Blog

  • Հորդառատ անձրև Երևանում․ փրկարարները դուրս են բերել անձրևաջրերում արգելափակված մեքենաները

    Օգոստոսի 30-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել մայրաքաղաքում հորդառատ անձրևի հետևանքով առաջացած դեպքերի, պատահարների վերաբերյալ․ մասնավորապես՝ Երևանի Մալաթիա-Սեբաստիա և Նոր Նորք վարչական շրջաններում ջրալցումների, անձրևաջրերում արգելափակված տրանսպորտային միջոցների, էլ․լարերի կարճ միացման վերաբերյալ։

    Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

    Փրկարարները տարբեր հասցեներում մոտոպոմպերի միջոցով ճանապարհներից իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ, միևնույն ժամանակ դուրս են բերել անձրևաջրերում արգելափակված տրանսպորտային միջոցները։

  • Ոչ սթափ վիճակում գտնվող 28-ամյա կինը դանшկաhարել և uպшնել է իր հետ բնակվող 43-ամյա տղամարդուն. ՆԳՆ ոստիկանություն

    Օգոստոսի 30-ին՝ ժամը 20։40-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բժշկական կենտրոն է տեղափոխվել մի 43-ամյա մի տղամարդ, որը մահացել է։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից։

    Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների ձեռնարկած անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ, ըստ նախնական տվյալների, տղամարդը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է իր հետ նույն շինությունում փաստացի բնակվող 28-ամյա մի կնոջ հետ, որն էլ, գտնվելով ոչ սթափ վիճակում, դանակով հարվածել է նրան։

    28-ամյա կինը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին։

    Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են։ Կատարվում է քննություն:

  • Անցկացվել է ՀՀ կառավարության ծրագրի տնտեսական բաղադրիչին նվիրված քննարկումների շարք

    ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավար կազմի տարեկան աշխատաժողովի շրջանակներում անցկացվել է ՀՀ կառավարության ծրագրի տնտեսական բաղադրիչին, ՀՀ տնտեսական զարգացման առաջնահերթություններին ու հեռանկարներին, միջազգային առևտրային կապերի խթանմանը նվիրված քննարկումների երկօրյա շարք։

    Բանախոսությունների շարքի մեկնարկին ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ նախարարության գործառույթների ընդլայնման, արտաքին առևտրի բաղադրիչի ինստիտուցիոնալ ամրագրման համատեքստում կարևորելով տվայլ ուղղությամբ կարողությունների շարունակական զարգացումը և դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով Հայաստանի տնտեսական շահերի հետևողական առաջմղումը։

    Բանախոսությամբ է հանդես եկել ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ ներկայացնելով ՀՀ կառավարության տնտեսական զարգացման ներկայիս ցուցանիշները և կառավարության նոր ծրագրով ակնկալվող արդյունքները, Հայաստանի տնտեսական զարգացման հիմնական ուղղությունները:

    Տնտեսական հարաբերությունների դիվերսիֆիկացիայի համատեքստում անդրադարձ է կատարվել նոր ուղղություններով գործընկերությունների զարգացման դինամիկային, արձանագրված արդյունքներին, գործարար կապերի հետևողական խթանման կարևորությանը:

  • Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան

    Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստանի Հանրապետություն: Նա Բիշքեկում կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանը և դրա շրջանակում կայանալիք միջոցառումներին։ Այս մասին հայտնում են Կառավարությունից։

    Այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը երկկողմ հանդիպումներ կունենա արտերկրի գործընկերների հետ:

  • ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Սևանա լիճ և Տավուշի մարզ

    Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսը Սևանա լիճ և Տավուշի մարզ կատարած այցի շրջանակում այցելել է Հովք գյուղում գտնվող «Կանաչ ուսուցման կենտրոն», որը ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող նախաձեռնություն է և դարձել է ֆերմերների, երիտասարդների ու գյուղատնտեսների սիրված վայրը։

    «Ուսուցման, ճամբարային հանգստի և արշավների հնարավորություններով կենտրոնը համատեղում է կրթությունը, համայնքային կյանքն ու բնությունը։

    Ոգեշնչող է տեսնել, թե ինչպես է այս նախագիծը նպաստում տարածաշրջանում ավելի կայուն գյուղատնտեսության և ագրոտուրիզմի զարգացմանը»,- ասված է ՀՀ-ում ԵՄ ներկայացուցչության հաղորդագրության մեջ:

  • Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան

    Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է ՂրղզստանՆիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստանի Հանրապետություն: Նա Բիշքեկում կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանը և դրա շրջանակում կայանալիք միջոցառումներին։

    Այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը երկկողմ հանդիպումներ կունենա արտերկրի գործընկերների հետ:

    Այս մասին հայտնում են Կառավարությունից։

  • Ժողովուրդը չի տվել իր աջակցությունը` պառակտմանը, ատելությանը, ինքնության դեմ պայքարին և նոր զիջումներին․ Արամ Վարդևանյան

    Իշխանությունը պատկանում է ժողովրդին և ժողովուրդը չի տվել 50%+1 վստահության քվե: Ժողովուրդը չի տվել իր աջակցությունը` պառակտմանը, ատելությանը, ինքնության դեմ պայքարին և նոր զիջումներին:

    Վերջին 8 տարվա ընթացքում բոլոր հնարավոր ու անհնարին իրավիճակներում իրացվում է` երկակի ստանդարտը:

  • Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ղրղզստանի Հանրապետություն

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստանի Հանրապետություն:

     

    Վարչապետը Բիշքեկում կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանը և դրա շրջանակում կայանալիք միջոցառումներին:

     

    Այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը երկկողմ հանդիպումներ կունենա արտերկրի գործընկերների հետ:

  • 28-ամյա կինը դանակահարել և կյանքից զրկել է 43-ամյա տղամարդուն

    28-ամյա կինը դանակահարել և կյանքից զրկել է 43-ամյա տղամարդունՕգոստոսի 30-ին՝ ժամը 20։40-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բժշկական կենտրոն է տեղափոխվել մի 43-ամյա մի տղամարդ, որը մահացել է։

     

    Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների ձեռնարկած անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ, ըստ նախնական տվյալների, տղամարդը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է իր հետ նույն շինությունում փաստացի բնակվող 28-ամյա մի կնոջ հետ, որն էլ, գտնվելով ոչ սթափ վիճակում, դանակով հարվածել է նրան։

     

    28-ամյա կինը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին։ Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են։ Կատարվում է քննություն:

  • Փաշինյանը Բիշքեկում կմասնակցի ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանը

    Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան:

    Բիշքեկում նա կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանը:

     

    Կառավարությունից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը երկկողմ հանդիպումներ կունենա արտերկրի գործընկերների հետ:

     

    Ավելի վաղը հայկական եւ ռուսական կողմերը հայտնել էին Բիշքեկում կայանալիք Հայաստանի վարչապետի եւ Ռուսաստանի նախագահի հանդիպման մասին: