Blog

  • Երեք տարվա ընթացքում՝ միայն առաջին կիսամյակներում թռիչքների հաճախականությունն ավելացել է 3.5 անգամ

    ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը գրել է.

    Երեկ հրապարակել էի Հայաստանի Հանրապետության օդային տարածքով անցնող տարանցիկ թռիչքների դինամիկան՝ օրվա ինչ որ պահի և պնդել, որ մեր օդային տարածքը խաղաղության խաչմերուկ է:

    Սրան ի պատասխան՝ օրվա ինչ որ պահի «օդային փորձագետ» դարձած որոշ ընդդիմադիրներ կոչ են անում zoom անել պատկերը՝ ենթադրելով, թե հոսքը կոնկրետ ՀՀ օդային տարածքով չէ:

    Եվ այսպես, 2024 թվականի առաջին կիսամյակում ՀՀ օդային տարածքով թռիչք է ունեցել 20312 օդանավ, 2025 թվականի առաջին կիսամյակում` 48051, իսկ 2026 թվականի առաջին կիսամյակում՝ 70936 օդանավ:

    Ընդամենը երեք տարվա ընթացքում՝ միայն առաջին կիսամյակներում թռիչքների հաճախականությունն ավելացել է 3.5 անգամ:

    Սիրելի՛ «օդային փորձագետ» ընդդիմադիրներ, ուզում եք zoom արեք, ուզում եք՝ 4x zoom, ուզում եք՝ 16x, ուզում եք՝ 116x, Հայաստանի Հանրապետության օդային տարածքը խաղաղության խաչմերուկ է:

  • Օգոստոսի 30-ի հաղթանակը ևս մեկ անգամ հաստատեց, որ այս հողերը թուրք ժողովրդի հավերժական հայրենիքն են․ Էրդողան | Տարածաշրջան

    Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Օգոստոսի 30-ի Հաղթանակի օրվա կապակցությամբ հղած ուղերձում հայտարարել է, որ այսօրվա Թուրքիան կանխում է ցանկացած ճնշում՝ անկախ նրանից, թե որտեղից է այն գալիս, պաշտպանում է բոլոր ճնշվածներին՝ անկախ նրանից, թե ովքեր են նրանք, և անհրաժեշտության դեպքում չի խուսափում դրա համար գին վճարելուց։

    Թուրքական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ Էրդողանն ասել է, որ  չնայած ապակայունացմամբ շահագրգռված ուժերի սադրանքներին՝ պետությունն ու ժողովուրդը շարունակելու են կանգնած լինել իրավունքի, արդարության, խաղաղության և կայունության կողքին։

  • Պարեկային ծառայության «Toyota»-ն կողաշրջվել է

    Պարեկային ծառայության «Toyota»-ն կողաշրջվել է․ մանրամասները ճշտվում են
  • Այս տարի լինելու է վերջին 10 տարիների ամենազով սեպտեմբերի 1-ը․ Սուրենյան

    Այս տարի լինելու է վերջին 10 տարիների ամենազով սեպտեմբերի 1-ը։

    Այս մասին տեղեկացնում է Գագիկ Սուրենյանը:

    «Նույնիսկ ամենաշոգ գոտիներում, դրանք են Արարատյան դաշտը, Երևանը, Սյունիքի հովտային գոտին, ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը չի գերազանցի 30 աստիճանը»,- նշել է նա:

    Սուրենյանը նաև հայտնել է, որ սեպտեմբերի 1-ին հետկեսօրյա ժամերին կդիտվեն ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ:

  • Կեղծ տեղեկությունների արշավ՝ Հասմիկ Վիրաբյանի դեմ․ «Ամբիոն Նյուզ»-ը ներկայացնում է փաստերն ու զգուշացնում նոր հրապարակումների մասին

    Ամիսներ շարունակ Վիրաբյան Գրիշայի և Լոռեցյան Լիլիթի կողմից իրականացվում է կեղծ տեղեկատվության տարածման արշավ, որն ունի զրպարտչական բնույթ և, մեր գնահատմամբ, նպատակաուղղված է «Ամբիոն Նյուզ» լրատվական կայքի հիմնադիր-տնօրեն Հասմիկ Վիրաբյանի բարի համբավը, անունն ու պատիվը վնասելուն։

    Օրեր առաջ Լոռեցյան Լիլիթը, ըստ մեզ հասած տեղեկությունների, հանդիպում է խնդրել Վիրաբյանի նախկին փաստաբանից։ Հանդիպման ընթացքում, ինչպես մեզ է փոխանցվել, Լոռեցյան Լիլիթը փաստաբանին Հասմիկ Վիրաբյանի անունից ասել է, թե փաստաբանը կնոջից բաժանվում է Վիրաբյանի պատճառով։

    Սա բացարձակապես չի համապատասխանում իրականությանը։

    Զավեշտալին այն է, որ այս մարդկանց պատկերացումների մեջ միայն նմանատիպ տեղեկություններ են պտտվում, որոնք որևէ կապ չունեն իրականության հետ, սակայն ներկայացվում են որպես փաստ։

    Լոռեցյան Լիլիթը նաև պնդում է, թե գոյություն ունի «Անի» անունով ֆեյսբուքյան էջ, և իբրև այդ էջը կառավարվում է Հասմիկ Վիրաբյանի կողմից  «օտզիվներ» ուղարկում՝ փաստաբանի էջին վնասելու նպատակով։

    «Ամբիոն Նյուզ»-ը շատ լավ հասկանում է, թե ովքեր կարող են կանգնած լինել այս ամենի հետևում, և ովքեր են շահագրգռված նման տեղեկությունների տարածմամբ։

    Մելադա Սարգսյան, դուք սխալ ուղղություն եք բռնել։

    Այն տեղեկությունը, որ ձեր եղբայրը՝ Ռաֆիկը, մշտապես գումար է տալիս Վիրաբյան Գրիշային՝ ֆեյսբուքյան տիրույթում համապատասխան գրառումներ կատարելու համար, մեզ հասած տեղեկությունների համաձայն, ունի իր փաստական հիմքերը։

    Միևնույն ժամանակ Վիրաբյան Գրիշան տեղեկատվություն է տարածում, թե Հասմիկ Վիրաբյանը կեղծել է Հնդկաստանի դեսպանատան հրավերը։

    Ներկայացնում ենք հրավերը և հրավիրվող անձի՝ Ռան Ռավի Սինգհի տվյալները։

    Ռան Ռավի Սինգհը շատ շուտով, Հասմիկ Վիրաբյանի մեծ ներդրման շնորհիվ, Հայաստանում իրականացնելու է կարևոր գործունեություն և ներդրում։ Ի դժբախտություն ձեզ՝ այդ գործընթացի մասին տեղեկացված են նաև կառավարության համապատասխան շրջանակները։

    Եվս մեկ անգամ կոչ ենք անում դադարեցնել ձեր այս վարքագիծը։ Որտեղ ում մասին ինչ խոսում եք, բառացիորեն մի քանի րոպե անց այդ տեղեկությունը հասնում է մեզ։

    Տիկին Լոռեցյան, գուցե ժամանակն է վերադարձնել կնոջ ոսկիների գումարը։ Նա դեռ համբերատար սպասում է։

    Դուք, որքան մեզ հայտնի է, ժամանակին ներկայացել եք որպես պրոբացիայի աշխատակից։ Ուստի խորհուրդ ենք տալիս պահպանել հանգստություն և հեռու մնալ ինչպես մեր խմբագրությունից, այնպես էլ «Ամբիոն Նյուզ»-ի խմբագրից։

    Հակառակ դեպքում ստիպված կլինենք հրապարակել այլ փաստեր և ձայնագրություններ, որոնց հրապարակումը, վստահ ենք, չի բխի ձեր շահերից։

    «Ամբիոն Նյուզ»-ը շարունակում է հետևել իրավիճակին և անհրաժեշտության դեպքում հանրությանը կներկայացնի իր տրամադրության տակ առկա փաստերն ու նյութերը։

  • Մոսկվա այցի ընթացքում ԿՀՎ տնօրենն առաջարկել է անցկացնել Թրամփ-Պուտին-Զելենսկի հանդիպում. Axios

    Մոսկվա կատարած այցի ընթացքում ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ջոն Ռատքլիֆն առաջարկել է եռակողմ հանդիպում անցկացնել ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների միջև։ Այս մասին հաղորդում է Axios-ը՝ հղում անելով աղբյուրներին։

    Հրապարակման աղբյուրները նշել են, որ Ռատքլիֆին հանձնարարվել էր պարզել, արդյոք ռուսական հետախուզական ծառայության ղեկավարությունը կարող է համոզել Վլադիմիր Պուտինին վերսկսել բանակցությունները Ուկրաինայի հետ։ Նրանց աղբյուրների համաձայն՝ Ռատքլիֆը եզրակացրել է, որ ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը «կառուցողական խաղացող է, որը կարող է օգնել վերսկսել դիվանագիտական ​​ջանքերը»։ Այս գնահատականի հիմքը չի նշվում։

    Ուրբաթ՝ օգոստոսի 28-ին, ամերիկացի պաշտոնյաները պաշտոնապես տեղեկացրել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին ԿՀՎ տնօրենի` Մոսկվա կատարած այցի արդյունքների և եռակողմ գագաթնաժողով անցկացնելու առաջարկի մասին։

    Դեռևս 2025 թվականի օգոստոսին Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ սկսել է եռակողմ գագաթնաժողովի նախապատրաստական ​​աշխատանքները, որին կմասնակցեն ինքը, Զելենսկին և Պուտինը։ Նա կարծում էր, որ այն կտևի երկու շաբաթ։

    ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատքլիֆը Մոսկվա է այցելել 2026 թվականի օգոստոսի 25-ին: Պաշտոնական հաղորդագրությունների համաձայն՝ Ռատքլիֆը չի հանդիպել Պուտինի հետ: Դոնալդ Թրամփը հետախուզության ղեկավարի այցը Մոսկվա որակել է որպես սովորական: Արևմտյան լրատվամիջոցները, հղում անելով աղբյուրներին, Ռատքլիֆի Ռուսաստան այցի համար տարբեր բացատրություններ են ներկայացրել: Դրանց թվում էր Կրեմլին ՆԱՏՕ-ի երկրների վրա հարձակվելուց զերծ պահելու մասին զգուշացնելը:

  • Կարևորում եմ ընտանիքների՝ իրենց հարազատների ճակատագրի վերաբերյալ ճշմարտությունն իմանալու իրավունքի լիարժեք ապահովումը. ՄԻՊ | Հայաստան

    Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ուղերձ է հղել Բռնի անհետացումների զոհերի միջազգային օրվա կապակցությամբ:

    «Օգոստոսի 30-ը՝ Բռնի անհետացումների զոհերի միջազգային օրը, ևս մեկ առիթ է անդրադառնալու բռնի անհետացման հետևանքով խաթարված կյանքերին և բարձրաձայնելու բռնի անհետացած անձանց ճակատագրերի պարզման ու նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանության կարևորության մասին։

    Բռնի անհետացումը մարդու իրավունքների կոպտագույն խախտումներից է։ Անձի գտնվելու վայրի և ճակատագրի վերաբերյալ տեղեկության բացակայությունը հաճախ ընտանիքներին տարիներ շարունակ պահում է անորոշության մեջ՝ խորապես անդրադառնալով նրանց արժանապատվության, հոգեկան բարեկեցության և բնականոն կյանքի վրա։

    Հետևաբար, բռնի անհետացած անձանց ճակատագրերի պարզումը միայն առանձին դեպքերի լուծման հարց չէ, այլ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում կարևորագույն համակարգային պարտավորություն։

    Մեր հասարակության համար այս խնդիրը շարունակում է ունենալ առանձնահատուկ նշանակություն՝ հաշվի առնելով տարիներ շարունակ չպարզված ճակատագրերը և բռնի անհետացած անձանց ընտանիքների կողմից բարձրաձայնվող խնդիրները։ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը հետևողականորեն անդրադառնում է այս հարցերին՝ դրանք ներկայացնելով ինչպես ներպետական իրավասու մարմինների, այնպես էլ միջազգային գործընկերների ուշադրությանը։

    Հատկապես կարևորում եմ ընտանիքների՝ իրենց հարազատների ճակատագրի և գտնվելու վայրի վերաբերյալ ճշմարտությունն իմանալու իրավունքի լիարժեք ապահովումը։

    Պետությունը պետք է գործադրի անհրաժեշտ և արդյունավետ միջոցները՝ անձի ճակատագիրը պարզելու, առկա տեղեկությունները բացահայտելու և ընտանիքներին պատշաճ կերպով տեղեկացնելու ուղղությամբ։ Այս աշխատանքը պետք է լինի հետևողական, շարունակական և հնարավորինս արդյունավետ։

    Միաժամանակ, բռնի անհետացման դեպքերի բացահայտման և ընտանիքների իրավունքների պաշտպանության գործում կարևոր է միջազգային դերակատարների ներգրավվածությունը։

    Իրենց մանդատների շրջանակում նրանք պետք է գործադրեն հասանելի բոլոր միջոցները՝ նպաստելու չպարզված ճակատագրերի պարզմանը և տուժած ընտանիքների իրավունքների պաշտպանությանը։

    Այս գործընթացում առանձնահատուկ կարևորում եմ նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, այդ թվում՝ ընտանիքների նախաձեռնությամբ ձևավորված և ձևավորվող կազմակերպությունների դերը։

    Տարիների ընթացքում նրանց կուտակած փորձը, ընտանիքների կարիքների և խնդիրների անմիջական իմացությունն ու հետևողական գործունեությունը կարևոր ներդրում են առկա խնդիրների վերհանման և դրանց լուծման արդյունավետ մեխանիզմների ձևավորման գործում։ Մեկ անգամ ևս վերահաստատում եմ իմ լիակատար աջակցությունը ընտանիքների նախաձեռնությամբ ձևավորվող քաղաքացիական հասարակության կազմակերպություններին և կարևորում նրանց ներուժի ու փորձի պատշաճ ներգրավումը այս ոլորտում իրականացվող գործընթացներում։

    Որպես Մարդու իրավունքների պաշտպան՝ վերահաստատում եմ իմ պատրաստակամությունը՝ շարունակելու հետևողական աշխատանքը այս կարևոր ոլորտում՝ իմ մանդատի շրջանակում նպաստելով բռնի անհետացած անձանց ճակատագրերի պարզմանն ու նրանց ընտանիքների իրավունքների լիարժեք պաշտպանությանը։

    Համոզված եմ՝ անձի ճակատագրի պարզումը պահանջում է շարունակական և համատեղ աշխատանք։

    Յուրաքանչյուր ընտանիք ունի իր հարազատի ճակատագրի վերաբերյալ ճշմարտությունն իմանալու և իր իրավունքների լիարժեք պաշտպանության ակնկալիք, որը պետք է արժանանա պատշաճ ուշադրության և հետևողական արձագանքի»,- ասված է ուղերձում:

  • Բնակարանի պատշգամբ է փլուզվել. կա տուժած

    Օգոստոսի 30-ին՝ ժամը 09։23-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց փողոցի շենքերից մեկի 5-րդ հարկի բնակարանի պատշգամբը փլուզվել է, ինչի հետևանքով երկու քաղաքացի ընկել է 4-րդ հարկ։

    Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ փրկարար ծառայության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ։

    Փրկարարների օգնությամբ երկու անձ դուրս է բերվել վտանգավոր տարածքից։ Մեկ անձ հոսպիտալացվել է։

  • Սևանա լճում գրանցվել է մակարդակի ռեկորդային աճ՝ դիտարկումների ողջ պատմության ընթացքում 2-րդ անգամ





    Այսօր Սևանա լճի օրն է. գրանցվել է մակարդակի ռեկորդային աճ՝ դիտարկումների ողջ պատմության ընթացքում երկրորդ անգամ։ Այս մասին սոցցանցերում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի ղեկավար Լևոն Ազիզյանը:

    «Հունիս ամսվա ընթացքում Սևանա լճի մակարդակը բարձրացել է 18 սմ-ով, ինչը 1927 թվականից իրականացվող դիտարկումների պատմության երկրորդ ամենաբարձր հունիսյան ցուցանիշն է։ Ավելի մեծ բարձրացում հունիս ամսին արձանագրվել է միայն 1988 թվականին, որը համարվում է Սևանա լճի հիդրոօդերևութաբանական դիտարկումների ամբողջ պատմության ամենաջրառատ տարին։
    Մինչև 2026 թվականը Սևանա լճից բաց թողնված ջրի նվազագույն քանակը գրանցվել է 2002 թվականին՝ 99,46 մլն մ³։ Այս պահին առկա բոլոր դրական նախադրյալները վկայում են, որ 2026 թվականը կարող է դառնալ Սևանա լճից ամենաքիչ քանակությամբ ջրի բացթողմամբ տարի»։




    դիտվել է 40 անգամ