է.

    «Տեղի ունեցողը շատ բնորոշ է Նիկոլ Փաշինյանին: Ղեկավարվող քաոսի մեջ նա իրեն լավ է զգում, դրա միջոցով փորձում է իր գիծը տանել առաջ։ Քաղաքական, տակտիկական շոուների իմաստով իր նմանը չկա, Հայաստանում հաստատ չկա։ Նա գիտի, որ կան օբյեկտիվ ինչ-որ հանգամանքներ, որոնք նա երբևիցե չի կարող փոխել։ Օրինակ՝ անհնար է ինչ-որ ձևով ժխտել, որ Արցախը, որը հազարամյակներ եղել է հայերով բնակեցված, կորցրել ենք որպես հայկական երկրամաս Նիկոլ Փաշինյանի օրոք։ Չի լինի փոխել 44-օրյա պատերազմի հետևանքները և այլն։ Այս ամբողջն իմանալով՝ Փաշինյանը հասկանում է՝ քանի որ փոխել չի լինի, պետք է մարդկանց ուրիշ բաներով զբաղեցնել, որպեսզի աստիճանաբար փորձեն մոռանալ այդ ամենը, գոնե որքան հնարավոր է։ Իսպառ, բնականաբար, ոչ ոք չի մոռանա, ամեն ինչ հիշվելու է, բայց նպատակն այն է, որ ինչքան հնարավոր է՝ անցյալում թողնեն այդ խնդիրները։ Այս տես ա րան ն ե րի ապա հով մ ա մ բ ն ա ա յ ս խնդիրն է լուծում, քանի որ դրանից է կախված նաև իր իշխանության մնալը, իսկ իշխանությունը կապված է անվտանգության երաշխիքների հետ և այլն։ Այն, ինչ նա անում է, ըստ իր տրամաբանության և իր առջև դրված խնդիրների, շատ բնական է»,-«Փաստի» հետ զրույցում ասում է քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մարգարյանը, երբ անդրադառնում ենք վերջին օրերին Հայաստանի երկրորդ նախագահի և նրա որդիների դեմ իրականացվող հարձակումներին։

    Ընդգծում է՝ նրա հիմնական խնդիրն է հետին պլան գցել Արցախի հետ կապված ամեն ինչ։ «Ուզեն, թե չուզեն, Ռոբերտ Քոչարյանն Արցախի խորհրդանիշն է։ Նա ասոցացվում է Արցախի հետ, եղել է Արցախի առաջին նախագահը և այլն։ Իհարկե, Քոչարյանի դեմ լարումները միայն դրանով չեն պայմանավորված, դրանք սկսվել են 2018 թվականից։ Նիկոլ Փաշինյանն ու Քոչարյանը հակառակ բևեր են՝ նրանց վարած քաղաքականությունը, մտածելակերպը, աշխարահայացքը։ Փաշինյանը պոպուլիստ է, Քոչարյանը պոպուլիստ չէ, աշխարհընկալման առումով տարբեր են, Փաշինյանը հիմա փորձում է իրեն Ռուսաստանից ավելի հեռու պահել, Ադրբեջանի հետ հարաբերություններ սկսել։ Գուցե նաև ինչ-որ տեղ կա խանդի պահ։ Այն, ինչ Փաշինյանին չի հաջողվել, Քոչարյանին ժամանակին հաջողվել է, օրինակ՝ տնտեսական վերելքը և այլն։ Երբեմն հնչող մեղադրանքներն էլ են ծիծաղ առաջացնում, զվարճալի է իր փաստարկը, որ Քոչարյանը հյուրանոց ունի, իսկ ինքը՝ ոչ։ Փաշինյանն այս խոսույթով իջնում է ցածր մակարդակի վրա։ Շատ մարդիկ չունեն հյուրանոց, մտածում են՝ պակա՞ս խելոք են, քան նրանք, որ ունեն։ Սա մարդուն բնորոշ մի բան է, որ մի քիչ խանդով է վերաբերվում նրան, ով իրենից ավելի հարուստ է։ Փաշինյանը խաղում է մարդկանց այս զգացմունքների, բնազդների վրա։ Ի վերջո, հիմա իր համար տնտեսական դժվար փուլ է լինելու, Ռուսաստանի հետ հարաբերություններն ավելի են վատանում, չգիտենք, թե ինչով դա կավարտվի։ Գազի գինը կմնա՞ այնքան, որքան այսօր է։ Հարց է, թե որքան կմնանք ԵԱՏՄ-ում, ՀԱՊԿ-ում։ Նա լրիվ փոխում է Հայաստանի կոնֆիգուրացիան, Ադրբեջանի, Թուրքիայի հետ փորձ է անում հարաբերություններ ստեղծել՝ վատացնելով Ռուսաստանի հետ հարաբերությունները։ Դա շատ վտանգավոր ճանապարհ է։ Այդ ճանապարհին կարող ենք շատ բաներ կորցնել, ընդ որում՝ շարունակում ենք կորցնել՝ Սահմանադրություն, Տիգրանաշեն, այդ ճանապարհով Ադրբեջանի ու Նախիջևանի կապի ստեղծում, հայտնի չէ, թե վերջում ինչ պատկեր ենք ունենալու։ Լավատեսության համար հիմքեր չկան։ Ուստի, պետք է ապահովել տեսարաններ՝ երկրի ներսում և շուրջն առկա վտանգները քողարկելու համար։ Նույն կերպ Կաթողիկոսի հետ կապված երևի թե էլի ինչ-որ գործընթացներ կլինեն։ Մե՛կ Կաթողիկոսին դիմում է ավազանի անունով, մե՛կ էլ՝ ինչպես հարկն է։ Ցույց է տալիս, թե ուզում է ընդդիմության հետ իբր նորմալ շփվել։ Նա գիտի, որ հիսուն տոկոսից ավելի ձայն չի հավաքել, մեկ-մեկ ստիպված է, այսպես ասած, ռեվերանսներ անել ընդդիմությանը, որ չթվա, թե «ընկել» է նրանց հետևից։ Ռոբերտ Քոչարյանի շուրջ ստեղծված իրավիճակում մի հետաքրքիր բան էլ կա։ Նրա մի տղան՝ Լևոնը, մեղադրվում է ոստիկաններին ծեծելու համար, երբ տեսանյութում պարզ երևում է, որ իրեն են հարվածում ոստիկանները, մյուս տղան՝ Սեդրակը, մեղադրվում է հյուրանոց ունենալու և այլնի մեջ։ Իսկ իրականում նրանց երկուսին էլ դատում են Ռոբերտ Քոչարյանի որդիները լինելու համար։ Դե, Ռոբերտ Քոչարյանին էլ դատում են, որովհետև Ռոբերտ Քոչարյանն է»,-նկատում է մեր զրուցակիցը։

    Իրավապաշտպանները, փաստաբաններն ամիսներ շարունակ ահազանգում են, որ դատաիրավական համակարգը ենթարկվում է մեկ մարդու։ Վերջին օրերին տեղի ունեցածը ևս մեկ անգամ փաստեց, որ սա իրականություն է, քանի որ երկրի թիվ մեկ ամբիոնից հնչեց ուղիղ հրահանգ, ու հաջորդ օրը սկսվեց խուզարկությունների և ձերբակալությունների շղթան։ Նույն մարդն ամիսներ առաջ հայտարարեց՝ կառավարությունը ես եմ։ Իսկ ո՞վ է ասել, որ վաղը նույն հայտարարությունը չի հնչելու իրավապահ համակարգի տարբեր գերատեսչությունների մասով։ «Այդ ճանապարհով ենք գնում, և դա շարունակվելու է։ Այո՛, նա ասել է՝ կառավարությունը ես եմ, նա ուժայիններին ենթարկել է անմիջապես իրեն, Հակակոռուպցիոն կոմիտեն և հակակոռուպցիոն դատարանը ստեղծված են իր ցանկությամբ, ոչ ոք չէր կասկածում, որ եթե Սեդրակ Քոչարյանի գործը քննում է Հակակոռուպցիոն դատարանը, ապա նրան կալանավորելու են։ Բայց նա դրանով էլ չի բավարարվելու։ Նոր Սահմանադրությունով, որը ցանկանում են անցկացնել, Բարձրագույն դատական խորհրդի բոլոր անդամները պետք է ընտրվեն իշխող մեծամասնության քվեարկությամբ։ Այս պահի դրությամբ այդպես չէ, մի մասը ընտրվում է դատավորների ժողովում։ Իսկ հիմա Փաշինյանը հող է պատրաստում, ասում է՝ նման բան չպետք է լինի, նրանց պետք է ընտրեն ժողովրդի ընտրյալները, այսինքն՝ ավելի շատ է խորանալու ճգնաժամը։ Այս ամենն արվում է նրա համար, որ այս տարվա ավարտին և հաջորդ տարի նա փորձի մարսել ծագող խնդիրները։ Իսկ 2028 թվականից կլինի ՀայաստանԱդրբեջան-Թուրքիա շփման նոր փուլ։ Լինելու են նոր մարտահրավերներ։ Այս ամբողջ պրոցեսը դրան է միտված, որ բոլոր գերատեսչությունները կենտրոնանան մեկ մարդու ձեռքում»,-նշում է նա։

    Բայց այս գործելաոճով հնարավո՞ր է երկար կառավարել։ «Եթե մարդն ունի իշխանություն, իսկապես կլինի ինչ-որ ընտրազանգված, որ նրա հետևից գնում է։ Նիկոլ Փաշինյանը շատ ճկուն է, պոպուլիստ է, շատ լավ հասկանում է այդ «հաց և տեսարանների» կարևորությունը։ Բայց մյուս կողմից՝ շատանում են մարդիկ, որոնք հասկանում են՝ այս ճանապարհը, ի վերջո, լավ տեղ չի տանելու։ Եթե այսօր քեզ հարվածներ չեն դիպչում, դա կարող է վաղը չէ մյուս օրը տեղի ունենալ, ընդ որում՝ այդ հարվածները դիպչեն քո երեխաներին, թոռներին ամենապարզ հարցից սկսած, օրինակ՝ գազի գին, էլ չեմ ասում՝ անվտանգության խնդիրներ։ Զուգահեռ այս երկու գործընթացներն են ընթանում։ Փորձում է ուժային ձևերով ամրապնդել իր իշխանությունը, գիտի, որ ժողովրդականություն չի վայելում։ Արդյունքում կարող է լինել սոցիալական պայթյուն, կարող են լինել անվտանգային խնդիրներ, որոնք այնքան կլարեն իրավիճակը, որ ստիպված կլինեն փոփոխությունների գնալ։ Եթե նայում ենք 2018, 2021, 2026 թվականների ընտրությունների արդյունքներին, մարդկանց տրամադրությունը, իհարկե, փոխվում է։ Գուցե ոչ այդքան արագ, բայց, այնուամենայնիվ, ինչ-որ փոփոխություններ կան։ Իշխանություն լինելով՝ միշտ կունենաս ընտրազանգված, այսինքն՝ կասկածից վեր է, որ եթե վաղը Նիկոլ Փաշինյանն իշխանություն չունենա և հետապնդում սկսվի նրա նկատմամբ, նույն մարդիկ ծափ են տալու և ասելու են՝ դա ճիշտ է, Նիկոլին «հասնում» է, նա Արցախը չի պահել և այլն։ Այսօրվա լրիվ հակառակն են ասելու։Դա է իշխանության, այսպես ասած, քաղցրությունը։ Իր թիմը դա հասկանում է, կան մարդիկ, որոնք հասկանում են, որ այս ամենը վտանգավոր է և այլն, բայց իրենք էլ մի քիչ, ըստ երևույթին, հավատացած են, որ, դե, Նիկոլն է, մի բան կմտածի, վտանգ չկա։ Այս ընտրությունների արդյունքները, երբ նա հիսուն տոկոս չհավաքեց, կարծում եմ՝ ինչ-որ ձևով, այնուամենայնիվ, ազդում են իր հռետորաբանության վրա։ Նաև թիմն է կարծես փորձում քիչ թե շատ զուսպ լինել։ Նույնիսկ ԱԺ նախագահությունում ինչոր քայլեր, ռևերանսներ, երկխոսության և բարեվարքության կոչեր են անում, կիսաներողություն են խնդրում։ Երևի թե զգում են, որ համը հանել պետք չէ»,-եզրափակում է Ռուբեն Մարգարյանը։

    Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


  • Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ երկու ամսով կալանավորման որոշում է կայացվել

    ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է երկամսյա կալանքը։ Այս մասին հայտնել է Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։

    «Հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը՝ տեղեկացվում է, որ Հակակոռուպցիոն դատարանը (նախագահությամբ դատավոր Ս. Դադոյանի) ամբողջությամբ բավարարել է քննիչի միջնորդությունը և Ռ.Ք.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը,– հայտնել է նա։

    Նշենք, որ Հակակոռուպցիոն դատարանը՝ նախագահությամբ դատավոր Սարգիս Դադոյանի, երեկվանից քննում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու մասին նախաքննական մարմնի ներկայացրած միջնորդությունը։ Գիշերը Ռոբերտ Քոչարյանը բժիշկների ցուցումով տեղափոխվել է հիվանդանոց, և քննությունը շարունակվել է առանց նրա։

    Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է ներկայացվել պաշտոնեական լիազորությունների չարաշահման, առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու համար:

    Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրավապահներին հրահանգել է ունեզրկել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին։

  • Սյունիքի և Վայոց ձորի մի շարք բնակավայրերում լույս չի լինի

    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

    Վայոց ձորի մարզ՝

    11:00–13:30 Եղեգնաձոր քաղաք՝ Իսահակյան, Մյասնիկյան, Շահումյան, Սպանդարյան փողոցներ մասնակի,

    11:00–14:00 Բարձրունի, Մարտիրոս և Սերս գյուղեր,

    13:00–15:00 Գոմք գյուղ մասնակի,

    Սյունիքի մարզ՝

    10:00–12:00 Արավուս, Խնածախ, Խնձորեսկ, Խոզնավար, Կոռնիձոր, Հարթաշեն, Ներքին Խնձորեսկ, Վաղատուր, Տեղ և Քարաշեն գյուղեր,

    11:00–13:00 Գորիս քաղաք՝ Ա. Բակունցի, Անկախության, Առաքելյան, Ավանգարդ, Ավանգարդ 2 փողոց, Արզումանյան, Արշակունիների, Արցախյան խճուղին, Նժդեհի, Գալստյան, Գետափնյա, Դավիթ-Բեկի, Երևանյան խճուղին, Երվանդունիների, Համո Սահյան, Մաշտոցի, Յուրի Բախշյան, Նոր-կյանք, Սարյան, Սարգսյան, Սյունիքի, Վ. Մամիկոնյանի, Վանքի Տապ, Տիգրան Մեծի, Օրբելյանների փողոցներ, Քոլատակ թաղամաս, Սարյան 1,2 նրբանցքներ,

    11:00–15:30 Շաքի գյուղ՝ Ներքին թաղամաս,

    12:00–13:00 Խնձորեսկ, Հարթաշեն, Ներքին Խնձորեսկ գյուղեր:

    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:

  • ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈԻ ԱՆՁՆԱԿԱՆ ԿՅԱՆՔԸ – ԱՄԲԻՈՆ NEWS

    Համացանցում երեկ և այսօր որոշ անձանց կողմից նախահարձակ-արշավ է սկսվել Հայաստանի վաստակավոր արտիստ, երգչուհի Սիրուշոյի նկատմամբ։

     

    Հիշողությունը թարմացնելու համար նշեմ մի քանի փաստ՝

    1 – Սիրուշոն ծնվել է Հայաստանի վաստակավոր արտիստների տաղանդաշատ ընտանիքում․ հայրը՝ Հրաչյա Հարությունյանը, անվանի դերասան և ռեժիսոր է Հայկական Դրամատիկ Թատրոնում, իսկ մայրը՝ Սյուզան Մարգարյանը, երգչուհի է,

    2 – Սիրուշոն երգում է, գրում է երգի երաժշտություն և խոսքեր 7 տարեկանից և գումար վաստակում,

    3 – Սիրուշոն համերգներ է տվել ոչ միայն Հայաստանում, այլ նաև Կանադայում, ԱՄՆ-ում, ՌԴ-ում, Ֆրանսիայում և այլ պետություններում ,

    4 – Սիրուշոյի երգերը զբաղեցրել են հիթային դիրքեր ոչ միայն Հայաստանում, այլ նաև Հունաստանում, Սերբիայում, Կիպրոսում և այլն,

    5 – Սիրուշոն ունի 25-ից ավելի հաղթանակներ տարբեր մրցույթներում, ներառյալ՝ միջազգային,

    6 – մինչև 2009թ․-ին՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու հետ ամուսնանալը, նա արդեն կայացած անձ էր՝ իր արվեստով ու յուրահատուկ ճանաչելի ոճով,

    7 – իսկ ՊռեԳոմեշն էլ իրոք ԲՐԵՆԴ է․․․․

     

    Հ․Գ․ Կարելի է շարունակել տաղանդաշատ հայուհու ձեռքբերումները, բայց այսքանն էլ բավարար է․․․․

    Մենակ մի քանի հարց, ինչո՞ւ է Հայաստանում հեղիանկային և հարակից իրավունքն այնքան թերգնահատված, որ մարդիկ չեն հավատում, որ դրանով կարելի է գումար վաստակել․․․․ Ինչո՞ւ պետք է լինել պարտադիր կախյալ կին, այլ ոչ թե կայացած կին․․․․ Ինչո՞ւ է միշտ ենթադասվում ամեն ինչը քաղաքակնության․․․․

  • «Տեխնոլոգիաները պարզեցնում են գործընթացները, բայց վստահությունը կերտում են մարդիկ». Վահե Ղազարյան

    Երբ մտածում ենք ժամանակակից բանկային հաջողության մասին, հաճախ պատկերացնում ենք նորարարական պրոդուկտներ, թվային լուծումներ կամ համարձակ մարքեթինգային արշավներ: Բայց յուրաքանչյուր նորարարության կամ անխափան գործարքի հետևում գործառնական մեխանիզմների հսկայական համակարգ է աշխատում: Ժամանակակից ֆինանսական էկոհամակարգում գործառնական գծով տնօրենի դերը նախևառաջ հաճախորդի դրական փորձառության նախագծումն է՝ բանկային ծառայությունների պարզության, արագության և անվտանգության ապահովման միջոցով:

    Հայէկոնոմբանկի Գործադիր տնօրենի գործառնական գծով տեղակալ Վահե Ղազարյանը խոսել է այն մասին, թե ինչպես է գործնականում կյանքի կոչվում ժամանակակից տեխնոլոգիաների, անվտանգության ու մարդկային գործոնի սիներգիան:

    Գաղտնիք չէ, որ այսօր հաճախորդները նախընտրում են բանկային գործարքներն անել սմարթֆոնով։ Թվային բանկինգի առաջընթաց զարգացման պայմաններում ինչպիսի՞ն է մասնաճյուղային ցանցի զարգացման Ձեր տեսլականը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայէկոնոմբանկն ունի լայն մասնաճյուղային ցանց և ներկայացվածություն ՀՀ բոլոր մարզերում:

    Այսօր մենք ականատես ենք լինում բանկային մոդելի լուրջ էվոլյուցիայի։ Մեր տեսլականը հիմնված է այն մոտեցման վրա, որ թվային տեխնոլոգիաներն ու ֆիզիկական ներկայությունը պետք է ոչ թե մրցակցության մեջ լինեն, այլ լրացնեն միմյանց։

    Թեև առօրյա բանկային գործարքների հիմնական մասը տեղափոխվել է բջջային հավելված, մասնաճյուղերը պահպանում են իրենց ռազմավարական նշանակությունը՝ աստիճանաբար վերածվելով խորհրդատվական կենտրոնների։ Մարզերում և մայրաքաղաքում մեր լայն մասնաճյուղային ցանցը առաջնային հարթակ է խոշոր բիզնես նախագծերի ֆինանսավորման, պրեմիում ծառայությունների մատուցման և, ամենակարևորը, հաճախորդների հետ երկարաժամկետ, վստահելի հարաբերություններ ձևավորելու համար:

    Մի կողմից, բանկը խրախուսում է, որ հաճախորդն ամեն ինչ անի ինքնուրույն՝ թվային հարթակներով, մյուս կողմից՝ բանկային գործում շարունակում է կարևոր դեր ունենալ մարդկային գործոնն ու վստահությունը: Ինչպե՞ս է Ձեզ հաջողվում հավասարակշռել այս մոտեցումը հատկապես այն հաճախորդների համար, ովքեր նախապատվությունը տալիս են մասնաճյուղ այցելելուն։

    Մեզ համար կարևոր է հաճախորդին ընտրության հնարավորություն տալը: Մենք թվային լուծումները ներդնում ենք ոչ թե անձնական շփումը փոխարինելու, այլ առօրյա, կրկնվող գործարքները պարզեցնելու համար։

    Երբ պարզ գործառնությունները տեղափոխվում են բջջային հավելված, մեր մասնաճյուղերի աշխատակիցներն ավելի շատ որակյալ ժամանակ են ունենում այն հաճախորդների համար, ովքեր նախընտրում են այցելել բանկ։

    Պատահական չէ, որ սպասարկող թիմը շարունակաբար վերապատրաստվում է հաճախորդներին մասնագիտական խորհրդատվություն տրամադրելու համար: Այլ կերպ ասած, թվային տեխնոլոգիաներն ապահովում են գործարքների արագությունը և պարզությունը, իսկ մեր թիմը՝ վստահությունն ու մասնագիտական աջակցությունը։

    Առանցքային բանկային գործընթացների ավտոմատացման կամ գործառնություններում արհեստական բանականության ներդրման ժամանակ ի՞նչ հիմնական ցուցանիշներով եք չափում հաջողությունը։ Արդյո՞ք դա ծախսերի կրճատումն է, նոր պրոդուկտների՝ շուկա դուրսբերման արագությունը, թե՞ այլ գործոն: Այլ խոսքով, ի՞նչ ազդեցություն է ունենում ներքին համակարգերի ավտոմատացումը հաճախորդների սպասարկման վրա:

    Ներքին գործընթացների ավտոմատացման կամ AI լուծումների ներդրման նպատակը չի կարող լինել միայն գործառնական ծախսերի կրճատումը: Մեր գլխավոր խնդիրն է մշակել ճկուն ենթակառուցվածքներ, որոնք մեզ թույլ կտան արագացնել նոր պրոդուկտների թողարկումը, ապահովել արագ սպասարկում և ադապտացվել շուկայի փոփոխվող պահանջներին։

    Երբ մենք ավտոմատացնում ենք հետգործառնական բարդ կամ հաճախ կրկնվող գործընթացները (օրինակ՝ վարկային հայտերի մշակումը կամ քարտերի թողարկման հաստատումները), մենք ուղղակիորեն խթանում ենք հաճախորդի դրական փորձառությունը։

    Արդյունքում՝ հաճախորդը ստանում է ակնթարթային սպասարկում, ծառայությունների հասանելիություն վայրկյանների ընթացքում և ազատվում է ավելորդ թղթաբանությունից, իսկ աշխատակիցն իր ողջ ուշադրությունը կենտրոնացնում է հաճախորդի իրական կարիքները հասկանալու և լավագույն լուծումն առաջարկելու վրա։

    Բնական է, որ ցանկացած նորարարական պրոդուկտ մեկնարկային կետում բախվում է ինստիտուցիոնալ անվտանգության և ռիսկերի կառավարման պահանջներին: Ինչպես ընդունված է ասել բանկային միջավայրում, պրոդուկտների և մարքեթինգի ստորաբաժանումները պատրաստ են օր առաջ թողարկել պրոդուկտը, իսկ ռիսկերի բաժնին ևս 3 ամիս է անհրաժեշտ լրացուցիչ ստուգումների համար: Եվ հենց այստեղ է, որ գործառնական ղեկավարումը ռազմավարական նշանակություն է ստանում: Ինչպե՞ս Ձեզ հաջողվում ապահովել արագության և անվտանգության հավասարակշռությունը:

    Սա ցանկացած ֆինանսական կազմակերպության ամենաառանցքային մարտահրավերներից է։ Մեր մոտեցումը հիմնված է տարբեր ֆունկցիոնալ թիմերի աշխատանքի խթանման վրա։ Ռիսկերի կառավարման և համապատասխանության թիմերը ներգրավվում են պրոդուկտի մշակման ոչ թե վերջնական փուլում, այլ հենց սկզբից։

    Երբ ռիսկերի կառավարիչները հանդես են գալիս որպես նախագծի համահեղինակներ, այլ ոչ թե վերջնական վերահսկողներ, անվտանգության հնարավոր խոցելիությունները և համապատասխանության խոչընդոտները հայտնաբերվում և կարգավորվում են պրոդուկտի նախագծման վաղ փուլում, և մենք ամիսներ չենք կորցնում լրացուցիչ ստուգումների վրա։

    Առհասարակ, բանկային համակարգում ռիսկերի զսպման ռազմավարությունը ոչ թե արգելակում է նորարարությունը, այլ օգնում է մշակել այնպիսի պրոդուկտ, որը միաժամանակ և՛ առավելագույնս արագ է, և՛ անխոցելի՝ անվտանգության տեսանկյունից:

    Լավ պրոդուկտ մշակելը գործի միայն կեսն է. այն դեռ պետք է ճիշտ և արդյունավետ մատուցվի հաճախորդին: Ինչպե՞ս է այսօր կազմակերպվում վաճառքի գործընթացը մասնաճյուղերում, ի՞նչ գործիքակազմով եք օգնում առաջնագծի թիմին՝ հաճախորդին լավագույն լուծումն առաջարկելու համար:

    Լավ պրոդուկտը արժեք է ստեղծում միայն այն ժամանակ, երբ հասնում է հաճախորդին ճիշտ պահին և ճիշտ ճանապարհով:

    Այսօր մասնաճյուղերում վաճառքներն այլևս չեն իրականացվում ագրեսիվ գովազդի միջոցով, հակառակը, դրանք կառուցված են խորհրդատվական, հաճախորդի իրական կարիքների վրա հիմնված մոտեցման շուրջ:

    Մինչ մարքեթինգային թիմը կմեկնարկի արշավը, գործառնական բաժինն ապահովում է առաջնագծի լիարժեք պատրաստվածությունը։ Սա ենթադրում է, որ ավտոմատացված աշխատանքային գործընթացները, պարզեցված թղթաբանությունը և թվային գործիքները նախապես ինտեգրվում են մասնաճյուղային համակարգերում։ Արդյունքում, արշավին հաջորդող հաճախորդների հոսքի աճի ժամանակ մեր աշխատակիցները կարողանում են սպասարկել արագ և առանց գործառնական խափանումների։

    Այս համատեքստում չափազանց արժեքավոր է նաև հետադարձ կապի ապահովումը. մասնաճյուղերում հավաքագրված դիտարկումներն ու հաճախորդների հետադարձ կապը փոխանցվում են մարքեթինգի և պրոդուկտների մշակման թիմերին։ Սա թույլ է տալիս անընդհատ կատարելագործել պրոդուկտները՝ հիմնվելով հաճախորդների իրական արձագանքների վրա։

    Այսօրվա մրցակցային ֆինանսական շուկայում առաջնային են դարձել բացառիկ սպասարկումն ու հաճախորդի հետ երկարաժամկետ հարաբերությունների կառուցումը: Որո՞նք են այսօր սպասարկման որակի բարձրացման Ձեր հիմնական առաջնահերթությունները, և ի՞նչ արդիական խնդիրների կամ մարտահրավերների եք բախվում մասնաճյուղային ցանցում՝ ծառայությունների կատարյալ որակ ապահովելու ճանապարհին:

    Մեր առաջնահերթությունը սպասարկման միասնական բարձր ստանդարտի ապահովումն է․ հաճախորդը պետք է ստանա նույն որակի, արագության և հարգալից սպասարկում թե՛ մասնաճյուղում, թե՛ զանգերի կենտրոնում և թե՛ բջջային հավելվածում։

    Հիմնական մարտահրավերը թվային արագ զարգացման պայմաններում անձնակազմի անընդհատ վերապատրաստումն է՝ կենտրոնանալով ոչ միայն տեխնիկական գիտելիքների, այլև «փափուկ» հմտությունների վրա: Ի վերջո, ծառայության որակը չի չափվում խնդիրների բացակայությամբ, այլ նրանով թե ինչպես, ինչ ժամանակում ես կարողանում կարգավորել այդ խնդիրները, որովհետև մեր վերջնանպատակը յուրաքանչյուր հաճախորդի համար դրական փորձառության ապահովումն է:

    Եվ վերջում, պարո՛ն Ղազարյան, եթե փորձենք առաջ նայել, ինչպիսի՞ն եք պատկերացնում բանկի գործառնական մոդելը, ասենք, 5 տարի անց, և ո՞րն է այն գլխավոր արժեքը, որը միշտ անփոփոխ կմնա ձեր հաճախորդների համար՝ անկախ տեխնոլոգիական փոփոխություններից:

    5 տարի անց բանկի գործառնական մոդելը լինելու է առավելագույնս ինտելեկտուալ, ճկուն և գրեթե աննկատ հաճախորդի համար։ Բանկային գործառնությունների մեծ մասը տեղի կունենա հետնաբեմում ՝ ակնթարթորեն և առանց հաճախորդի կողմից ավելորդ ջանքերի գործադրման։

    Սակայն, որքան էլ տեխնոլոգիաները զարգանան, կա մեկ գլխավոր արժեք, որը կմնա անփոփոխ. դա վստահությունն է։ Հանձնառությունը, որ Հայէկոնոմբանկը եղել է, կա և կլինի իր հաճախորդի հուսալի գործընկերը, որի վրա կարելի է հենվել ցանկացած իրավիճակում՝ անկախ տեխնոլոգիական դարաշրջանի փոփոխություններից:

    86 86 | aeb.am
    Հայէկոնոմբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

     

  • Ո՞ւր են տանում անշարժ գույքի շուկայի նոր «բումի» սուր կողմերը. «Փաստ»





    «Փաստ» օրաթերթը գրում է, որ Հայաստանի անշարժ գույքի շուկան միաժամանակ ակտիվ և խոցելի է՝ աճող պահանջարկի ու կառուցվածքային անհավասարակշռությունների ազդեցությամբ, ինչը ստեղծում է գերտաքացման ռիսկեր։ Գների աճը հաճախ պայմանավորված է սպասումներով ու արտաքին պահանջարկով, ոչ թե հիմնարար ցուցանիշներով։

    2022-ին ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով մեծ թվով ռուսաստանցիների տեղափոխումը սուր ճնշում գործադրեց վարձակալության շուկայի վրա՝ գները արագ բարձրացան, ապա արտաքին պահանջարկի նվազման հետ հատվածաբար վերադարձան հավասարակշռված մակարդակների։

    Ռուսաստանի գործոնը շարունակում է կարևոր լինել, ներառյալ Ռուսաստանի հայերի հնարավոր վերադարձը կամ երկրորդ բնակության ձևավորումը, ինչը կարող է մեծացնել պահանջարկը նաև մարզերում։ Սա դրական է, եթե կա բավարար նոր առաջարկ և չի վերածվում գների սպեկուլ յատիվ բարձրացման։




    դիտվել է 274 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը


    Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը


    Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը


    Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը


    Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը


    Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը


    Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը


    Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


    Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը

  • Լավ ստացվում է «քանդելը», որն իշխանության խորհրդանիշն է դարձել. «Փաստ»



    Մամուլ





    «Փաստ» օրաթերթը գրում է.

    Իշխանությունը 49 տոկոս ձայներով պահպանած ՔՊ-ի ղեկավարն օրերս նման հայտարարություն է արել. «Ունեմ լեգիտիմություն, ասել եմ՝ կզցնելու եմ, ուրեմն կզցնելու եմ։ Բառիս դե յուրե իմաստով… … Ժողովրդից տարած ամեն ինչն, այո, մտնելու ենք, քանդելու ենք, վերցնելու ենք, վերադարձնելու ենք՝ կոպեկ-կոպեկ, հատիկ-հատիկ»:

    Նկատենք. Փաշինյանը նման հայտարարություններ արեց իր գլխավորած կառավարության հնգամյա գործունեության ծրագրի ներկայացման համատեքստում: Ի՞նչ տպավորվեց այդ ելույթներից: Այն, որ կառավարությունը, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, առաջիկա 5 տարիներին «կզցնելու է», քանդելու է, խլելու է:

    Բայց նախ՝ մի փոքր լեգիտիմության մասին: Նիկոլ Փաշինյանը բավականին չափազանցված պատկերացում ունի իր այս կառավարության լեգիտիմության մասին: Չի լինում 49 տոկոսանոց լեգիտիմություն: Այն էլ, այդպիսի ընտրությունների արդյունքում: Առհասարակ, հունիսի 7-ից հետո Նիկոլ Փաշինյանը լեգիտիմության հետ կապված ինչ-որ մի բան էլ թե ունի, ապա դա լեգիտիմության մեծ դեֆիցիտն է:

    Բայց շատ ավելի էական է մյուս հայտարարությունը: Այստեղ բանալի բառը «քանդելն» է: Ու դա ամենևին զարմանալի չէ. անցած 8 տարվա կառավարումը բացահայտ ցույց է տալիս, որ քանդելը, իսկապես էլ, բնորոշ գործելաոճ է Նիկոլ Փաշինյանի ու նրա ՔՊ-ի համար:

    Հիմա Փաշինյանը ձեռնամուխ է եղել, ինչպեսև հայտարարել է ու հայտարարում է, Սամվել Կարապետյանին, Գագիկ Ծառուկյանին ու նրանց հետ փոխկապակցված անձանց, հարազատներին «ունեզրկելուն»: Նույնը՝ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, նրա ընտանիքի, հատկապես գործարարությամբ զբաղվող նրա ավագ որդու՝ Սեդրակ Քոչարյանի նկատմամբ: Փաշինյանական իշխանության գործելակերպը արդեն ստանդարտ է՝ «մասկի շոու», ժամեր տևող խուզարկություններ, չդիմադրող տարիքով մարդու վրա մի դասակ «ռեմբոաածականների» հարձակում, կապարակնքված, «ժապավենավորված» դռներով ընկերություններ, հիմնարկություններ, տարբեր տնտեսվարող օբյեկտներ:

    Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի անձնական հրահանգով ու «դե ֆակտո» քմահաճույքով կապարակնքում են, կաթվածահար են անում բազմաթիվ ընկերությունների, հաստատությունների գործունեությունը: Նույնիսկ կարող են ամբողջ մի ոլորտ կաթվածահար անել, ինչպես ցեմենտի գործարանի դեպքում էր: Եթե մի քանի օր էլ շարունակվեր «կապարակնքումը», ապա ոչ միայն մի քանի հազար մարդ անգործ ու անաշխատավարձ կմնային, այլև շինարարության ոլորտը ամենաեռուն աշխատանքային շրջանում «կլռվեր» կամ, վարչապետերեն ասած, «կկզացվեր»:

    Ի դեպ, այդ կապարակնքումներն էլ այնքան ինքնամոռաց են անում, այնպիսի նվիրումով ու էներգիայով, որ նախօրեին հիմնարկներից մեկում սովորական մի աշխատակցի շենքի ներսում էին «կապարակնքել»…

    Կան մարդիկ, որ նույն Կարապետյանների, Ծառուկյանի, Քոչարյանների դեմ փաշինյանական հարձակումները փորձում են բացատրել ՔՊ-ի ղեկավարի, այսպես ասենք, «աբիժնիկությամբ»: Հարկավ, նման տեսակետը իր գոյության իրավունքն ունի:

    Սակայն տեղի ունեցողը, կարծում ենք, ունի նաև այլ պատճառներ: Դրանցից մեկը, իհարկե, լ յումպեն կամ մարգինալ հատվածի ցածր հույզերը բավարարելն է: Թե՝ տեսե՜ք, խլում են, հեսա մեզ էլ մի փայ կամ փայիկ կհասնի՜…

    Չի հասնելու: Թող սին հույսեր չունենան: Ու «վերադարձնելու» բան էլ չկա: Ասենք, Կարապետյանների պարագայում, այդ ի՞նչն են վերադարձնում, եթե մարդիկ իրենց բիզնես ունակություններով հասել են որոշակի կարողության: Կամ Ծառուկյանի դեպքում, կամ նախագահ Քոչարյանի որդու կամ որդիների դեպքում:

    Փաշինյանը, ի դեպ, այս պայքարում ի սկզբանե պարտված է: Պարտված է թե՛ Կարապետյանին, թե՛ Ծառուկյանին, թե՛ Ռոբերտ Քոչարյանին: Խորքային առումով: Փաշինյանն ինչ էլ անի, միևնույնն է, պատմության մեջ հիշվելու է որպես Արցախը կործանման, հայաթափման տարած ղեկավար:

    Իսկ Կարապետյանը, Ծառուկյանը, ինչ էլ որ ասվի, բիզնեսում և մեկենասությամբ հիշվելու են իրենց գործերով, հիշվելու են որպես հրաշալի եկեղեցու շինարարություն կամ Մայր Տաճարի վերանորոգում ֆինանսավորող: Ռոբերտ Քոչարյանն էլ հիշվելու է Արցախի ազատամարտում ունեցած անուրանալի դերակատարմամբ, որպես ճակատագրական պահին պատասխանատվությունն ստանձնած և իր ժողովրդին դեպի հաղթանակ առաջնորդած գործիչ: Հաղթած ղեկավար:

    Իսկ Փաշինյանինը պարտությունն է և… պարտությամբ հպարտանալը, պարտությունն ու աղետը որպես մեծ ձեռքբերում հանրության ականջներին լապշայակերպ կախելը:

    Սակայն ապագայի պատմական արձանագրումներից սրընթաց վերադառնանք ընթացիկ իրողություններին:

    Տեսեք, մեկ անձնավորության հրահանգով (կարգադրությամբ, քմահաճույքով) վայրկենապես դադարեցվում են տասնյակ ու տասնյակ ընկերությունների աշխատանքները: Այդ ընկերությունները հայտարարվում են օրենքից դուրս, իրավունքից ու իրավական պաշտպանությունից զրկված: Բացի այն, որ զանգվածաբար ոտնահարվում է սեփականության իրավունքը, դա նաև հարյուրավոր ու հազարավոր սովորական աշխատողների սոցիալական իրավունքների կոպիտ խախտում է:

    Վերադարձնելու մասին: Հարց, ո՞ւմ են վերադարձնելու: Ի՞նչն են վերադարձնելու: Տեսնում ենք, որ տեղի է ունենում սեփականության իրավունքի կոպտագույն ոտնահարում, ըստ էության՝ սեփականության խլում: Նաև՝ քանդելու գնով: Այ, քանդելու պահով Փաշինյանի ասածները լիովին ընկալելի են ու հավել յալ հիմնավորման կարիք չի զգացվում: Արդեն 8 տարի տեսնում ենք այդ քանդումները: Քանդված Արցախը որպես ցցուն օրինակ ու ապացույց: Արցախում քանդված ու քանդվող հայկական շեներն ու քաղաքները, եկեղեցիներն ու գերեզմանատներն էլ՝ վրադիր:

    Ու այս հարցում էլ սկզբունքային, անգամ՝ տեսակային տարբերություն կա Փաշինյանի ու նրա կողմից հետապնդվող գործիչների միջև: Մարդիկ տարիներ շարունակ ստեղծել են, մի նոր կառույց, մի նոր բիզնես, մի նոր մոտեցում, մեկի վրա երկուս են ավելացրել, հարյուրավոր, եթե ոչ՝ հազարավոր աշխատատեղեր են ձևավորել, հազարավոր ընտանիքների ապահովել են կայուն աշխատանքով ու եկամտով ապրելու հնարավորություն են ստեղծել:

    Ի՞նչ է արել Փաշինյանի իշխանությունը: Խլել է, մարդկանց գործազրկել է, կանգնեցրել առօրյա կենսական, սոցիալական խնդիրների և անորոշության առաջ: Քանդել է, ավիրել է: Ի՞նչ է ստեղծել Փաշինյանը… եռապատկված «Եռաբլուր», Կիրանցի սահմանապատ, նոր անվտանգային սպառնալիքներ…

    Ու դեռ էլի քանդելուց է խոսում:

    ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

    Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



  • Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր – ԱՄԲԻՈՆ NEWS

    ՀՀ բանկերում այսօր՝ օգոստոսի 27-ին, ժամը 08:45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը 362.17 դրամ է՝ նախորդ օրվա վերջի համեմատ նվազելով 0.0110 դրամով։ Ըստ Ռեյթ.ամ առցանց հարթակի տվյալների՝ վաճառքի միջին գինը 366.79 դրամ է։ Փոխանակման կետերում դոլարի առքը 362 դրամ է, վաճառքը՝ 364.5։

    Եվրոյի առքի միջին փոխարժեքը 419.23 դրամ է, վաճառքինը՝ 430.52 դրամ։ Փոխանակման կետերում եվրոյի առքը 420 դրամ է, վաճառքը՝ 423.5։

    Ռուբլու առքը 4.20 դրամ է, վաճառքի միջին գինը՝ 4.47 դրամ։ Փոխանակման կետերում ռուբլին գնվում է 4.06 դրամ, վաճառվում՝ 4.16։

  • Ադրբեջանից Փաշինյանին «կապիտուլյացիա ստորագրած» անվանելուց հետո արդեն շուրջ մեկ շաբաթ է անցել՝ ՔՊ-ից ձայն չկա. Տիգրան Աբրահամյան

    Ադրբեջանից Փաշինյանին «կապիտուլյացիա ստորագրած» անվանելուց հետո արդեն շուրջ մեկ շաբաթ է անցել՝ ՔՊ-ից ձայն չկա:

    Իհարկե, Ալիևը փորձեց դա անել՝ շոյելով, ասելով, որ Փաշինյ

  • Yerevannews.am | Հայէկոնոմբանկը կտեղաբաշխի դրամային պարտատոմսեր

    Ս.թ. օգոստոսի 28-ից մինչև 2027թ. հունվարի 28-ն ընկած ժամանակահատվածում Հայէկոնոմբանկը կտեղաբաշխի իր կողմից թողարկված դրամային պարտատոմսերի հերթական տրանշը:

    5 մլրդ դրամ ընդհանուր ծավալով դրամային պարտատոմսերը ներառում են 500,000 հատ անվանական, ոչ փաստաթղթային, արժեկտրոնային պարտատոմս՝ 10,000 դրամ անվանական արժեքով:

    Պարտատոմսերի արժեկտրոնային տարեկան եկամտաբերությունը 9.75% է, արժեկտրոնների վճարման պարբերականությունը՝ կիսամյակային, շրջանառության ժամկետը՝ 36 ամիս, իսկ պարտատոմսերի մարման ամսաթիվը՝ 28.08.2029թ.:

    Տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը ներկայացվելու են ցուցակման Հայաստանի ֆոնդային բորսայում և գնանշվելու են շուկա ստեղծողի (Marketmaker) կողմից։

    Պարտատոմսերի ծրագրային ազդագրի (գրանցված ՀՀ ԿԲ-ի կողմից) և թողարկման վերջնական պայմանների էլեկտրոնային տարբերակները կարելի է ներբեռնել Բանկի կայքէջից, իսկ թղթային տարբերակը հնարավոր է ձեռք բերել՝ այցելելով Բանկի Գլխամասային գրասենյակ (հասցե՝ ք. Երևան, Պապ թագավորի 23/1):

    Պարտատոմսերը կարող են ձեռք բերել ֆիզիկական և իրավաբանական անձինք AEB MOBILE հավելվածի կամ AEB ONLINE համակարգի միջոցով, ինչպես նաև կարող են մոտենալ Հայէկոնոմբանկի Գլխամասային գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ՝ ներկայացնելով սահմանված կարգով լրացված Պարտատոմսերի ձեռքբերման հայտ/հայտեր:

    AEB Mobile հավելվածը կարելի է ներբեռնել այստեղ:

    Հիշեցնենք, որ

    • «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ում ցուցակված պարտատոմսերի դիմաց մինչև 2027թ․ դեկտեմբերի 31-ը վճարվող արժեկտրոնային եկամուտները ենթակա չեն հարկման:
    • «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Բանկի կողմից թողարկված անվանական արժեկտրոնային պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորվում են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից:

     

    86 86 | aeb.am
    Հայէկոնոմբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: